ՍՐՏԻ ԱՐԱՏՆԵՐ, սրտի կառուցվածքի կայուն անկանոնություն, որը հանգեց– նում է նրա ֆունկցիայի խանգարման։ Տարբերում են բնածին և ձեռքբերովի Ս․ ա․։Բնածին արատների պատ– ճառը պաղի ներարգանդային զարգաց– ման շրջանում սրտի և խոշոր անոթների ձեավորման խանգարումներն են, որին նպաստում են թունավորումները և հղիու– թյան առաջին կեսին մոր կրած որոշ հի– վանդություններ (օրինակ, կարմրախտ), իոնացնող ճառագայթների ազդեցությու– նը, պտղի քրոնիկական հիպօքսիան են։ Բնածին Ս․ ա–ի մի մասը դասվում են ժա– ռանգական հիվանդությունների շարքը։ Բնածին են նաև երեխայի կյանքի առաջին տարիներին սիրտ–անոթային համակար– գի վերջնական զարգացման կասեցման հետևանքով առաջացած Ս․ ա․։ Բնա– ծին Ս․ ա․ արտահայտվում են բազմա– զան ձևերով, և ծանրության աստիճանը պայմանավորված է թոքային արյան շըր– ջանառության փոփոխություններով։ Տար– բերում են բնածին Ս․ ա–ի անատոմիական 4 խումբ․ 1․ միջնապատի թերություններ՝ ա) միջնախասրտային միջնապատի վրա գտնվող ձվաձև անցքը չի փակվում, աջ և ձախ նախասրտերի արյունը խառնվում է իրար՝ առաջ բերելով կապտուկ, բ) միջ– փորոքային միջնապատի արատներ, երբ արյունը ձախ փորոքից հոսում է աջ փո– րոք, և վերջինս աստիճանաբար լայնա– նում է։ 2․ Բացվածքների նեղացումները լինում են նախասիրտ–փորոքային, աոր– տայի և թոքային զարկերակացողունի շրջանում։ Առանձնապես անբարենպաստ է թոքային ցողունի նեղացումը, որը դըժ– վարացնում է արյան հոսքը դեպի թոքերը, հետևապես դժվարանում է արյան հարըս–’ տացումը թթվածնով, առաջանում է կապ– տուկ։ 3․ Ի»ոշոր անոթների անկանոնու– թյուններ, առավել հաճախ՝ չփակված բո– տալյան ծորան (որի միջով աորտայից արյունն անցնում է թոքային զարկերակա– ցողունի մեջ) և աորտայի աղեղի նեղա– ցումներ (կոարկտացիա)։ 4․ Զուգորդված արատներ՝ բնածին արատները ոչ հազ– վադեպ լինում են բազմաթիվ տարբերակ– ների զուգորդումներով (օրինակ, ֆալոյի եռանշան, քառանշան և հնգանշան զու– գորդումներ)։ Մաշկածածկույթների կապ– տուկից և գունատությունից բացի Ս․ ա–ին բնորոշ են նաև հևոցը, սրտի չափերի և դիրքի Փոփոխությունները, սրտի աղմու– կի առկայությունը, տոների փոփոխու– թյունները, երեխաների ֆիզիկ, թերզար– գացումը։ Ս․ ա․ ախտորոշում են աուսկուլ– տացիայի, էլեկտրասրտագրության, սըր– տանոթագրության, աորտագրության, սրտի ձողարկման և այլ մեթոդներով։ Բ ու ժ ու մ ը վիրաբուժական է։ Ձեռքբերովի արատները հետևանք են սրտի փականների (կավւույր– ների) բորբոքման (վալվուլիտ), որը պայ– մանավորված է ռևմատիզմով, ավելի հազ– վադեպ՝ սուր կամ ենթասուր սեպտիկ էնդոկարդիտով (տես Սրտակրանքի բոր– բոքում), սիֆիլիսով և այլ ինֆեկցիանե– րով։ Պատճառ կարող են դառնալ նաև փականներում զարգացող աթերոսկլերո– տիկ պրոցեսը, կրծքավանդակի վնաս– վածքը (կոնտուզիա), ֆիզիկ, գերլարվա– ծությունը։ Վերջինս պայմանավորված է սրտի պտկիկային մկաններում առաջա– ցած արյունազեղմամբ, որի հետ կապված զարգանում են սպիական փոփոխություն– ներ՝ հետագայում ըևդգրկելով փական– ները։ Արատից առաջացող ֆունկցիոնալ խանգարումները փոխհատուցվում են սըր– տի համապատասխան խոռոչների աշ– խատանքի ավելացմամբ և նրանց պատե– րի գերաճմամբ։ Հետագայում զարգա– նում է խոռոչների լայնացում (դիլատա– ցիա), սրտամկանի սնուցախանգարում, իսկ ավելի ուշ՝ արյան շրջանառության անբավարարություն։ Առանձին դեպքե– րում, կախված արատի բնույթից և ար– տահայտվածությունից, փոփոխություննե– րը սրտամկանում և փականներում կա– րող են չառաջադիմել, և հիվանդը կարող է ապրել մինչև խոր ծերություն։ Սրտի ձեռքբերովի արատները կարելի է բաժա– նել 2 խմբի՝ ոչ ռևմատիկ և ռևմատիկ։ Ոչ ռևմատիկ բնույթի արատներից են երկ– փեղկ (միտրալ) փականի անբավարարու– թյունը՝ պայմանավորված սրտի պտկի– կային մկանների ֆունկցիայի խանգա– րումներով, այդ փականի կրակալմամբ ևն։ Ընդ որում երկփեղկ փականի ոչ ռև– մատիկ բնույթի անբավարարություն հան– դիպում է ավելի հաճախ։ Ձախ նախասիրտ– փորոքային անցքի նեղացումը, աորտա– յի և եռփեղկ փականների ոչ ռևմատիկ բնույթի արատները շատ ավելի հազվա– դեպ են։ Աորտայի փականի անբավարա– րությունը հաճախ լինում է մեկուսացած, իսկ զուգորդումը հիմնականում լինում է երկփեղկ արատի հետ։ Սրտային ան– բավարարության երևույթներ երկար տա– րիներ չեն դիտվում։ Ի հայտ են գալիս համեմատաբար հանկարծակի և դժվար են բուժվում։ Աորտայի անցքի նեղացումը մեկուսացված ձևով հանդիպում է հազվա– դեպ և դասվում է բարվոք ընթացող արատ– ների շարքը։ Հիվանդը երկար տարիներ, նույնիսկ մինչև կյանքի վերջը, կարող է պահպանել աշխատունակությունը։ Աոր– տայի համակցված արատը սովորաբար բնութագրվում է անբավարարության գե– րակշռությամբ և առաջ է բերում ավելի արտահայտված հեմոդինամիկ խանգա– րումներ։ Երկփեղկ փականի անբավարա– րությունը կազմում է սրտի բոլոր արատ– ների մոտ 10%-ը։ Մեկուսացված ձևով այն լուրջ հեմոդինամիկ խանգարումներ չի առաջացնում, իսկ արյան շրջանառության խանգարման երևույթներ նկատվում են հազվադեպ։ Համակցված երկփեղկ արա– տը կամ երկՓեղկ անցքի նեղացումը հան– դիպում է սրտի բոլոր արատներից առա– վել հաճախ և գրավում է առանձնահատուկ տեղ, քանի որ մեծ մասամբ հանգեցնում է սրտային անբավարարության արտա– հայտված խանգարումների, ընդհուպ մինչև հաշմանդամության։ Ս՛րտի եռփեղկ փականի և թոքային զարկերակի մեկու– սացված արատները չափազանց հազվա– դեպ են։ Բ ու ժ ու մ ը․ սրտի ձեռքբերովի արատ– ների և դրանց բարդությունների վիրա– բուժական կամ դեղորայքային բուժման հարցերը որոշում են՝ ելնելով արատի բնույթից, փուլից, սրտի ռիթմից ևն։ Ս․ Ցոչյան ՍՐՏԻ ԻՇԵՄԻ4 ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ (ՍԻՀ), պսակային հիվանդ ու թյ ու ն, սիրտ–անոթային համակարգի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կո– միտեն (1962)։ Ս․ ի․ հ–յան հիմքում ընկած է սրտամկանի ախտահարումը, որը սըր– տամկանի թթվածնապահանջի և աթերո– սկլերոտիկ փոփոխությունների ենթարկ– ված պսակային զարկերակների թթված– նամատակարարման անհամապատասխա– նության հետևանք է։ Հիվանդության առա– ջացմանը նպասում են նաև պսակային զարկերակների գործունեության նյարդա– հումորալ կարգավորման խանգարումնե– րը և զարկերակների սպազմը։ Կարևոր դեր են կատարում նաև ռիսկի գործոն– ները (զարկերակային արյան ճնշման բարձրացում, ճարպային փոխանակու– թյան խանգարում, շաքարային հիվանդու– թյուն, ծխելը, բարձր կալորիականությամբ սննդի ընդունում և նստակյաց կյանք)։ Ս․ ի․ հ․ լինում է հետևյալ ձևերի․ 1․ սըր– տամկանի սուր ինֆարկտ, 2․ Ս․ ի․ հ–յան սուր և ենթասուր այլ ձևեր, սրտամկանի իշեմիա՝ մանրօջախային մեռուկացումով (այսպես կոչված՝ նախաինֆարկտային համախտանիշ), 3․ կրծքային հեղձուկ (ստենոկարդիա), 4․ ա նախ տան շան Ս․ ի․ հ․ (հայտնաբերվում է էլեկտրասրտա– գրությամբ), 5․ քրոնիկական Ս․ ի․ հ․ (պսակային անոթների աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված կարդիոսկլե– րոզ)։ Ամենատարածված ձևը կրծքային հեղձուկն է։ Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են սուր Ս․ ի․ հ․ (օրինակ, սրտամկանի ինֆարկտ) և քրոնիկական (օրինակ, օջախային և տարածուն կար– դիոսկլերոզ)։ Ըստ ընթացքի Ս․ ի․ հ․ լինում է արագընթաց, որը դրսևորվում է կրկնակի և կրկնվող ինֆարկտների ձևով, և դանդաղընթաց՝ կրծքային հեղձուկի հազվադեպ նոպաներով, առիթմիայով, սրտային անբավարարության աստիճա– նաբար զարգացող երևույթներով։ Ախտորոշ ու մը՝ հիվանդի հար– ցուփորձի (անամնեզ) տվյալներով, կլի– նիկական երևույթներով, գործիքային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտու– թյան մեթոդներով (ֆիզիկ, ծանրաբեռն– վածություն, էխոկարդիոգրաֆիա, փորո– քագրություն ևն)։ Բ ու ժ ու մ ը․ պսակային արյան շըր– ջանառության վերականգնում կամ լավա– ցում, աթերոսկլերոզի կանխում, սրտի ռիթմի և հաղորդականության խանգար– ման վերացում, արյան շրջանառության կարգավորում, առողջարանային բուժում (օրինակ, Արզնի)։ Վերոհիշյալ միջոցա– ռումները խիստ անհատական են, հաշ– վի են առնվում հիվանդի աշխատանքի ու կենցաղի պայմանները և հիվանդության ընթացքի յուրահատկությունները։ Կ ա ն– խարգելումը․ կյանքի և աշխատան– քային պայմանների նորմալացում, հան– գըստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկ, և հոգեկան ծանրաբեռնվածության վերա– ցում ։ Մ․ Ասատրյան
ՍՐՏԽԱՌՆՈՑ, յուրահատուկ տհաճ զգա– ցում սրտագդալի շրջանում, կերակրափո– ղում և բերանում, պայմանավորված է