և պաշտոնական կուրսով։ Որոշ երկրնե– րում կան ե՝ պաշտոնական, ե՝ «զուգա– հեռ» (որոնցում վաչյուտայի կուրսը որոշ չափով շեղվում է պաշտոնականից) Վ․ շ–ներ։ վերջիններիս բացակայության դեպքում հաճախ առաջանում են անլե– գալ «սև» շուկաներ, որոնցում գործառնու– թյունների կատարումն օրենքով արգել– վում է։ Սոցիալիստ, երկրներում Վ․ շ․ գոյու– թյուն չունի։ Վալյուտային բոլոր գործառ– նությունները պաշտոնական կուրսով կա– տարում են միայն պետական բանկե– ՐԸ։
ՎԱԼՅՈՒՏԱՅԻ ՊԱՐԻՏԵՏ, տարբեր երկըր– ների վալյուտաների հարաբերակցություն։ Որպես փող ոսկու (արծաթի) շրջանառու– թյան և թղթադրամը ոսկով ազատ փոխա– նակելու (մինչև առաջին համաշխարհային պատերազմը) ժամանակաշրջանում կի– րառվում էր ստակային պարիտետը (ըստ դրամական միավորներում զուտ ոսկու պարունակության), իսկ ոսկով չփոխա– նակվող թղթադրամի շրջանառության պայմաններում՝ Վ․ պ․ (ըստ ազգային դրամական միավորի մեջ կառավարու– թյան պաշտոնապես սահմանած ոսկու քանակի, տես Վաչյուտայի կուրս)։ Վ․ պ․, որ պետությունը Փոփոխում է՝ կախված երկրի ներսում գների շարժից և օտար– երկրյա վալյուտայի գնողունակությունից, անվանվում է վայյուտայի գնողունակու– թյան պարիտետ։
ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐ, կապիտ․ պե– տությունների վալյուտային խմբավորում– ներ, որ միջազգային վալյուտային հարա– բերությունների ոլորտում համաձայնեց– ված քաղաքականություն վարելու նպա– տակով կազմավորվել են երկրորդ հա– մաշխարհային պատերազմի և հետագա տարիներին։ Հիմնական հատկանիշներն են՝ հեգեմոն–երկրի վալյուտայի նկատ– մամբ գոտու բոլոր մասնակիցների վալ– յուտաների կայուն կուրսի պահպանումը, այլ վալյուտաների նկատմամբ իրենց ազգ․ վալյուտաների կուրսի փոփոխումը միայն նրա համաձայնությամբ, այդ երկ– րի բանկերում ազգ․ վալյուտաների ռե– զերվների մեծ մասի պահպանումը, գո– տու մեջ մտնող երկրների վալյուտաների ազատ փոխանակումը, գոտու սահմաննե– րում միջոցների ազատ շարժումը և սահ– մանափակումների առկայությունը եր– րորդ երկրների նկատմամբ, Վ․ գ․ գլխա– վորող երկրի բանկերում մասնակից–եր– կըրների արտաքին հաշվարկների կենտ– րոնացումը։ Վ․ գ–ի մեխանիզմը հեգեմոն– երկրներին հնարավորություն է ընձե– ռում գոտու երկրներում վարելու մոնոպո– լիստ․ կապիտալի շահերին համապա– տասխանող քաղաքականություն, իրենց տնտ․ դիրքերը պահպանելու գոտու զար– գացող մասնակից–երկրներում։ Առավել խոշոր Վ․ գ․ են ստեռլինգի (գլխավորում է Մեծ Բրիտանիան), դոլլարի (ԱՄՆ) և ֆրանկի (Ֆրանսիան) գոտիները։
ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ԻՆՏԵՐՎԵՆՏԻՍ, իր կամ օտար երկրի վաչյուտայի կուրսի վրա ազ– դելու նպատակով կապիտ․ պետության միջամտությունը (կենտր․ բանկի, գան– ձատան միջոցով) վալյուտայի շուկայում կատարվող գործառնություններին։ Լայն մասշտաբի վալյուտային գործառնություն է, որ իրականացվում է որոշակի, սովորա– բար կարճ ժամանակահատվածում ար– տասահմանյան վալյուտա, ոսկի գնելու կամ վաճառելու ուղիով։
ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, դրամական հարաբերությունների կազմակերպման ձև, որը որոշվում է ապրանքային արտա– դրության զարգացման աստիճանով։ Ընդ– գրկում է ներքին դրամավարկային շրջա– նառությունն ու միջազգային հաշվարկ– ների ոլորտը։ Ձևավորվում է ազգ․ տըն– տեսության շրջանակներում, իսկ համաշ– խարհային կապիտ․ շուկայի կազմավոր– մամբ՝ վերածվում համաշխարհային Վ․ հ–ի։ XX դ․ սկզբին համաշխարհային կապիտ․ Վ․ հ․ հասավ իր զարգացման բարձրագույն աստիճանին։ Նրա հիմքը ոսկին էր, որը կատարում էր փողի բոլոր ֆունկցիաները։ Գլխ․ կապիտ․ երկրնե– րում հաստատված ոսկու ստանդարտն ապահովում էր դրամաշրջանառության կայունությունը, երկրների միջև կապիտա– լի անարգել հոսքն ու միջազգային հաշ– վարկների ազատ կատարումը, ազգ․ վալ– յուտաների անսահմանափակ փոխանա– կությունն ու ոս1ւյա կետերի սահմաննե– րում վալյուտայի կուրսի շարժը ևն։ Կա– պիտալիզմի ընդհանուր ճգնաժամի պայ– մաններում սկսվեց նաև համաշխարհա– յին կապիտ․ Վ․ հ–ի ճգնաժամը (տես Վաչյուաային ճգնաժամ), վերացվեց ոս– կու ստանդարտը, դադարեցվեց բանկնոտ– ների հետ ոսկու փոխանակությունը, ար– գելվեց վերջինիս ազատ արտահանումը։ Ոսկին դադարեց շրջանառության ու վճար– ման միջոցի ֆունկցիաներ կատարել, բայց, իրականացնելով արժեչափի, գան– ձակուտակման միջոցի ու համաշխարհա– յին փողի ֆունկցիաները, մնաց որպես հա– մաշխարհային կապիտ․ Վ․ հ–ի հիմք։ Չնայած միջազգային հաշվարկների ճըն– շող մասը կատարվում է բանկային Փո– խանցումների միջոցով, առանց կանխիկ դրամի մասնակցության, սակայն ոսկին համարվում է կապիտ․ երկրների փոխա– դարձ դրամական պահանջների ու պար– տավորություննե^ի վերջնական կարգա– վորման գլխ․ միջոցը, իսկ նրա պաշարների մեծությունը՝ կապիտ․ վալյուտաների կա– յունության ու առանձին երկրների տնտ․ պոտենցիալի կարևոր ցուցանիշը (ոչ սո– ցիալիստ․ աշխարհում ոսկու պաշարները 1982-ին կազմում էին 28491 ա)։ Անկան– խիկ հաշվարկների զարգացման և ոսկու անբավարարության պատճառով միջազ– գային վճարային շրջանառության մեջ օգտագործվում են թղթադրամները, որոնց մեջ հատկապես մեծ է ամեր․ դոլլարի, անգլ․ ֆունտ ստեռլինգի, ֆրանս․ ֆրան– կի և արևմտագերմ․ մարկի տեսակարար կշիռը։ Համաշխարհային կապիտ․ Վ․ հ–ում կարևոր դեր են կատարում Միջազգային վաԱուտային ֆոնդը (ՄՎՖ) և Վերակա– ռուցման ն զարգացման միջազգային բան– կը (ՎԶՄԲ)։ Սոցիալիստ, երկրների միջազգային հաշվարկները զարգանում են պլանաչա– փորեն, իրագործվում իրավահավասարու– թյան և փոխշահավետության սկզբունքնե– րի և վաչյուտային մենաշնորհի հիման վրա։ Առևտր․ և վարկային հարաբերու– թյուններում, որպես միջազգային կոլեկ– տիվ վալյուտա, օգտագործվում է փոխա– նակային ռուբչին։ Առանձին գործառնու– թյունների գծով հաշվարկների մեծ մասը կատարվում է ազգային վալյուտաներով։ Միջազգային սոցիալիստ․ Վ․ հ–ի կարևոր մարմիններն են Տնտեսական համագոր– ծակցության միջազգային բանկը (ՏՀՄԲ) և Միշազգային ինվեստիցիոն բանկը (ՄԻԲ)։
ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ– ՆԵՐ, սովետական քրեական իրավուն– քում ՍՍՀՄ վալյուտային մենաշնորհի դեմ ուղղված հանցագործություններ։ Դրսևոր– վում է սովետական կամ արտասահման– յան վալյուտային արժեքների (սովետա– կան գանձարանային տոմսեր, բանկային տոմսեր, օտարերկրյա դրամ, հատված ոսկեդրամ կամ ջարդոն ոսկի, պլատին, պլատինի խմբի մետաղներ, դրանց հան– քանյութեր, ազնիվ մետաղներից պատ– րաստված զարդեր ևն) գործառնություն– ների կանոնների խախտմամբ (փոխանա– կություն, արտադրություն, վճարման ըն– դունում, սահմանի վրայով փոխադրում ևն) և շահ ստանալու նպատակով դրանց վերավաճառմամբ։ Վ․ հ–ների համար նա– խատեսվում է ազատազրկում 3–8 տարի ժամկետով, գույքի բռնագրավումով կամ առանց բռնագրավման, վալյուտային ար– ժեքների ու արժեթղթերի բռնագրավմամբ, և աքսոր 2–5 տարի ժամկետով կամ առանց աքսորի։ Եթե արարքը կատարվել է որպես արհեստ կամ խոշոր չափերով, կամ նախկինում նման հանցագործության համար դատապարտված անձի կողմից, նախատեսվում է ազատազրկում 5–15 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ և 2–5 տարի աքսորով կամ առանց աքսո– րի։ Առանձնապես ծանրացնող հանգա– մանքների դեպքում անձը կարող է դա– տապարտվել մահապատժի։ Ա․ Թովմաս յան
ՎԱԼՅՈՒՏԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ, կապիտալիզ– մի դրամավարկային համակարգի ճըգ– նաժամ, որն արտահայտվում է ոսկու ստանդարտի վերացման, ինֆլյացիոն թըղ– թադրամային շրջանառությանն անցնելու ձևով և ընդգրկում ինչպես առանձին կա– պիտ․ երկրների ներքին շրջանառութան ոլորտը, այնպես էլ միջազգային հաշ– վարկները։ Տարբերում են ընդհանուր և մասնակի Վ․ ճ․։ Ը ն դ հ ա ն ու ր Վ․ ճ․ կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի բաղկացուցիչն է և ունի անընդհատ բնույթ։ Դրա կարևոր հատկանիշներն են՝ ոսկու «ապաստակացումը» (որպես դրամամե– տաղ ոսկու օգտագործման սահմանափա– կումն ու վալյուտաների արժեզրկումը), կապիտ․ երկրների վճարային հաշվե– կշիռների շարունակական ճեղքվածքը, ոսկու վալյուտային ռեզերվների բաշխ– ման անհամաչափության, միջազգային հաշվարկների ու ներքին դրամաշրջանա– ռության ոլորտում պետության միջամտու– թյան, արտատնտ․ գործոնների՝ դիվանա– գիտ․ ճնշման, քաղ․ ցնցումների ուժեղա– ցումը, համաշխարհային վալյուտային շու– կայի տրոհումը՝ կապված համաշխարհա– յին շուկան կապիտ․ և սոցիալիստ, շու– կաների բաժանվելու հետ ևն։ Մ ա ս ն ա– կ ի Վ․ ճ․ առանձին կապիտ, երկրների