Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նիկ Արծրունուն։ Վերջինիս սպանությու– նից (885) հետո Հայոց թագավոր Աշոտ Բագրաւոունու հրամանով Վ–ի կառավա– րիչ է նշանակվել Գագիկ Ապումրվան Արծրունին (սպանվել է 897-ին)։ Վ–ի հա– ջորդը՝ մեծ իշխան Աշոտ Արծրունին (Դե– րենիկի ավագ որդին), դաշնակցել է Հա– յոց թագավոր Սմբատ Ա Բագրատունուն։ 904-ից Վ–ի մեծ իշխան Գագիկ Արծրունու անջատամետ նկրտումները և նրա ժամա– նակավոր մերձեցումը Ատրպատականի ամիրայության հետ հանգեցրել են 908-ին Վ–ում առանձին թագավորության ստեղծ– մանը (տես Վասպուրականի թագավորու– թյուն)։ Արծրունյաց տիրույթները Բյու– զանդիային բռնակցվելուց (1021) հետո Վ․ մտել է համանուն կատապանության մեջ և վերածվել կայսերական սահմանա– յին երկրամասի։ Ենթարկվելով սելջուկ– յան հրոսախմբերի ասպատակություննե– րին՝ Վ–ի հայ բնակչությունը, Արծրունի U այլ տոհմերի շառավիղների գլխավորու– թյամբ, կազմակերպել է հայրենի նա– հանգի պաշտպանությունը։ Մանազկեր– տի ճակատամարտ /07/-ում սելջուկյան թուրքերից բյուզ․ զորքի (որի կազմում կռվում էին նաև Վ–ի և այլ նահանգների հայկ․ զորամասեր) ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուր– քերի տիրապետության ներքո։ Վ–ի որոշ շրջաններում կիսանկախ վիճակում պահ– պանվել են Արծրունյաց տոհմի շառավիղ– ները (տես Խեդենեկյաններ)։ Այնուհետև Վ․ ենթարկվել է մոնղ․, թուրքմեն, կարա– կոյունլու և ակկոյունլու ցեղերի տիրապե– տությանը։ Այդ ժամանակաշրջանում Վ․ հասկացությունը տարածվել է միայն Վա– նա լճի ոլորտի և նահանգի հայաշատ շրջանների վրա։ Վ–ում ստեղծվել է ինք– նուրույն կաթողիկոսություն (տես Աղթա– մարի կաթողիկոսություն 1113–1895)։ XIII դարից Վ․ են թափանցել քրդ․ ցեղեր։ Օտար տիրապետության ծանր պայման– ներում Վ–ի հայ բնակչությունը որոնել է ազատագրվելու, ինքնուրույն պետակա– նություն հաստատելու ուղիներ։ Վ–ում որոշակի ազդեցություն են ձեռք բերել Սեֆեդինյանները։ Աղթամարի կաթողի– կոսներ Զաքարիա Դ (1434–64) և Ստե– փանոս Դ Տղա (1465–89) Սեֆեդինյան– ները փորձել են վերականգնել Վ–ի թա– գավորությունը։ 1466-ին կարակոյունլու տիրակալ Ջհանշահի աջակցությամբ Սըմ– բատ Աեֆեդինյանը օծվել է Վ–ի թագավոր։ Սակայն մեկ տարի անց Ջհանշահի հա– ջորդը վերացրել է այդ «թագավորությու– նը»։ Վ–ի հայոց հոգևոր, ինչ–որ չափով նաև քաղ․ և տնտ․ ինքնուրույնությունը շարունակել է մարմնավորել Աղթամարի կաթողիկոսությունը (XV–XYI դդ․ Վ–ում ընդօրինակված ձեռագրերի հիշատակա– րաններում երբեմն անվանվում է «թագա– վորական աթոռ»)։ XIII դարից Վ–ում ծաղ– կել է գրչարվեստը (մինչև XVIII դ․ ընդ– օրինակվել է ավելի քան 1500 ձեռագիր), ստեղծվել է մանրանկարչության ուրույն դպրոց (տես Վաացուրականի մանրա– նկարչության դպրոց)։ XVI դ․ Վ․ դարձել է իրանա–թուրք․ պա– տերազմների ռազմաբեմ։ 1639-ին Սեֆ– յան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքված հաշտությամբ Վ–ի մեծ մասը բռնատիրել է Թուրքիան։ Իրանի տիրա– պետության