քաղաքացիական պատերազմի և ռազմ, ինտերվենցիայի ժամանակ, Հվ․ ռազմա– ճակատի Կասպյան–Կովկասյան բաժնի Ռազմահեղափոխական խորհրդի 1918-ի նոյեմբ․ 17-ի հրամանով, Հս․ Կովկասի զորամասերի վերամիավորմամբ։ Տ․ բ․ մասնակցել է դենիկինյան զորքերից Հս․ Կովկասի պաշտպանությանը, ե, ծանր մարտերով նահանջելով դեպի Աստրախան, արդեն Փետր․ 15-ին դադարել է ինքնու– րույն զորամիավոր լինելուց։ 1919-ի մար– տին նախկին 11-րդ U 12-րդ բանակների զորքերից կազմվել է 11–րդ առանձին բա– նակը, որը մասնակցել է Աստրախանի պաշտպանությանը։ Այն հունիսին վերա– կազմավորվել է Աստրախանյան զորա– խմբի, իսկ 1919-ի օգոստ, 14-ին՝ դարձ– յալ 11-րդ բանակի (Թուրքեստանյան ռազ– մաճակատի կազմում)։ Տոկա․ 14-ից Տ․ բ․ փոխադրվել է Հվ–Արլ․ (1920-ի հունվ․ 16-ից՝ Կովկասյան) ռազմաճակատ, մաս– նակցել Ցարիցինի, Դոնի Ռոստովի, Ստավրոպոլի, Արմավիրի, Պյատիգորսկի ազատագրմանը, Դաղստանոլմ U Ադրբե– ջանում՝ սովետական իշխանության հաս– տատմանը։ 1920-ի նոյեմբ․ 29-ին, երբ Հայաստանը հռչակվել է սովետական, և հանրապետության ՝՝տեղկոմը ռազմ, օգ– նության խնդրանքով դիմել է Սովետական Ռուսաստանին, Ադրբեջանից ուղարկվել են Տ․ բ–ի (հրամանատար՝ Ա․ Ի․ Գեկկեր, Ռազմահեղափոխական խորհրդի անդամ՝ P․ Դ․ Միխայլով, շտաբի պետ՝ Ա․ Կ․ Ռե;* մեզով) 1-ին հայկ․ գունդը և այլ զորա– մասեր, որոնք ապստամբների հետ դեկտ․ 4-ին մտել են Երեան։ Հայկ․ գնդի և սովե– տական իշխանության կողմն անցած զոր– քերի հիման վրա սկսվել է Հայկ․ կարմիր բանակի ստեղծումը։ Այնուհետև Տ․ բ–ի զորամասերը մասնակցել են Վրաստանում սովետական իշխանության հաստատմա– նը, դաշնակցականների խռովության (տես Փետրվարյան, խռովություն 1921) ջախ– ջախմանը և Զանգեզուրի ազատագրմանը; Կովկասում սպիտակգվարդիականների ջախջախմամբ և Անդրկովկասում սովե– տական իշխանության հաստատմամբ 1921-ի մայիսի 22-ին Կովկասյան ռազմա– ճակատը վերացվել է, և Տ․ բ․, ի թիվս ռազմաճակատի այլ զորամասերի, անցել է նորաստեղծ Հս–Կովկասյան զինվ․ օկ– րուգի հրամանատարության ներքո։ 1921-ի հունիսի 22-ին այն վերանվանվել է Առան– ձին կովկասյան, 1923-ի օգոստ․ 17-ին՝ Կովկասյան կարմրադրոշ բանակ։ ՄՍՀՄ պաշտպանության ժողկոմատի 1935-ի մա– յիսի 17-ի հրամանով բանակի զորքերի հիման վրա ստեղծվել է Անդրկովկասյան զինվ․ օկրուգը։ Գրկ․ «ԲՀԱ», 1978, JSfe 1; Т а и р я н И․ А․, XI Красная Армия в борьбе за установление и упрочение Советской власти в Армении, Е․, 1971․
