Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ակադեմիայի իսկական անդամ (1949)։ Սովրել է Պետերբուրգում Ս․ Վ․ Դոբուժինսկու, Բ․ Ս․ Կուսաոդիեի, Ա․ Պ․ Օստրոու–մովա–Լեբեդեայի մոա։ 1918–30-ին աշխատել է էրմիտաժի գրավյուրայի բաժնում։ Գրաֆիկական դիմանկարի (վիմագրություն, օֆորտ, գծանկար) վարպետ է։ Ստեղծել է նաև մի շարք բնանկարչական ու ժանրային թերթեր։ Գործերից են՝ «Ռուս նկարիչների դիմանկարներ» (ալբոմներով հրատարակվել է 1922-ին ե 1927-ին), «Գյուղ» (ալբոմով հրատարակվել է 1924-ին), «Ռուս գրողներ» (ալբոմներով հրատարակվել է 1927-ին և 1929-ին) վիմագրությունների շարքերը, ինչպես և սովետական պետության, մշակույթի գործիչների, օդաչուների, բանվորների դիմանկարներ (ՍՍՀՍ պետ․ մրցանակ, 1946)։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Վերեշչագին Վասիլի Վասիլեիչ (1842–1904), ոուս նկարիչ։ Սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1860–63), ինչպես և Փարիզում՝ ժ․ Լ․ ժերոմի արվեստանոցում (1864–65)։ Ճանապարհորդել է Ռուսաստանում, Արմ․ Եվրոպայի երկրներում, Սիրիայում, Պաղեստինում, Հնդկաստանում, ճապոնիայում, ԱՄՆ–ում։ Սասնակցել է Սիջին Ասիայի նվաճմանը, ռուս–թուրք․ (1877–78) և ռուս–ճապոն․ (1904–05) պատերազմներին։ Իր նկարները Վերեշչագին ստեղծել է գլխավորապես բնականից կատարած ճեպանկարների և էտյուդների հիման վրա։ Պատմ․ իրադարձություններն ավելի ամբողջականորեն պատկերելու համար նկարները խմբավորել է թեմատիկ նկարաշարերում՝ Վերեշչագին Վասիլի Վասիլեիչ «Նապոլեոնի վերադարձը Պետրոսյան պալատից Կրեմլ» (Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երեան) «Թուրքեստանյան* (1871–74), «Բալկանյան» (1877–78 և 1880-ական թթ․), 1812-ի Հայրենական պատերազմի թեմայով (1887–1904) են։ Ստեղծագործության դեմոկրատ․ ուղղվածությամբ Վերեշչագին մառ էր պերեդվիժնիկներին։ Նրա աշխատանքներում, առաջին անգամ ռուս, մարտանկարչության ժանրում, ռազմ, ընդհարման ռոմանտիկ պատկերումն իր տեղը զիջել է պատերազմի մասին խոր փիլ․ մտորումներին, որի հետևանքով մարտանկարչության ժանրը Վերեշչագինի մեկնաբանմամբ դարձել է մարտանկարչական–պատմա–կան։ Հրաժարվելով ակադեմիական մարտանկարչության կեղծ հերոսականությունից, պայմանականությունից՝ Վերեշչագին խոր դրամատիզմով է ցույց տվել ժողովուրդներին անհամար տառապանքներ բերող պատերազմի արյունալի առօրյան («Գրոհից հետո։ Վիրակապության կայանը Պլենայի մոտ», 1881, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Այնուամենայնիվ նկարիչը չի հասկացել պատերազմի իսկական սոցիալ․ բնույթը, երբեմն այն մերկացրել է պացիֆիզմի տեսանկյունով։ Սակայն իր լավագույն գործերում Վերեշչագին նվաճողական պատերազմները սուր քննադատության է ենթարկել դեմոկրատ, դիրքերից։ Նկարչի մեծ վաստակն այն է, որ նա, մարտանկարչության պատմության մեջ առաջին անգամ, իր կտավներում ցույց է տվել զինվորներին՝ որպես ռազմ, իրադարձությունների հիմնական ուժ, զինվորի արիությունն ու ծանր աշխատանքը («Շիպկայում ամեն ինչ հանգիստ է» եռանկարը, 1878–79, տեղը անհայտ է)։ Հանդես գալով նվաճողական պատերազմների դեմ («Պատերազմի ապոթեոզը», 1871–72, Տրետյակովյան պատկերասրահ), մերկացնելով ֆեոդ․ բարբարոսությունը, կրոն, ֆանատիզմը («Տոնում են հաղթանակը», 1872, նույն տեղում), գաղութատիրությունը («Անգլիացիները ճնշում են հնդկական ապստամբությունը», մոտ 1884)՝ Վ․ ցույց է տվել նվաճողների դեմ մարտնչող ժողովրդի ե՝ արիությունը, ե՝ բարոյական ուժը (1812-ի Հայրենական պատերազմի մասին նկարաշարի «Համ, բերիր, թող մոտենան», 1887–95, Պատմության թանգարան, Սոսկվա)։ Ստեղծել է նաև բազմաթիվ ազգագրական կենցաղային գործեր, բնանկարներ («Հեծյալ զորականը Զայպուրում», 1874–76-ից հետո, «Ալատաուի լեռներում», 1869–70, «Թաջ Մահալ դամբարանը Ագրայում», 1874–76, երեքն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։ Վերեշչագինի գործերում պատկերման վավերականությունը զուգակցված է մանրազնին մշակված կոմպոզիցիայի, ճշգրիտ գծանկարի, գունեղ երփնագրային