ներքո մնացել են Մակվի, Նախիջևանի, Խոյի, Ղարադաղի խանու– թյունների տարածքները։ Թուրքիայի գրա– ված Վ–ի գավառները մտել են Վանի վի– լայեթի մեջ (տես Վանի վիրսյեթ)։ XVI– XIX դդ․ Վ–ում շարունակել են գոյատևել հայ, քուրդ, ասորի ժողովուրդների ինք– նավար իշխանություններ ու համայնք– ներ։ Այդ երեք ժողովուրդները հաճախ միասնաբար պայքարել են իրանա–թուրք․ բռնատերերի դեմ։ Չնայած օտար բռնա– կալության հարուցած խոչընդոտներին, Վ–ում որոշակի զարգացման են հասել գյուղատնտեսությունը, արհեստագործու– թյունը և առևտուրը։ XX դ․ սկզբին հայե– րը կազմում էին երկրամասի ազգաբնակ– չության բացարձակ մեծամասնությու– նը։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ Վ–ի հայ և ասորի բնակչության զգալի մասը ռուս, զորքի հետ գաղթեց Արլ․ Հայաս– տան։ Մնացածները զոհվեցին թուրք ջար– դարարների ձեռքով։ Սակավաթիվ փըրկ– վածները ապաստան գտան օտար երկըր– ներում (Իրաք, Իրան, ԱՄՆ, Արգենտինա և այլուր)։ Գրկ․ Թովմա Արծրունի և Ա ն ա– ն ու ն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։ Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպու– րականի, պր․ 1, կազմ․ Ե․ Լալայան, Թ․, 1915։ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ․, 1822։ Հ յ ու բ շ– մ ա ն ^․, "տին հայոց տեղվո անունները, Վնն․, 1907։ Լալայան Ե․, Վասպուրակա– նի նշանավոր վանքերը, պր․ 1, Թ․, 1919։ Ոսկյան Հ․, Վասպուրական–Վանի վանքե– րը, հ․ 1-3, Վնն․, 1940-47։ և ր և մ յ ա ն Ս․ S․, "Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Վարդանյան Վ․ Մ․, Վասպու– րականի Արծրունյաց թագավորությունը, Ե․, 1969։ Հարությունյան Բ․ Հ․, Մեծ Հայ– քի Վասպուրական աշխարհը ըստ «Աշխարհա– ցոյց»-ի, «РЬ՝Ч», 1983, 3։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; Markwart J․, Stidarmenien und die Tig- risquellen nach․ griechischen und arabischen Geographen, Wien, 1930; Thierry J․ М․, Monasteres armeniens du Vaspurakan․ «Revue des etudes Armeniennes», 1967–1970, v․ 4– 7; Ն ու յ ն ի, Notes de geographie historique sur le Vaspurakan․ «Revue des etudes Byzan– tines», t․ 34, 1976․ Վ․ Վարդանյան

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ», տեսակավոր կոնյակ։ Մշակվում է 1980-ից, Երևանի կոնյակի գործարանում։ Թնդությունը 40 ծավ․ % է, շաքարայնությունը՝ 10%։«Վ․» մուգ ոսկե– շող է, հարուստ բուրմունքով, վանիլի և շոկոլադի թավշե երանգով։ Հնացման ընդ– հանուր ժամկետը՝ 18 տարուց ավելի։ Ս․ Սահրադյան

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ», կազմա– կերպվել է 1861-ին, Ս․ Վանանդեցու և Պ․ Շահանյանի նախաձեռնությամբ, Զմյուռնիայում՝ Վասպուրական ընկերու– թյան հովանավորությամբ։ Խաղացանկը նախապես կազմված է եղել ազգ․–հայրե– նասիրական պիեսներից՝ Մ․ Պեշիկթաշլ– յանի «Արշակ Բ», Ս․ Վանանդեցու «Մեծն Ներսես կամ Հայաստանի բարերարը», «Միհրդատ», ինչպես և թարգմանական գործերից, որոնցում հանդես են եկել Ս․ Վանանդեցին (նաև ռեժիսոր), Պ․ Շա– հանյանը, Գ․ Թուղլաճյանը, Հ․ Խրիմյա– նը, Հ․ Վարժապետյանը, Պայծառ Փա– փազյանը (հետագայում՝ Ֆասուլյաճյան, ամուսնու ազգանունով)։ 1862–63-ին «Վ․ թ․» համալրվել է նոր ուժերով («Արևել– յան թատրոնից»)՝ Հ․ Վարդովյան, Մ․ Մը– նակյան, Գ․ Լճեցի, Հ․ Աճեմյան և ուրիշ– ներ, որոնց գործունեությունը նպաստել է թատրոնի խաղացանկի հարստացմանը և դերասանական արվեստի զարգացմանը։ Թատրոնը առավել նշանակալի գործու– նեություն է ծավալել 1863–64 թատերա– շրջանում, որը ղեկավարել է Մ․ էքշյանը։ Այդ շրջանում թատերախմբում էին նաև Արուսյակ Փափազյանը, Ս․ Պենկլյանը, Թ․ Ֆասուլյաճյանը, Դ․ Թրյանցը և ուրիշ– ներ, որոնք էլ եղել են խմբի առաջատար ուժերը։ Բեմադրվել են՝ Թ․ Թերզյանի «Սանդուխտ», Ս․ Թղլյանի «էլեոնորա», Ա․ Հեքիմյանի «Վահրամ», Դ․ Տեր–Պո– ղոսյանի (Լճեցի) «Մխիթար դյուցազն», Մոլիերի «Ակամա բժիշկ», «Բռնի ամուս– նություն», «Երևակայական հիվանդ», «ժորժ Դանդեն», «Պարոն դը Փուրսոնյակ», Հյուգոյի «Անջելո» ևն։ Թատրոնը ստեղծա– գործական կապերի մեջ է եդել տեղի իտալ․ օպերային թատրոնի հետ, որը խրախուսել է հայկ․ օպերա ստեղծելու գործը։ Թատե– րախումբը խաղացել է ոչ միայն հա– յերեն, այլև ֆրանսերեն և թուրքերեն (հատկապես վոդևիլներ)։ «Վ․ թ․» փակվել է 1864-ին։ Բ․ Հովակիմյան

ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Վասպուրականի Արծրուն– յաց թագավոր ու թ յ ու ն, Արծ– րունյաց թագավոր ու թ յ ու ն, ավատատիրական պետություն Հվ–Արլ․ Հայաստանում՝ 908–1021-ին, Արծրունի– ների արքայատան գլխավորությամբ։ Ստեղծվել է Հայաստանում ավատատի– րական հարաբերությունների խորացման, ինչպես նաև արտաքին ուժերի միջամտու– թյան հետևանքով։ Վասպուրականի մեծ իշխան Գագիկ–Խաչիկը (տես Գագիկ Արծ– րունի) Ատրպատականի արաբ, ամիրա– յության օգնությամբ անջատվել է Բագ– րաաունյաց միասն․ պետությունից և իրեն հռչակել անկախ թագավոր։ Վ․ թ․ ընդգըր– կել է հիմնականում վասպուրական (բա– ցառությամբ Գաբիթյան և Պարսպատու– նիք գավառների), Մոկք նահանգները, առժամանակ (910-ական թթ․)՝ նաև Այրա– րատի Մասյացոտն, Կոգովիտ, Բագրևանդ, Ծաղկոտն գավառները, Դվինն իր մերձա– կայքով, Աղձնիքի Սասուն գավառը, Կոր– ճայքի ճահուկ գավառը։ XI դ․ սկզբին Վ․ թ–յան գերակայությունը ճանաչել են Խլաթի ու Մանազկերտի ամիրայություն– ները։ Թագավորանիստ քաղաքներն էին Վանը և Աղթամարը։ Վ․ թ․ առավել հզո– րության է հասել Դագիկ Արծրունու օրոք, որն իրեն հռչակել է «Հայոց թագավոր» (908–943) և փորձել է (930-ական թթ․) ապահովել իր առաջնությունը Բագրա– տոլնյաց թագավոր Աբասի նկատմամբ։ Սակայն հետագայում հարկադրված ըն– դունել է Բագրատունիների գերիշխանու– թյունը։ Վ․ թ․ տնտ․ և քաղ․ գործուն կա– պերի մեջ է եղել Հս․ Հայաստանի և հարե– վան արաբ, ամիրայությունների հետ։ Արծրունյաց թագավորներ Գագիկ Արծրու– նին և Դերենիկ Արծրունին սատարել են Ատրպատականի Դայսամ Իբրահիմ և Դվինի Շադդադյան Մուհամմադ քուրդ ամիրաներին, որոնք պայքարել են Ատըր–