նե», 1967), Բեբրռն հանըմ («Միջնորդ աեր պապան», 1970), միսիս Սևիջ («Տարօ– րինակ միսիս Սևիջը», 1971), տիկին Սա– թեն («Թաղականին կնիկը», 1982, վերջին երեքն էլ՝ հեռուստաֆիլմ)։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության շքա– նշանով։ Գրկ․ Արաքսմանյան Ա․, Վարդուհի Վարդերեսյան, Ե․, 1972։ Վ․Գբիգորյան
ՎԱՐԴԻ ՁԵԹ, վարդի ծաղկաթերթերից ստացվող, վարդաբույրով, մածուցիկ, դեղ– նավուն հեղուկ։ Խտությունը՝ 848–861 կգ/tl3։ Բազմաթիվ (մոտ 200) օրգ․ նյութե– րի խառնուրդ է․ պարունակում է ֆենիլ– էթիւսպիրտ, տերպենային սպիրտներ՝ ցիտրոնելլոլ, ներոլ, գերանիոլ, լինալոոլ և նրանց եթերները, ալիֆատիկ ալդեհիդ– ներ են։ Ջրում չի լուծվում։ Օգտագործ– վում է հիմնականում բարձրորակ օծանե– լիք պատրաստելու համար։
ՎԱՐԴԿԱԿԱՉ (Tulipa), շուշանագգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Կոճղեզը (սոխուկը) ձվաձև է։ Ցողու– նը գլանաձև է, ուղղաձիգ, 6–50 սմ բարձ– րությամբ, 2–6 տերևներով և վերջանում է սովորաբար 1 (երբեմն՝ մի քանի) վառ գունավորված ծաղկով։ Պտուղը եռանիստ տուփիկ է, սերմերը տափակ են, դեղնա– դարչնագույն։ Փոշոտումը խաչաձև է։ Բազ– մանում է սերմերով, մշակույթում՝ սեր– մերով և դուստր կոճղեզներով։ Հայտնի է Վ–ի շուրջ 140 (ՍՍՀՄ–ում4 83, ՀՍՍՀ–ում՝ 4) տեսակ, տարածված Հվ․ Եվրոպայում, Փոքր, Արլ․ և Առաջավոր Ասիայում։ Վ–ի մշակովի սորտերը (ավելի քան 4000, որոնք միավորվում են T․ gesneriana հա– վաքական տեսակում) ծագում են վայրի Վ–ից և տարբերվում են ծաղկի ձևով, գունավորմամբ, ծաղկման շրջանի տևո– ղությամբ ևն։ Մշակության մեջ ամենա– տարածված սորտերը պատկանում են դարվինյան, տրիումֆ, բիզար, լիաթերթ խմբերին։ XV դ․ Վ․ Իրանից Թուրքիա է տարվել և աճեցվել սուլթանի այգիներում, 1559-ին բերվել է Գերմանիա, XVII դ․ սկզբին՝ Նիդերլանդներ։ Ներկայումս Վ․ լայնորեն մշակվում է Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, ԳՖՀ–ում, ԳԴՀ–ում, ՍՍՀՄ–ում և այլուր։ Պատկերազարդումը տես 337-րդ էջից առաջ՝ ներդիրում։
ՎԱՐԴՅԱԿ, վարդակ (արվես– տ ու մ), բացված ծաղկի (օրինակ՝ վար– դի, այստեղից էլ անունը) տեսքով ոճա– վորված զարդամոտիվ։ Վ․ հնուց լայնո– րեն կիրառվում է զարդարվեստում։ «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանի («Հաղթանակ» զբոսայգի, Երևան) շքամուտքի վարդ– յակներից (1951, ճարտ․ Ռ*․ Իսրա–՛ յելյան, քարգործ վարպետներ՝ Գ․ Ստեփանյան և Լ․ Միրզոյան)
