Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/227

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ալիքային ուղի» տիպի անտենաները, պարուրաձև անտենաները ևն, երկրորդ տեսակին՝ դիէլեկտրական, մակերևութա– յին ալիքի (Բևերեջի) անտենաները ևն։ վ․ ա․ ա–ները կարող են կազմվել նաև երկ– րորդ տեսակին պատկանող մի քանի տար– րերից (շեղանկյուն անտենաներ)։ վ․ ա․ ա–ները լայնաշերտ են․ ճառագայթման կողմնային թերթիկների մակարդակը և օ․ գ․ գ–ն ցածր են, ուստի կիրառվում են հիմնականում ընդունման համար։ Ս․ Խաւվւախչյան ՎԱձՈԴ ԱԼԻ*Ի ԼԱՄՊ, վազող ալի– քով լամպ (ՎԱԼ), էւեկտրավակու– ամային սարք, որում գերբարձր հաճա– խականության էլեկտրամագնիսական ալիքը, տարածվելով էլեկտրոնների հոս– քի ուղղությամբ և փոխազդելով նրա հետ, ուժեղանում է։ Վ․ ա․ լ–ի (նկ․) հիմնական Վազող ալիքի լամպի սխեման մասերն են․ էլեկտրոնային թնդանոթը (/), որն ստեղծում և ձևավորում է էլեկ– տրոնների հոսքը, էլեկտրամագնիսների կիզակետող համակարգը (2), որը կենտ– րոնացնում և պահպանում է էլեկտրոն– ների հոսքը լամպի ամբողջ երկայնքով, դանդաղեցնող համակարգը (3), որը նվա– զեցնում է վազող աչիքների փուլային արագությունը՝ հասցնելով էլեկտրոնների արագությանը, կոլեկտորը (4), որը որ– սում է էլեկտրոնները, կլանիչը (5), որը կլանում է կոլեկտորից անդրադարձած ալիքը և վերացնում ինքնագրգռումը, էլեկ– տրամագնիսական տատանումների էներ– գիայի ներմուծման (6) և արտանցման (7) հարմարանքները։ Վագող ալիքի էլեկ– տրամագնիսական դաշտի ազդեցությամբ ալիքի հետ համաժամ շարժվող էլեկտրոն– ները խմբավորվում են թանձրուկների, որոնք, վազանցելով ալիքը, դանդաղում են․ դրանց կինետիկ էներգիան փոխանց– վում է էլեկտրամագնիսական ալիքին և ուժեղացնում այն։ Վազող ա|իքի և էլեկ– տրոնների երկարատև փոխազդեցության պատճառով Վ․ ա․ յ․-երը լայնաշերտ են։ Ուժեղացումը 30–60 դբ է, օ․ գ․ գ–ն՝ 30%, աղմուկի գործակիցը՝ 3–20 դբ։ Օգտա– գործվում է ընդունիչների մուտքային և հաղորդիչների ելքային կասկադներում՝ գերբարձր հաճախականության (0,3– 30 Գհց) տատանումներն ուժեղացնելու համար։ Կարող են օգտագործվել նաև հա– ճախականության ձևափոխման և բազմա– պատկման համար։ Վ․ ա․ լ–երը լինում են նաև մագնետրոնային տիպի։ Ս․ խաչփախչյան

ՎԱԶՈՂ ԱԼԻՔՆԵՐ, աչիքներ, որոնք, ի տարբերություն կանգուն աւիքների, տա– րածվելիս փոխանցում են տատանումնե– րի փուլը– փուլի հետ միասին փոխանցվում է նաև էներգիան։ Վ․ ա․ տարածվում են ինչպես ագատ տարածության մեջ, այն– պես էլ ուղղորդիչ գծերի երկայնքով։ Օրինակ, առաձգական ալիքները տարած– վում են ձողի, հեղուկի սյան երկայնքով, էլեկտրամագնիսական ալիքները՝ հաղոր– դալարի, ալիքատարի երկայնքով։ Առաձ– գական Վ, ա–ում տատանվող մասնիկների հավասարակշռության դիրքին համապա– տասխանում են միաժամանակ և* կինե– տիկ, և՝ պոտենցիալ էներգիաների մաք– սիմումները։ Ս․Իաւփախչյան

