իրականացնում են հատուկ կաղապարնե– րում՝ ճնշման տակ տաքացնելով (ստաց– վում են ոետինի պատրաստի առարկա– ներ կամ կիսապրոդուկտներ)։ Հատուկ նշանակության ռետիններ ստանալու հա– մար օգտագործում են այլ վուլկանացնող նյութեր կամ իոնացնող ճառագայթներ (ճառագայթային Վ․)։ Օրինակ, սիլիցիումօրգանական հ հագեցած էթի– լենպրոպիլենային կաուչուկները վուլկա– նացնում են բենզոիլի, երրորդային բու– թիլի և այլ գերօքսիդներով, քլորապրենա– յին և կարբօքսիլատային կաուչուկները՝ ցինկի, մագնեզիումի օքսիդներով, ուրե– տանային էլաստամերները՝ իզոցիանատ– ներով, ֆտորկաուչուկները՝ երկեռֆտոր– մեթիլերկֆենիլմեթանով են։ Վ․ Թովմասյան
ՎՈՒԼՏ Գեորգի (Տուրի) Վիկտորովիչ (1863–1925), սովետական բյուրեղագետ։ ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1921)։ 1885-ին ավարտել է Վարշավայի համալ– սարանը։ Կազանի (1897), Վարշավայի (1899) և Մոսկվայի (1918) համալսարան– ների պրոֆեսոր։ 1911-ին առաջադեմ պրո– ֆեսորների հետ թողել է Մոսկվայի հա– մալսարանը՝ ի նշան բողոքի լուսավորու– թյան մինիստրության ռեակցիոն քաղա– քականության, և տեղափոխվել Շանյավս– կու անվ․ ժողովրդական համալսարանը։ 1917-ին վերադարձել է Մոսկվայի համալ– սարան։ Վ․ ստեղծել է բյուրեղների չափե– րի արդյունքների մշակման մատչելի գրա– ֆիկական մեթոդ, որը կոչվել է իր անունով։ Մշակել է բյուրեղների համաչափության բոլՈր խմբերի դուրս բերման նոր եղանակ։ Վ–ի մի շարք աշխատություններ վերաբե– րում են բյուրեղների աճին, հեղուկ բյու– րեղների և բյուրեղաօպտիկայի ուսումնա– սիրությանը։
ՎՈՒԼՖԻԼԱ (Wulfila, Ulfila), Ու լ ֆ ի լ ա (մոտ 311–մոտ 383), վեստգոթերի եկե– ղեցական գործիչ։ Սերում է Կապադով– կիացի քրիստոնյա ընտանիքից, որ գերե– վարվել է 267-ին, դանուբյան գոթերի ար– շավանքներից մեկի ժամանակ։ Մոտ 341-ին Կ․ Պոլսում եպիսկոպոս–արիոսականի (ա– րիոսականություն՝ քրիստոնեության մեջ առանձին ուղղություն, որ հիմնադրել է հույն քահանա Արիոսը) կողմից Վ․ ստա– ցել է «գոթերի եպիսկոպոսի» աստիճան։ Հետագայում քրիստոնեություն (արիոսա– կանության ձևով) է քարոզել գերմ․ ցե– ղերի մեջ։ Վ․ համարվում է գոթական այ– բուբենի ստեղծող և Աստվածաշնչի մեծ մասի գոթերեն թարգմանության հեղի– նակ (որ որոշ հետազոտողներ դնում են կասկածի տակ), այդ թարգմանության պահպանված պատառիկները մեռած գո– թերենի հնագույն հուշարձաններ են։
ՎՈՒՆԴԵՐԿԻՆԴ (գերմ․ Wunderkind, բա– ռացի՝ հրաշք–մանուկ), տես Հրաշամա– նուկ՝․
ՎՈՒՆԴՏ (Wundt) Վիլհելմ (1832–1920), գերմանացի հոգեբան, փիլիսոփա, ֆի– զիոլոգ, լեզվաբան։ Ֆիզիոլոգիայի (Հայ– դելբերգ, 1864–74) և փիլ–յան (Լայպցիգ, 1875-ից) պրոֆեսոր։ Արտասահմանյան մի շարք ակադեմիաների և գիտ․ ընկե– րությունների անդամ։ Սկզբնական աշ– խատություններում առաջ է քաշել հե– տնյալ տեսակետը, ֆիզիոլոգիական հո– գեբանությունը հետազոտել որպես առանձնահատուկ գիտություն, որը լա– բորատոր փորձառական մեթոդն օգտա– գործում է գիտակցությունը տարրերի բաժանելու և դրանց օրինաչափ կապը պարզելու համար։ Հոգեբանության առար– կան Վ․ համարել է անմիջական փորձը՝ ինքնադիտման համար մատչելի երևույթ– ները կամ գիտակցման փաստերը։ Սա– կայն, հոգեկան բարձրագույն պրոցես– ները (խոսք, մտածողություն, կամք), ըստ Վ–ի, փորձի համար մատչելի չեն, ուստի նա առաջարկում է դրանք քննել կուլտուր– պատմ․ մեթոդով։ Վ․ կանգնած էր հոգե– ֆիզիկական զուգահեռականության հայե– ցակետի վրա, ենթադրելով, որ գիտակ– ցականության երևույթը անբաժանելի է նյարդային պրոցեսներից, բայց պտտ– ճառականորեն նրանց հետ կապված չէ։ Գիտակցության բնագավառում, ըստ Վ–ի գործում է հատուկ հոգեկան պատճառա– կանություն, իսկ վարքագիծը բնորոշվում է ապերցեպցիայով։ Վ–ի գլխ․ վաստակը հոգեբանության մեջ փորձառական մեթոդի ներդրումն է։ 1879-ին նրա հիմնած աշխարհում առաջին հոգեբանական լաբորատորիան (հետա– գայում՝ ինստ․) դարձավ միջազգային կենտրոն, որտեղ ձևավորվեց առաջին հոգեբան–փորձագետների մի․ ամբողջ սե– րունդ։ «ժողովուրդների հոգեբանությու– նը» (1900–20) 10 հատորանոց աշխատու– թյան մեջ Վ․ փորձել է հոգեբանորեն մեկ– նաբանել պատմամշակութային երևույթ– ները (առասպել, կրոն, արվեստ ևն)։ Նրա ինտրոսպեկցիոնիստական հոգեբանու– թյան հայեցակարգը XX դ․ սկզբներին ի հայտ բերեց իր սահմանափակությունը և հաղթահարվեց հոգեբանության հետա– գա զարգացմամբ։ Փիլ–յան մեջ Վ․ հանդես է եկել որպես իդեալիզմի և վոլրսնւոարիզմի ներկայա– ցուցիչ։ Աշխարհը նրա համար ոգու՝ տիե– զերական աստվածային կամքի նպատա– կահարմար զարգացումն է։ «Տրամաբանու– թյուն» (հ․ 1–3, 1880–83) աշխատության մեջ Վ․ ոչ միայն վերլուծել է մտածողու– թյան ձևերը, այլև ջանացել է շարադրել տարբեր գիտությունների մեթոդներ՝ լեզ– վաբանության, մաթ․ տրամաբանության հիմունքները ևն։ Լեզվաբանական ուսում– նասիրություններում Վ․ լեզվաբանական հիմնական գիտակարգերը մեծ մասամբ որոշում է անհատական հոգեբանության տեսանկյունից, թեև ընդունում է լեզվի մեջ սոցիալ․ հիմնադրույթի առաջնությու– նը անհատականի նկատմամբ։ Լեզուն Վ–ի համար «կոլեկտիվ կամքի» կամ «ժողո– վըրդական ոգու» դրսևորման ձևերից մեկն է։ Լեզուն որպես հաոաշարժ պրոցես ըմբռնելը, լեզվական գործունեությունը և ոչ թե լեզվական համակարգը որպես լեզվաբանության գլխ․ առարկա առանձ– նացնելը Վ–ին մերձեցնում են Հ․ Շտայն– թալի ու նրա դպրոցի հետ, միաժամանակ կազմելով երիտքերականների հետ Վ–ի տարակարծության հիմնական կետը։ Երկ ․Очерки психологии, [М․, 1912]; Ос– нования физиологической психологии, т․ 1–2, СПБ, 1880–81; Лекции о душе чело– века и животных, СПБ, 1894; Система фи– лософии, СПБ, 1902; Введение в психоло– гию, М․, 1912; Естествознание и психология [СПБ, 1914]; Мировая катастрофа и немец– кая философия, СПБ, 1922․ ՎՈՒՇ, տես Կւոավաւո։ ՎՈՒՇ ԱՄԱՆ ՈՒՄ, վուշի մանրաթեչից ման– վածք (թել) ստանալու տեխնոլոգիական պրոցես։ Որպես հումք օգտագործում են վուշի երկար, գզած (չիբխած, դաջված) կամ գզման մնացուկներից, վուշի կարճ ցողուններից կամ ծղոտներից ստացված կարճ գործարանային մանրաթելերը։ Վ–ման հիմնական պրոցեսներն են․ վուշի սանրում, ժապավենի ձևավորում, նախա– մանում, մանում։ Իրականացվում է գզիչ ժապավենային, նախաթելային (մասամբ, տես Նախաթեչային մեքենա) և մանող մեքենաների օգնությամբ։ Գզած մանրա– թելերը վուշասանրող մեքենայով 2 ծայ– րերից կրկնակի սանրում են, այնու– հետև մանրաթելերը դասավորում ժա– պավենաձև (ժապավենի մեջ) և անց– կացնում սանրագզիչ մեքենայով։ Ստաց– վում է առավել արժեքավոր, սանրված, Երկար մանրաթել։ Վուշի կարճ մանրա– թելերը և խծուծը սանրումից առաջ խառ– նում են, փխրեցնում և էմուլսապատում։ Սանրումից հետո վուշի մանրաթելերը մշակում են ժապավենային մեքենանե– րով։ Նախամանման պրոցեսում ման– րաթելերն ուղղում են, զուգահեռ դասա– վորում, այնուհետև ժապավենը բարա– կացնում են, ապա ըստ հաստության հա– վասարեցնում (մի քանի ժապավեն մեկի մեջ տեղագրելով)։ Նախամանման վեր– ջին պրոցեսում ժապավենը դարձյալ բա– րակացնում են, թեթևակի ոլորում և փա– թաթում կոճի վրա։ Այս գործողություն– ներն իրականացնում են նախամանված– քային մեքենայի օգնությամբ և ստացված արդյունքն անվանում նախամանվածք։ Վերջինը մանող մեքենաներով ձգելով և ոլորելով ստանում են մանվածք։ Վ․ կա– տարվում է չոր (սկզբունքորեն չի տարբեր– վում բամբակի մանումից) և թաց եղանակ– ներով։ Չոր մանման ժամանակ նախա– մանվածքի վերջնական ձգումը դժվա– րությամբ է կատարվում։ Ստացված ման– վածքը (ձևավորվում է համեմատաբար հաստ տեխ․ մանրաթելերից) ավելի հաստ է և կիրառվում է համեմատաբար կոպիտ և կիսակոպիտ գործվածքների արտադըր– ման համար։ Թաց մանման դեպքում նա– խամանվածքը նախապես պահվում է փափ– կացնող նյութ պարունակող ջրում, որն զգալի չափով հեշտացնում է նախաման– վածքի ձգումը։ Մանվածքը ձևավորվում է տրոհված տարրական մանրաթելիկնե– րից, ստացվում է նուրբ և հավասարաչափ մանվածք, որն օգտագործվում է միջին և նուրբ վուշե գործվածքներ ստանալու հա– մար։ Վուշե մանրաթելերի ինչպես թաց, այնպես էլ չոր մանման համար առավել տարածված են օղակամանող մեքենանե– րը։ Կիրառվում են նաև ցենտրիֆուգային մանող մեքենաներ։ Վուշե մանվածքներն օգտագործում են տարբեր նշանակման գործվածքներ արտադրելու համար։ Ս․ Լաւարսն
ՎՈՒՇԵ ԳՈՐԾՎԱԾՔ, վուշե մանվածքից և թելից գործվածք։ Հենքաթելերի կամ միջ– նաթելերի հետ բամբակե կամ այլ թելեր ու մանվածքներ օգտագործելու դեպքում