Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պանիր, յուղ են։ Զբաղվում են հացահա– տիկի, կարտոֆիլի մշակությամբ, այգե– գործությամբ։ Կան էլեկտրամետալուրգ․, սինթետիկ և արհեստական գործվածքնե– րի ձեռնարկություններ, երկաթի հանքա– նյութի, անտրացիտի, մարմարի արդյու– նահանում, հէկ։ Զարգացած է տուրիզմը և լեռնադահուկային սպորտը։

ՎԱԼԼՈՆՆԵՐ, ժողովուրդ։ Կազմում են Բելգիայի բնակչության մոտ կեսը։ Բնակ– վում են էնո, Նամյուր, Լյեժ և Լյուքսեմ– բուրգ նահանգներում, ինչպես նաև Ֆրան– սիայի հս–արլ–ում (Նոր և Արդեններ դե– պարտամենտներում)։ Ընդհանուր թիվը՝ 4,2 մլն (1978)։ Խոսում են ֆրանս․ լեզվի վալլոնական բարբառով։ Հավատացյալ– ները կաթոլիկներ են։ Վ․ բելգերի կելտ․ ցեղերի հետնորդներն են, որոնք I դարից ենթարկվել են ռոմանացման, ինչպես նաև գերմ․ ցեղերի (հատկապես՝ ֆրանկների) որոշ ազդեցությանը։ Լեզվով ու ազգա– գրական հատկանիշներով (հագուստ, բնակարան են) զգալիորեն տարբերվում են նույն պետության մեջ ապրող ֆլաման– դացիներից։ Բնակչության մեծ մասն զբաղ– ված է արդյունաբերության մեջ, Բելգիա– յի հվ–ում՝ Արդեններում, նաև անասնա– պահությամբ։ Տես նաև Բեյգիա հոդվածը։ Գրկ․ Народы зарубежной Европы, т․ 2, М․, 1965․

ՎԱԼՅԵՒՈ (Vallejo) Սեսար (1892-1938), պերուացի գրող։Պերուի կոմկուսի անդամ։ 1923-ից տարագրվել է։ 1928-ին և 1931-ին այցելել է ՍՍՀՄ։ Դրել է <1931 թվականի Ռուսաստանը» (1931) գիրքը։ Մշակույթի պաշտպանության առաջին և երկրորդ միջազգային կոնգրեսների (1935 և 1937) մասնակից։ «Սև հերոլդներ» (1918) բա– նաստեղծությունների առաշին ժողովա– ծուում բանավիճում է դեկադենտական պոեզիայի հետ, «Տրիլսե» (1923) ժողովա– ծուում դրսևորել է իր ապրումները։ 1937-ին գրել է «Իսպանիա, թող ի բաց առնե ինձ դժբախտությունն այս․․․» (հրտ․ ետմահու, 1939) հակաֆաշիստ, շարքը։ 1923–1938-ի բանաստեղծությունները (տպագրված «Մարդկային բանաստեղծություններ» գրքում, 1939) լի են ժողովրդի ուժերի նկատմամբ հավատով։ Գրել է նաև Պե– րուի աշխատավորության հեղափոխ․ գի– տակցության արթնացման մասին պատ– մող «Վոլֆրամ» (1931) վեպը։

ՎԱԼՏՈՐ (ֆրանս․ valeur, բառացի՝ ար– ժեք), գեղանկարչության մեջ և գրաֆիկա– յում տոնի նրբերանգը, որն արտահայտում է (այլ նրբերանգների հարաբերակցու– թյամբ) լույսի և ստվերի որոշակի քանա– կություն։ Գեղանկարչության մեջ կոլորիտի առնչությամբ «Վ․» տերմինը գործածվում է տոնի նրբերանգներից յուրաքանչյուրը նշելու համար, որոնք գտնվում են օրի– նաչափ փոխկապակցության մեջ և որևէ գույնի սահմաններում տալիս են լույսի ու ստվերի հաշորդական աստիճանավորում։ Վալյորային աստիճանավորումների սիս– տեմատիկ կիրառումը (որը հատուկ է բազ– մաթիվ խոշոր կոլորիստ–գեղանկարիչնե– րի՝ Դ․ Վելասկեզի, 6ա․ Վերմերի, ժ․ Բ․ Շարդենի, Կ․ Կորոյի, Հ․ Կ․ Այվազովսկու, Վ․ Ի․ Սուրիկովի, ի․ Ի․ Լևիտանի և ուրիշ– ների ստեղծագործությանը) հնարավորու– թյուն է ընձեռում առարկաները պատկերե– լու լուսաօդային միջավայրի հետ նրանց փոխկապակցության մեշ, հասնելու կոլո– րիտի մի առանձին խորության ու հարըս– տության, գունային Փոխհարաբերություն– ների ու անցումների նրբության։

