Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՏԱՂԱՐԱՆ, սկզբնական շրջանում միայն հոգևոր, իսկ հետագայում նաև աշխարհիկ բովանդակություն ունեցող չափածո ստեղ– ծագործությունների (տաղ, առհասարակ՝ բանաստեղծություն) ժողովածու՝ ձեռա– գիր մատյան կամ տպագիր գիրք։ Զուտ հոգևոր երգերի Տ․ ընդգրկում է եկեղեցում երգվող խա զա գրված և նոտագրված եր– գեր (տես Գանձարան, Շարակնոց)։ Մյուս S-ներում հավաքված են նաև եկեղեցուց դուրս արտասանվող կամ երգվող բա– նաստեղծություններ։ Հայ հնագույն ձե– ռագիր Տ–ներ չեն պահպանվել։ Առաջին «Տաղարան»-ը հրատարակվել է 1512-ին, Վենետիկում, Հակոբ Մեղապարտի հիմ– նած տպարանում։ Տպագրվելուն զուգըն– թաց կազմվել են ձեռագիր Տ–ներ (մեզ են հասել 1512-ից հետո կազմված ձեռագիր Տ–ներ)։ Աշխարհիկ բովանդակություն ունե– ցող և ժող․ երգեր ընդգրկող մեզ հասած հնագույն Տ․ կազմվել է 1620–58-ին, Ղրիմում, խաչատուր Կաֆայեցու (Խաչ– գռուզ) ձեռքով։ Այն պահպանվել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի N* 7709 ձեռագրում։ Տ–ներ կազմում են նաև մեր օրերում (տես Տաղ)։ Գ․ Աբգարյան

ՏԱՂՎԵՐԱՆ, գյուղ Արմ․ Հայաստանում, Վանի վիլայեթի Արճակ գավառում։ 1909-ին ուներ 32 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին հացահատիկի մշակությամբ, այ– գեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ բնակիչների մի մասին հաջող– վել է փրկվել և ապաստանել Արլ․ Հայաս– տանում ։ՏԱՃԱՏ ԱՆՋԵՎԱՏհ (ծն․ թ․ անհւո․– 785), Հայոց իշխան 781-ից։ Վասպուրակա– նի Անձևացիք գավառի իշխան Գրիգորի որդին, Անձևացիների տոհմից։ Արաբ, աղբյուրներում՝ Թազադ ալ–Արմանի ալ– Բաթրիկի։ Արաբ, նվաճողների հալա– ծանքներից խուսափելով՝ անցել է Բյու– զանդիա, ծառայել բյուզ․ բանակում, աչքի ընկել Բալկաններում մղված պատերազմ– ներում, հասել զորավարական բարձր պաշտոնների (ըստ Ղևոնդ պատմիչի, նրան վստահվել է 60-հագարանոց բա– նակի հրամանատարություն)։ 778-ի արա– բա–բյուզ․ պատերազմի ժամանակ Տ․ Ա․ արաբներին պարտության է մատնել Գեր– մանիկե (Մարաշ) քաղաքի մոտ կայացած ճակատամարտում։ Լևոն IV կայսեր մա– հից (780) հետո, հիսաթափված Իրինե կայսրուհու բացասական վերաբերմուն– քից, խալիֆայության հս․ և արմ․ տիրույթ– ների կուսակալ Հարունի համաձայնու– թյամբ ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք և կարգվել Հայոց իշխան։ 785-ին, արաբ, զորքերի կազմում, խա– զարների դեմ գլխավորել է (սպարապետ Բագարատ Բագրատունու և Ներսեհ Կամ– սարականի հետ) հայկ․ հեծելազորը։ Վախ– ճանվել է Դարբանդի մոտ, Քերանի դաշ– տում (ըստ Ղևոնդի՝ խորշակահարվել է սաստիկ շոգերից)։ Գրկ․ Ղ և ո ն դ, Պատմություն, Ե․, 1982։ Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1978։ Т е р-Г евондянА․ Н․, Армения и Араб– ский халифат, Е․, 1977․

