Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


(1924), «Սյուրռեալիստական հեղափոխու– թյուն»- ամսագիրը (1924–29) և կազմա– կերպվել սյուրռեալիստ նկարիչների առա– շին ցուցահանդեսը Փարիզում (1925)։ Ս–ի հիմնադիրներից են4 գրողներ Լ․ Արա– զոնը, Ֆ․ Սուպոն, Պ․ էլյուարը, Դ․ Դես– նոսը, Ա․ Արտոն, Ռ․ Վիտրակը, Տ․ Կարան, նկարիչներ Մ․ էռնստը, Մեն Ռեյը, Պ․ Ռուան, ժ․ Արպը, Ա․ Մասսոնը, Խ․ Մի– րոն, Մ․ Դյուշանը, Ֆ․ Պիկաբիան, Ի․ Տան– գին, Մ․ Դալին, Ռ․ Մագրիտը, կինեմատո– գրաֆիստներ Լ․ Բյունյուելը, ժ․ Դյուլա– կը։ Որոշ ժամանակ Ս–ին են հարել գեղա– նկարչության ասպարեզում՝ Պ․ Պիկաս– սոն, Պ․ Կլեեն, կինեմատոգրաֆիայում՝ Ռ․ Կլերը, ժ․ Սադուլը, ժ․ Կոկտոն (վեր– ջինս՝ նաև որպես բանաստեղծ ու գեղա– նկարիչ)։ «Ս․» սփրմինն առաշին անգամ գործածել է Դ․ Ապոլիները՝ բուրժ․ գռեհ– կացած ռեալիզմից տարբերակելու հա– մար։ Ս–ի գրական ակունքներն են մարքիզ դը Սադի, ժ․ Ներվալի, Ա․ Ռեմբոյի, Լոտ– րեամոնի, Ա․ժառիի, Դ․ Ապոլիների ստեղ– ծագործությունները։ Ս–ին նախորդել և այն մասամբ նախապատրաստել է դւս– դւսիզւէը (կերպարվեստում նաե՝ Զ․ Դե Կիրիկոյի «մետաֆիզիկական գեղանկար– չություն»-^։ Ս․ շարունակել է ռոմանտի– կական–անարխիստական ընդվզումն ընդ– դեմ բուրժ․ քաղաքակրթության ամլացած արժեքների՝ հավակնելով արմատապես փոխել սովորական մտավոր գործունեու– թյան, անգամ հասարակական կյանքի ավանդական դրվածքը, բանականության իշխանությունից ազատագրել մարդկային ենթագիտակցության մեջ առկա մղումնե– րը։ Այս հայեցակետով մեկնաբանված ինւոուիաիվիզմը ե, հատկապես, ֆրեյդիզ– մը գեղագիտական մտածողությունից բա– նականությունն արտաքսելու, ստեղծա– գործության մեջ ենթագիտակցական «պայ– ծառացումների» քաոսային բռնադատու– թյունը հաստատելու փորձերի համար ծա– ռայեցին որպես փիլ․ հենարան, որով և Ս․ դարձավ իռացիոնալիստական ճըգ– նաժամի ծայրահեղ մարմնավորումներից մեկը Արևմուտքի մշակույթում։ Կոչ անե– լով անձնատուր լինել մանկական անխո– հականության տարերքին, ներշնչված զա– ռանցանքին, անուրշներին, որոնք, իբր, անհատականության առշև բացում են Տիեզերքի օկուլտային գաղտնիքները, Ս․ որպես արվեստագետի աշխատելակեր– պի օրինակ, առաշ է քաշել ոգեհարցման երազատեսությունը, հոգևոր «ընդհատա– կի» մղումներից ներշնչված, միմյանց հետ այնքան պատահականորեն, շշմեցուցիչ– խորհրդավոր զուգորդումներով շաղկապ– ված կերպարների շարանը թղթի (կտավի, բեմահարթակի, կինոժապավենի) վրա հետագա բնազդական երևակումով։ Այդ պատճառով էլ Ս–ի հիմնական գրական ժանրերը դարձան «ավտոմատիկ տեքստե– րը» երազների, «պայծառատեսական» ա– նուրշների գրառումները և արտաքին–իրա– կան կյանքից կտրված նմանօրինակ քնա– րական երկերը։ Սյուրռեալիստական թատրոնում (որի տեսաբանը Ա․ Արտոն էր) և կինոյում (հիմնականում կապված էր ֆրանս․ «Ավանգարդ» խմբի հետ․ ռե– ժիսորներ Ա․ Դանս, ժ․ Դյուլակ, Մ․ Լ’ էր– բիե, ժ․ էպշտայն և ուրիշներ՝ Լ․ Դեդու– կի գլխավորությամբ) «ճշմարիտ ռեալա– կանությունը» նույնկերպ հավաստվել է անտրամաբանորեն հերթագայող ֆրագ– մենտների անզուսպ երևակայության, շշմեցուցիչ–տարօրինակ կերպով միմյանց կցված առանձին կադրերի ու տեսարան– ների ընդգծված առարկայական կոնկրե– տության մեշ՝ փոխաբերությունների առարկայացումներում, որոնք կոչված էին հանդիսատեսին ազատագրելու իր մեշ զսպված տարփանքի, սադիստական և նյարդային կոմպլեքսներից։ Կերպարվես– տում Ս–ի հիմնական միտումները ներ– կայանում են նախնադարյան արվեստի, մանուկների և հոգեկան հիվանդների ստեղծագործության գեղարվեստական հնարքների նմանակմամբ, կոնկրետ օբ– յեկտներն իրենց բնական միջավայրից տարանշատելով, դրանց ռեալ ֆունկցիա– յի վերացման կամ այլ օբյեկտների հետ պարադոքսային զուգորդումների միշո– ցով (կոչչաժի տեխնիկա ևն), դրանց «էս– թետիզացիայի» և, վերջապես, ֆանտաս– տիկ տեսիլների նատուրալիստորեն շո– շափելի վերարտադրումով, որոնք առար– կայական աշխարհի հետ կապվում են կամ հեռավոր ու անորոշ ասոցիացիաներով կամ հիվանդագին ձևով միահյուսում բնու– թյան բացարձակապես իրական, սակայն օրգանապես անհամատեղելի տարրերը։ Սկզբնական շրջանում Ս–ի հոսանքի մեշ գտնվող արվեստի և գրկ–յան նշանավոր դեմքերին հրապուրում էր այդ շարժման ընդվզող ոգին, թշնամանքը տիրող կար– գերի և իմաստազուրկ գոյության դեմ, նրա ձգտումը՝ առօրյա ճահճացած կյան– քում հայտնաբերելու գերիրականը, բա– ցելու մարդու ներաշխարհի անհայտ ոլորտները։ Այս առումով, նրանցից շա– տերն ստեղծեցին գրկ–յան և արվեստի խոշոր և աննախադեպ արժեքներ։ Սա– կայն զգալով հոգեվերլուծության ծայրա– հեղությունն ու միակողմանիությունը, որով անհնարին էր հեղաշրշել մարդկա– յին մտածողությունը և մանավանդ հա– սարակական կեցությունը, առաջադեմ սյուրռեալիստներից շատերն աստիճա– նաբար խզեցին իրենց կապերն այդ ուղ– ղության հետ։ 1920-ական թթ․ վերջերին և 1930-ական թթ․, չնայած Ս․ լայնորեն ծա– վալվել էր և աշխուժացել, նրանից հեռա– ցան Պ․ էլյուարը, Ռ․ Վիտրակը, Ֆ․ Սու– պոն, Ա․ Արտոն, Տ․ Ցարան, Ռ․ Դեսնոսը, ժ․ Պրևերը, Լ․ Արագոնը և շատ ուրիշներ, որոնք Ս–ի անհատական–մետաֆիզիկա– կան խռովարարության փոխարեն փընտ– րեցին իրականության հեղաշրջման նոր և առավել գործուն միջոցներ։ 1930-ական թթ․ վերջին Ս–ին հավատարիմ էին մնա– ցել հիմնականում դոկտրինյորները՝ դեպի միստիկան բացահայտորեն շրջադարձ կատարած Բրետոնի գլխավորությամբ․ Ս–ի շարքերը համալրեցին էպիգոնները։ Այդ ընթացքում կազմակերպվել են բազմա– թիվ ցուցահանդեսներ (ոչ սակավ՝ «խե– լացնոր խաբկանքներ» նշանաբանով, ինչ– պես իր նկարներն անվանում էր Դալին)․ Ս–ի ոլորտ են ներքաշվել նոր ուժեր (գե– ղանկարչությունում՝ բելգիացի Պ․ Դել– վոն, չիլիացի Ռ․ Մատտա էչաուռենը, շվեյցարացի Կ․ Զելիգմանը