ները, տամպոնները, ոետինե արտազա– տիչները, ժապավենները և խողովակնե– րը։ Ամրացնող Վ․, կախված մարմնի վի– րակապվող հատվածից, կարող են լինել շրջանաձև, ութաձև, հասկաձև ևն։ Վիրա– կապական նյութերը վերքի շրջանում ամ– րացնելու համար օգտագործում են նաև կպցնող նյութեր (կոլոդիում, կլեոլ, կըպ– չուն սպեղանի ևն)։ Անշարժացնող Վ․ կիրառում են հիմնականում կոտրվածք– ների կամ փափուկ հյուսվածքների տա– րածուն վնասման ժամանակ։ Այն կարող է լինել փայտից, մետաղալարից, պլաստ– մասսայից (շինաներ)։ Տուժածին տրանս– պորտով տեղափոխելիս ծայրանդամները կամ մարմինն անշարժացնելու համար օգտագործում են փչովի ծածկաշապիկներ կամ օդաճնշիչ (պնևմատիկ) շինաներ։ Կոտրվածքների դեպքում առավել հաճախ կիրառում են գիպսակապեր։ խ․ Անափիոսյան
ՎԻՐԱՀԱՅՈ9 ԼԷՌՆԵՐ, լեռնաշղթա Փոքր Կովկասի լեռնային համակարգում, ՀՍՍՀ և ՎՍՍՀ սահմանում։ Տարածվում է հս– արմ–ից հվ–արլ․ Ջավախքի լեռնաշղթայից մինչև Դեբեդի ձախ ափը, մոտ 73 կմ եր– կարությամբ։ Ջրբաժան է 1սրամ և Դեբեդ գետերի միջև։ Կազմված են մեզոզոյի և Էոցենի հրաբխածին և նստվածքահրա– բխային ապարներից, մասամբ՝ ինտրու– զիաներից։ Վ․ լ․ կամարաձև բարձրացում են, ունեն ծալքաբեկորավոր կառուց– վածք։ Արմ․ լանջերը մեղմ թեքությամբ ցածրանալով ձուլվում են Լոռվա դաշտին։ Արլ․ լանջերը զառիթափ իջնում են Խրա– մի հովիտը։ Վ․ լ․ բաժանվում են արմ․, կենտրոնական և արլ․ մասերի։ Արմ․ մասը համընկնում է Ալավերդու անտի– կլինորիումին և ձգվում է մինչև «Գայլի դրունք» լեռնանցքը։ Այստեղ գլխավոր ջրբաժանն ունի 1800–2000 մ բարձրու– թյուն։ Կենտրոնական մասը կազմված է Լալվար և Լեջան լեռնազանգվածներից։ Արլ․ մասը ձգվում է Լալվար լեռնազանգ– վածից մինչև Դեբեդի կանիոնը։ Վ․ լ–ի կատարային մասը հարթ է, հարթված մակերեսներ կան նաև 1400–1600 t/–ի վրա։ Արլ․ լանջերը կտրտված են V-աձև հովիտներով, ստորոտներին կան արտա– բերման կոներ։ Կլիման բարեխառն է։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրա– դիր վայրերում 8°C է, բարձրադիր վայրե– րում4 0°C։ Տիրապետում են լեռնաանտա– ռային, լեռնատափաստանային և մարգա– գետնային հողերը։ Հս․ լանջերը ծածկված են անտառային, հվ․ լանջերը՝ լեռնատա– փաստանային, բարձրադիր մասերը՝ լեռ– նամարգագետնային բուսականությամբ։ վ․ լ–ում կան պղնձի և բազմամետաղների հանքավայրեր։ Ի*,Նազարյան