ՏԱՃԱՐ (< հին պարսկ․ tacara – պա– լատ, ապարանք), կրոն, ծեսերին և արա– րողություններին ծառայող պաշտամուն– քային շինություն, անտիկ շրջանում՝ հե– թանոսական աստվածների տուն, կռա– տուն։ Տ–ի տիպերը և զարգացման պատ– մությունը, բացի պաշտամունքային պա– հանջներից, պայմանավորված են նաև տարբեր երկրների ժողովուրդների ճարտ․ և շին․ տեխնիկայի ընդհանուր զարգաց– մամբ։ Տ–ները առանձնանում են իրենց չափերով, հատակագծային և ծավալա– տարածական հորինվածքով, հարդարան– քով և այլ հատկանիշներով։ Պատմ․ զա– նազան դարաշրջաններում դավանական հոսանքների ազդեցությամբ փոփոխվել է կրոն, ծիսակարգը, որը, ինչպես և ժա– մանակի գաղափարագեղարվեստական ըմբռնումները թելադրել են Տ–ների հո– րինվածքային և կերպարային Փոփոխու– թյունները, հաղորդել նրանց վառ արտա– հայտված ազգ․ ինքնատիպություն, որն ակնհայտ է քրիստոնեական եկեղեցինե– րում, մահմեդական մզկիթներում, եբ– րայական սինագոգներում, բուդդայական Տ–ներում։ Տ–ի նշանակությունը հաճախ շատ ավելի լայն է նրա կատարած պաշ– տամունքային դերից և մարմնավորած կրոն, գաղափարներից, նրա ճարտ․ և դեկորատիվ հարդարանքը խորհրդանշում են տիեզերքի մասին ամենատարբեր պատկերացումներ, շատ դարաշրջաննե– րում (հատկապես՝ միջին դարերում, Եվ– րոպայում) Տ․ եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների անց– կացման վայր, ունեցել մեմորիալ նշանա– կություն։ Տաճարային մոնումենտալ շեն– քերը, մեծամասամբ կառուցված լինելով քաղաքային և վանքային համալիրներում, ունեցել են քաղաքաշինական կարևոր նշանակություն՝ առանձնացել իրենց ակ– տիվ դիրքով, նորարարական լուծումնե– րով, արտահայտիչ հորինվածքային ձևե– րով, մտահղացումների համարձակու– թյամբ և հնարամտությամբ։ Քրիստոնեա– կան Տ–ի, ինչպես ընդհանրապես եկեղե– ցու, պարտադիր բաղադրիչներն են․ աղո– թասրահը, ավագ խորանը՝ բեմի և դասի մասերով։ Քրիստոնեական պաշտամուն– քային ճարտ–յան մեջ ընդհանրական կամ թեմի գլխ․ Տ․ անվանվում է Մ ա յ ր Տ․՝ կաթողիկե։ Տաճարային առաջին շենքերը կառուցվել են Հին Աշխարհի եր– կըրներում՝ Եգիպտոսում, Միջագետքում, Հունաստանում, Հռոմում։ Համընդհանուր ճանաչման են արժանացել Պարթենոնի, Փարիզի Աստվածամոր, Կոստանդնուպոլ– սի Ս․ Սոֆիայի, Հռոմի Ա․ Պետրոսի, Մոսկվայի Վասիլի Երանելու, Կիևի Ս․ Սո– ֆիայի և այլ Տ–ները։ Հայաստանի վաղագույն Տ–ներից են էրեբունի ամրոցի տարածքում գտնվող Սուսիի, Իոսլդիի Տ–ները։ Տաճարաշինու– թյունը Հայկ․ բարձրավանդակում առանձ– նապես ծաղկում է ապրել մ․ թ․ ա․ Ill–I և մ․ թ․ I դդ․, երբ Հայաստանը գտնվում էր հելլենիստական մշակույթի ազդեցության ոլորտում։ Այդ շրջանին է վերաբերում Գառնիի հեթանոսական Տ․ (մ․ թ․ I դ․)։ Քրիստոնեության ընդունման և տարած– ման ժամանակ (IV դ․) հեթանոսական Տ–ները Հայաստանում հիմնականում ոչնչացվել կամ վերափոխվել են՝ հարմա– րեցվելով կրոն, նոր գաղափարախոսու– թյան ֆունկցիոնալ և գեղագիտ․ պահանջ– ներին։ Քրիստոնեական Տ–ները իրենց հատակագծային և ծավալատարածական հորինվածքով էապես տարբերվում են հե– թանոսականներից, որոնց հորինվածքը թեպետ մերժվեց, սակայն անվանումն ան– ցավ նոր դավանանքի շենքերին։ Հայկ․ միջնադարյան Տ–ները (էջմիածնի Սայր Տ․, Անիի Մայր Տ․, Զվարթնոց, Հռիփսիմե, Մաստարա, Աղթամար ևն) իրենց բազմա– զան և ինքնատիպ հորինվածքներով քրիս– տոնեական պաշտամունքային ճարտ․ լա– վագույն նմուշներից են։ Գ․Շ ախկ յան

