Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

անասնաբույժի ցուցումով։ Կ ui ն խ ui ր– գ և լ ու մ ը․ անասնապահական շենքե– րի տարածքից մետաղյա իրերի (մեխ, մե– տաղալար են) հավաքում, կենդանիների զոնդահարում մագնիսական զոնդով, մագնիսական օղակի կիրառում։

ՍՐՏԱՄԿԱՆԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ, միոկար– ղիտ (< միո․․․ և հուն, иссрбкх – սիրտ), սրտամկանի օջախային կամ տարածուն բորբոքումը։ Հիմնական պատճառներն են․ վարակիչ հիվանդությունները (գրիպ, կարմրուկ, վարակիչ դեղնախտ, մոնո– նուկլեոզ, քութեշ, դիֆթերիա, որովայ– նային և բծավոր տիֆեր), ռեմատիզմը, հազվադեպ բրուցելոզը, տուբերկուլոզը, սիֆիլիսը, սնկային հիվանդությունները և տոքսոպլազմոզը։ Տարբերում են նաե, այսպես կոչված, շիճուկային և դեղորայ– քային Ս․ բ․, որոնց առաջացման հիմքում ընկած են ալերգիական բնույթի խանգա– րումները։ Երբեմն Ս․ բ–ման պատճառը հնարավոր չէ պարզել (իդիոպաթիկ Ս․ բ․)։ Ս․ բ–ման կլինիկական պատկերը պայմա– նավորված է հարուցիչի բնույթով, սրտա– մկանի ախտահարման աստիճանով և պրոցեսի սրությամբ։ Արտահայտված Ս․ բ–ման հիմնական ախտանշաններն են, սրտի սահմանների մեծացում, տոների խլացում, հաճախ՝ սրտի ռիթմի խանգա– րումներ, սիստոլային աղմուկ, սրտի զար– կերի հաճախացում (տախիկարդիա)։ Կա– րող են ի հայտ գալ նաև սրտային անբա– վարարության երեույթներ։ Ախտորոշմա– նը նպաստում են էլեկտրասրտագրության տվյալները։ Սուր և ենթասուր Ս․ բ․հաճախ ավարտվում է առողջացումով (լրիվ կամ մասնակի)։ Քրոնիկական կամ կրկնվող ձեերը կարող են առաջացնել սրտամկանի զգալի ախտահարում և սրտային անբա– վարարության երեույթներ։ Բ ու ժ ու մ ը․ լրիվ հանգիստ, վիտամիններ (С, В խումբ), ստերոիդային հորմոններ, հակավարա– կային և հակաառիթմային դեղամիջոցներ, ռեմատիզմի դեպքում4 սալիցիլատներ։ Ս․ Յոսան

ՍՐՏԱՄԿԱՆԻ ԻՆՖԱՐԿՏ, սրտամկանի իշեմիկ մեռուկացումը, որը պայմանա– վորված է սրտի հյուսվածքները սնող պսակաձե անոթներով արյան հոսքի սուր անբավարարությամբ։ Վերջինս կարող է առաջանալ պսակաձե անոթներով արյան հոսքի հանկարծակի ընդհատման կամ սրտամկանի թթվածնի պահանջի և պսա– կաձե անոթներով նրա առաքման սուր ան– համապատասխանության պատճառով։ Ս․ ի–ի առաջացման հիմնական պատճառը պսակաձե անոթների խիստ արտահայտ– ված ւսթերոսկչերողն է կամ դրանցում խո– շոր անթերոսկլերոզային թմբիկների գո– յացումը և դրանց քայքայումից առաջա– ցած թրոմբով արյան անոթի լուսանցքի խցանումը (թրոմբոզ)։ Արյան անոթների մասնակի նեղացման ֆոնի վրա Ս․ ի–ի առաջացման համար վճռական նշանակու– թյուն են ունենում սրտամկանի թթվածնի պահանջը բարձրացնող բազմաթիվ պատ– ճառներ (ֆիզիկ․, նյարդա–հոգեկան լար– վածություն, հիպերտոնիկ կրիզ են)։ Կա– րեոր նշանակություն ունի նաև պսակաձե անոթների սպազմը։ Հաճախ Ս․ ի․ զար– գանում է հակամակարդիչ նյութերի (հե– պարին, ֆիբրինոլիզին) նվազման և մա– կարդիչ գործոնների ավելացման հետևան– քով, որն ուղեկցվում է սրտի պսակաձե անոթների թրոմբոզով։ Ս․ ի․ առա– ջինը նկարագրել են ռուս, գիտնականներ Վ․ Օբրազցովը և Ն․ Ստրաժեսկոն (1909)։ Ս․ ի․ տեղակայվում է բացառապես ձախ փորոքի առաջային (հաճախ) և ետին պատերին․ Տարած ու ն Ս․ի․ ընդգըր– կում է առաջային կամ ետին պատի մեծ մասը, իսկ 10–20%-ի դեպքում՝ միջփորո– քային միջնապատը։ Ինֆարկտի հատվա– ծում մեռուկացած զանգվածներն աստի– ճանաբար ներծծվում են, 6–7 շաբաթ անց առաջանում է շարակցահյուսվածքային սպի։ Սրտամկանի պատն այդ հատվածում կարող է բարակել, իսկ տարածուն ին– ֆարկտների դեպքում՝ առաջանալ անև– րիզմա։ Ս․ ի․ հիմնականում բնորոշ է 40 տարեկանից բարձր տղամարդկանց։ խոշոր քաղաքներում Ս․ ի․ գրանցվում է ավելի հաճախ, քան գյուղական վայրե– րում։ Նախատրամադրող գործոններն են ծխելը, շաքարային հիվանդությունը, ճար– պակալումը, նստակյաց կյանքը են։ Առա– վել հաճախ Ս․ ի․ դրսևորվում է կրծքային հեղձուկի ծանր նոպաներով, որն ուղեկց– վում է կրծոսկրի շրջանից դեպի ձախ ձեռքը, ուսը և թիակը ճառագայթվող ցա– վերով, որոնք չեն դադարում անոթա– լայնիչ դեղամիջոցներ (վալիդոլ, նիտրա– գլիցերին), երբեմն նույնիսկ նարկոտիկ– ներ ընդունելիս։ Որոշ դեպքերում Ս․ ի–ի սկզբնական ախտանշանը ծանր հևոցն է, առանց ցավային համախտանիշի (սին– դրոմի)։ Հայտնի է նաև ստամոքսի ցա– վերով ընթացող ինֆարկտային վիճակ։ Ս․ ի–ին բնորոշ են նաև մարմնի ջերմաս– տիճանի բարձրացումը, լեյկոցիտների թվի ավելացումը, էրիթրոցիտների նստեցման արագության մեծացումը են։ ճշգրիտ ախ– տորոշումը հաստատվում է էլեկտրասըր– տագրության միջոցով։ Ս․ ի–ի ընթացքի ծանրությունը պայմանավորված է բար– դություններով (օրինակ, կարդիոգեն շոկ, որի դեպքում արյան ճնշումը խիստ ընկ– նում է 90/60 մմ սնդ․ ս–ից ցածր)։ Առաջա– նում են սառը քրտնարտադրություն, ընդ– հանուր թուլություն, հաճախ՝ նաև առիթ– միաներ։ Սրտամկանի մեռուկացած հատ– վածի չմասնակցելը սրտի կծկողական գործունեությանը կարող է հանգեցնել սրտային անբավարարության։ Առանձին դեպքերում դա փոխհատուցվում է սրտա– մկանի առողջ հատվածների կծկողակա– նությամբ, երբեմն նկատվում է հևոց, թո– քերում կանգային երևույթներ, այտուց– ներ, հաճախասրտություն, հազվադեպ՝ թրոմբոէմբոլիա։ Բ ու ժ ու մ ը․ վաղ հոսպիտալացում, մասնագիտացված շտապօգնություն, խիստ անկողնային ռեժիմ, հակամակար– դիչ և ֆիբրինոլիտիկ դեղամիջոցներ, որ– պես ցավազրկող՝ ազոտի ենթօքսիդ, նեյ– րոլեպտիկ պատրաստուկներ, ռիթմի խան– գարումների դեպքում՝ էլեկտրսփմպուլ– սային թերապիա, սրտային անբավարա– րության ժամանակ՝ սրտային գլիկոզիդ– ներ և միզամուղներ։ Ս․ ի–ից հետո հի– վանդները 5–7 ամիս պետք է պահպանեն խնայողական ռեժիմ՝ աստիճանաբար թու– լացնելով այն։ Արգելվում է ֆիզիկ, և հոգեկան լարվածություն առաջացնող աշ– խատանքը։ Անհրաժեշտ են զբոսանքներ, թեթև ֆիզիկ, աշխատանք, բուժական ֆիզ– կուլտուրա են, վիտամիններով հարուստ սնունդ՝ կենդանական ճարպերի, մսի ար– գանակի, թունդ թեյի և սուրճի սահմանա– փակմամբ։ Ս․ ի–ի բուժման վերը նշված մեթոդների ներդրման և բուժօգնության կազմակերպ– ման մշակման համար ՍՍՀՄ պետ․ մըր– ցանակի են արժանացել Վ․ Վինոգրադովը, Պ․ Լուկոմսկին, Ե․ Չազովը և Զ․ Ցանուշ– կիեիչյուսը (1969)։ Ա․ Ղարիբջանյան

