անդրադարձել Հ․ Այվազովսկու և Վ․ Սուրենյանցի արվեստին, ծանոթ է եղել և նամակագրական կապեր ունեցել Ղ․ Ալիշանի, Գ․ Լևոնյանի, Մ․ էմինի, Ս․ Շահազիզի, Ք․ Պատկանյանի հետ։ Ա․ Սպենդիարյանը գրել է «Վ․ Վ․ Ստասովի հիշատակին» կանտատ (1907)։
Երկ. Избр․ соч․, т․ 1–3, М․, 1952; Армянские рукописи и их орнаментация, «Журнал Министерства народного просвещения», 1886, № 7; Славянский и восточный орнамент по рукописям древнего и нового времени, СПБ, 1887․
Գրկ․ Հովնան Գ․, Ռուս–հայ գրական կապերը XIX–XX դարերում, գիրք 2/ Ե․, 1961, էշ 69–79։ Лебедев А․ К․, Солодовников А․ В., В․ В․ Стасов․ Жизнь и творчество, М., 1982․
ՍՏԱՍՈՎԱ Ելենա Դմիտրիևնա [3(15)․10․ 1873, Պետերբուրգ–31․12․1966, Մոսկվա], ռուս, և միջազգային կոմունիստական շարժման գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (I960)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1898-ից։ 1898-ից աշխատել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունում»։ 1901-ից՝ <Իսկրա>-ի գործակալ։ Կուսակցական աշխատանք է տարել Պետերբուրգում, Օրյոլում, Կիևում, Սմոլենսկում, Մոսկվայում, Մինսկում, Վիլնոյում (Վիլնյուս)։ 1904–1906-ին եղել է կուսակցության ԿԿ–ի Հս․ բյուրոյի, ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի, ՌՍԴԲԿ ԿԿ–ի ռուսական բյուրոյի քարտուղար։ 1905–1906-ին աշխատել է ՌՍԴԲԿ ԿԿ–ում (ժնև), մասնակցել՝ «Պրոլետարի» («Пролетарий») թերթի հրատարակմանը։ 1907– 1912-ին՝ պրոպագանդիստ, ՌՍԴԲԿ ԿԿ ներկայացուցիչը Թիֆլիսում, ՌՍԴԲԿ Համառուսաստանյան 6-րդ (Պրագայի, 1912) կոնֆերանսում հաստատվել է որպես ԿԿ–ի թեկնածու՝ ԿԿ–ի անդամ կոոպտացվելու համար։ Բազմիցս ձերբակալվել է, 1913–1916-ին եղել է աքսորում (Ենիսեյի նահանգ)։ 1917-ի փետրվար-1920-ի մարտին եղել է կուսակցության ԿԿ–ի քարտուղար։ Ակտիվորեն մասնակցել է Հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանը և իրականացմանը: ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարում ընտրվել է ԿԿ–ի անդամության թեկնածու։ 1918-ին՝ Պետրոգրադի արտակարգ հանձնաժողովի (ՉԿ) նախագահության անդամ, ՌԿ(բ)Կ ԿԿ–ի Պետրոգրադի բյուրոյի անդամ։ 1920–21-ին ՌԿ(բ)Կ Պետրոգրադի կոմիտեի կազմբաժնի վարիչ։ Մասնակցել է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարի (Բաքու, 1920) նախապատրաստմանը և աշխատանքներին, ընտրվել ՌԿ(բ)Կ ԿԿ–ի Կովկասյան բյուրոյի անդամ։ 1921-ից աշխատել է Կոմինտերնում։ 1927–37-ին՝ Հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպության (ՍՕՊՌ) ԳԿ–ի նախագահի տեղակալ և ՍՍՀՍ ՍՕՊՌ–ի ԿԿ–ի նախագահ։ 1935–43-ին աշխատել է Կոմինտերնի ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովում։ 1934-ին մասնակցել է համաշխարհային հակառազմական և հակաֆաշիստ կանանց կոմիտեի ստեղծմանը։ 1938–1946-ին եղել է «Ինտերնացիոնալնայա լիտերատուրա» («Интернациональная литература», անգլերեն և ֆրանսերեն լեզուներով) ամսագրի խմբագիրը։ 1946-ից զբաղվել է հասարակական–գրական գործունեությամբ։ Կուսակցության VII–IX, XV– XYII և XXII համագումարների պատգամավոր, VII–VIII-ում՝ ընտրվել է ԿԿ–ի, XVI-ում՝ ԿՎԻ–ի անդամ։ Եղել է Համառուսաստանյան ԿԴԿ և ՍՍՀՍ ԿԳԿ–ի անդամ։ Բազմաթիվ հոդվածների և հուշերի հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։
