Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/470

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


լոգիայի նվաճումների, արհեստական ար– յան շրջանառության, օրգանիզմի սառեց– ման սարքավորումների կիրառմամբ։ Այդ բնագավառում մեծ ներդրումներ ունեն Ռ․ Բրոկը, Հ․ Սուտերը (Սեծ Բրիտանիա), Չ․ Բեյլին, Ա․ Բլելոկը և ուրիշներ (ԱՍՆ), Պ․ Վալդոնին, Ա․ Դալյոտին (Իտալիա), Կ․ Կրաֆորդը (Շվեդիա) և ուրիշներ, ՍՍՀՍ–ում՝ Ն․ Ամոսովը, Ա․ Բակուլևը, Վ․ Բուրակովսկին, Ա․ Վիշննսկին և ուրիշ– ներ։ Ֆիզիոլոգիայի և իմունաբանության հաջողությունները 60–70-ական թթւ հնա– րավորություն տվեցին հաջողությամբ կա– տարել երիկամների, սրտի, լյարդի փոխ– պատվաստողներ U արանացւանւռուո– գիայի (փոխպատվաստագիտություն) հիմ– քը հանդիսացան։ Վ․ դասավանդվում է բժշկ․ ինստ–ների և ֆակուլտետների Վ–յան ամբիոններում (ՍՍՀՍ–ում՝ նաև տեղագրական անատո– միայի ն, օպերատիվ Վ–յան ամբիոննե– րում), վիրաբույժների հետագա մասնա– գիտացումը և վերապատրաստումն իրա– կանացվում է վիրաբուժական կլինիկա– ներում (ՍՍՀՄ–ում՝ նաև բժիշկների կա– տարելագործման ինստ–ներում) ու խո– շոր հիվանդանոցների բաժանմունքնե– րում։ Վիրաբուժական գիտական հետա– զոտությունների կենտրոններն են՝ Վի– րաբուժական խոշոր ․ կլինիկաները, ԴՀԻ–ները (ՍՍՀՄ–ում՝ կլինիկական և փորձառական Վ–յան, Ա․ Վիշնեսկու անվ․ Վ–յան ինստ–ները՝ Մոսկվայում, շտապ օգնության ինստ–ները՝ Մոսկվայում, Լե– նինգրադում, կլինիկական և փորձառա– կան Վ–յան ինստ–ը՝ Կիսում, ընդհանուր և անհետաձգելի Վ–յան ինստ–ը՝ Իաւրկո– վում ևն։ 1873-ին Մոսկվայում հիմնվել են վիրա– բույժների առաջին ռուսական, 1902-ին՝ միջազգային ընկերությունները։ 1953-ից վերջինիս կազմում ընդգրկվել է վիրա– բույժների համամիութենական ընկերոջ թյունը։ ՍՍՀՄ–ում Վ–յան խնդիրները լուսաբան– վում են «խիրուրգիա» («Хирургия», 1925-ից), «Վեստնիկ խիրուրգիի իմ․ ի․ Ի․ Դրեկովա» («Вестник хирургии им․ И․ И․ Грекова», Л․, 1855-ից), «Կլինիչես– կայա խիրուրգիա» («Клиническая хи– рургия», Киев, 1921-ից), արտասահմա– նում՝ «Ամերիքըն Ջորնրլ օֆ Սըրջըրի» («American Journal of Surgery», N․ Y․, 1890-ից), «Արքիվս օֆ Սըրջըրի» («Archi– ves of Surgery», Chicago, 1920-ից) և այլ ամսագրերում։ Պատմական աղբյուրները վկայում են, որ միջնադարյան Հայաստանում Վ․ զար– գացած է եղել, գործել են հմուտ վիրա– բույժներ (Սիմեոն, Ասար), XIX դ․ առա– ջին կեսին կատարել են բարդ վիրահատու– թյուններ․, Գևորգ Երևանցին ազդրի կո– տըրվածքը բուժել է ոսկրապատվաստու– մով։ Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո վիրաբուժական օգնու– թյունը հիմնականում կազմակերպում էին զինվ․ հոսպիտալներին կից։ Հ․ Հովհան– նիսյանի նախաձեռնությամբ 1894-ին Ար– տաշատի, իսկ 1895-ին՝ Երևանի քաղաքա– յին հիվանդանոցներին կից բացվել են վիրաբուժական բաժանմունքներ (12 մահ– ճակալով), 1905-ին Ա․ Տեր–Գրիգորյա– նի նախաձեռնությամբ Ալեքսանդրապո– լում ևս կազմակերպվել է վիրաբուժական բաժանմունք (10 մահճակալով)։ Հետա– գայում, արևմտահայության գաղթի հետ կապված, այդ բաժանմունքներն ընդար– ձակվել են, և արդեն 1920-ին մահճակալ– ների թիվը դարձել է 40–50։ Այդ բաժան– մունքները ղեկավարում էին վիրաբույժ– ներ Կ․ Տեր–Սիքայելյանը, Ա․ Մելիքյանը, Գ․ Մելքոնյանը, Ա․ Գրիգոր յանը և ուրիշ– ներ։ Հայաստանում սովետական կարգե– րի հաստատումից հետո քաղաքներում և շրջաններում կառուցվեցին բազմապրո– ֆիլային հիվանդանոցներ՝ մասնագիտաց– ված բաժանմունքներով։ Հայրենական պատերազմից հետո ՀՍՍՀ–ում վիրաբու– ժական բաժանմունքներ ունեին 11 քա– ղաքներ ու շրջաններ, ուր կազմակերպ– վում էր միջշրջանային վիրաբուժական օգնություն։ Այնուհետև վիրաբուժական բաժանմունքներ ստեղծվեցին գրեթե բո– լոր շրջկենտրոններում, իսկ Լենինակա– նում և Կիրովականում բացի դրանցից գործում են նաև տրավմատոլոգիական մասնագիտացված առանձին բաժիններ։ Վերոհիշյալ վիրաբուժական բաժանմունք– ներն ապահովված են ժամանակակից սարքավորումներով ու գործիքներով, բարձր որակավորումով վիրաբույժներով։ Ընդարձակվել է նաև պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետների գործու– նեությունը։ Ներկայումս Երևանում գոր– ծում են 8 վիրաբուժական կլինիկաներ։ Շրջանային հիվանդանոցների մեծ մա– սում կատարվում են բարդ վիրաբուժա– կան միջամտություններ։ Անհրաժեշտու– թյան դեպքում պլանային շտապ օգնու– թյուն են կազմակերպում Երևանից մեկ– նող բարձրորակ մասնագետները։ ՀՍՍՀ–ում Վ–յան զարգացմանը նպաս– տել են Գ․ Միրզա–Ավագյանի, Հ․ Քեչեկի, Ռ․ Ցոլյանի, Գ․ Մելքոնյանի, Մ․ Շարիման– յանի, Ռ․ Պարոնյանի և այլոց աշխատանք– ները։ Վ ի ր ա բ ու Ժ ու թ յ ու ն ա ն ա ս ն ա– բ ու ժ ա կ ա ն․ հիմնականում մշակում է գյուղատնտ․ կենդանիների վնասվածք– ների հետ կապված հիվանդությունների ախտորոշման, բուժման, կանխարգելման մեթոդներ։ ՍՍՀՍ–ում անասնաբուժ․ Վ․ ընդգրկում է ընդհանուր և մասնավոր Վ․, ակնաբուժությունը, օրթոպեդիան (կճղակ– ների և սմբակների հիվանդությունները) օպերատիվ Վ․՝ տեղագրական անատոմիա– յի հետ։ Մինչև 1945 թ․ դրա բաղկացու– ցիչ մասերից էր նաև անասնաբուժ․ ռազ– մադաշտային Վ․։ Անասնաբուժ․ վիրաբու– ժական օգնությունը ՍՍՀՄ–ում կատար– վում է խիստ հաշվառման կարգով՝ ելնե– լով բուժման տնտ․ նպատակահարմարու– թյունից։ Այդ պատճառով էլ անասնաբուժ․ Վ–յան հիմնական խնդիրն է նվազագույն ծախսումներով և կարճատև ժամկետում վերականգնել գյուղատնտ․ կենդանիների վիրաբուժ․ հիվանդությունների հետևան– քով կորցրած կամ նվազած մթերատվու– թյունը։ Հայրենական Վ–յան զարգացման գործում նշանակալի ներդրում ունեն Մ․ Ա․ Մալ^ևը, Լ․ Ս․ Սապոժնիկովը, Բ․Մ․ Օլիվկովը, Ի․Դ․ Մեդվեդևը և ուրիշ– ներ։ Սովետական անասնաբույժ–վիրա– բույժները մշակել և գործնականում