Ե․ Վ․ Տառլե մեջ, օգտագործելով հսկայական փաստա– կան նյութ, լուսաբանել է (չնայած նրա– նում եղած որոշ վիճելի և նույնիսկ սխալ տեսակետներին) 1914–18-ի աոաջին հա– մաշխարհային պատերազմի նախապատ– մությունն ու պատմությունը։ Աշխատու– թյան մեջ Տ․ անդրադարձել է Հայկական հարցին, հատկապես Թուրքիայի կառա– վարող շրջանների կազմակերպած հայ ժողովրդի ցեղասպանությանը 1915– 1916-ին, այն համարել ամենախոշոր ոճի– րը համաշխարհային պատմության մեջ՝ Չինգիզ խանի ժամանակներից ի վեր։ Տ․ պատմակենսագրական ժանրի ճա– նաչված վարպետ է․ «Նապոլեոն» (1936, հայ․ հրտ․ 1941), «Թալեյրան» (1939), «Նախիմով» (1940, հայ․ հրտ․ 1941) և այլ գրքեր մեծ համբավ բերեցին հեղինա– կին։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) նախօրյակին և տարիներին հրատարակել է հայրենասիրական մեծ նշանակություն ունեցող աշխատություն– ներ՝ «Նապոլեոնի արշավանքը Ռուսաս– տան» (1937, հայ․ հրտ․ 1939), ուշակովի, Կուտուզովի մասին, «Ղրիմի պատերազմը» (հ․ 1-2, 1941-43)։ 1941-ին հայ․ հրատա– րակվել են Տ–ի «Ինչու ընկավ Նապոլեոնի կայսրությունը», «1812 թ․ Հայրենական պատերազմը և Նապոլեոնի կայսրության ջախջախումը», «Վախճանի սկիզբը» գըր– քույկները։ Տ․ մասնակցել է նաև կոլեկ– տիվ աշխատությունների («1789–1794-ի ֆրանսիական բուրժուական հեղափոխու– թյունը», «Դիվանագիտության պատմու– թյուն») և բուհական դասագրքերի ստեղծ– ման աշխատանքներին։ ԱԱՀՄ պետ․ մըր– ցանակ (1942, 1943, 1946)։ Պարգևատրվել է Լենինի 3 և 2 այլ շքանշաններով։ Երկ․ Соч․, Т․ 1-12, М․, 1957-62․ Գրկ․ Чапкевич Е․ И․, Евгений Вик– торович Тарле, М․, 1977․ Կ․ Իուդավերդյան․
ՏԱՍԱՆՈՐԴ, հնագույն հարկատեսակ։ Կազմել է ստացված եկամտի տասներորդ մասը։ Գանձվել է դեռևս Հին Արևելքում (ռազմ, ավարից վերցված Տ․ նվիրաբերել են տաճարներին), միջին դարերում տա– րածվել է արլ․ և եվրոպ․ բոլոր երկրնե– րում՝ իբրև եկեղեցական տուրք։ Խաչա– կրաց երրորդ արշավանքի (1188) նախօ– րեին Անգլիայի ու Ֆրանսիայի թագավոր– ները ժողովրդից գանձել են Տ․։ Հայոց կանոնագրքում Տ․ հիշված է եկե– ղեցական պտղի, ինչպես նաև տոկոսի (վաշխ) առումով։ Ըստ Մխիթար Գոշի Դատաստանագրքի, հողից, ռազմագերի– ներից, ավարից ևնից գանձվել է Տ․։ Ի տարբերություն ջրովի հողերից վերցված հարկի (հնգեկ՝ բերքի հինգերորդ մասը), Տ․ գանձվել է անջրդի հողերից։ Բագրա– տունյաց թագավորությունում և Զաքար– յան իշխանություններում (նաև ավելի ուշ) Տ․ գանձվել է ոչ միայն բերքից, այլև ձըկ– նորսությունից, արհեստավորների ու վա– ճառականների եկամուտներից ևն։ Տ․ գոյություն է ունեցել նաև Կիլիկյան Հա– յաստանում։ Գրկ․ Կանոնագիրք Հայոց, աշխատասիր․ Վ․ Հակոբյանի, հ․ 2, Ե․, 1971։ Մխիթար Դոշ, Գիրք Դատաստանի, Ե․, 1975։ Մ ա– ն տ ն դ յ ա ն Հ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։ Ա․ Տեր–Ղեոևդրսն