Երկ․ Воспоминания, М․, 1969․
ՍՏԱՎԱՆԳԵՐ (Stavanger), քաղաք և նավահանգիստ Նորվեգիայի հյուսիս–արևմուտքում, Ցերեն թերակղզում, Բուկն ֆիորդի հարավային ափին։ Ռուգալան ֆյուլկեի վարչական կենտրոնն է։ 87 հազար բնակիչ (1977)։ Կա նավաշինություն, մետալուրգիա, նավթավերամշակում, պոլիգրաֆիա, ձկնորսություն, ձկան պահածոների արտադրություն։ Պահպանվել է ռոմանագոթական տաճարը (1130–1300 թթ․)։
ՍՏԱՎՐԻԴՆԵՐ (Trachurus), պերկեսազգիների կարգի ձկների սեռ։ Սարմնի երկարությունը մինչև 50 սմ է, զանգվածը՝ մինչև 500 գ։ Մարմինն իլիկաձև է․ կողագիծը երկար է՝ ծածկված ոսկրե վահանիկներով։ Հայտնի է Ստավրդների 10 (ՍՍՀՍ–ում՝ 4) տեսակ՝ տարածված գլխավորապես Համաշխարհային օվկիանոսի մերձարևադարձային և բարեխառն ջրերում։ Պելագիկ (խորքային և մակերևութային), վտառային ձկներ են։ Սեզոնային գաղթեր են կատարում։ Սնվում են պլանկտոնային խեցգետնակերպերով և մանր ձկներով։ Ձկնարդյունագործարան կարևոր օբյեկտ են։
ՍՏԱՎՐՈՊՈԼ (1935–43-ը՝ Վորոշիլովսկ), քաղաք, ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասի կենտրոնը։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկաթուղային կայարան։ 281 հազար բնակիչ (1983)։ Զարգացած է մեքենաշինությունը և քիմիական արդյունաբերությունը։ Կան հաստոցաշինական, ավտոկցիչների, գործիքաշինական, մխոցային օղակների, «էլեկտրաավտոմատիկա», տեխնիկական ածխածնի, քիմռեակտիվների, լյումինաֆորների գործարաններ, սննդի, թեթև, կահույքի, շինանյութերի արդյունաբերության ձեռնարկություններ, պոլիգրաֆ կոմբինատ։ Ունի պոլիտեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական և մանկավարժական ինստիտուտներ, տեխնիկումներ, ուսումնարաններ։ Գործում են Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտի մասնաճյուղը, ԳՀԻ–ներ, թանգարաններ, դրամատիկական և տիկնիկային թատրոններ։ Հիմնադրվել է 1777-ին, որպես ամրոց։ Քաղաք է 1785-ից։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1977)։
ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, սարավանդաձև բարձրություն Նախակովկասի կենտրոնական մասում,ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասում։ Գտնվում է Կուբան, Կումա գետերի և Կումա–Սանիչի իջվածքի միջև։ Տիրապետում են 300–600 մ բարձրությունները (առավելագույնը՝ 831 մ՝ Ստրիժամենտ լեռ)։ Գետահովիտներով և հեղեղատներով մասնատված է սեղանաձև լեռների։ Կազմված է կավերից, ավազաքարերից և կրաքարերից։ Տափաստանները հերկված են։ Առավել բարձրադիր մասերում տարածված են անտառատափաստանները։ Ջրարբիացված է Կուբան–Եգոռլիկի համակարգով և Ստավրոպոլի մեծ ջրանցքով։
