Վիկինգ» ավտոմատ միջմոլորակային կայան, վայրէջքի ապարատը․ 1․ կառավարման կենտրոնի հետ կապի անտենա, 2․ ուղեծրակայանի հեւո կապի անտենա, 3․ վառելիքի բաք, 4․ հենարաններ, 5․ նմուշառման հարմարանք հետ՝ 1980-ի օգոստոսի 7-ին։ 1982-ի նոյեմբերին աշխատանքն ընդհատվել է նաե «Վ․-1» ԱՄԿ–ի վայրէջքի բլոկի հետ(սպասվում էր, որ այն կարող է գործել մինչե 1990-ը)։ «Վ․-1» և «Վ․-2» ԱՄԿ–ների ուղեծրային բլոկները Երկիր են հաղորդել Մարսի և նրա արբանյակների 51539 նկար, Մարսի վրա կենսբանական ակտիվություն չեն հայտնաբերել։
ՎԻԿԻՆԳՆԵՐ, VIII–XI դդ․ Արևմտյան Եվրոպայի երկրներում ծովային առետրա–կողոպտչական և նվաճող, արշավանքների մասնակից սկանդինավներ։ Ռուսիայում նրանց անվանել են վարյագներ, Արևմտյան Եվրոպայում՝ նորմաններ։ IXդ․ գրավել են Հյուսիս–արևելյան Անգլիան, X դ․՝ Հյուսիսային Ֆրանսիան (Նորմանդիա)։ Հասել են Հյուսիսային Ամերիկա։ Գրականություն Гуревич А․ Я․, Походы викин– гов, М․, 1966․
ՎԻԿՈ (Vico) Զամբատիստա (1668–1744), իտալական փիլիսոփա։ 1699-ից Նեապոլի համալսարանի հռետորության պրոֆեսորն էր, 1734-ից՝ պալատական պատմագիր։ Ընդունելով, որ պատմության օրենքները բխում են աստվածային մի սկզբնապատճառից, Վիկոն միաժամանակ առաջադրել է պատմական պրոցեսի օբյեկտիվության գաղափարը։ Նա պատմական շրջապտույտի տեսության ստեղծողն է։ Ըստ այդ տեսության, բոլոր ժողովուրդները զարգանում են պարբերաշրջանով, որը բաղկացած է երեք դարաշրջանից՝ աստվածային (անպետականություն, ենթարկվածություն քրմերին), հերոսական (արիստոկրատական պետություն) և մարդկային (դեմո– կրատական հանրապետություն կամ ներկայացուցչական միապետություն), որոնք նմանեցրել է մարդու մանկությանը, պատանեկությանը և հասունությանը։ Ցուրաքանչյուր պարբերաշրջան ավարտվում է տվյալ հասարակության անկումով, հասարակությունը վերադառնում է սկզբնական վիճակին, այնուհետև նորից սկսվում է շարժումը վերընթաց գծով, տեղի է ունենում նոր շրջապտույտ։ Դարաշրջանների հերթափոխությունը իրականանում է հասարակական հեղաշրջումների, տոհմական հասարակարգում ընտանիքի հայրերի և ընդոծինների, իսկ ավելի ուշ՝ ֆեոդալների և հասարակ ժողովրդի միջե պայքարի շնորհիվ։ Պետությունը առաջացել է, որպեսզի հայրերը սանձահարեն ընդոծիններին՝ ծառաներին։ Վիկոյի գաղափարները շատ բանով կանխորոշել են 6ո․ Գ․ Հերդերի և Դ․ Հեգելի պատմության փիլիսոփայությունը։ Գրականություն. Киссель М․ А․, Джамбаттиста В․, М․, 1380; Donzelli М․, Contributo alia bibliografia vichiana (1948–1970), Napoli, 1973․
