Գերմանիան 125 դիվիզիայից 50-ը մտցը– րեց գործողության մեջ և կորցրեց շուրշ 600 հզ․ մարդ, Ֆրանսիան՝ 125-ից 65-ը և կորցրեց 358 եզ․ մարդ։ Վ․ ճ․ պատմության մեշ է մտել «Վերդենյան մսաղաց» անու– նով։
ՎԵՐԴԵՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 843, կնքվել է Վերդենում, Կւսրչոս Մեծի թոոների՝ Լո– թարի, Լյուդովիկոս Գերմանացու և Կար– լոս ճաղատի միջե՝ Կարլոս Մեծի կայսրու– թյունը բաժանելու վերաբերյալ։ Լոթարը պահպանել է կայսերական տիտղոսը, ստացել Իտալիան և հողեր Հռենոսի ու Ռոնի երկայնքով, Կարլոս ճաղատը՝ Հռե– նոսից արմ․ ընկած հողերը (Արմ․ ֆրանկա– կան թագավորությունը, Ֆրանսիայի տա– րածքը), Լյուդովիկոս Գերմանացին՝ Հռե– նոսից արլ․ ընկած հողերը (Արլ․ ֆրան– կական թագավորությունը, Գերմանիայի տարածքը)։ Վ․ պ–ով, փաստորեն, ստեղծ– վեցին երեք մեծ պետություններ՝ Իտա– լիան, Ֆրանսիան և Գերմանիան։ 4ԵՐԴԻ, Թարվերդյան Գեղամ Գեորգի [15․3․1884, գ․ Չիգդամլու (այժմ՝ գ․ Ազատավան, ՀԱՍՀ Արտաշատի շրջա– նում)–26․2․1959, Երեան], հայ սովե– տական բանահավաք–աշուղագետ։ Հորի– նել է նաև ինքնուրույն աշուղ, երգեր։ 1925-ին եղել է գյուղատնտ․ հրահանգիչ։ Շրջագայելիս գրի է առել ժող․, բանա– հյուս․ և աշուղ, երգեր։ 1934-ից աշխատել է Հայաստանի կուլտուրայի պատմության (հետագայում՝ պատմության և գրկ–յան) ինստ–ում որպես բանահավաք։ Նրա հա– վաքած ու գրառած նյութերի հիման վրա կազմվել են մի շարք ժողովածուներ՝ «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» (1936, Ա․ Ղա– նալանյանի աշխատակցությամբ), «Հայ աշուղներ» (1937), «Հայկական խորհըր– դային ֆոլկլորը> (1938) են։ Հատկանշելի են «Լենին փաշան» (առանձին հրտ․ 1937, ասացող՝ Գաբո Բարձումյան) վիպերգը և «Քյոռ–Օղլի» (1941) ժող․ վեպի հայկ․ պատումները։ Երկ․ Հանելուկներ, Ե․, 1948։ Հայ գուսան– ներ, Ъ․, 1957։ հեքիաթներ և զրույցներ, Ե․, 1957։ Ա․Նազին]Աւն
ՎԵՐԴԻ (Verdi) Ջուզեպպե (10․10․1813, Ռոնկոլե, Պարմայի գավառ–27․1․1901, Միլան), իտալացի կոմպոզիտոր։ Երաժըշ– տությամբ պարապել է 7 տարեկանից՝ տեղի երգեհոնահարի մոտ, 12 տարեկա– նում դարձել եկեղեց․ երգեհոնահար։ Կոմ– պոզիցիայի առաջին փորձերը վերաբե– րում են 1828-ին (նախերգանքներ, քայ– լերգեր փողային նվագախմբի համար, դաշնամուրային պիեսներ)։ 1832-ին փոր– ձել է ընդունվել Միլանի կոնսերվատո– րիան, սակայն տարիքի պատճառով չի հաջողվել։ Պարապել է դիրիժոր և կոմպո– զիտոր Վ․ Լավինյիի մոտ։ 1836-ից գլխա– վորել է Բուսսետոյի ֆիլհարմոնիկ ընկե– րությունը։ 1839-ին Միլանում բեմադրվել է Վ–ի առաջին՝ «Օբերտո, կոմս Սան–Բո– նիֆաչո» օպերան, որը ջերմորեն է ըն– դունվել հասարակության կողմից։ Հա– ջորդ՝ «Արքա մեկ ժամով կամ Կեղծ Ստա– նիսլավը» օպերան (1840) հաջողություն չի ունեցել։ Ч-ին ճանաչում են բերել «Նա– բուկկո» («Նաբուգոդոնոսոր», 1841, բեմ․ 1842) և «Լոմբարդցիները խաչակրաց