Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարտականություններից հրաժարվելու համար։ Իմպերիական տերությունները իրենց տիրապետությունը Մերձավոր Արևելքում պահպանելու համար պաշտպանեցին Թուրքիայի ագրեսիվ նկրտումերը։ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ագրեսիան արևմտյան իմպերիալիստներին ընձեռում էր նաև Սովետական Ռուսաստանի դեմ պայքարի ստրատեգիական հնարավորություններ։ Իմպերիական դիվանագիտությունը օգտվեց Հայաստանի դաշնակցական կառավարության անհեռատես քաղաքականությունից և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի մինիստրության ճնշմամբ նրան ստիպեց կնքել Ալեքսանդրապոլի պայմանագիր 1920-ը, որով նա հրաժարվեց Սևրի պայմանա– գրից։ Գրականություն Документы внешней политики СССР, т․ 1–4, М․, 1957–60; Papers Relating to the Foreign Relations of the United States (The Department of State), v․ 1–12, W․, 1942–47; Papers Relating to the Foreign Re– lations of the United States (The Department of State)․ 1920, v․ 3, W․, 1936; Documents on British Foreign Policy․ 1919–39․ First Se– ries, v․ 1-19, L․, 1947-74․

Յու․ Բարսեղով

ՎԻԼՍՈՆԻ ԽՑԻԿ, լիցքավորված մասնիկների հետագծերի դիտման սարք։ Ստեղծել է Չ․ Վիչսոնը, 1912-ին։ Վիլսոնի խցիկի աշխատանքի հիմքում ընկած է գերհագեցած գոլորշու կոնդենսացման երևույթը, այսինքն՝ հեղուկի կաթիլների գոյացումը կոնդենսացման կենտրոնների, օրինակ, լիցքավորված արագ մասնիկի հետքի երկայնքով առաջացող իոնների շուրջը։ Տեսանելի չափերի հասած կաթիլները կարելի է լուսանկարել։ Հետազոտվող մասնիկներն առաքվում են խցիկի ներսում տեղադրվող աղբյուրից կամ խցիկ են մտնում դրսից՝ իրենց համար թափանցիկ պատուհանի միջով։ Վիլսոնի խցիկը սովորաբար տեղադրում են մագնիսական դաշտում։ Հետազոտվող մասնիկների բնույթը և հատկությունները կարելի է որոշել ըստ մասնիկների վազքի և իմպուլսի մեծության։ Փոքր էներգիայի մասնիկների հետազոտման համար խցիկը լցնում են մթնոլորտայինից փոքր ճնշում ունեցող գազով, իսկ բարձր էներգիայի մասնիկների հետազոտման համար՝ մինչև մի քանի տասնյակ մթնոլորտի հասնող ճնշման գազով։ Տասնամյակներ շարունակ Վիլսոնի խցիկի մեթոդը եղել է միջուկային ճառագայթումների գրանցման գործնականում միակ տեսողական մեթոդը։ Սակայն հետագայում Վիլսոնի խցիկը տեղը զիջել է բշաիկային խցիկներին և կայծային խցիկներին։ Տես նաև Դետեկտորներ տարրական մասնիկների։ Վ․ Ավագյան․