ՎԻՐԱՀԱՅՈՏ–ԴԱՐԱԲԱՂՅԱՆ ՏԵԿՏՈՆԱ– ԿԱՆ ՄԱՐ*, ինարագեոսինկլինալային, 30–35 կմ լայնությամբ աղեղնաձև գոտի Բոգդանովկա–Ալավերդի – Իջևան – Կե– դաբեկ–Դաշքեսան–Ստեփանակերտ ուղ– ղությամբ։ Վ–Ղ․ տ․ մ–ի հիմքն են կազ– մում Լոք, Հախում, Ասրիկ գետերի վերին հոսանքներում մերկացող վերին պալեո– զոյ–քեմբրիի հասակի մետամորֆային հաստվածքի թերթաքարերը։ Տեկտոնա– կան մարզի երկրբ․ կառուցվածքում մաս– նակցում են նաև յուրայից մինչև չորրոր– դական ժամանակաշրջանի հրաբխային, հրաբխանստվածքային, նստվածքային գոյացումներ և ստորին կավճի խորքային ապարներ, լավային հոսքեր։ Նստվածքա– յին ապարների ընդհանուր հզորությունը մոտ 7,5 կմ է։ Վ–Ղ․ in․ մ․ բաղկացած է մի շարք խոշոր տեկտոնական ստրուկտուրա– ներից՝ անտիկլինորիումներից և սինկլի– նորիումներից (հս–արմ–հվ–արլ․)․ Լ ո– քիանտիկլինորիում, որի առանց– քըն ունի լայնակի տարածում և խորասուզ– վում է դեպի արմ․ և արլ․, Լ ա լ վ ա ր ի սինկլինորիում, նախորդի նկատ– մամբ տեղադրված է կուլիսաձև, Չաթի– ն ի անտիկլինորիում, զուգահեռ է Լալվարի սինկլինորիումին, Մարալի սինկլինորիում, բաժանում է Չա– թինի անտիկլինորիումը արլ–ում տեղա– դրված Քաչալասարի անտի– կլինորի ումից, Իջևանի գրա– բ և ն–ս ինկլինորիում, որն ունի հս–արլ․-միջօրեականին մոտ տարածում և սահմանակից է ավելի հվ–արլ․ տեղադըր– ված Շամշադինի (Բերդի) ui ն– տիկլինորիումին։ Սարզի ծալ– քավոր ստրուկտուրաներն ունեն հակա– կովկասյան ուղղություն, սակայն դեպի հս–արլ․ և հվ–արմ․ տեղադրված են կու– լիսաձե և ձեռք են բերում համակովկաս– յան տարածում։ Տեկտոնական մարզի ծալքավոր ստրուկտուրաները դարաբաղ– յան հատվածում (Սռովդաղի, Ղարաբաղի, Դաշքեսանի) ունեն հս–հս–արմ․ ուղղու– թյուն, ըստ տարածման գծային են՝ սեղմ– ված անտիկլինալներով և համեմատաբար ընդարձակ սինկլինալներով, երբեմն նը– մանվում են բրախիծալքերի և բեկորատ– ված են խզումնային խախտումներով։ Վերջիններս լայնորեն տարածված են նաև վերը նշված մյուս տեկտոնական ստրուկ– տուրաներում և նրանց տալիս են կտըրտ– ված–բեկորային տեսք։ Հիմնականում այդ խախտումների հետ են կապված մարզի՝ հիդրոթերմալ պղնձահրաքարային և բազ– մամետաղային սուլֆիդային հանքայնա– ցումներով հանքադաշտերը (Ալավերդի, Շամլուղ, Ախթալա)։ Վ–Ղ․ տ․ մ․ մի շարք հետազոտողներ նկարագրել են Սոմխե– թա–Ադրբեջանական, Սոմխեթա–Գանձակի, Աբխազա–Ղարաբաղյան, Ալավերդի–Ղա– փանի, Սոմխեթա–Ղափանի և այլ անվա– նումներով։
ՎԻՐԱՊՅԱՆ Սարիա Ամբրեմիոսի (1900– 1978), Անդրկովկասում հեղափոխ․ շարժ– ման մասնակից, կուսակցական աշխատող, մանկավարժ։ ՍՍԿԿ անդամ 1917-ի սեւզ– տեմբերից։ Ծնվել է Շուշիում, բանվորի ընտանիքում։ Սովորել է տեղի կանանց պրոգիմնազիայոլմ, 1929–32-ին՝ Ցա․ Ս․ Սվերդլովի անվ․ համալսարանում։ Շուշիի երիտասարդական կազմակերպության ստեղծման (1917) մասնակիցներից է։ 1917–20-ին ընդհատակյա հեղաՓոխ․ աշ– խատանքներ է կատարել Անդրկովկասի մի շարք քաղաքներում, որի համար բազ– միցս ձերբակալվել է։ 1919-ին Կովկասյան բյուրոյի