Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Տարօրինակ մասնիկների աղյուսակ Տ=-3 Տ=-2 Տ=-1 S=+l S=+2 S=+3 ռ՜(1672) տտտ E°(1315) SSU Տ՜(1321)ssd Л(1П6) sud Տ+(1189) SUU 20(П92| SUd 2Г(1197) sdd K"(494) ՏԱ K°(498) Sd F-(2021) SC A(1116) sud 2+(1189)“suu S°(1192) sud" 2~(1197) sdcf K+(494) su K°(498) sd F+ (2021) sc S°(1315) ~ssu Տ՜(1321) ssd Q~(1672) "sss պանմամբ։ S․ մ–ի տրոհման երրորդ դիտ– ված տեսակը, որն ընթանում է համեմա– տաբար դանդաղ (10՜13 –10՜8 վրկ ժա– մանակամիջոցում), պայմանավորված է տարօրինակությունը խախտող թույլ փո– խազդեցություններով։ Այսպիսի տրոհման արդյունքների գումարային տարօրինա– կությունը տարբերվում է տրոհվող մաս– նիկի տարօրինակությունից ztl-ով [օրի– նակ, S-(1321)–>A(1116)+rt-t Л(Ш6)-> ->р+я~,tK°(498)-»Jt++Jt-,tK+ (494)-> –>|i++v տրոհումները]։ S․ մ․ կարող են մեծ հավանականությամբ, զույգ–զույգ (կամ ավելի մեծ քանակով) ծնվել նաե սովորական4 ոչ տարօրինակ հադրոնների բախման պրոցեսներում։ Նման վարք ունեցող մասնիկներ աոա– ջինը դիտել են (1947) ամերիկացի ֆիզի– կոսներ Զ․ Ռոչեսթերը և Ք․ Բաթլերը՝ Վիլսոնի խցիկով տիեզերական ճառա– գայթները հետազոտելիս։ Լուսանկարնե– րի վրա այդ մասնիկներն ունեն եղանի նմանվող (V-աձե) հետագծեր։tV-uiAU հետագծով մասնիկների ծնման մեծ հա– վանականությունն անհամատեղելի էր թր– վում դրանց տրոհման փոքր հավանակա– նության հետ։ Ստացվում էր այնպես, որ V-մասնիկներն արագ (^/10՜20 վրկ–ում) ծնվում են սովորական մասնիկների ցըր– ման պրոցեսներում, իսկ տրոհվում են շատ ավելի դանդաղ՝ մոտավորապես 10՜10 վրկ–ում։ Այդ պատճառով էլ V-մաս– նիկները կոչվեցին տարօրինակ։ Հայտ– նի են բազմաթիվ Տ․ մ․ և դրանց հակա– մասնիկները։ Այդ մասնիկների դասա– կարգումն ըստ տարօրինակության՝ ի հայտ է բերում հետևյալ օրինաչափություն– ները․ ա․ բոլոր՜15ւարօրինակ մեզոնների և մեզոնային ռեզոնանսների համար lS|= = 1, բ․ բոլոր հիպերոնները և հիպերոնա– յին ռեզոնանսներն ունեն Տ–ի միայն բացասական արժեք, գ․ (Տ|-ի առավելա– գույն արժեքը հավասար է 3-ի (Q՜–հիպե– րոն)։ Հադրոնների քվարկային տեսու– թյան (տես Քվարկներ) համաձայն, տարօ– րինակություն կրողները տարօրինակ քվարկը և համապատասխան հակաքվար– կըն են։ Տարօրինակ քվարկին (տ–քվարկ) վերագրվում է տարօրինակության ՏՏ= =–1 արժեք, իսկ մնացած քվարկներին՝ Տ=0 արժեք։ Քվարկների մոդելը բացատ– րում է վերոհիշյալ օրինաչափություններն այն ենթադրությամբ, որ մեզոնները կազմված են քվարկ–հակաքվարկ զույգից, իսկ բարիոնները՝ երեք քվարկից։ Չի բացառվում, սակայն, այնպիսի Տ․ մ–ի գոյությունը, որոնք խախտում են նշված օրինաչափությունները։ Դրանց թվին են պատկանում, այսպես կոչված, «էկզոտիկ մեզոնները», որոնք բաղկացած են մե– կից