Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/533

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


բար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիգոր»)։ Նկա– րահանվել է կինոյում։ 1915–17-ին որ– պես լուսանկարիչ–հնագեա մասնակցել է Ն․ Մառի (Անի), սովետական տարինե– րին՝ Հ․ Օրբելու, Բ․ Պիոտրովսկու, Ն․ Տո– կարսկու, Ա․ Բարխուդարյանի և այլոց գիտարշավներին։ 1964-ին տպագրվել է նրա «Անիում» հուշագրությունը (վերա– հրտ․՝ 1979-ին)։ Ծաղիկ Վ․ (1911 – 1968), սովետական դերասանուհի։ Արամ վ–ի դուստրը։ ՎՄՄՀ վաստ․ արտիստուհի (1960)։ Եղել է Թբիլիսիի հայկ․ պատանի հանդիսատեսի (1929–45) և պետ․ դրա– մատիկ․ (1945–68) թատրոնների դերա– սանուհի։ Լավագույն դերերից են՝ Լուի– զա (Շիլլերի «Մեր և խարդավանք»), Դեզ– դեմոնա (Շեքսպիրի «Օթելլո»), Ուստիան (Դեմիրճյանի «Քաշ Նազար»), Շուշան (Աունդուկյանի «Պեպո»)։ Գրկ․ Փ ա շ ա յ ա ն Ռ․, Արամ Վրույր, Ե․, 1976։ Ռ․ Փաշայան

ՎՐՈՒՅՐ Գիսակ Եղիայի (1884, Կ․ Պոլիս– 1973, Լոս Անշելես), հայ շութակահար։ 1903-ին մեկնել է Բելգիա, սովորել Բրյու– սելի կոնսերվատորիայում՝ Մ․ Թոմսոնի մոտ, որն ավարտելուց հետո դարձել է նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Հա– մերգներով հանդես է եկել Եվրոպայի երկրներում։ Վ․ շութակի ֆրանս․–բելգ․ դպրոցի վիրտուոզ–ռոմանտիկական թեի ներկայացուցիչ է։ Նրա նվագացանկում կենտրոնական տեղ են գրավել Ա․ Վիյո– տանի, Հ․ էռնստի, Ն․ Պագանինիի, Մ․ Թոմսոնի, Կ․ Մեն–Մանսի ստեղծագոր– ծությունները։ 1911 – 14-ին Վ․ ապրել է Թիֆլիսում, ընտրվել Թիֆյիսի հայոց երաժշտական ընկերության վարչության կազմում։ Համերգներով հանդես է եկել Անդրկովկասի այլ քաղաքներում, մասնա– վորապես Բաթումում, Ալեքսանդրապո– լում։ 1914-ին համերգային շրջագայու– թյան է մեկնել Հոլանդիա։ 1923-ից ապ– րել է ԱՄՆ–ում (Լոս Անշելես)։ Նվազել է «Մետրո Գոլդվին Մայեր» կինոընկերու– թյան նվագախմբում, հիմնադրել իր դըպ– րոց–ստուդիան, զբաղվել մանկավարժու– թյամբ, կազմել շութակի ուս․ ձեռնարկ– ներ։ Վ․ նաև շնորհալի նկարիչ էր, մաս– նակցել է Լոս Անշելեսի գեղարվեստական ցուցահանդեսներին, շահել ոսկե մեդալ– ներ։ Նրա նկարների մի մասը պահվում է Հայաստանի ժող․ արվեստի թանգարա– նում (Երևան)։ Գրկ․ Ցիցիկյան Ա․, ’՝Հայկական աղեղ– նային արվեստը, Ե․, 1977, էշ 94–103։ Ա․ Ցիցիկյան ՎՈՒԴ (Wood) Հենրի Զոզեֆ (1869–1944), անգլիացի դիրիժոր։ Օքսֆորդի համալ– սարանի երաժշտության դ–ր (1926)։ Աո– վորել է Լոնդոնի Երաժշտության թագա– վորական ակադեմիայում (1886–88)։ Բե– մելը՝ 1889-ին։ 1895-ից ղեկավարել է Լոն– դոնի հանրամատչելի, այսպես կոչված, Promenade (մոտ 50 տարի), 1897-ից՝ նաև «կիրակնօրյա» սիմֆոնիկ համերգները։ Վ․ մեծ ավանդ ունի Անգլիայում սիմֆո– նիկ երաժշտության տարածման և նվա– գախմբային արվեստի զարգացման գոր– ծում։ Տարբեր քաղաքներում ղեկավարել է սիմֆ․ նվագախմբեր և երաժշտ․ փառա– տոներ, օպերային ներկայացումներ։ 1923-ից Երաժշտության թագավորական ակադեմիայի պրոֆեսոր։ Պրոպագանդել է նաև ռուս, դասական (Պ․ Ի․ Չայկովսկու 6-րդ սիմֆոնիայի նրա կատարումը բարձր է գնահատել Վ․ Ի, Լենինը) ու սովետական (Ն․ Մյասկովսկի, Մ․ Պրոկոֆև, Դ․ Շոս– տակովիչ, Ա․ Խաչատրյան) երաժշտությու– նը՝ հատկապես երկրորդ համաշխարհա– յին պատերազմի ժամանակ։ Վ․ հեղինակ է երաժշտ․ և գրական երկերի, որոնք ստո– րագրել է Պ․ Կլենովսկի կեղծանունով։ ՎՈՒԴ (Wood) Ռոբերտ Ուիլյամս (1868– 1955), ամերիկացի ֆիզիկոս–փորձարար։ ԱՄՆ ազգային ԳԱ անդամ (1912)։ Ավար– տել է Հարվարդի համալսարանը (1891)։ 1901–38-ին՝ Ջ․ Հոփկինսի համալսարա– նի (Բալթիմոր) պրոֆեսոր։ Աշխատանք– ները վերաբերում են ֆիզիկ, օպտիկային։ Հայտնագործել (1902) և հետագոտել է օպտիկական ռեզոնանսը, սնդիկի գո– լորշիների ռեզոնանսային ճառագայթու– մը ուլտրամանուշակագույն տիրույթում, ինչպես նաև ռեզոնանսային ճառագայթ– ման բևեռացումը և դրա կախումը մագ– նիսական դաշտից։ Այս աշխատանքնե– րը հիմք են դարձել ատոմային և մոլեկու– լային սպեկտրների տեսության համար։ Պատրաստել է ապակե լուսազտիչ և լու– սանկարել Լուսինը ուլտրամանուշակա– գույն ճառագայթներով, սկիզբ է դրել ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր լուսանկարչությանը։ Կաւոարելագործել է դիֆրակցիոն ցանցը։ Հետագոտել է նաև ուլտրաձայնային տատանումները և դը– րանց ազդեցությունը հեղուկների և պինդ մարմինների վրա։ ՄՄՀՄ ԳԱ արտասահ– մանյան պատվավոր անդամ (1930)։ Գրկ․ С и б р у к В․, Роберт Вильямс Вуд, пер․ с англ․, 4 изд․, М-, 1980 (ունի մատենա^ գիտություն)։

ՎՈՒԴՎՈՐԹ (Woodworth) Ռոբերտ (1869– 1962), ամերիկացի հոգեբան, Կոլումբիա– յի համալսարանի պրոֆեսոր (1909–42)։ ԱՄՆ–ում ֆունկցիոնալ հոգեբանության ստեղծողներից։ Աշխատությունները (այդ թվում և դասագրքերը) նվիրված են փոր– ձարարական հետազոտությունների և հո– գեբանության ուսմունքների քննական պատմությանը։ Նա ուսումնասիրել է ըմ– բըռնման (խորություն, հեռավորություն), մտածողության և սերտման մեջ դրդա– պատճառների ու պահանջների դերը և ստեղծել իր, այսպես կոչված, «դինամիկ հոգեբանությունը», որը կապված է վարքի մոտիվացիայի, պատճառ–արդյունք մե– խանիզմի բիհեվիորիստական ըմբռնման հետ։ 1906–44-ին եղել է «Հոգեբանու– թյան արխիվները» հանդեսի պատաս– խանատու խմբագիրը։ Dinamic Psychology, N․ Y․, 1918; Di- namics of Behavior, N․ Y․, 1958; Contempo– rary Schools of Psychology, L․, 1964; Экспе– риментальная психология, М․, 1950․ ^([․Ярошевский М․ Г․, История психологии, М․, 1966, гл․ 12; Ф р е с с П․, Пиаже Ж․, [сост․], Экспериментальная психология, Сб․ ст․, пер․ с франц․, в․ 1, М․, 1966, гл․ 1․ Թութունշյան

ՎՈՒԴՎՈՐԹ (Woodward) Ռոբերտ Բյոռնս (1917–1979), ամերիկ․ քիմիկոս–օրգա– նիկ, Ազգային ԳԱ և արվեստների ու գի– տությունների ամերիկյան ակադեմիայի անդամ, ՄՄՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1976)։ Ավարտել է Մասսաչու– սեթսի տեխնոլոգիական ինստ–ը (1936)։ 1937-ից աշխատում է Հարվարդի համալ– սարանում (1950-ից՝ պրոֆեսոր)։ Վ․ սին– թեզել է բարդ և կենսաբանորեն կարևոր օրգ․ միացություններ՝ քինին (1944), կոր– տիզոն (1951), ռեզերպին (1956), քլորոֆիլ (1960), տետրացիկլին (1962), ինչպես նաև բացահայտել մի շարք կարևոր բնական միացությունների՝ ստրիխնինի, տերա– միցինի, աուրեոմիցինի, մագնամիցինի, տետրադօքսինի ևնի կառուցվածքը։ Ուսումնասիրել է նաև օրգ․ ռեակցիաների մեխանիզմներ։ Նոբելյան մրցանակ (1965)։

ՎՈՒԼԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԱԳԱՑՈՒՑԻՉՆԵՐ, ռետինի բաղադրիչներ, որոնք արագաց– նում են կաուչուկի վուչկանացոււէը։ Ազ– դելով մակրոմոլեկուլներն իրար միաց– նող կապերի բնույթի վրա, նրանք միա– ժամանակ բարելավում են ստացվող ռե– տինի մեխանիկական հատկությունները։ Վ․ ա․ ավելացվում են կաուչուկին (0,95– 1․5%), գլխավորապես ծծմբային վուլկա– նացման դեպքում։ Առավել հաճախ օգ– տագործվող Վ․ ա․ են 2-մերկապտաբեն– զաթիազոլի սուլֆենամիդային ածանցյալ– ները։

ՎՈՒԼԿԱՆԱՑՈՒՄ, հում կաուչուկից ռե– տինի ստացման պրոցես, որի ընթացքում կաուչուկի գծային մակրոմոլեկուլները «կարվում» են իրար ընդլայնական քիմ․ կապերով, առաջացնելով տարածական ցանց։ Վ․ մեծացնում է կաուչուկի մեխանի– կական կայունությունը, առաձգականու– թյունը, էլաստիկությունը, ջերմա–և ցրտա– դիմացկունությունը, փոքրացնում գազա– թափանցիկությունը, ուռչելիությունըև լու– ծելիությունը օրգ․ լուծիչներում։ Մովորա– կան կաուչուկները (բնական, բուտադիե– նային, բուտադիենստիրոլային ևն) վուլ– կանացնում են մեծ մասամբ ծծմբով (140– 180°C)։ Ծծմբային Վ–մամբ ստացված ռետի– նում միջմակրոմոլեկուլային կամրջակնե– րը պարունակում են ծծմբի (1–4) ատոմ– ներ։ Կաուչուկին 0,5–5%/զանգվ․ ծծումբ ավելացնելիս ստացվում է փափուկ ռե– տին (օգտագործվում է դողեր, խողովակ– ներ, գնդակներ պատրաստելու համար), 30–50% ավելացնելիս՝ ոչ առաձգական և կարծր զանգված (էբոնիտ)։ Վ ու լ կ ա– նացնող նյութը (ծծումբ ևն) ավե– լացնում են կաուչուկային Վ–ման արագա– ցուցիչների, Վ–ման ակտիվատորների և ռետինին շահագործման համար անհրա– ժեշտ հատկություններ հաղորդող այլ հավելանյութերի (մուր, կավիճ, կաոլին, պլաստիֆիկատորներ, հակածերացնողներ ևն) հետ խառնելուց հետո։ Վ ու լ կ ա՜– նացման արագացուցիչները (2-մերկապտաբենզաթիազոլի սուլֆեն– ամիդային ածանցյալներ ևն) կրճատում են Վ–ման տևողությունը, իսկ Վ–մ ա ն ակտիվատորները (ամենից հա– ճախ՝ 3–5% ZnO) մեծացնում են մակրո– մոլեկուլների կարվածության աստիճանը, ստացվում է լավագույն հատկություններ ունեցող և մաշակայուն ռետին։ Վ–ման այն տևողությունը, որի ընթացքում ստացվում է հատկությունների լավագույն համադրու– թյամբ ռետին, կոչվում է օպտիմում։ Ծծմբային Վ․ արդյունաբերության մեջ