ՎԻԼՏ (<անգլ․՝ wilt – թառամել), թառամում, բույսերի անոթասնկային (տրախեամիկոզային) հիվանդություն։ Հարուցիչները անկատար սնկերի դասի Verticileum և Fusarium ցեղից են։ Ըստ հարուցիչների տեսակի տարբերում են վերտիցիլային (վերտիցիլիոզ) և ֆուզարիալ (ֆուզարիոզ) թառամում։ Վերտիցիլիոզով վարակվում են մոտ 350 տեսակ երկշաքիլ բույսեր, օրինակ, բամբակենին, տաքդեղը, ավելի քիչ՝ խորդենին, սմբուկը, կարտոֆիլը, արևածաղիկը, դեղձենին, ծիրանենին, խնձորենին ևն, իսկ ֆուզարիոզով՝ բանջարաբոստանային (հատկապես դդմազգի) կուլտուրաները, հատիկաընդավորները, բազմամյա խոաաբույսերը ևն։ Վարակի աղբյուրը հիմնականում հողը և վարակված սերմերն են, ինչպես նաև բուսական մնացորդները, ոռոգման ջուրը։ Հարուցիչները հողաբնակ են, որոնք, արմատային համակարգով թափանցելով բույսի քսիլեմի ջուր փոխադրող անոթները և սնվելով հյուսվածքներով, առաջացնում են բույսի վերերկրյա օրգանների թառամում (հաճախ ոչնչանում է ամբողջ բույսը, հազվադեպ՝ առանձին օրգանները)։ Բազմամյա բույսերի վիլտը արտահայտվում է առանձին ճյուղերի արագ թառամումով և չորացումով, իսկ բույսի մահացումը կարող է տեղի ունենալ տարիների ընթացքում։ Հիվանդության նշանները սովորաբար երևում են բույսի կոկոնակալման ժամանակ, երբեմն՝ ավելի վաղ։ Հիվանդ բույսի ցողունի շեղակի կտրվածքի վրա օղակների կամ կետերի ձևով նկատվում է ջուր փոխադրող անոթների հյուսվածքների գոլորշիացում։ Պայքարի միջոցները, վիլտադիմացկուն սորտերի ստեղծում, հիվանդ բուսական մնացորդների այրում, առողջ սերմերով ցանք, ճիշտ ցանքաշրջանառություն (վարակվող կուլտուրաների փոխարինում չվարակվողներով), հողի մշակման արդյունավետ եղանակների կիրառում, սերմերի ախտահանում, ջերմատներում (ֆուզարիոզի դեպքում)՝ հողի վարակազերծում (քիմիական կամ ջերմային եղանակով) ևն։

Յա․ Սենեքերիմյան

ՎԻԼՖՐՈՒԱ (Villefroy) Գուլիելմուս (1690–1777), ֆրանսիացի արևելագետ, հայագետ, ձեռագրագետ։ Աստվածաբանության դոկտոր։ Սովորել է Տիրոնում և Բեզանսոնում։ Տիրապեւոել է եբրայերենին, ասորերենին, հունարենին, լատիներենին։ 1729-ից սկսել է հայերեն սովորել, 1739-ին լույս է ընծայել Փարիզի Արքունի մատենադարանի հայերեն ձեռագրերի երկու ցուցակ, որոնք ամփոփում են համապատասխանաբար 128 և 138 ձեռագրի նկարագրություն։ Այստեղ Վիլֆրուան անդրադարձել է հայ գրչության առանձնահատկություններին, թանաքին, ներկին, մանրանկարներին, նկարագրել է նաև Հայսմավուրք, Ճառընտիր, Շարակնոց և այլ ժողովածուներ, նշելով դրանց եվրոպական համարժեքները․ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Գրիգոր Մագիստրոսի, Հովհաննես Երզնկացու քերականական գործերին, Գրիգոր Նարեկացու ճառերին, Մովսես Խորենացուն ևն։ Լատինական և ֆրանսիական է թարգմանել Ներսես Շնորհալու, Հովհան Ոսկեբերանի ստեղծագործություններից, Աստվածաշնչից որոշ հատվածներ։ 1740-ին լույս է տեսել Վիլֆրուայի «Հայկական եկեղեցին։ Պատարագներ և ծեսեր» աշխատությունը։ Գրել է նաև հայոց լեզվի քերականություն, հայերենին և Հայաստանին նվիրված այլ գործեր (բոլորն էլ անտիպ)։ Երկ․ Catalogus codicum manuscriptorum Biblio’thecae Regiae, t․ 1, P․, 1739; Recit du martyr de S․ Christofle (Kristapor Vga) de la famille de Shanaghlouch et de ceux qui ont ete immoles par le fer avec lui, P․, 1752․ Գրականություն. Շրումպֆ Գ․ Ա․, Ուսումնասիրությիւնք հայ լեզուի և մատենագրութեան յարևմուտս (ԺԴ–ԺԹ դար), թարդմանություն և լրացուցիչ Գ․ Զարբհանալյան, Վնտ․, 1895։