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՀՍՍՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ &ԱՐԳԱՑՄԱՆ, պետ․ հեռանկարային պլան, որը կազմվել է 1981–85-ին և մինչև 1990-ը ընկած ժամանակաշրջանում ՍՍՀՄ տնտ․ և սոց․ զարգացման՝ ՍՄԿԿ XXVI համագումարի ընդունած հիմնական ուղղությունների հիման վրա․ հավանու– թյան է արժանացել ՀԿԿ XXVII համագու– մարի կողմից և հաստատվել ՀՍՍՀ X գու– մարման Գերագույն սովետի IV նստաշըր– ջանում։ Պլանը մշակելիս հաշվի են առնվել հանրապետության բնակլիմայական, դե– մոգրաֆիական, տնտ․ և սոց․ զարգացման մի շարք առանձնահատկություններ՝ տա– րածքի լեռնային բնույթը, բնակչության և հատկապես աշխատանքային ռեսուրսնե– րի աճման բարձր տեմպերը, բնակչու– թյան մեծ խտությունը, մեկ շնչին ընկնող գյուղատնտ․ հողատարածությունների և վարելահողերի սահմանափակությունը, բնակչության կենտրոնացվածությունը խո– շոր քաղաքներում ևն։ Խնդիր է դրվել առա– վել բարձր տեմպերով զարգացնել արդյու– նաբերության աշխատատար, գիտատար ու ինֆորմատար, բայց նվազ մետաղա– տար ու նվազ էներգատար ճյուղերը։ Այդ նպատակով XI հնգամյա պլանով նախա– տեսված է 1980-ի համեմատ արդյունա– բերության արտադրանքի 31%-ով աճ– ման դիմաց մեքենաշինության արտա– դրանքի ծավալն ավելացնել 58,6, սարքա– շինության և ճշգրիտ մեքենաշինության մի շարք ճյուղերի արտադրանքի ծավալը՝ 90%-ով։ Արդ․ արտադրության զարգաց– ման միջին տեմպերից բարձր են պլանա– վորված նաև անտառային, փայտամշակ– ման (35,2%) և թեթև արդյունաբերության (35,6%) աճման տեմպերը։ Արտադրողական ուժերի տեղաբաշխու– մը բարելավելու, շրջանների էկոնոմիկան համալիր ձևով զարգացնելու նպատակով հնգամյակում արդյունաբերությունն ավե– լի արագ է զարգանալու փոքր քաղաքնե– րում ու շրջաններում։ ՀՍՍՀ արդյունաբե– րության արտադրանքի ընդհանուր ծավա– լի մեջ վերջիններիս բաժինը 1980-ի 36,6%-ի դիմաց 1985-ին կկազմի 40,5% ։ Պլանավորված է արդ․ նոր ձեռնարկու– թյունների շինարարությունը հիմնակա– նում իրականացնել փոքր քաղաքներում ու շրջաններում, արտադր․ միավորումնե– րի մասնաճյուղեր ստեղծել ոչ միայն փոքր քաղաքներում ու շրջկենտրոննե– րում, այլև խոշոր գյուղերում։ Արդ․ ար– տադրության առավել բարձր աճ է նախա– տեսված լեռնային և նախալեռնային շըր– ջանների (Հրազդան, Ապարան, Կարմիր, Մարտունի, Անի, Վարդենիս, Ղավւան, Ազիզբեկով, Թալին ևն) համար։ ՀՍՍՀ գյուղատնպեսության համախառն արտադրանքը (միջին տարեկան հաշվար– կով) պլանավորված է ավելացնել 11%-ով։ ճյուղի զարգացումն ապահովվելու է բա– ցառապես ինտենսիվ ուղիով՝ ոռոգելի հողատարածությունների ընդլայնման, ջերմոցային բանջարաբուծության հետա– գա զարգացման, ինտենսիվ խաղողագոր– ծության ու պտղաբուծության, անասնա– բուծությունը ինդուստրիալ արդ․ հիմքե– րի վրա փոխադրելու, գյուղատնտ, աշ– խատանքների համալիր մեքենայացման միջոցով։ Աճման բարձր տեպմեր են նա– խատեսված ավտոտրանսպորտի համար։ Ընդհանուր օգտագործման ավտոտրանս– պորտի բեռնաշրջանառության ծավալը պլանավորված է ավելացնել 48,5%-ով։ Նյութական արտադրության ճյուղերի զարգացման բարձր տեմպերի շնորհիվ ազգային եկամտի արտադրությունը հնգամյակում մեծանալու է 31%-ով (ՍՄՀՄ–ում՝ 18%)։ Ազգային եկամտի հա– վելաճի շուրջ 80%-ը, գյուղատնտեսու– թյան և շինարարության արտադրանքի ամբողջ հավելաճը ձեռք է բերվելու աշ– խատանքի արտադրողականության բարձ– րացման հաշվին։ Արդ․ արտադրանքի հա– վելաճի հիմնական մասն ապահովվելու է գործող ձեռնարկությունների ընդլայն– ման ու վերակառուցման, արտադր․ կա– րողությունների օգտագործումը բարելա– վելու միջոցով։ Ինչպես և Միության մաս– շտաբով, ՀՍՍՀ–ում XI հնգամյակում վերջ– նական արդյունքների աճը զգալիորեն գե– րազանցելու է սկզբնական արտադր․ ռե– սուրսների աճին։ XI հնգամյակում առանձնահատուկ կա– րևորություն է տրվում սոց․ զարգացման, բնակչության աշխատանքային ու կենցա– ղային պայմանների բարելավման, առողջ կենսոլորտ ստեղծելու հարցերին։ Նախա– տեսված է հանրապետությունում օգտա– գործվող ազգային եկամուտն ավելացնել 31,3, բնակչության մեկ շնչին ընկնող իրական եկամուտները՝ 15,5, բանվոր– ծառայողների ամսական միջին աշխա– տավարձը՝ 12,8, պետ․ ու կոոպերատիվ մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը՝ 35,3%-ով ևն։ Հնգամյակի տարի– ներին շահագործման կհանձնվի 5382 հզ․ Ր ընդհանուր մակերեսով բնակելի տարածություն։tXItհնգամյակի անցած երեք տարիներին հիմնական պլանային առաջադրանքները կատարվել ու գերա– կատարվել են։ 1981–83-ին ազգային եկամտի արտադրությունն ավելացել է 17,6%-ով (պլանով նախատեսված 15,8%-ի դիմաց), արդ․ արտադրանքի ծավալը՝ 16,6%-ով, գյուղատնտեսության համա– խառն արտադրանքը (միջին տարեկան հաշվարկով)՝ 9,7%–ով (համապատասխա– նաբար 15 և 5,9% –ի դիմաց)։ Ն Թամւսզյան
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՀՆԳԱՄՅԱ ՊԼԱՆ ՍՍՀՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՏԻԱԼԱԿԱն
ԶԱՐԳԱՑՄԱՆ (1981-85), պետ․ հեռա– նկարային պլան, որը կազմվել է 1981 – 1985-ին և մինչև 1990-ը ընկած ժամանա– կաշրջանում ՍՍՀՄ տնտ․ և սոցիալ․ զար– գացման՝ ՍՄԿԿ XXVI համագումարի ըն– դունած հիմնական ուղղությունների հի– ման վրա․ հավանության է արժանացել ՍՄԿԿ ԿԿ Նոյեմբերյան (1981) պլենումի կողմից և հաստատվել ՍՍՀՄ X գումար– ման Գերագույն սովետի VI նստաշրջա– նում։․ Հնգամյակի գլխ․ տնտ․ խնդիրը սովետական մարդկանց բարեկեցության հետագա աճի ապահովումն է՝ ժողտնտե– սության հաստատուն, արագատեմպ զար– գացման, գիտատեխ․ առաջընթացն արա– գացնելու և էկոնոմիկան ինտենսիվ ուղու վրա փոխադրելու, երկրի արտադր․ պո– տենցիալն ավելի ռացիոնալ օգտագործե– լու, ռեսուրսների բոլոր տեսակներն ըստ ամենայնի խնայելու և աշխատանքի որա– կը բարելավելու հիման վրա։ Հնգամյակի տարիներին համակողմանիորեն կզար– գանան ժողտնտեսության բոլոր ճյուղե– րը, կկատարելագործվի դրա կառուցված– քը, կապահովվի կայուն ու հաշվեկշռված աճ։ Արդ․ արտադրանքի ծավալը կաճի 26%-ով (X հնգամյակում՝ 24%), գյուղա– տնտ․ արտադրանքի տարեկան միջին աճը