և ուրիշներ)։ 1940-ական թթ․ սկզբից Ս–ի կենտրոնը տեղափոխվել է ԱՄՆ (ուր տարագրվել էին Բրեոոնը, Դյուշանը, Տանգին և ուրիշ– ներ)։ Ս ի «նոր ալիք»-ը ամեր․ միջավայ– րում հիմնականում արտահայտվել է կեր– պարվեստում։ 1945-ից հետո Ֆրանսիա– յում Ս․ վերածնելու փորձերը պսակվել են անհաջողությամբ, չնայած ծաղկման շրջանում մշակված արտահայտչամիջոց– ները ո ւոշակի հետք թողեցին բանասի– րությաէ ասպարեզում և բացի կերպար– վեստից, թատրոնից և կինոյից, տեղ գը– տան նաև կիրառական արվեստում։ Ս․ յուրօրիււակ կերպով է ղրսեորվել նաե Բելգիայի, Չեխոսլովակիայի, Հարավ– սլավիււյի, Մեքսիկայի, ճապոնիայի և այլ երերների գեղարվեստական մշակույ– թում։ Գրկ․ Андреев Л․ Г․, Сюрреализм, М․, 1972․ Alexandrian S․, Surrealist Art, Translated from the French, L․, 1970․ Հ․ Բախչինյան․

ՍՆԱՀԱՎԱՏՈՒԹՅՈՒՆ, սնոտի հավատ ինչ–որ բանի հանդեպ։ Ս–յանն են վերա– բերում կրոն, պատկերացումները։ Երբեմն Ս․ են անվանում ղրանցից միայն մի քա– նիսը՝ հավատը վեհության, նախանշան– ների, գուշակության, հմայության,, երա– զատեւության ենի հանդեպ, որոնք իրա– կանում նախնադարյան հավատալիքների վերաս[րուկներ են։ Սակայն Ս–յան մեջ մտնուք են ոչ միայն այդ խմբի, այլե կրոն, բոլոր հավատալիքները, քանի որ ցան– կացած կրոնի բնորոշ յուրահատկությունն Է՝ գերբնական ուժերի գոյության հանդեպ հակագիտ․ հավատը։ Ս–յան իմացաբանա– կան 1ւ հասարակական բնույթը նույնա– կան 1; կրոնականին։ Սովետական մար– դու Ւոգեոր մակարդակի զարգացումը, աշխաւոավորության մեջ գիտ․, աթեիս– տակսն աշխարհայացքի ձեավորումը հանգեցնում է Ս–յան աստիճանական վե– րացմանը։

ՍՆԱՍԵԶ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐ (Bovidae), սնեղջյուրավորներ, երկսմբա– կավորների կարգի կաթնասունների ըն– տանիք։ Ի տարբերություն եղջերուների, Ս․ ե–]ւ եղջյուրները ճակատոսկրի ելուստ– ների վրա նստած սնամեջ եղջերային պատ աններ են և աճում ու պահպանվում են 1]ենդանու ողջ կյանքի ընթացքում։ Վերիե ծնոտի վրա կտրիչներ և ժանիքներ չունեն։ Սեղանատամների ծամող մակե– րեսի վրա կան Էմալի կիսալուսնաձև ծալ– քեր։ Ստամոքսը բազմախցիկ Է։ Կույր աղիյ ը լավ է զարգացած։ Ս․ ե–ի ընտանի– քին են պատկանում ցուլերը, այծերը, խոյերը և այծեղջերուները։

ՍՆԱՅԴԵՐՍ (Snyders, Snijders) Ֆրանս (1579–1657), ֆլամանդացի նկարիչ։ Սո– վորել է Պ․ Բրեյգել Կրտսերի և Հ․ վան Բալէնի մոտ, համագործակցել Պ․ Պ․ Ռոգենսի հետ։ 1602–09-ին եղել է Իտա– լիայում։ Նատյուրմորտի և անիմալիստա– կան ժանրի գործերի ֆլամանդացի վար– պեՄ Ս–ի կտավներում մարդկային մար– մինները նկարել են Յա․ Յորդանսը, Ա․ с անսենը և այլ նկարիչներ։ Ս–ի ստեղ– ծագործություններն («Կարապով նատյուր– մորտ», Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպար– վես ոի թանգարան, Մոսկվա, «Մրգի խա– նութ», Էրմիտաժ, Լենինգրադ) աչքի են