ՎԱԼՅՈՒՏԱ (իտալ․ valuta, < լատ․ va- lere – արժեք ունենալ), 1․ երկրի դրամա– կան միավորը (օրինակ, ռուբլին՝ ՍՍՀՄ–ի վալյուտան է, դոլլարը՝ ԱՄՆ–ի) և դրա տա– րատեսակը (ոսկյա, արծաթյա, թղթա– դրամ), 2․ օտարերկրյա պետությունների դրամանիշեր, ինչպես նաև շրջանառու– թյան ու վճարման վարկային միշոցներ (մուրհակներ, չեկեր ևն), որ արտահայտ– վում են օտարերկրյա դրամական միավոր– ներով և օգտագործվում միջազգային հաշ– վարկներում (օտարերկրյա Վ․)։ Մինչև XIX դ․ համընդհանուր տարածում ունեին բիմետաչիզմը կամ արծաթյա մոնոմետա– էիկմը, իսկ XIX դ․ սկզբին Մեծ Բրիտա– նիայում (դարի 2-րդ կեսից՝ կապիտ, մյուս երկրներում) կիրառվում էր ոսկյա Վ․։ Կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի պայմաններում հիմնականում տարած– ված է թղթյա Վ․՝ ոսկով ու արծաթով չփո– խանակվող բանկնոտներն ու թղթադրամ– ները։ վերջիններս ենթակա են ինֆչյա– ցիայի, արժեզրկվում են, փոխվում է թղթադրամի միավորի կողմից իրականում ներկայացվող ոսկու քանակությունը, որի հետևանքով օտարերկրյա Վ–ների հա– մեմատ իշնում է տվյալ երկրի վասատա– յի կարսը։ Այն պահպանելու համար վաւ– յատային սահմանափակումներ են կի– րառվում։ Կապիտ․ երկրների Վ–ները ստորաբա– ժանվում են փոխարկելիի (կոնվերսիայի ենթարկվողի), մասնակի փոխարկելիի ու անփոխարկելիի (ներփակի)։ Այն երկըր– նէրում, որտեղ վերացվել են վալյուտային բոլոր սահմանափակումները, Վ–ները փոխարկելի են և կարող են փոխա– նակվել օտարերկրյա բոլոր Վ–ների հետ (օրինակ, ամեր․ ու կանադ․ դոլլարները, շվեյց․ ֆրանկը, արևմտագերմ․ մարկը ևն)։ Մասնակի փոխարկելի են այն երկրների Վ–ները, որոնք վալյուտա– յին սահմանափակումները վերացրել են ոչ բոլոր գործառնությունների գծով կամ միայն օտարերկրյա ֆիզիկական ու իրա– վաբ․ անձանց համար (օրինակ, արևմտա– եվրոպ․ երկրների մեծ մասի Վ–ները)։ Որոշ երկրներում (մասնավորապես կախ– յալ ու զարգացող) Վ–ներն ա ն փ ո խ ա ր– կ և լ ի (ներփակ) են, այսինքն՝ վալյու– տային բոլոր գործառնությունների գծով պահպանվում են սահմանափակումները և՝ օտար, և՝ տվյալ երկրի ֆիզիկական ու իրավաբ․ անձանց համար։ ԱՍՀՄ–ում ու սոցիալիստ, մյուս երկըր– ներում Վ–ների կայունությունն ապահով– վում է հիմնականում պետ․ ու կոոպերա– տիվ առևտրի միջոցով պլանային գներով շրջանառության մեջ դրվող ապրանքա– յին զանգվածով։ Վ–ների կայունությունը հիմնվում է նաև ոսկու պաշարի (անուղղա– կի ձևով), տնտ․ կապերի (այդ թվում մուտքերի ու վճարումների) պլանավոր– ման, պետ․ վալյուտայի մենաշնորհի վրա։ Վ–ների ամրապնդման հիմքում սոցիա– լիստ․ էկոնոմիկայի պլանային, անճգնա– ժամ, առաջընթաց զարգացումն է, դրամա– շրջանառության ու ապրանքաշրջանառու– թյան պլանավորումը։