ՎԱՐԴՈ, Վարդով, գավառակ Արմ․ Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում (այժմ՝ Մուշի իլում)։ Համապատասխա– նում է Տուրուբերանի Արշւսմունիք գա– վառի արլ․ մասին։ Հս–ից սահմանակից է (Սերմանց կամ Բինգյոլ և Խամլբերդ լեռ– ներով) Անուսին, արլ–ից՝ Բուլանըխին, հվ–ից (Հավատամք լեռնագագաթով)՝ Մշո դաշտին, արմ–ից՝ ճապաղջրի Գինեկ (Գյոյնուք) գավառակին։ Վ–ի տարածքով հոսում է Բազկան կամ Բյուրակն գետը (ստորին հոսանքում՝ Զարբուհար)։ Կլի– ման զով է և առողջարար։ Հարուստ է սառնորակ աղբյուրներով և հանքային ջրերով (հայտնի են Լալուզարի ջերմուկ– ները), ծաղկաշատ և խոտավետ մարգա– գետիններով։ Բնակչությունը զբաղվում էր հացահատիկային և բանջարանոցա– յին կուլտուրաների մշակությամբ, ծխա– խոտագործությամ բ, այգեգործությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծու– թյամբ։ Վ․ 1555-ից (Ամասիայի իրանա–թուրք․ պայմանագրով) Թուրքիայի կազմում է։ Մինչև XIX դ․ կեսը բաժանված է եղել երկու մասի։ Հս․ հատվածը, որ կենտրոնի անունով կոչվել է նաև Բազկան, ենթարկ– վել է էրզրումի փաշայության Խնուս գա– վառի բեյերին, հվ–ը (Զարբուհար ավանի շրջանը)՝ մտել Մուշի գավառի մեջ։ Գա– վառակը Վ․ է կոչվել հավանաբար Վար– դուկ գյուղաքաղաքի (ավերակները գտնը– վում են Ս․ Կարապետ վանքից հս․) անու– նով։ XIX դ․ 2-րդ կեսից Վ․ եղել է էրզրու– մի, ապա Բիթլիսի վիլայեթի Մուշի սան– ջակի կազմում։ XX դ․ սկզբին Վ–ում, հա– յերից բացի, բնակվել են նաև քրդեր և 1870-ական թթ․ հաստատված «չերքեզ– ներ» (կովկասյան լեռնականներին թուրք, կառավարության տված հավաքական ան– վանումը)։ Հայերը հիմնականում բնակ– վել են Բազկան գետի վերին հոսանքում՝ Գունդեմիր նահիեում։ Վերջինիս կենտ– րոն Գունդեւէիր զուտ հայաբնակ գյուղը, ըստ որոշ աղբյուրների, XIX դ․ վերջին ունեցել է 200 տուն բնակիչ (Ա–Դոյի 1909-ի տվյալներով՝ 60 տուն)։ Զուտ հայաբնակ են եղել Բազկան կամ Բասկան (80–85 տուն) և Դոտան (40–45 տուն) գյուղերը։ Գավառակի կենտրոն Գյոնմգյոսէ գյու– ղում բնակվել է 60 տուն հայ։ XX դ․ սկըզ– բին Վ․ ընդհանուր հաշվով ունեցել է մոտ 3 հզ․ հայ բնակիչ, որոնք զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակա– վաթիվ փրկվածներն ապաստանել են, հիմնականում, Արլ․ Հայաստանում։ Գրկ․ Ի ն ճ ի ճ յ ա ն Ղ․, Աշխարհագրու– թիւն չորից մասանց աշխարհին, մ․ 1, հ․ 1, Վնտ․, 1806։ Ա լի շ ա ն Ղ․, Տեղագիր Հայոց Մեծաց, Վնտ․, 1855։ Ա–Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթները, Ե․, 1912։ К о л ւօ– 6 а к и н А․, Материалы для военно-стати– стического обозрения Азиатской Турции, т․ 1, ч․ 1, Тифлись, 1888; Л и н ч X․ Ф․ Б․, Армения․․․, т․ 2, Тифлись, 1910․ Գ․ Րադաչյան