ներ– դրել են վիրահատությունների տնտեսա– պես օգտավետ բազմաթիվ նոր եղանակ– ներ, ուսումնասիրել տարբեր կենդանինե– րի վերքերի առանձնահատկություններ, վերջավորությունների, բազմացման, մար– սողական ու օրգանիզմի այլ համակար– գերի վիրահատումների ժամանակ ցա– վազրկման և այլ հարցեր։ Անասնաբուժ․ Վ–յան բնագավառի գիտահետազոտական աշխատանքներով զբաղվում են անասնա– բուժ․ ուսումնական հաստատությունների համապատասխան ամբիոնները և ԳՀԻ բաժինները։ Աշխատանքները կոորդինաց– նում է ՀամԳԳԱ անասնաբուժության բա– ժինը։ Անասնաբուժ․ Վ․ դասավանդվում է անասնաբուժ․ բուհերում և տեխնիկում– ներում։ Հայաստանում անասնաբուժ․ Վ–յան հարցերով զբաղվում են ՀՍՍՀ անասնաբուժության ԳՀԻ և Երևանի անասնաբուծ․–անասնաբուժ․ ինստ–ի հա– մապատասխան բաժինը և ամբիոնը։ ՀՍՍՀ–ում անասնաբուժ․ Վ–յան զարգաց– ման գործում մեծ ավանդ ունեն Ա․ Բայ– բուրթցյանը, Ս․ Սելիքսեթյանը, Բ․ Մը– կըրտչյանը, Ս․Սանվելյանը և ուրիշները։ Հայ գիտնականները մշակել են կենդա– նիների ամորձատման նոր եղանակ (Ա․ Բայբուրթցյան, Բ․ Սկրտչյան), կեն– դանիների կոտրվածքների, վնասվածք– ների (Ս․ Սելիքսեթյան), բուժման և կան– խարգելման, օրթոպեդիայի, ակնաբուժու– թյան հարցեր։ Տես նաև Անասնաբուժու– թյուն հոդվածը։ Գրկ․ Շարիմանյան Ս․ Ս․, Ընդհա– նուր վիրաբուժություն, 3 վերամշկ․ հրտ․, Ե․, 1975։ Պ ա ր ո ն յ ա ն Ռ․ Լ․, Վիրաբուժական հիվանդություններ, մաս 1, Ե․, 1968։ Ս ա ր ու– խանյան Վ․Հ․, Ավագ յան Ա․ Վ․, Մանկական վիրաբուժություն, Ե․, 1971։ Мно– готомное руководство по хирургии, под ред․ Б․ В․ Петровского, т․ 1–12, М․, 1959–68; Стручков В․ И․, Общая хирургия, 3 изд․, М-, 1972․tIй• Աևափիոսյան

ՎԻՐԱԺ (ֆրանս․ virage, < virer –շրջել, շրջվել, երանգաՓոխել), 1․ շրջադարձ։ 2․ Սովորական պիլոտաժի թռիչքաձև, երբ ինքնաթիռը հորիզոնական հարթության մեջ կատարում է 360° պտույտ՝ հաստա– տուն կողաթեքումով և հաստատուն համ– ընթաց ու անկյունային արագություննե– րով։ 3․ Ավտոմոբիլային ճանապարհի շըր– ջադարձի, ավտոդրոմի, հեծանվահրապա– րակի կորացման հատված, որն ունի ճա– նապարհածածկույթի միակողմանի լայ– նական թեքություն։ 4․ Սահուն շրջադար– ձի (կորացման) վրա գտնվող՝ ջրանցքի, վաքի ևնի տեղամաս, որն ունի հատակի լայնական թեքություն։ 5․ Լուսանկարչա– կան պոզիտիվ պատկերները երանգավո– րելու լուծույթ։

ՎԻՐԱԿԱՊ ԷՐ, Փափուկ կամ կոշտ հար– մարանքներ՝ վերքերի վրա վիրակապա– կան նյութերն ամրացնելու (ամրացնող Վ․), երակային արյունահոսությունը դա– դարեցնելու (ճնշող Վ․), մարմնի վնասված հատվածը անհրաժեշտ դիրքում պահելու (սևեռող կամ անշարժացնող Վ․) ևն հա– մար։ Ամրացնող և ճնշող Վ․ հիմնականում լինում են թանզիֆից, որի տակ դրվում է վիրակապական ստերիլ նյութ (բամբա– կով ծածկված մեկ շերտ թանզիֆ)։ Վիրա– կապական նյութերի շարքին են դասվում նաև թանգիֆե գնդիկները, անձեռոցիկ–