ՎԱՋՌՊՐԵՍԻՆ (< լատ․ vas – անոթ և pressare – ճնշել), հակամիզամուղ հորմոն, մարդու և կենդանիների հիպոթալամուսի նյարդազատուկային բջիջներում առաջացող հորմոն։ Արտա– դըրվում է ստորին մակուղեղի ետին բլթից։ Խթանում է ջրի ետ ներծծումը երի– կամային խողովակիկներից և նվազեց– նում դիուրեզը։ Քիմ․ բնույթով օկտապեպ– տիդ է։ Ուժեղ անոթասեղմիչ է, ազդում է հատկապես փոքր տրամաչափի արյունա– տար անոթների վրա և բարձրացնում զար– կերակային ճնշումը։

ՎԱԶՈՎ Իվան Մինչով (1850–1921), բուլ– ղար գրող, հասարակական գործիչ։ Սո– վորել է Պլովդիվի գիմնազիայում։ Թուրք, լծից Բուլղարիայի ազատագրվելուց հետո եղել է դատավոր Բերկովից քաղաքում (1879–80), Մարզային ժողովի (Պլովդի– վում) մշտական կոմիտեի անդամ (1880– 1885), Բուլղարիայի լուսավորության մի– նիստր (1897–99)։ Հայտնի են Վ–ի «Դրոշ և տավիղ» (1876), «Բուլղարիայի վիշտը» (1877), «Փրկու– թյուն» (1878) եռերգություն կազմող ժո– ղովածուները, որոնք պատմում են թուրք, լծի դեմ բուլղարների պայքարի մասին։ Հերոսական ռոմանտիկայի շնչով են հա– մակված հայդուկային և հեղափոխ․ շարժ– ման գործիչներին նվիրված «Լեռնակույտ» (1879, հրտ․ 1880), «Զագորկա» (1882, հրտ․ 1883) պոեմները։ Վ–ի հեղափոխ․ հայրենասիրական պոեզիայի գագաթը «Մոռացվածների էպոպեան» (1881–84) քնարա–էպիկական պոեմների շարքն է։ Վ–ի ստեղծագործության մեջ մեծ աեղ է գրավում ռուս–բուլղ․ բարեկամության թե– ման։ 1880-ական թթ․ քնարերգությունն աչքի է ընկնում թեմաների ու ժանրերի բազմազանությամբ («Տավիղ», 1881, «Դաշ– տեր և անտառներ», 1884, ժող–ներ)։ 1880-ական թթ․ սկզբին Վ․ դիմել է ար– ձակին։ «Մերժվածները» (1883–84) վի– պակը նվիրված է Ռումինիայում գտնվող բուլղար տարագիրներին։ Վ–ի գլուխգոր– ծոցը բուլղար ժողովրդի 1876-ի ապստամ– բությունը պատկերող «Լծի տակ» (1889– 1890, հայ, հրտ․ 1903) ռեալիստական հե– րոսապատումն է, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, մտել է համաշ– խարհային գրականություն։ 90-ական թթ․ սկզբին Վ․ պատմահերո– սական թեմաներից անցել է արդիականու– թյան հրատապ խնդիրներին։ «Նոր եր– կիր» (1896), «Կազալարի թագուհին» (1903) վեպերում և «Վիպակներ ու պատմ– վածքներ» (հ․ 1–‘3, 1891–93), «Քերծ– վածքներ ու բծեր» (հ․ 1–2, 1893–95) ժող–ներում, որոնք բուլղ․ գրկ–յան մեջ հաստատեցին ռեալիստ, կարճ պատմված– քի ժանրը, մերկացվում են բուրժ․ բարքե– ՐԸ։ վ․ նշանակալի ավանդ ունի նաև ազգ․ թատրոնի ստեղծման