ՏԱՃԱՐԱԲԱԿ, հնագիտ․ հուշարձան միջ– նադարյան Տաճարաբակ բնակավայրում, այժմյան ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Զո– րաղբյուր գյուղում։ Գյուղի հս–արմ․ մա– սում և գյուղից դուրս բացվել է ուշ բրոնզի դարի (մ․ թ․ ա․ II հազարամյակ) դամ– բարանադաշտ։ Դամբարանները խոշոր սալերով շարված քարարկղեր են, որոնց մեջ հայտնաբերվել են բրոնզե դաշույն– ներ, ճարմանդներ, խեցանոթներ (պահ– պանվում են էրեբունի թանգարանում)։ Գյուղի հս–արլ․ մասում գտնվող բլրի վրա բացվել է մի բնակատեղի, ուր կյանքը հարատևել է մ․ թ․ ա․ VI դարից մինչև վաղ միջնադար։ Առավել լավ են պահպանվել հելլենիստական ժամանակաշրջանի շեր– տերը (մ․ թ․ ա․ II–I դդ․)։ Բլրի արլ․ մա– սում պեղվել է ուղղանկյուն հիմքով քա– րաշեն մի սենյակ, որտեղից գտնվել են աղորիքներ, խեցանոթների (այդ թվում՝ բազմագույն) բեկորներ։ Հելլենիստական շերտից ի հայտ են եկել գորշ կամ շագա– նակագույն անգորով պատված, հղկմամբ զարդարված կավանոթներ։ խարամի մնա– ցորդները թույլ են տալիս ենթադրել, որ հնում այստեղ գոյություն են ունեցել ար– տադր․ արհեստանոցներ։ Գյուղի հվ–արլ․ ծայրամասում գտնվող խաչքարերի բե– կորներից կարելի է եզրակացնել, որ կյանքն այստեղ շարունակվել է նաև զար– գացած միջնադարում։ Ֆ․ Տեր–Մարաիրոսով

ՏԱՃԱՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, պաշ– տամունքային երաժշտություն, որ ուղեկ– ցում է ժամասացությանը և կրոն, ծեսե– րին։ Քրիստոնեական եկեղեցու Տ․ ե․ եկեղեցական երաժշտությունն է։ Տես նաև Հոգևոր երաժշտություն։

ՏԱՃԿԵՐԵՆ, տես Թուրքերեն։

ՏԱՃՐԱԿ, գյուղ Արմ․ Հայաստանում, էրզրումի վիլայեթի Երզնկա սանջակի համանուն գավառում։ XX դ․ սկզբին ուներ 17 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հա– ցահատիկի, ծխախոտի մշակությամբ, այ– գեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Երզնկա քաղաքում վաճառում էին մրգեր (խնձոր, տաէւձ, դեղձ, ծիրան ևն), հացահատիկ, մեղր։ Բնակիչ– ները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՏԱՍ՛Ս, սեղանի հայկ․ ժող․ խաղ։ Հայտնի են․ «տամա», «գիլու (գայլի) տամա», «ռեզ» (շարք) և այլ տարբ երակներ։ Ամե– նատարածվածը սովորակ ան Տ․ Է, որ