լուծումների հետ։ Վերեշչագինը հանդես է եկել նաե որպես գրող-հրապարակախոս։ Զգտելով պրոպագանդել հակամիլիտարիստական գաղափարներ՝ Եվրոպայի և Ամերիկայի քաղաքներում կազմակերպել է իր գործերի ցուցահանդեսներ։ Վերեշչագին զոհվել է «Պետրոպավլովսկ» զրահանավի պայթյունից։ Վերեշչագինի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում «Պատերազմի ապոթեոզը»։ Այն «Թուրքեստանյան» նկարաշարը եզրափակող «Բարբարոսներ» ընդհանուր անվանումով՝ 7 պատկերից վերջինն է։ Ստեղծվել է թուրքացած մոնղ․ ցեղից սերած տխրահռչակ Լենկթեմուրի բարբարոսությունները (համատարած ավերածություններ, զանգվածային կոտորածներ և նույնիսկ՝ գանգերից բուրգեր) նշավակելու համար, բայց ըստ էության ստացել է համընդհանուր իմաստ՝ դատապարտելով պատերազմներն իրենց ծանր հետեանքներով։ Ահա թե ինչու Վ․ նկարի շրջանակին գրել է՝ «Նվիրվում է անցյալի, ներկայի և ապագայի բոլոր մեծ նվաճողներին»։ Այսպիսով, ինչպես շեշտել է սովետական արվեստաբան Ա․ Կ․ Լեբեդեը, տվյալ նկարը «կրում է ոչ այն– քան կոնկրետ պատմական, որքան սիմվոլիկ բնույթ» (А․ К․ Л е 6 е д е в, Василий Васильевич Верещагин․ Жизнь и творче– ство․ 1824–1904, М․, 1972, с․ 112)։ Այս առումով Վերեշչագին Վասիլի Վասիլեիչի այդ նկարը զետեղվել է ՀԱՀ 7-րդ հատդրի Մեծ եղեռն հոդվածի ներդիրում (424–425 էջերի միջե), որպես դատապարտում առաջին աշխարհամարտի, հայերի ցեղասպանության ու դրա հանցավորների, բայց տակագրում վրիպակորեն չի նշվել հեղինակի անունը։

Վերեսաև (Ս մ ի դ ո վ ի չ) Վիկենտի Վիկենտեիչ (1867, Տուլա–1945, Մոսկվա), ռուս սովետական գրող։ 1888-ին ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական, 1894-ին՝ Դորպատի համալսարանի բժշկ․ ֆակ–ները։ 90-ական թթ․ հարել է «լեգալ մարքսիստների» խմբին։ Այդ շրջանում Վ․ ստեղծել է XIX–XX դդ․ սահմանագծում մտավորականության մտատրամադրվածությունն արտահայտող ստեղծագործությունների շարք («Առանց ճանապարհի», 1895, «Շրջադարձին», 1902, վիպակներ են)։ Գրել է նաև ռուս գյուղացիության ծանր վիճակի մասին («Լիզար», 1899, պատմվածք, են)։ «Մեռյալ ճանապարհի վրա» (1896) պատմվածքը և «Երկու ավարտ» (1899–1903) վիպակը նւ]իրված են բանվորների կյանքին։ Ինքնակենսագրական նյութի հիման վրա է գրված «Բժշկի հիշատակարան»-ը (1901)։ Մասնակցել է 1904–05-ի ռուս–ճապոն․ պատերազմին (որպես բժիշկ)։ 1906-ին հրատարակվել է Վերեշչագինի «Պատմվածքներ պատերազմի մասին» գիրքը, այնուհետև «Պատերազմում» (1907–08) նոթերը և «Դեպի կյանք» (1909) վիպակը։ «Կենդանի կյանք» քննադատա–փիլ․ աշխատության առաջին մասը (1910) նվիրված է Ֆ․ Դոստոեսկու («Սարդն անիծված է») և Լ․ Տոլստոյի («Կեցցե՜ ամբողջ աշխարհը») ստեղծագործության համեմատական վերլուծությանը, երկրորդ գիրքը («Ապոլլոն և Դիոնիսոս», 1915)՝ Ֆ․ Նիցշեի հայացքների քննադատությանը։ 1911-ին Վերեշչագինի նախաձեռնությամբ ստեղծվել է «Գրողների գրահրատարակչություն Սոսկվայում», որը նա գլխավորել է մինչե 1918-ը։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վերեշչագին ավարտել է մտավորականության մասին ստեղծագործությունների շարքը՝ «Փակուղիում» (1922) և «Քույրեր» (1933) վեպերը, գրել այլ գործեր։ 30-ւսկան թթ․ վերջերից սկսել է թարգմանել «Իլիականը» (հրտ․ 1949) և «Ոդիսականը» (հրտ․ 1953)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1945)։ Պարգեատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Երկ․ Поли․ собр․ соч․, т․ 1–16, М․, 1928– 1929; Собр․ соч․, т․ 1–5, М․, 1961; Աստղը, ՍՊԲ, 1903։ Պուշկինի կյանքը, Ե․, 1937։ ՎԵՐԻ ԱԾՊՏԵՐ, Մեծ Ածպաեր, գյուղ Արմ․ Հայաստանում, Մեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսար գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 2600 (300 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, բամբակագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առետրով։ Գյուղում կար եկեղեցի (Մ․ Կարապետ) և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվել Են սակավաթիվ մարդիկ։