ՏԱՍՄԱՆ (Tasman) Աբել Ցանսզոն (1603– 1659), հոլանդացի ծովագնաց, Ավսարա– լիայի և Օվկիտնիայի հեսաւզուոող։ 1642– 1643-ին, առաջին արշավախմբի ժամանակ, առաջինը անցել է Ավստրալիայի հվ–ով, հայտնաբերել Վան–Դիմենի երկրի հվ․ և արլ․ աւիերը (հետագայում անվանվել է նրա անունով՝ Տասմանիա), հասել Նոր Զելանդիայի և Տոնգա արշիպելագի արմ․ ափերին, Ֆիջի և Նոր Իռլանդիա կղզինե– րին։ 1644-ին, երկրորդ արշավախմբի ըն– թացքում, հեաազուոել է Ավստրալիայի հս․ և հս–արմ․ ափերը։ Տ–ի անվամբ են կոչվել ծով (Ավստրալիայի և Նոր Զելան– դիայի միջև), երկիր, կղզի, սառցադաշտ և այլ աշխարհագրական օբյեկտներ։
ՏԱՍՍԱՆԻ ԾՈՎ (Tasman Sea), ծայրա– մասային ծով Խաղաղ օվկիանոսում։ Գտնվում է Ավստրալիայի արլ․ աւիի, Տասմանիա, Նոր Զելանդիա, Նորֆոլկ և Նոր Կալեդոնիա կղզիների միջև։ Մակե– րեսը 3336 հզ․ կմ2 է, խորությունը՝մինչև 6015 ճ։ Զմռանը (օգոստոսին) ջրի միջին ջերմաստիճանը հս–ում 22°C է, հվ–ում՝ 9°C, ամռանը (փետրվարին)՝ համապա– տասխանաբար 25°C, 15°C։ Աղիությունը 35–35,5°/00 է։ Մակընթացությունը կեսօր– յա է (բարձրությունը՝ մինչև 5,3 г/)։ Գըլ– խավոր նավահանգիստներն են Աիդնեյը, Բրիզբենը, Նյուքասլը (Ավստրալիա), Օք– լենդը, Նյու Պլիմութը (Նոր Զելանդիա)։ Անվանվել է ի պատիվ Ա․ ՏասՎանի։
ՏԱՍՄԱՆԻԱ (Tasmania), կղզի Ավստրա– լիայի հվ–արլ–ում։ Մայր ցամաքից բաժան– վում է Բասի նեղուցով։ Հարակից կղզինե– րի հետ Ավստրալիական Միության նա– հանգն է։ Տարածությունը 68,3 հզ․ կմ2 է, բն․ 417,7 հզ․ (1979), վարչական կենտ– րոնը՝ Հոբարտը։ Կղզին հանդիսանում է Ավստրալիայի Զրբաժան մեծ լեռնաշղթա– յի շարունակությունը։ Աֆերին առաջա– ցել են բազմաթիվ ծոցեր։ Ռելիեֆում գե– րակշռում են զառիթափ լանջերով սարա– վանդներն ու բարձրավանդակները։ Առա– վելագույն բարձրությունը 1617 г/ է (Օսա լեռ)։ Կլիման հս–ում մերձարևադարձա– յին է, հվ–ում՝ բարեխառն, խոնավ։ Հու– լիսի միջին ջերմաստիճանը 8°C է, փետըր– վարինը՝ 17°Շ, տարեկան տեղումները՝ 600–2800 г/г/։ Գետերը ջրառատ են, հա– րուստ՝ հիդրոռեսուրսնեով։ Կենտր․ սա– րավանդում կան սառցադաշտային լճեր։ Տիրապետում են խոնավ անտառները (էվ– կալիպտ, մշտականաչ հաճարենի) և․ ալպ– յան մարգագետինները։ Տնտեսության գլխավոր ճյուղը արդյունաբերությունն է։ Արդյունահանում են պղնձի, երկաթի, բազմամետաղային, ցինկի, կապարի, ոս– կու, արծաթի հանքանյութ, քարածուխ։ Կա գունավոր մետալուրգիա, թաղանթա– նյութի–թղթի, տեքստիլ, սննդի արդյունա– բերություն ևն։ Գյուղատնտեսության գըլ– խավոր ճյուղը անասնապահությունն է։ Մշակում են կերային կուլտուրաներ, բան– ջարեղեն, զբաղվում՝ այգեգործությամբ։ խոշոր նավահանգիստը Հոբարտն է։ Տ․ հայտնագործել է Ա․ Տւսսմանը, 1642-ին։