հանձնարարությամբ Բաքվի կո– միտեն Վ–ին գործուղել է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական), ուր ընտրվել է բոլշևիկների Ալեքսանդրապոլի կոմիտեի անդամ, մասնակցել Սայիսյան ապստամ– բության (1920) նախապատրաստմանն ու Մ․ Ա․ Վիրապյան կազմակերպմանը։ 1920–21-ին եղել է կարմիր գվարդիայի ջոկատներում, 1921-ից՝ Լոռիի գավառային կոմիտեի կինբաժնի վարիչ, 1924-ի վերջին՝ պատաս– խանատու աշխատող ՀԿ(բ)Կ ԿԿ–ի, 1924– 1929-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի ապարատնե– րում։ 1932-ից աշխատել է ՍՍՀՄ ներքին գործերի ժողկոմատի միացյալ պետքաղ– վարչության քաղբաժնում։ 1935-ից աշխա– տել է Կալինինյան երկաթգծի քաղբաժ– նում և ՀամԿ(բ)Կ Սոսկվայի Զերժինսկյան շրջկոմում։ 1943-ից մարքսիզմ–լենինիզմի հիմունքներ է դասավանդել Սոսկվայի քիմ․ մեքենաշինության ինստ–ում։ 1946-ից՝ կենսաթոշակառու։ ժ․ Զիրոյան
ՎԻՐԱՎՈՐԱՆՔ, ըստ սովետական քրեա– կան իրավունքի, անձի պատվի և արժա– նապատվության դիտավորյալ ստորացու– մը։ Հասցվում է խոսքով, գրավոր, ժեստե– րով, գործողությամբ, հրապարակորեն, տուժողի ներկայությամբ կամ հեռակա (այս դեպքում ․ Վ․ համարվում է հանցա– գործություն, եթե այն հասցվել է տուժո– ղին հայտնի դարձնելու դիտավորու– թյամբ)։ Պատժվում է ուղղիչ աշխատանք– ներով՝ մինչև երկու տարի ժամկետով, տուգանքով, հասցված վնասը վերացնե– լու պարտավորությամբ կամ հասարա– կական պարսավանքով։ Արարքի աննշա– նության դեպքում մեղավորի նկատմամբ կարող են կիրառվել հասարակական ներ– գործության միջոցներ կամ գործը կարող է հանձնվել ընկերական դատարան։ Պա– տիժը խստանում է Վ․ մամուլով կամ նախ– կինում դատապարտված անձի կողմից հասցնելու դեպքերում։ Վ–ի համար գործ է հարուցվում միայն տուժողի բողոքի հիման վրա (այսպես կոչված, մասնավոր մեղադրանք) և կարճվում է կողմերի հաշ– տեցման դեպքում՝ մինչև դատավճռի կա– յացման համար դատարանի խորհրդակ– ցական սենյակ անցնելը։ Պատասխանատ– վությունը խստանում է հասարակական կարգի պահպանման պարտականություն– ներ կատարող իշխանության, հասարա– կայնության ներկայացուցիչներին, միլի– ցիայի աշխատողին և ժող․ դրուժիննիկին Վ․ հասցնելու համար (տես ՀՍՍՀ քրեա– կան օրենսգիրք, հոդվածներ 132, 208, 208 251, 252)։
ՎԻՐՒՈՎ (Virchow) Ռուդոլֆ (1821 – 1902), գերմ․ ախտաբան, ՝ հասարակական գոր– ծիչ։ Պետերբուրգի ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ (1881)։ ժամանակակից ախտաբանական անատոմիայի և բջջա– յին ախտաբանության տեսության հիմնա– դիրը։ Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1843)։ 1856-ից եղել է նույն համալսարանում նրա համար հա– տուկ ստեղծված ախտաբանական անա–