գործում։ Դրամայի է վերածել «Մերժվածները» վիպակը, «Լծի տակ» վեպը։ Դրել է միջնադարյան Բուլ– ղարիայի կյանքից քաղված սյուժեներով պատմ․ դրամաներ («Դեպի անդունդ», 1908, «Բորիսլավ», 1909, «Իվայլո», 1911), ինչպես նաև կատակերգություններ («Փառքի թեկնածուները», 1901, «Եկա– մտաբեր պաշտոնի ետևից», 1903)։ Վ–ի ստեղծագործությունը բուլղ․ քննադատա– կան ռեալիզմի զարգացման բարձրակետն է։ Երկ․ Գալի՞ս է արդյոք, Բաքու, 1898։ Լծի ւոակ, Ե․, 1953։ Գրկ․ ճ ի ն գ ո զ յ ա ն Կ․Հ․, Հայ–բուլղա– րական գրական կապերի պատմությունից, XIX ոաո, Ե․, 1966։ Державин Н․ С․, Иван Вазов․ Жизнь и творчество, М․–Л․, 1948․ Կ․ ճինգոզյան, ՎԱԶՔ, տեղաշարժման եղանակ, երբ իրա– նը, Պ․ Ֆ․ Լեսգաֆւոի բնորոշմամբ, «մեկ հպվում է գետնին՝ մի ոտքով, մեկ գտնը– վում է օդում» (քայլքի ժամանակ մարմինը մշտական հենման կետ ունի գետնի հետ մեկ կամ զույգ ոտքով)։ Վ․ ֆիզդաստիա– րակության առավել տարածված և արդյու– նավետ միջոց է։ Վ․ թեթև աթլետիկայի հիմնական մարզաձևն է, համարվում է գրեթե բոլոր մարզաձևերի բաղկացուցի– չը, ընդգրկված է «Պատրաստ աշխատանքի և ՍՍՀՄ պաշտպանության» համալիրի բոլոր աստիճաններում։ Վ–ի մրցումներ անցկացվել են Հին Եգիպտոսում, Հին Հունաստանում, Ասորեստանում։ Երկար ժամանակ եղել է օլիմպիական և մյուս խաղերի միակ մարզաձևը։ Միջնադա– րում պարտադիր կերպով մտել է աս– պետների և հոգևորականների ֆիզդաս– տիարակության ծրագրերի մեջ։ Ռուսաս– տանում Վ–ով կանոնավորապես զբաղվել են 1888-ից, երբ կազմակերպվել է «Վազ– քասերների ընկերություն»-ը։ XIX դ․ վեր– ջին վ․ արդեն տարածում է գտել գրեթե բոյոր երկրներում։ Պաշտոնական առա– ջին մրցումները տեղի, են ունեցել Անգլիա– յում։ Տարբերակվում են հարթ (վազքուղի– ներ և այլ հարթ տեղանք) և խոչընդոտնե– րով (արհեստական, բնական արգելքնե– րի հաղթահարում, կրոս) Վ․։ Դասական ձևերն են․ տղամարդկանց համար՝ կարճ տարածություն (սպրինտ, 100, 200, 400 մ), միջին տարածություն (800, 1500), երկար տարածություն (ստայերային․ 3000, 5000, 10000), մարաթոնյան վազը (42 կմ 195 մ), խոչընդոտների հաղթահարումով (110, 400 մ), ստիպւ–չեյս (3000 մ), փոխանցու– մափն (4X 100, 4X^00), կանանց համար՝ 100, 200, 400, 800, 1500 մ, խոչընդոտների հաղթահարումով (100 և 400 մ) և փոխան– ցումային (4ХЮ0, 4X400, 4X800 մ)։ Նշված ձևերը ընդգրկված են խոշոր մըր– ցումների և օլիմպիական խաղերի ծրա– գրում (տես աղյուսակը)։ Սովետական մարզիկներից առավել նշանավոր են Ս․ և Գ․ Զնամենսկի եղ– բայրները, Վ․ Կուցը, Պ․ Բոլոտնիկովը, Վ․ Բորզովը և ուրիշներ, կին վազորդնե– րից համաշխարհային ճանաչում ունեն Ե․ Վասիլևան, Ն․ Օտկալենկոն, Լ․ Լիսեն–