Գ․ Աբգարյան

ՎԻԿ (vicia), բակլազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Մշակության մեջ հայտնի է 12 տեսակ։ Առավել տարածված է Վիկ ցանովին կամ սովորականը (v․ sativa)։ Արժեքավոր կերաբույս է։ ՍՍՀՄ–ում մշակվում է եվրոպական մասի անտառային և անտառատափաստանային գոտում, Սիբիրում, Կովկասում, ՀՍՍՀ–ում՝ լեռնային և նախալեռնային շրջաններում։ Սիամյա բույս է, ցողունի բարձրությունը՝ 40–110 սմ, կառչող։ Տերևները զույգ փետրաձև, բեղիկներով։ Ծաղիկները՝ 1–3 հատ, նստած են տերևածոցերում, բաց մանուշակագույն, վարդագույն, սպիտակ։ Ինքնափոշոտվող է։ Պտուղը նշտարաձև ունդ է, պարունակում է 4–10 սերմ։ 1000 սերմի զանգվածը՝ 50–60 գ։ Հատիկի համար մշակում են վաղ, իսկ կանաչ կերի, խոտի և սիլոսի համար՝ մի քանի ժամկետներում՝ վարսակի, գարու կամ սուդանի խոտի հետ խառը։ Ցանքից առաջ Վիկի սերմերը վարակում են նիտրագինով։ Ցանքը կատարվում է վաղ գարնանը։ Խոտի համար հնձվում է ծաղկման սկզբում, սերմի համար՝ ունդերի կեսից ավելին գոլորշիանալու փուլում։ Սերմի բերքը՝ 20–25 ց/հա, խոտինը՝ 45– 50 ց/հա։ ՀՍՍՀ–ում շրջանացված է Լգովսկայա 34 սորտը։ Աշնանացան կամ թավոտ Վիկը (v․ villosa), միամյա բույս է։ ՍՍՀՍ–ում մշակվում է Բելոռուսիայում, Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում և ՌՍՖՍՀ մի շարք կենտրոնական շրջաններում, իսկ ՀՍՍՀ–ում՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ աշնանացան աշորայի հետ խառը։ Արժեքավոր կերաբույս է, 100 կգ կանաչ զանգվածը համարժեք է 22 կերային միավորի։ Խոտը պարունակում է 22% պրոտեին։ Սերմի բերքը 18–25 ց/հա է, կանաչ զանվածինը՝ 200 ց/հա, խոտինը՝ 50–55 ց/հա։ Երբեմն աղբոտում է հացաբույսերի ցանքերը։

Ա․ Մաթևոսյան

ՎԻԿԻՆԳ («Viking»), Սարսի ուսումնասիրման ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՍԿ) սերիայի անվանումը։ Արձակման համար օգտագործվել է «Տիտան–3Ե» կրող հրթիռը։ Բաղկացած է ուղեծրային (միջմոլորակային ուղեծրից մոլորակի ուսումնասիրման) և վայրէջքի (մոլորակի վրա իջեցման տեղամասի և մթնոլորտի ուսումնասիրման) բլոկներից։ ԱՍԿ–ի զանգվածը ստարտի պահին 3420 կգ է, ուղեծրային բլոկինը՝ 2300 կգ, վայրէջքի բլոկինը՝ 1120 կգ։ Սարսի մակերևույթի վրա՝ 577 կգ։ 1975-ի օգոստոստի 20-ին և սեպտեմբերի 9-ին արձակվել են «Վ․-1» և «Վ․-2» ԱՍԿ–ները, որոնք Սարսի ուղեծիր են դուրս եկել 1976-ի հունիսի 19-ին և օգոստոսի 7-ին։ 1976-ի հուլիսի 20-ին և սեպտեմբերի 3-ին «Վ․-1» և «Վ․-2» ԱՍԿ-ների վայրէջքի բլոկները փափուկ վայրէջք են կատարել Սարսի մակերևույթի վրա։ Աշխատանքը «Վ․-2»-ի ուղեծրային բլոկի հետ ընդհատվել է 1978-ի հուլիսի 25-ին, վայրէջքի բլոկի հետ՝ 1980-ի ապրիլին, իսկ «վ․-1»-ի ուղեծրային բլոկի (Սարսի շուրջը ուղեծրով կատարել է 1489 պտույտ)