ար– շավանքում» (1842, բեմ․ 1843, ֆրանս․ խմբ․ «Երուսաղեմ», 1847) օպերաները։ Ավստր․ լուծը թոթավւելու ձգտող Իտա– լիայում հերոսական–հեղաՓոխական պա– թոսով ներթափանցված այս օպերաներն ընդունվել են ցնծությամբ։ Հաճախ Վ–ի օպերաների ներկայացումներն ուղեկց– վել են քաղ․ ցույցերով։ 1842–49-ին Վ․ ստեղծել է 13 օպերա, այդ թվում՝ «էռնա– նի» <1844), «Աթիլա» (1846), «Մակբեթ» (1847), «Լենյանոյի ճակատամարտը» (1849), «Լուիզա Միլլեր» (1849)։ Վ–ի հայրենասիրական տրամադրությունները արտացոլվել են նաև 1848-ի հեղափոխու– թյան ժամանակ Ջ․ Մաձինիի առաջարկով գրված «Հնչիր, շեփոր» հիմնում։ Համաշ– խարհային ճանաչման են արժանացել XIX դ․ 50-ական թթ․ գրված օպերաները՝ «Ռիգոլետտո» (1851, ըստ վ․ Հյուգոյի «Արքան զվարճանում է» դրամայի), «Տրու– բադուր» (1852, բեմ․ 1853), «Տրավիատա» (1853, ըստ Ա․ Դյումա–որդու «Կամելիա– զարդ տիկինը» դրամայի)։ Այս օպերանե– րում ռոմանտիկական միտումներն իրենց տեղը զիջել են ռեալիզմին և հոգեբանա– կան խորությանը։ 1850–60-ական թթ․ ազգ․–ազատագր․ շարժման վերելքի պայ– մաններում Վ․ դարձյալ դիմել է պատմա– հերոսական սյուժեների՝ «Աիցիլիական ժամերգություն» (1854, բեմ․ 1855), «Սիմոն Բոկկանեգրա» (1857, 2-րդ խմբ․ 1881), «Պարահանդես–դիմակահանդես» (1859)։ 1862-ին Պետերբուրգի Մարիինյան թատ– րոնի պատվերով գրել է «ճակատագրի ուժը» օպերան (2-րդ խմբ․ 1869)։ Օպերա– յի բեմադրության կապակցությամբ Վ․ երկու անգամ այցելել ԷՌուսաստան (1861, 1862)։ 1866-ին Փարիզի «Գրանդ օպերա»-ի համար գրել է «Դոն Կարլոս» օպերան (բեմ․ 1867, 2-րդ խմբ․՝ իտալ․ լիբրետո, 1884)։ 1870-ին Եգիպտոսի պատվերով ստեղծել է «Աիդա» օպերան (բեմ․ 1871, Կահիրե), որ իտալ, օպերային արվես– տի գագաթներից է։ Նրանում արլ․ էկզո– տիկան, հանդիսավոր քայլերգերը և եր– թերը, որ օպերային փայլուն, պերճա– շուք ներկայացման բնույթ են հաղորդում, զուգակցված են հոգեբանական խորու– թյան հետ (նրբորեն մշակված են գլխ․ հերոսների բնութագրերը)։ Հետագա 15 տարիների ընթացքում Վ․ օպերային ժան– րին չի դիմել, գրել է«Ռեքվիեմ»-ը (1874)՝ իտալ․ գրող Ա․ Մանձոնիի հիշատակին, մի քանի վոկալ ստեղծագործություններ։ Ռեալիստ, արվեստի բարձրագույն նմուշ է «Օթելլո» երաժշտ․ դրաման (1886, բեմ․ 1887)։ Վ–ի վերջին՝ «Ֆալստաֆ» օպերան (ըստ Վ․ Շեքսպիրի «Վինձորի զվարճա– սեր կանայք» կատակերգության, 1892, բեմ․ 1893) կատակերգական է՝ գրված իտալ․ բուֆֆ–օպերայի ժանրում։ Վ․ երաժշտության պատմության մեջ մտել է որպես օպերային արվեստի բարե– փոխիչ, խոշորագույն ռեալիստ կոմպոզի– տոր։ Ստեղծագործության գաղափարա– կան–գեղարվեստական հարստությամբ, հումանիստական ուղղվածությամբ, Իտա– լիայի ազգ․-դեմոկրատ, մշակույթի հետ սերտ կապով է պայմանավորված Վ–ի օպերաների անանցողիկ պատմ․ նշանա– կությունը, դրանց հանրաճանաչությունն ամբողջ աշխարհում։ Հենվելով իտալ․ բեւկանաոյի սկզբունքներին՝ Վ․ իր օպե– րաների վոկալ մեղեդին հագեցրել է վառ դրամատիզմով, հերոսական ինտոնա– ցիաներով։ Կոմպոզիտորն զգալիորեն նո– րոգել է իտալ․ ավանդական օպերայի բնույթն ու կառուցվածքը։ Ձգտելով միա– ձուլել երգային–արիոզային և արտասա– նական սկզբունքները՝ նա ստեղծել է իր «խառը» վոկալ ոճը։ Վ–ի օպերաներում դրամատուրգիական զարգացման կարե– վորագույն օղակը մեծ վոկալ տեսարան– ներն են։ Վ–ի լավագույն օպերաներում դրամատուրգիական էական ծանրությու– նը կրում է նվագախումբը, սակայն առաջ– նությունը մշտապես պատկանում է վոկալ նախասկզբին։ Վ․ գրել է 26 օպերա (դրանցից 6-ը՝ 2 խմբագրությամբ), կանտատներ, այդ թը– վում՝ «Ազգերի հիմնը», հոգևոր երկեր, այդ թվում՝ «Те Deum» (1896), «Stabat Mater» (1897), լարային կվարտետ (1873), վոկալ անսամբլներ, ռոմանսներ, երգեր են։ Վ–ի մասին կենսագրական հոդված գրել է նաև Կոմիտասը (Կ ո մ ի տ ա ս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե․, 1941, էջ 182–85)։ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում Վ–ի օպե– րաներից առաջինը բեմադրվել է «Ռիգո– լետտո»-ն, 1934-ին։ Գրկ․ Нюренберг М․, Джузеппе Вер– ди․ 1813–1901, 2 изд․, Л․, 1968; Солов- ц о в а Л․, Джузеппе Верди, 3 изд․, доп․ и перераб․, М․, 1981; Cherbuliez А․ Е․ A․, Giuseppe Verdi․ Leben und Werk, Zurich, 1949; Gatti C․, Verdi, 2 ed․, Mi– lano, 1951; Abbiati F-, Verdi, v․ 1–4, Milano, 1959․
ՎԵՐԴԻ4Տ (< լատ․ vere dictum – ճըշ– մարիտ ասված), երդվյալների դատարա– նում ամբաստանյալին մեղավոր կամ ան– մեղ ճանաչելու երդվյաչ ւսաենակաւների որոշումը (դատավճիռը)։ Լինում է մեղա– դրական կամ արդարացման, բանավոր կամ գրավոր։ Կարող է կայացվել դատա– վորի հարցադրմանը պատասխանելու, մեղադրական ակտի հետ համաձայնելու կամ այն մերժելու ձեով։ Վ․ ընդունվում է միաձայն կամ ձայների մեծամասնությամբ (օրինակ, Մեծ ԲրիտանիայոսՏ, ԱՄՆ–ի նահանգների մեծ մասում միաձայնություն չի պահանջվում)։ Այն դեպքերում, երբ օրենքով միաձայնությունը պարտադիր է և չի ապահովվում, նախագահողը կարող է նշանակել ատենակալների նոր խորհըր– դակցություն կամ գործի քննման համար՝ ատենակալների նոր կազմ։ Մ․ Ռագինսկի
ՎԵՐԴՅԱՆ Բոգդան Հակոբի [ծն․ 20․9․ 1919, գ․ Բեգում Աարով (Ադրբ․ ՍՍՀ Թար– թառի, այժմ՝ Միր Բաշիրի շրջանում)], հայ սովետական գրող։ Բանասիրական Գիա․ Դ–ր (1970), պրոֆ․ (1973)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Հայրենական մեծ պա– տերազմի մասնակից։ Ավարտել է Երեանի մանկավարժ․ ինստ–ի բանասիրական ֆակ–ը (1941), որտեղ և դասախոսել է 1948-ից, եղել է ֆակուլտետի դեկան (1964-ին և 1978-ին), պրոռեկտոր (1965– 1969), 1973-ից՝ հայոց լեզվի ամբիոնի պրո– ֆեսոր։ Գրել է պատերազմական թեմայով «Քեզ համար, Լենինգրադ» (1951) և ետպատե– րազմյան տարիների աշխատավոր մար– դու ներաշխարհն արտացոլող «Ինչպես