ՏԱՍՄԱՆՑԻՆԵՐ, Տասմանիա կղզու ար– մատական բնակչությունը (լիովին ոչըն– չացվել են անգլ․ գաղութարարների ձեռ– քով 1803–76-ին)։ Մոտավոր հաշվարկ– ներով՝ XIX դ․ սկզբին Տ–ի թիվը հասել է մի քանի հզ․ մարդու։ Տնտեսության, տեխ– նիկայի և մշակույթի զարգացման մակար– դակով նրանք եղել են ամենահետամնաց էթնիկ, խմբերից մեկն աշխարհում։ Տ–ի ցեղային լեզուներն ու բարբառները, ինչ– պես նաև հասարակական կարգը գրեթե ուսումնասիրված չեն։ Որոշված չէ նաև նրանց ծագման խնդիրը։ Տ–ի մեջ կրոն, հավատալիքների գոյության վերաբեր– յալ տեղեկությունները հակասական են, և գիտնականները գնահատում են տարբեր կերպ։ Գրկ․ Народы Австралии и Океании, М․, 1956; Robinson R․, The Man Who Sold His Dreaming, Sydney, 1965․
ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ, Տասն– երկու աղյ ու սա կների օրենք– ներ (Leges duodecim tabularum), հին հռոմ․ օրենքների ժողովածու, որն ստեղ– ծել են դեցեմվիրների կոլեգիաները՝ մ․ թ․ ա․ 451–450-ին։ Գրի են առնվել քա– ղաքային հրապարակում կանգնեցված 12 տախտակների վրա, որից էլ անվանումը։ Տեքստը չի պահպանվել և վերականգնը–
- վում է հռոմ․ գրողների ու իրավաբաննե–
րի (Ցիցերոն, Գայոս են) աշխատություն– ներում արված հիշատակությունների ու հղումների հիման վրա։ Պարունակում է դատարանակազմության, քրեական և քա– ղաքացիական իրավունքին, ոստիկանա– կան որոշ կանոններին վերաբերող որո– շումներ։ Գույքային վեճերի հարցերով դատավարությունն աչքի է ընկել ձևա– պաշտությամբ ու ձևերի բազմազանու– թյամբ, մագիստրատ–պրետորի և դատա– վորի (վիճելի դեպքի վերջնական լուծ– ման համար նշանակված մասնավոր անձ) լիազորությունների սահմանազատմամբ։ Գույքային հարաբերություններին բնորոշ են մասնավոր սեփականության, այդ թը– վում՝ հողային, ինչպես նաև, ազատ պայ– մանագրի հիման վրա կնքված բազմա– պիսի գործարքների (առուծախ, փոխա– նակություն, փոխառություն ևն) տարա– ծումը։ Ընտանեկան իրավունքի նորմերը հիմնված են ընտանիքի գլխի4 paterfami– lias-ի անվերապահ իշխանության վրա։
ՏԱՍՆԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՀՍՍՀ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐ–
ԳԱՑՄԱՆ, տես Հնգամյա ւցչաններ ՀՍՍՀ ժողովրդական տնտեսության զարգաց– ման։
ՏԱՍՆԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՍՍՀՄ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐ–
ԳԱՑՄԱՆ, աես Հնգամյա ւզչաններ ՍՍՀՄ ժողովրդական տնտեսության զարգաց– ման ։ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԲԱՆԱԿ, Տասն– մեկերորդ կարմիր բանակ, ստեղծվել է Սովետական Ռուսաստանում