ՎԻԿՏՈՐ ԷՄԱՆՈՒԻԼ (Vittorio Emanuele), Սարդինական թագավորության (Պիեմոնտի) և միավորված Իտալիայի թագավորներ Սավոյական դինաստիայից։ Վիկտոր Էմանուիլ I (1759–1824), Սարդինիայի թագավոր 1802–21-ին։ 1793–96-ին գլխավորել է հեղափոխական Ֆրանսիայի դեմ կռվող սարդինական բանակը, որի ջախջախումից և Պիեմոնտի ֆրանսիական օկուպացումից հետո առավելապես գտնվել է Սարդինիա կղզում։ Նապոլեոնի անկումից հետո 1814-ին վերադարձել է Թուրին, 1814–1815-ի Փարիզի հաշտությամբ վերստացել իր նախկին տիրույթները և Ջենովայի հանրապետության տարածքը։ Պիեմոնտում բուրժուական հեղափոխություն սկսվելուց (1821-ի մարտ) հետո, չցանկանալով կատարել սահմանադրական զիջումներ, հրաժարվել է գահից հօգուտ իր եղբոր՝ Կարլ Ֆելիքսի։ Վիկտոր Էմանուիլ II (1820–1878), Սարդինիայի թագավոր 1849–61-ին և միավորված Իտալիայի առաջին թագավորը 1861–78-ին։ Գահ է բարձրացել հոր՝ Կարլ Ֆելիքսի՝ գահից հրաժարվելուց հետո։ 1850-ին կառավարության մեջ է ընդգրկել Կավուրին, 1852-ին նշանակել կառավարության ղեկավար․ պաշտպանել նրա բուրժուական բարեփոխումների ծրագիրը։ 1859-ի ավստրո– իտալո–ֆրանսիական պատերազմում Վիկտոր Էմանուիլ II Զ․ Գւսրիբւսչդիին նշանակել է կամավորական կորպուսի հրամանատար, բայց ձգտել է սահմանափակել գարիբալդիականների գործողությունները։ Օգտվելով հան– րապետական–դեմոկրատական թեի թուլությունից, Վիկտոր Էմանուիլ II-ին հաջողվել է Իտալիան միավորել միապետական հիման վրա՝ Սարդինական թագավորությանը միացնելով Կենտրոնական և Հարավային Իտալիայի պետությունները։ Վիկտոր Էմանուիլ III (1869–1947), Իտալիայի վերջին թագավորը 1900–46-ին։ Պաշտպանել է ֆաշիստական դիկտատուրան (որը նրա համագործակցությամբ 1922-ին հաստատվեց Իտալիայում)։ Ձգտելով պահպանել միապետությունը՝ Վիկտոր Էմանուիլ III 1944-ի հունիսի 5-ին թագավորական իշխանության ֆունկցիաները հանձնել է որդուն՝ Ումբերտոյին (որպես փոխարքայի), իսկ 1946-ի մայիսի 9-ին հրաժարվել գահից հօգուտ նրա և հեռացել երկրից։ Սահացել է Եգիպտոսում։ Գ․ Քիլիմջյան
ՎԻԿՏՈՐԻԱ (Victoria) (1819-1901), Մեծ Բրիտանիայի թագուհի 1837-ից։ Հաննովերյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ 1876-ին հռչակվել է Հնդկաստանի կայսրուհի։ Վիկտորիայի գահակալության սկիզբը համընկել է Սեծ Բրիտանիայի առևտրաարդյունաբերական համաշխարհային գերիշխանության հաստատման, իսկ 2-րդ կեսը՝ Բրիտանիայի ընդարձակ գաղութային տերության ստեղծման հետ։ Վիկտորիայի դերը պետական գործե– ժժրում եղել է շատ աննշան։ Սակայն անգլիական բուրժուական գրականության