ՎԱԼՅՈՒՏԱՅԻ ԿՈՒՐՍ, մուրհակի կ ու ր ս, մի երկրի դրամական միավորի գինը՝ արտահայտված այլ երկրի դրամա– կան միավորներով (օրինակ, 1985-ի հուլ․ 16-ին 1 ֆունտ ստեռլինգը=1,1423 ռ–ի)։ Սահմանվում է ուղղակի և հակառակ գնանշման մեթոդով։ Առավել տարածվածը ուղղակին է, երբ արտասահմանյան վալ– յուտայի միավորի կամ միավորների որո– շակի քանակի (սովորաբար՝ 1,100, 1000) գինն արտահայտվում է տվյալ երկրի դրամական միավորներով (օրինակ, ՍՍՀՄ–ում ԱՄՆ–ի 1 դոլլարը =0,820 ռ․)։ Հակառակ գնանշման (միայն Մեծ Բրի– տանիայում) ժամանակ տեղական վալ– յուտայի միավորն արտահայտվում է ար– տասահմանյան վալյուտայով։ Վ․ կ․ եր– բեմն անվանում են մուրհակի կուրս, քանի որ մինչև XIX դ․ վերջը վճարման հիմնա– կան փաստաթուղթը փոխանակային մուր– հակն էր (տրատտա)։ Վ․ կ․ անընդհատ տատանվում է և կարող է օրվա ընթացքում փոփոխվել մի քանի անգամ։ Վա սատայի շուկայում նրա մակարդակին համապա– տասխան կատարվում են արտաքին առևտ– րի, միջազգային կապիտալ ներդրումնե– րը, տուրիզմի ևնի հետ կապված վալյու– տայի առուծախի գործարքներ։ Վ․ կ–ի հիմքում ոսկու կամ վա սատայի պարի– տետն է։ Սոցիալիստ, երկրներում Վ․ կ․ մոտ է պարիտետային կուրսին (որը սահման– վում է պլանային կարգով) և տարերային տատանումների չի ենթարկվում։ Ռուբլու համեմատ օտարերկրյա վալյուտաների պաշտոն, կուրսը որոշում է ՍՍՀՄ պետ– բանկը՝ հիմք ունենալով ՍՍՀՄ Մինիս– տըրների խորհրդի սահմանած ռուբլու ոսկու պարունակությունն ու արտասահ– մանում համապատասխան վալյուտայի փաստացի կուրսը։

ՎԱԼՅՈՒՏԱՅԻ ՇՈՒԿԱ, կապիտալիզմի պայմաններում տնտ․ հարաբերություննե– րի հատուկ ոլորտ, որտեղ իրականացվում են օտարերկրյա վալյուտայի և դրանցով արտահայտված վճարման փաստաթղթե– րի (չեկեր, մուրհակներ, հեռագրական ու փոստային փոխանցումներ, ակրեդիտիվ– ներ) գնման, վաճառքի, Փոխանակման գործառնություններ։ Համաշխարհային Վ․ շ․, որը կազմավորվում է տարբեր եր– կըրների բանկերի թղթակցական կապերի միջոցով, այն մեխանիզմն է, որի միջոցով իրականացվում են միջազգային դրամա– կան հաշվարկները։ Կապիտ․ որոշ երկըր– ներում (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, ԳՖՀ ևն) օտարերկրյա վալյուտայի առուծախը կա– տարում են ոչ միայն բանկերը, այլև բոր– սաները։ Ըստ ռեժիմի Վ․ շ–ները լինում են ազատ (այն երկրներում, ուր չկան ըն– թացիկ գործառնությունների գծով վա– յուտային սահմանափակումներ) ևանա– զ ա տ (այնտեղ՝ ուր այդ սահմանափա– կումները գոյություն ունեն)։ Այն երկըր– ներում, ուր վալյուտային սահմանափա– կումներ կան, վալյուտային գործառնու– թյունները կատարվում են միայն պաշտո– նական Վ․ շ–ում, այսինքն հատուկ լիա– զորված կազմակերպությունների կողմից