ՍՏԱՎՐՈՊՈԼԻ ԵՐԿՐԱՄԱՍ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1924-ի փետր․ 13-ին որպես Հարավ–Արևելյան մարզ (երկրամաս), 1924-ի հոկտեմբերի 16-ից մինչև 1937-ի մարտի 13-ը՝ Հյուսիս–Կովկասյան երկրամաս, 1937-ի մարտի 13-ից մինչև 1943-ի հունվարի 12-ը՝ Օրջոնիկիձեի երկրամաս։ Տարածությունը՝ 80,6 հազար կմ², բնակչությունը՝ 2714 հազար (1985)։ Բաժանված է 34 շրջանի։ Ունի 22 քաղաք, 17 քտա, կենտրոնը՝ Ստավրոպոլ։ Երկրամասի կազմի մեջ է մտնում Կարաչայ–Չերքեզական Ինքնավար Մարզը։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1958)։ Բնությունը։ Ստավրոպոլի երկրամասը գտնվում է Հյուսիսային Կովկասի կենտրոնական մասում և Սեծ Կովկասի հյուսիային լանջին։ Նրա կենտրոնական մասում է Ստավրոպոլի բարձրությունը, հյուսիսում՝ Կումա–Սանիչի իջվածքը։ Նախալեռնային շերտն սկսվում է դարավանդային թեք հարթություններով, որտեղ առանձնանում է Կովկասյան հանքային ջրերի շրջանը։ Ավելի հարավ ձգվում են կուեստների տիպի Արոտային, ժայռոտ լեռնաշղթաներն ու Սիչյովի լեոները։ Երկրամասի ծայր հարավում Գլխավոր կամ Ջրբաժան շղթան է մինչև 4046 մ բարձրությամբ (Դոմբայ Ուլգեն լեռ)։ Գլխավոր լեռնաշղթայից արևելք ձգվում է Կողքային լեռնաշղթայի ճյուղը Էլբրուս գագաթով (5642 մ)։ Կան բնական գազի ու նավթի, պղնձի, բագմամետաղների, քարածխի հանքավայրեր։ Ստավրոպոլի երկրամասը հարուստ է շինանյութերով և հանքային աղբյուրներով։ Կլիման ցամաքային է։ Ձմեռը հարթավայրերում մեղմ է, ամառը՝ տաք։ Հունվարի միջին ջերմաստիճանը –4°С, –5°С է (լեռներում մինչև –10°С, –20°С), հուլիսինը՝ 20°С, 25°С։ Տարեկան տեղումները արևմուտքում մոտ 500 մմ են, արևելքում՝ մինչև 300 մմ, նախալեռներում և լեռներում՝ 600–2000 մմ։ Վեգետացիոն շրջանը 180–185 օր է (լեռներում մինչև 120 օր)։
Գետերը պատկանում են Ազովի և Կասպից ծովերի ավազաններին։ Գլխավոր գետերն են Կուբանը և Կուման։ Գետերն օգտագործվում են որպես հիդրոէներգիայի աղբյուր և ոռոգման համար։ Շատ կան մանր լճեր, որոնց մեծ մասն աղի է և հարուստ բուժիչ ցեխով։
Հողաբուսական ծածկույթը և կենդանական աշխարհը։ Հարթավայրերում սևահողերի և շագանակագույն հողերի վրա տարածված են տարախոտային հացազգի և հացազգի բույսերը, արևելքում և հյուսիս–արևելքում բաց շագանակագույն հողերի վրա՝ օշինդրա–հացազգի տափաստանները աղուտային և աղտաղտուկային բուսականությամբ։ Ստավրոպոլի բարձրության առանձին մասերում նկատվում են լայնատերև անտառների զանգվածներ։ Լեռներում հողաբուսական ծածկույթը բաշխված է ըստ բարձունքային գոտիականության։ Կենդանիներից տափաստաններում կան կրծողներ, հանդիպում են ականջավոր ոզնի, աքիս, աղվես, գայլ, այծքաղ, եղեգնակատու (Կումայի եղեգնուտներում), կինճ, Մանիչի հովտի լճերում ու