մեջ Վիկտորիայի անունը (դեռես նրա կենդանության օրոք) դարձել է անգլլիական տիրող դասակարգերի բարգավաճումն ու ինքնազոհությունը մարմնավորող յուրօրինակ խորհրդանիշ, իսկ նրա տիրապետության ժամանակաշրջանը կոչվել է «վիկտորյան դար» (այստեղից էլ՝ «վիկտորյան» ածականը, որը կիրառվել է XIX դ․ անգլիական արվեստը, կենցաղն ու բարքերը բնութագրելիս)։ Վիկտորիայի անունով են կոչվել Բրիտանիայի կայսրության կազմի մեջ մտնող մի շարք քաղաքներ, գետեր, կղզիներ, տարածքներ են։
ՎԻԿՏՈՐԻԱ, Վիկտորիա Նյանզա, Ուկերեվե (Victoria, Victoria Nyanza), լիճ Արևելյան Աֆրիկայում, Տանզանիայի, Քենիայի և Ուգանդայի տարածքում։ Գտնվում է 1134 մ բարձրության վրա։ Սակերեսը 68 հազար կմ² է (ամենամեծ լիճը Աֆրիկայում և մեծությամբ երկրորդ քաղցրահամ լիճը աշխարհում, Վերին լճից հետո)։ Երկարությունը 320 կմ է, լայնությունը՝ 275 կմ, խորությունը՝ մինչև 80 մ։ Կան շատ կղզիներ (ընդհանուր տարածությունը՝ մոտ 6 հազար կմ²)։ Լիճն է թափվում Կագերա գետը (Նեղոսի ակունքը), արտահոսում՝ Վիկտորիա Նեղոսը։ Կա ձկնորսություն, նավարկություն։ Գլխավոր նավահանգիստներն են Էնտեբեն, Կիսումուն, Սվանզան և Բուկոբան։
ՎԻԿՏՈՐԻԱ (Victoria), գետ Ավստրալիայի հյուսիսում։ Երկարությունը 570 կմ է, ավազանը՝ 78 հազար կմ²։ Սկիզբ է առնում Քիմբեռլիի սարավանդից, առաջացնելով Էստուար՝ թափվում է Տիմորի ծովը։ Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 140 մ³/վրկ է։ Վարարում է մուսսոնային անձրևների Ժամանակ (դեկտեմբերից մարտ)։ Նավարկելի է գետաբերանից 150 կմ։
ՎԻԿՏՈՐԻԱ (Victoria), Պորտ–Վիկտորիա, Սեյշելյան Կղզիների Հանրա– պետության մայրաքաղաքը, նավահանգիստ Հնդկական օվկիանոսի ափին։ 23 հազար բնակիչ (1982)։ Գտնվում է Սաե կղզում։ Նավերին վառելիք մատակարարող կայան է Աֆրիկայից Հնդկաստան տանող ճանապարհին։
ՎԻԿՏՈՐԻԱ, Սովետական Արկտիկայի ծայր արևմտյան կղզին Բարենցի ծովում, Ֆրանց Իոսիֆի երկրի և Շպիցբերգենի միջև։ Երկարությունը մոտ 5 կմ է, լայնությունը՝ մոտ 2,5 կմ։ Գրեթե ամբողջովին ծածկված է սառցե գմբեթով։
ՎԻԿՏՈՐԻԱ (Victoria Falls), աշխարհի խոշորագույն ջրվեժներից։ Գտնվում է Հարավային Աֆրիկայում, Զամբեզի գետի վրա։ Լայնությունը 1800 մ է, բարձրությունը՝ 120 մ, ջրի միջին ծախսը՝ 1400 մ³/վրկ։ Հայտնագործել է անգլիացի ճանապարհորդ Դ․ Լիվինգստոնը, 1855-ին։ Կոչվում է Անգլիայի թագուհի՝ Վիկտորիայի անունով։ Տեղաբնիկներն անվանում են ՍՄոզիոատունյա՝ «շառաչող ծուխ» կամ Սեոնգո՝ «ծիածան»։
ՎԻԿՏՈՐԻԱ (Victoria), նահանգ Ավստրալիական Միության հարավ–արևելքում։