Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/400

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է գալիս երջանկություը» (1957) վեպերը: Մարդու անձնական և հասարակական հետաքրքրությունների փոխհարաբերության մասին է «Լեռների որդին» (1962) վեպը: Լայն ընդունելություն է գտել «Ծաղիկներս մնացին հեռվում» (1969) վեպը, որն արտացոլում է հայ ժողովրդի ազատագր. պայքարը 1915-20 թթ.: Վ. իր եռերգության առաջին («Այրվող ալիքներ», 1977) և երկրորդ («Երկարախոսություն», 1980) գրքում պատկերել է հայ ժողովրդի ազգ. վերածնունդն ու սփյուռքահայերի («այրվող ալիքների») ձգտումը դեպի Սովետական Հայաստան: Ուսանողության կյանքը, նոր մարդու ձևավորման պրոցեսն է արտացոլված նրա «Երրորդ կուրսը» (1975) վիպակում: Վ. հեղինակ է նաև «Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն» (1970) մենագրության և լեզվաբանական այլ աշխատությունների:

ՎԵՐԴՈՆԵ (Verdone) Մարիտո Օրեստի (ծն. 2. 7. 1917, Ալեքսանդրիա, Իտալիա), իտալացի գրող, կինոքննադատ-արվեստաբան, հայագետ-թարգմանիչ: Հռոմի համալսարանին կից թատեր., երաժշտ. և կապի ինստ-ի դասախոս ու տնօրեն: Ստեղծել է իտալ. կյանքը պատկերող վավերագրական բնույթի մի շարք կինոակնարկներ («Սոցիալական պատկերներ», «Եվրոպական Մաձձինին», «XVI դ. Մոնտի Բուչանոյի մարգարիտը» ևն), գրել գեղարվեստական գործեր («Մարդու քաղաքը», բանաստեղծությունների ժող., 1941, «Խաչի մարդը», պատմվածք, 1948 ևն): Վ-ի ուսումնասիրությունները («Ֆուտուրիստական կինոն և գրականությունը», 1967, «Ֆուտուրիստական ժամանակաշրջանի թատրոնը», 1969, «Ինչ է ֆուտուրիզմը», 1970 ևն) նվիրված է ֆուտուրիստական և ավանգարդիստական ստեղծագործությունների քննադատությանը: Վ. «Ավանագիտական պոեզիա ու կինոսցենարնոր» (1975) աշխատության մեջ անդրադարձել է Ե. Չարենցի «Սնոուդեն ամուսիններ կամ ինքն իրեն կոմունիզմ» բալլադին: Գրել է նաև «Կինոյի ավանգարդիստական պատմություն» (1977), «Իտալիայի ֆուտուրիստները» (1978), «Ֆիլմի կուլտուրան» (1970), «Ժամանակակից թատրոնը» (հ. 1-2, 1981-82), «XX դ. թատրոնը» (1981) և այլ աշխատություններ: «Հայկական տաղերը իրենց իսկ գույնով» (1970, Ե. Չարենցի ստեղծագործությունների գնահատությունը), «Գրիգոր Նարեկացի» (1982) և այլ հոդվածներ նվիրված են հայ գրականությանն ու մշակույթին: 1968-ին Միլանում Վ-ի թարգմանությամբ և առաջաբանով լույս է տեսել Չարենցի բանաստեղծությունների ժողովածուն: 1977-ին Վ այցելել է Սովետական Հայաստան:

Գ. Ազնավուրյան

ՎԵՐԵԼԱԿ, ընդհատ գործոզության ստացիոնար վերահան, որի խցիկը կամ պլատֆորմը շարժվում են ուղղաձիգ՝ բոլոր կողմերից ցանկապատված հորանում տեղադրված կոշտ ուղղորդիչներով: Տարբերվում են 320-2400 կգ բռնունակությամբ մարդատար (սովորական, արագընթաց, հիվանդանոցային) և մինչև 10 տ բեռնուկությամբ բեռնատար (ընդհանուր նշանակման և հատուկ) Վ-ներ: Մարդատար Վ-ի արագությունը 0,5-4 մ/վրկ է (եզակի կոնստրուկցիաներում՝ 7 մ/վրկ), բեռնատարինը՝ 0,18-1,5 մ/վրկ: Վերելքի բարձրությունը 150 մ է և ավելի:

Վ-ի նախատիպերը գոյություն են ունեցել Հին Հռոմում դեռևս մ. թ. ա. I դ.: Ռուսաստանում առաջին մարդատար Վ-ները կառուցվել են XVIII դ. կեսերին:

«ՎԵՐԵԼՔ», քաղ-տեսական ամսագիր, ապա՝ երկշաբաթաթերթ: Ֆրանսիայի կոմկուսին հայկ. մասնաճյուղի օրգան: Լույս է տեսել 1926-27-ին, Փարիզում: Փաստացի խմբագիր՝ Ե. Չուբար: Զգալի աշխատանք է կատարել ֆրանսիահայ և սփյուռքի այլ գաղթավայրերի բանվ. շրջաններում կոմունիստական գաղափարների տարածման, աշխատավորության համախմբման և հասարակական մտքի մարքսիստական ձևավորման ասպարեզներում: Հայ աշխատավորներին կոչ է արել մասնակցել ֆրանս. արհմիությունների, բանվ. և դեմոկրատ. կազմակերպությունների գործունհությանը: Հանդեսի հրապարակախոսական նյութերն առավելապես նվիրվել են հայ ազգ. կուսակսությունների, մասնավորապես դաշնության, ազգավնաս գործելակերպի մերկացմանը: «Վ.» պարբերաբար ներկայացրել է ՀՍՍՀ տնտ. և մշակույթի վերելքը, ՍՍՀՄ ջանքերը հանուն խաղաղության: Գործունեության տեսադաշտում է պահել նաև միջազգային քաղ. իրադարձությունները: Հանդիսացել է «Բանվոր-Պարիզ»-ի շարունակությունը:

Մ. Բաբելոնյան

«ՎԵՐԵԼՔ», 1. գրական-գեղարվեստական, գիտական-հասարակական պատկերազարդ հանրամատչելի ամսագիր: ՀԿ (բ) Կ Կենտկոմի հրատարակություն: Լույս է տեսել 1924-26-ին, Երևանում: Պատասխանատու խմբագիր՝ Ե. Չուբար: Ունեցել է «Գեղարվեստական», «Տնտեսական կյանք», «Կյանք ու գեղարվեստ», «Գրակախոսություն» և այլ բաժիններ: Տպագրել է Ս. Զորյանի, Դ. Դեմիրճյանի, Ե, Չարենցի և այլոց ստեղծագործությունները: Անդրադարձել է հանրապետության տնտ. շինարարությանը, զետեղել հակակրոն. բնույթի նյութեր ու զրույցներ,գիտության տոխնիկայի նորություններին նվիրված համառոտ հաղորդումներ: 2. Գրական հանդես: Հայաստանի գրողների միության օրգան: Լույս է տեսել 1933-34-ին, Երևանում (ընդամենը 7 համար): Պատասխանատու խմբագիր՝ Ե. Չուբար, խմբագրական կոլեգիա՝ Վ. Ալազյան, Ն. Դ Աբաղյան, Դ. Դեմիրճյան, Գ. Մահարի, Ե. Չարենց, Շիրվանզադե, Գ. Վանանդեցի: Տպագրել է Հ. Թումանյանը, Մ. Շահինյանի, Մ. Արազու, Մ. մանվելյանի, Վ. Թոթովենցի, Գ. Սարյանի, Մ. Արմենի ստեղծագործությունները, նմուշներ ուկր. և վրաց. գրականությունից: Գրականագիտական նյութերով հանդես են եկել Ա. Կարինյանը, Հ. Մկրտչյանը, Ռ. Զարյանը, Ս. Սողոմոնյանը և ուրիշներ:

Հ. Ֆելեքյան

«ՎԵՐԵԼՔ», երկօրյա թերթ: ՀԿԿ Եղեգնաձորի շրջկոմի և ժողովրդական դեպուտատների շրջանային սովետի օրգան: Լույս է տեսնում 1931-ից (մինչև 1962-ը՝ տարբեր անուններով): Թերթի գործունեության հիմնական ոլորտը գյուղատնտ. և անասնապահական մթերքների ավելացման, ՍՄԿԿ պարնային ծրագիր կենսագործման համար մղվով պայքարն է, տնտեսության վարման ժամանակակից (բրգադային, կապալային) ձևերի պրոպագանդան: «Վ.»-ի ուշադրության կենտրոնում են աշխատավարության (հատկապես երիտասարդության) կոմունիստական դաստիրակության, ինտերնացիոնալիզմի և ժողովուրդների բարեկամության հարրցերը: Պարբերաբար նյութեր է տպագրում հանրապետության տնտ. և մշակույթային կյանքի, միութենական հանրապետությունների, սոցիալիզմի երկրների մասին:

ՎԵՐԵՅՍԿԻ Գեորգի Սեմյոնովիչ (1886-1962), սովետական նկարիչ: ՌՍՖՍՀ ժող. նկարիչ (1962): ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի