գործվածքն անվանում են կիսավուշե։ Վ․ գ–ներն աչքի են ընկնում բարձր հիգիե– նիկ հատկություններով, ունեն հարթ մա– կերևույթ, նուրբ փայլ, մեծ ամրություն և դիմացկունություն։ 1 մ2 Վ․ գ–ի զանգվածը տատանվում է 100-ից (բատիստ) մինչև 1000 (բրեզենտ) գ և ավելի սահմաններում։ Թերություններն են․ կոշտությունը, ճը– մըրթվելու և կծկվելու հատկությունները։ Ըստ նշանակման և կառուցվածքի տար– բերում են սեղանի նախշավոր (սփռոց– ներ, անձեռոցիկներ), սրբիչի նախշավոր և խավավոր քաթաններ և հարթ սրբիչներ, կոստյումի–շրջազգեստի գործվածքներ (ռոգոժա, տրիկո ևն), սավանի բարակ (սպիտակեղենի), տեռասային կտավներ, խտակտավներ, կոպիտ (տեխ․), լանջա– փեշի ձևավորման, բրեզենտե պարուսին, փաթթոցման և տոպրակի գործվածքներ, ինչպես նաև հրշեջ թևքեր ևն։ Վ․ գ․ սկսել են մշակել մոտ 9000 տարի առաջ Հնդկաստանի լեռնային մարզե– րում։ Հայկ․ լեռնաշխարհում վուշե գործ– վածքները տարածված են եղել դեռևս մ․ թ․ ա․ V–IV հազարամյակներում։ Թե– ղուտ բնակավայրի պեղումների ընթաց– քում հայտնաբերվել են բուսական թելե– րից գործված տարբեր տեսակի գործ– վածքներ։ Ուրարտ․ Թեյշեբաինի ամրոցից գտնված ածխացած գործվածքները պատ– րաստված են բրդից կամ բուսական թե– լերից (վուշ, կանեփ)։ Ուրարտ․ թագա– վորությունում օգտագործվել են վուշե շա– պիկներ։ Այդ մասին վկայում է խալդի աստծու տաճարի կողոպտման ավարի ցուցակը։ Տես նաև Վուշացանում, Մանա– ծագործություն, Տեքսաիւ արդյունաբերու– թյուն ։Գրկ․ Богаевский Б․ Д․, История техники, т․ 1, М․– JL, 1936; Верхов– ская А․ С․, Текстильные изделия из рас– копок Кармир-блура․ «Кармир-блур», [т․ 3], Е․, 1955․ Ս․Լաւայան
ՎՈՒՁԵՏԻՁ Եվգենի Վիկտորովիչ (1908- 1974), սովետական քանդակագործ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1959)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1953)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1967)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Սովորել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիա– յում (1931–33)։ Ռեալիստ, ընդհանրաց– ման մեծ ուժով վերակերտել է սովետական պետության պատմության կարևորագույն իրադարձությունները, մարմնավորել ար– դի առաջադիմական գաղաՓարներ։ Հե– րոսական–սիմվոլիկ կերպարներով ար– տացոլել է Հայրենական մեծ պատերազ– մում սովետական ժողովրդի սխրագոր– ծությունը։ Կերտել է՝ գեներալ–լեյտենանտ Մ․ Գ․ Եֆրեմովի (բրոնզ, գրանիտ, բաց– վել է 1946-ին, Վյազմայում, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1947), բանակի գեներալ Ն․ Ֆ․ Վատուտինի (գրանիտ, բացվել է 1948-ին, Կիևում), Ֆ․ է․ Զերժինսկու (բրոնզ, գրա– նիտ, բացվել է 1958-ին, Մոսկվայում) հու– շարձանները, սովետական բանակի մար– տիկների հուշահամալիրը Բեռլինի Տրեպ– ւոով զբոսայգում (բրոնզ, գրանիտ, 1946–՚ 1949, ճարտ․ Bui․ Բ․ Բելոպոլսկի և ուրիշ– ներ), «Երդվում ենք քեզ, ընկեր Լենին․․․» բարձրաքանդակը (պղինձ, արծաթ, 1949, համահեղինակների հետ, Տրետյակով– Ե․ Վ․ Վուչնտիչ Ս․ Վուրղուն յան պատկերասրահ, Մոսկվա, երկուսի համար՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1950), Ստալինգրադի ճակատամարտի հերոսնե– րի հուշահամալիրը Մամաև–Կուրգանի վրա, Վոլգոգրադում (երկաթբետոն, 1963–67, 6ա․ Բ․ Բելոպոլսկու և ուրիշնե– րի հետ, լենինյան մրցանակ, 1970), Սովե– տական Միության կրկնակի հերոսներ ի․ Դ․ Չեռնյախովսկու (բրոնզ, գրանիտ, 1945, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946), Վ․ Ի․ Չույկովի (մարմար, 1947, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1948), Տ․ Տ․ Իւրյուկինի (մար– մար), սոցիալիստական աշխատանքի հե– րոս Ն․ Նիյազովի (բրոնզ, երկուսն էլ՝ 1948, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949), քան– դակագործ ժ․ Կիշֆալուդի–Շտրոբլի (բրոնզ, 1955), Վ․ Ի․ Լենինի (գրանիտ, 1956, բոլորը՝ Տրետյակովյան պատկերա– սրահում) դիմաքանդակները, խաղաղու– թյան համար պայքարին նվիրված՝ «Արե– րից արորներ կկոփենք» այլաբանական արձանը (բրոնզ, 1957, ՄԱԿ–ի շենքի առջև, Նյու Ցորք և Տրետյակովյան պատկերա– սրահում, վերջին երեքի համար՝ Բրյոաե– լի 1958-ի Համաշխարհային ցուցահան– դեսի «Գրան պրի»)։ Հնդիկ քաղ․ գործիչ– ների դիմաքանդակների համար՝ Զ․ Նե– րուի անվ․ մրցանակ (1968)։ Պարգևատըր– վել է Լենինի 2 և Հայրենական պատե– րազմի II աստիճանի շքանշաններով։ Ե․ Վ ու չ և ա ի չ․ Մ․ Գ․ Եֆրեմովի հուշար– ձանը Վյազմայում, բրոնզ, գրանիտ (1943 – 1946, ճարտ․ Ցա․ Բ․ Բելոպոլսկի)
ՎՈՒՊԵՐՏԱԼ (Wuppertal), քաղաք ԳՖՀ–ում, Հս․ Հռենռս–Վեստֆալիա երկ– րում, Վուպեր գետի ափին։ 395 հզ․ բն․ (1980)։ Ստեղծվել է 1929-ին, Բարմեն (Ֆ․ էնգելսի ծննդավայրը), էլբերֆելդ և այլ քաղաքների միավորումից։ Ռուրի արդ․ և առևտր․ կենտրոնն է։ Զարգացած է տեքստիլ մեքենաշինությունը, տեքստիլ, քիմ․ դեղագործական արդյունաբերությու– նը։ Կա գլոցվածքի, էլեկտրոնային սար– քավորումների արտադրություն։ Ունի վարչական, տնտեսագիտական, մանկա– վարժ․, տեխ․ ակադեմիաներ, կոնսերվա– տորիա, օպերային թատրոն։
ՎՈՒՐՂՈՒՆ Սամեդ [Աամեդ Ցուսիֆօղլի Վե քիլով, 12․5․1906, գ․ Ցուխարը Սալահլը (Ադրբ․ ՍՍՀ Ղազախի շրջա– նում)–27․5․1956, Բաքու], ադրբ․ սովե– տական բանաստեղծ, դրամատուրգ, հա– սարակական գործիչ։ ժող․ բանաստեղծ (1943), Ադրբ․ ՍՍՀ արվեստի վաստ․ գոր– ծիչ (1943), Ադրբ․ ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1945)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Նոր բա– նաստեղծական դպրոցի հիմնադիրը Ադըր– բեջանում։ Սովորել է Մոսկվայի 2-րդ հա– մալսարանում (1929–31)։ «Բանաստեղծի երդումը» (1930), «Լապտեր» (1932) ժո– ղովածուների թեման հեղափոխությունն է և նոր կյանքի կառուցումը։ Վ․ հանդես է եկել որպես «մաքուր արվեստի» և ֆոր– մալիզմի անհաշտ հակառակորդ։ «Կոմե– րիտական պոեմ» (1-ին մաս, 1933, անա– վարտ), «26» (1935), «Բասթի» (1937) և այլ պոեմների գեղարվեստական ձևերն ու ոճական միջոցները վկայում են, որ դը– րանք ժող․ հիմք ունեն։ Հերոսական–ռո– մանտիկական բնույթի «Վագիֆ» (1937, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941) չափածո դրաման նվիրված է XVIII դ․ նույնանուն բանաստեղծին, իսկ «խանլար» (1939) չափածո դրաման՝ հեղաՓոխական–բոլ– շևիկ խ․ Սաֆարալիևին։ «Ֆարհադ և Շիրին» (1941, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1942) չափածո դրաման գրված է Նիզա– մու «նոսրով և Շիրին» պոեմի սյուժեի հիման վրա։ «Մարդ» (1945) չափածո դրա– ման մերկացնում է բռնության գաղափա– րախոսությունը՝ հաստատելով սոցիա– լիստ․ հումանիզմը ստեղծագործության մեջ։ Հայրենական մեծ պատերազմի տա– րիներին Վ․ գրել է հայրենասիրության, ժողովուրդների եղբայրության, հաղթա– նակի նկատմամբ տածած հավատի մա– սին՝ «Մոր խոսքը» (1941), «Ուկրաինայի պարտիզանները» (1942), «Ինձ այդպես են պատմել» (1943)։ Վ․ ստեղծել է ժամանա– կակից հերոսների կերպարներ («Մուղան», 1949, «Այգյուն», 1951, պոեմներ)։ Նրա «Նեգրն է խոսում» (1948), «Կարդալով Լենինին» (1950), «Դարի դրոշակակիրը» (1954) պոեմներում և «Այրված գրքեր» (1947) շարքում Փառաբանվում են կոմու– նիստական կուսակցությունը, Վ․ ի․ Լենինը։ Վ–ի զուսպ և լակոնիկ ոճն ազդել է ադրբ․ պոեզիայում ժամանակակից ոճի ու լեզվի ձևավորման վրա։ Վ․ հոդվածներ է գրել Նիզամու, Ա․ Ս․ Պուշկինի, Մ․ Գորկու, Ա․ Իսահակյանի, Ն․ Զարյանի և այլոց մասին։ Ադրբեջա– ներեն է թարգմանել Մ․ Նալբանդյանի «Ազատություն» (1934) բանաստեղծու– թյունը, ռուս դասական և ՍՍՀՄ ժողո–