ՎԱՐԴՈՎՅԱՆ Հակոբ (1840, Կ․ Պոլիս – 1898, Կ․ Պոլիս), հայ թատեր․ գործիչ, ռեժիսոր, դերասան։ Նախնական կրթու– թյունն ստացել է ծննդավայրի հայկ․ դպրոցում։ 1861-ից խաղացել է հայ առա– ջին պրոֆեսիոնալ թատերախմբում՝ <Արե– վեսան թաարոն>-ոս!>։ 1863-ին մեկնել է Հ․ Վարդովյան Զմյուռնիա, <Վատկուրակւււն թաարո1ւ>-ւ ուժերով տվել ներկայացումներ։ 1865-ին կազմակերպված «Ասիական ընկերու– թյան» (Կ․ Պոլիս) հիմնադիրներից է, ուր բեմադրել է նաև մի քանի պիես։ Վ–ի ան– վան հետ է կապվում Վ․ Շեքսպիրի «Մակ– բեթ» պիեսի ամբողջական բեմադրությու– նը, ուր հանդես է եկել Մակբեթի դերով։ 1868-ին ստեղծել է մեծ թատերախումբ, տվել հայ․ ու թուրք, ներկայացումներ (տես <Վարդով]էսն թաւորոն>), նպաստել է հայկ․ և թուրք, թատրոնների զարգաց– մանը։ Կազմակերպչական աշխատանքին զուգընթաց ունեցել է դերասանական, ռեժիսորական և գրական գործունեու– թյուն։ Լավագույն դերերից են՝ Ռոդեն (է․ Սյուի «Թափառական հրեա»), Արտա– 2hH (Պ․ Դուրյանի «Արտաշես աշխարհա– կալ»)։ Ֆրանս–ից թարգմանել է պիեսներ, կատարել վեպերի բեմականացումներ, որոնք բեմադրվել են իր և այլ թատրոն– ներում։ Հեղինակ է«Ի»ռիվք հոգվույս» ժող․ ոճով գրված բանաստեղծությունների գրքի (1888, Կ․ Պոլիս)։ Գ․ Սաեփանրսն
ՎԱՐԴՈՎՅԱՆ ԹԱՏՐՈՆ», հայկ․ պրոֆե– սիոնալ թատերախումբ։ Թուրք, աղբյուր– ներում կոչվում է նաև «Օսմանյան թատ– րոն» և «Կետիկ փաշայի թատրոն»։ Հիմ– նադրվել է 1868-ին՝ Հ․ Վւսրդովրսնի ջան– քերով, Կ․ Պոլսի Կետիկ փաշա թաղամա– սում, <Արնեւյան թւաորոև>-ի դերասանա– կան ուժերով։ 1869-ին սուլթանական կա– ռավարությունից ստացել է տասը տարվա գործունեության պետ․ մենաշնորհ՝ ներ– կայացումները հայ․ և թուրք, բեմադրելու պայմանով։ «Վ․ թ․» Մերձավոր Արևելքի ամենամեծ ու կայուն ծրագրով գործող թատերախումբն էր։ Ունեցել է տարբեր ամպլուայի 70-ից ավելի դերասան–դերա– սանուհի, մի քանի ռեժիսոր, պարուսույց, քսան հոգուց բաղկացած նվագախումբ, որի ղեկավարներն են եղել Գ․ Սինանյա– նը, իտալ․ կոմպոզիտոր Ֆոսքինին։«Վ․ թ․» իր գործունեության առաջին հինգ տա– րում պահել է «Արևելյան թատրոն»-ի ազգ․ դիմագիծը՝ խաղացանկում լայն տեղ տա– լով հայ ժողովրդի անցյալի պատմությունն արտացոլող պատմ․ ողբերգություններին և ժամանակի բարքերը ներկայացնող կա– տակերգություններին։ Բեմադրվել են Մ․ Պեշիկթաշլյանի, Ս․ Հեքիմյանի К Գալֆայանի, Պ․ Դուրյանի և այլ հե– ղինակների գրեթե բոլոր ողբերգություն– ները, նկատելի դեր կատարելով հայերի ազգ․ ինքնագիտակցության բարձրացման, լուսավորական շարժման տարածման գործում։ Խաղացանկում տեղ են գտել նաև արևմտաեվրոպ․ դասական հեղինակ– ների մի շարք պիեսներ՝ Վ․ Հյուգոյի «էռնանի», «Թագավորը զվարճանում է»,