Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լի քան 40 հզ. կմ² տարածությամբ: Հս-ից սահմանակից էր Այրարատ, հս-արլ-ից՝ Սյունիք, արլ-ից՝ Փայտակարան և Պարսկահայք, հվ-ից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արմ-ից՝ Տուրուբերան նահանգներին: Ընդգրկում էր 35 գավառ. Ռշտունիք, Տոսպ, Բոգունիք, Արճիշակովիտ, Կուղանովիտ, Աղիովիիտ, Առբերանի, Գառնի, բուժունիք, Առնոյոտն, Անձկացիք, Տրպատունիք, Երվանդունիք, Բուն Մարդաստան, Մարդաստան, Արտազ, Ակե, Մեծ Աղբակ, Անձախիձոր, Թոռնավան, Ճվաշռոտ, Կրճունիք, Մեծնունիք, Պալունիք, Գուկանք, Աղանդ-ռոտ, Պարսպատունիք, Արտաշիսյան (Արտավանյան), Բաքրան (Մարնդ), Գագբիթյան, Գազրիկան, Տայգըրյան, Վարածնունիք, Գողթն, Նախճավան: Մինչև 580—590-ական թթ. Վ., որպես վարչաաշխարհագր. հասկացություն, ընդգրկել է Մարդաստան, Աղիովիտ, Արշակունի տեպուհների իրավասությանը ենթակա տիրույքներ և կոչվել են «Սեպուհական» կամ «Վասպուրան»։ Վ․ այդ սահմաններով հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվում է Մովսես Խորենացին։ Տոսպ, Ռշտունիք, Աղբակ, Անձնացիք, Արտազ, Գողթն գավառներ հիշվում են որպես առանձին վարչատարածքային միավորներ։ Վ․, ինչպիսին այն ներկայացված է VII դ․ «Աշխարհացոյց»-ում, ձևավորվել է VI դ․ վերջին քառորդին։

Ֆիզիկաաշխարհր․ առումով Վ․ մասնատված է բազմաթիվ շրջանների։ Ռելիեֆը հիմնականում լեռնային է, տեղ-տեղ՝ դաշտային, կլիման՝ չոր մերձարևադարձային։ Աչքի է ընկնում բերրի հովիտներով, բուսական և կենդանական հարուստ ու բազմազան աշխարհով։ Վ-ի միջով հոսում են Երասխի Տիգրիսի և Վանա լճի ավազաններին պատկանող բազմաթիվ գետեոր ու գետակներ։ Անտառներով ազքատ է․ համեմատաբար ընդարձակ անտառներ կան հվ․ և հվ-արմ․ լեռնային շրջաններում։ Ունի նավթ, պղինձ, կապար, երկաթ, աղ և այլ հանածոներ։ Լճերը (հատկապես Վանա լիճը) և գետերը առատ են ձկներով։ Վ-ով է անցել Արևելքի և Արևմուտքի միջև միջազգային առևտր․ մայրուղու հվ․ հատվածն իր ճյուղավորումներով։

Մ․ թ․ ա․ IX դարից Վ-ի տարածքը մտել է Ուրարտու պետության մեջ, ունեցել է զարգացած արհեստագործություն և երկրագործություն՝ ոռոգման լայն համակարգով (հայտնի էին Մենուայի ջրանցքը, Ռուսայի ջրանցքը են)։ Մ․ թ․ ա․ VI դարից Վ-ի ամբողջ տարածքը մտել է Երվանդունի, մ․ թ․ ա․ II դարից մինչև մ․ թ․ IV դ․ վերջը՝ Արտաշեսյան, ապա Արշակունի հայկ․ թագավորությունների կազմի մեջ։ Այս ժամանակաշրջանում Վ-ում իշխել են բազմաթիվ հայ նախարար․ տներ (առավել նշանավորներն են՝ Արծրունինեռրը, Ռշտունիները, Մարդպետունիները, Ամատունիները, Անձևացիները, Գնունիները)։ Նրանք իրնեց ազդեսությունը պահպանել էին նաև մարզպանության շրջանում (տես Մարզպանական Հայաստան), հաճախ դիմակայելով Սասանյան Պարսկաստանի նվաճող․ քաղաքականությանը (հատկապես V դ․ազատագր․ պատերազմներում)։ Մարզպանության շրջանում Վ․ տրոհված է մնացել տարբեր, երբեմն միմյանց ներհակ իշխանությունների միջր։ Պատմիչ Սեբեոսը (VII դ․) Վ․ հիշում է «Կոզմն սեփական գնդին հողմանք», «Կոզմն Վասպուրական գնդին» համանշանակ անուններով։ VII դ․ Վ․ դարձել է արաբաբյուզ․ ընդհարումների ռազմաբեմ։ Վ-ի նախարարները հարել են Թեոդորոս Ռշտունու գլխավորած ազատագր․ շարժմանը և պահպանվել իրենց ինքնավարությունը։ Արաբ․ խալիֆայության նկատմամբ դիմադիր դիրքորոշման պատճառով Վ-ի նախարարները ենթարկվել են դաժան հաշվեհարդարի։ 705-ին Նախճավանում և Խրանում ոչնչացվել է նրանց զգալի մասը (տես Նախճավանի և Խրամի կոտորած)։ Ստեղծված ծանր պայմաններում Վ-ի նախարար․ տները համախմբվել են հզոր Արծրունիների շուրջ։ Վերջիններս, VIII դ․ 2-րդ կեեսից իրենց գերիշխանությանը ենթարկվելով մյուս նախարար․ տներին, ստեղծել են Վ-ի միասնական իշխանությունը։ 774—775-ին Վ-ի նախարարները՝ Արծրունիների գլխավորությամբ, պատերազմել են Արաբ․ խալիֆայության գերակշիռ ուժերի դեմ (տես Արճեշի ճակատամարտ 775)։ Չնայած պարտությանը և շանր կորուստներին, Վ-ի իշխանությունը պահպանել է գոյությունը։ Ընդունելով հայ Բագրատունիների գերակայությունը՝ Վ-ի իշխանները վերակողմնորոշվել են դեպի արաբները, վասալական պարտավորություններ կատարել Աբբասյան խալիֆաների նկատմամբ (բյուզանդացի պատմիչ Գենեսիսոսի վկայությամբ, 838-ին առաբ․զարքի կազմում Բյուզանդիայի դեմ կռվել է նաև Վ-ի զարաբաժինը)։ IX դ․ կեսին Արաբ․ խալիֆայությունը փորձել է ոչնչոցնել Վ-ի իշխանությունը, սակայն հանդիպել է տեղի իշխանների ուժեղ դիմադրությանը (ըստ Թովմա Արծրունու, Վ-ի բանակն այդ ժամանկան բաղկացած է եղել 55 զորաբաժնից)։ 852-ին, բողա զորապետի գլխավորությամբ, մեծաթիվ զորք ուղարկելով Հայաստան, Արաբ․ խալիֆայությանը հաջողվել է ժամանակավորապես բռնագրավել Վ-ի զգալի մասը, աքսորել շատ իշխանների։ Սակայն նվաճողները շուտով շանր պարտություն են կրել նահանգի հայկ․ զորքից, որը գլխավորել է Գուրգեն Ապուպելճ Արծրունին։ Վ-ի արաբ․ կառավարիչը (նստել է Նախճավանում) կորցրել է իր իրավազորությունը, և Արմինիայի ոստիկան Բուղան ճանաչել է Գուրգեն Ապուպելճի իշխանությունը Վ-ում։ 859-ին գետությունից վերադարձած Վ-ի իշխաները նահանգի մեծ իշխան են ճանաչել։