ՍՐՏԱՄԿԱՆԻ ՍՆՈՒՑԱԽԱՆԳԱՐՈՒՄ, միոկարդիոդիստրոֆիա (< միո․․․, հուն․ харбСа – սիրտ և баЗатро- ՓԴ – սնուցախանգարում), կ ա ր դ ի ո– միոպաթիա, սրտամկանի ոչ բոր– բոքային բնույթի ախտահարումներ, որոնց հիմքում ընկած է սրտամկանի նյութափոխանակության խանգարումը։ Պատճառներն են՝ սնուցման (սննդային սնուցախանգարում, ավիտամինոզներ են), սպիտակուցային ւիոխանակության խան– գարումները, պոդագրան, ածխաջրատա– յին, էլեկտրոլիտային փոխանակություն– ների խանգարումները, ներզատիչ գեղ– ձերի հիվանդությունները, թթվածնային քաղցը, սրտամկանի գերլարվածությու– նը, թունավորումները (ածխածնի օքսի– դով, ալկոհոլով են)։ Ս․ ս–ման սկզբնա– կան շրջանում ախտանշանները հաճախ բացակայում են։ Կարող են լինել հևոց, տհաճ զգացումներ սրտում։ Ս․ ս․ ընթա– նում է սրտի տոների խլացմամբ, սիստո– լային աղմուկով, էքստրասիստոլայով (եր– բեմն առիթմիայի այլ ձևերով), էլեկտոա– սրտագրի փոփոխություններով։ Արտա– հայտված Ս․ ս․ թուլացնում է սրտամկանի կծկողական ուժը և կարող է սրտային ան– բավարարության պատճառ դառնալ։ Փո– փոխությունները դարձելի են և կարող են վերանալ հիմնական հիվանդության բու– ժումից հետո։ Բ ու ժ ու if ը․ հիմնական պատճառի վերացում, սրտամկանի նյու– թափոխանակության պրոցեսները կար– գավորող դեղամիջոցներ։ Ռ․ էթենիկյան

ՍՐՏԱՐԴ, կարդիոիդ (< հուն, хар– бСа – սիրտ և el6og – կերպ, ձև), հարթ կոր, որ գծում է a շառավղով շրջանագծի M կետը, երբ այդ շրջանագիծը, արտաք– նապես շոշափելով նույն շառավղով մեկ այլ անշարժ շրջանագիծ, առանց սահելու գլորվում է նրա վրայով։ Ս․ շրջանագծի հետ կապված նշանավոր կորերից մեկն է․ այն էպիցիկլոիդի մասնավոր դեպքե– րից է (տես Հիւցոցիկչոիղներ ն էպիցիկ– ւոիդներ)։ Ս–ի հավասարումը բևեռային կոորդինատներով՝ p= 2a( 1 +cos<p), ուղ– ղանկյուն կոորդինատներով՝ (*2+y2 – – 2ax[)2=4a2(x2+y2)։