ավելի քվարկ–հակաքվարկ զույգից, և «էկզոտիկ բարիոնները», որոնք բաղկա– ցած են ավելի քան երեք քվարկից։ ս, d, s-քվարկներից և համապատասխան հա– կաքվարկներից բաղկացած հադրոնների համար տեղի ունի Դել–Ման–Նիշիջի– մայի բանաձևը․ Q=I3 + (B+S), որտեղ Q-ն մասնիկի էլեկտրական լիցքն է, B-ն՝ բարիոնային լիցքը, 1յ՜Ը՝ իզոտոպ սպինի երրորդ պրոյեկցիան։ Այն մասնիկ– ների համար, որոնց կազմի մեջ մտնում են նաև վերջերս հայտնաբերված ծանր քվարկներ, Դել–Ման–Նիշիջիմայի բա– նաձևը փոփոխվում է՝ ներառնելով այդ քվարկներին վերագրվող հատուկ քվան– տային թվերը։ Օրինակ, հմայված քվարկ– ներ պարունակող հադրոնների համար Q=I3+ -i-(B-fS) + “^-c, որտեղ c-ն հադրոնի հմայքն է (տես Հմայք տար– րական մասնիկների)։ Աղյուսակում ներկայացված են ուժեղ տրոհումների նկատմամբ կայուն Տ․ մ․, դրանց զանգվածները (փակագծերում) և քվարկային բաղադրությունը։ Այն փաստը, որ 2+, ,tЛ-հիպերոն– ները և К-մեզոններն առատորեն ծնվում են ոչ տարօրինակ հադրոնների բախման պրոցեսներում և այնուհետև ապրում բա– վական ժամանակ՝ հնարավորություն է տալիս ստանալ այդպիսի մասնիկների փնջեր (մի քանի տասնյակ Մէվ–ից մինչև հարյուրավոր Գէվ էներգիայով) և հետա– զոտել Տ․ մ–ի ցրումը։ Գրկ․ Տես Տարրական մասնիկներ հոդվածի գրականությունը։ Ա․ Գրիգորյան

ՏԱՐՕՐԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ուժեղ Փոխազ– դող տարրական մասնիկները (հադրոննե– րը) բնութագրող ադիտիվ քվանտային թվերից մեկը։ Նշանակվում է Տ տառով [< անգլ․ տ (trange)– տարօրինակ]։ 6ու– րաքանչյուր հադրոնի վերագրվում է Տ–յան որոշակի ամբողջ արժեք։ Մասնիկի և համապատասխան հակամասնիկի Տ–նե– րը համընկնում են մեծությամբ և տարբեր– վում նշանով։ Զրոյից տարբեր Տ․ ունեցող հադրոնները կոչվում են տարօրինակ մասնիկներ։ Ուժեղ փոխազդեցություննե– րին չմասնակցող մասնիկներին (ֆոտոն– ներ, լեպտոններ) վերագրվում է Տ=0 արժեք։ |Տ|-ի առավելագույն արժեքը, որ դիտվել է փորձով, հավասար է 3-ի (Q՜– և Q՜–հիպերոնների Տ․)։ Չի բացառված, սա– կայն, որ գոյություն ունեն Տ–յան ավելի մեծ արժեք ունեցող հադրոններ։ Ուժեղ և էլեկտրամագնիսական փոխազդեցություն– ներով պայմանավորված պրոցեսներում Տ․ պահպանվում է, այսինքն՝ սկզբնական մասնիկների Տ–ների գումարը հավասար է Փոխազդեցությունից ծնված մասնիկնե– րի գումարային Տ–յանը։ Տ․ կարող է չպահ– պանվել թույլ փոխազդեցություններով պայմանավորված պրոցեսներում (մաս– նավորապես, տրոհման պրոցեսներում)։ Տ–յան հասկացությունը մուծել են Մ․ Գեչ– Մանը և ճապոնացի ֆիզիկոս Կ․ Նիշիջի– ման՝ я-մեզոնների և նուկլոնների բախ– ման պրոցեսներում К-մեզոնների և հի– պերոնների համատեղ առաջացումը բա– ցատրելու համար։ Ենթադրելով, որ K- մեգոնների և հիպերոնների ոչ համատեղ ծնման բացակայությունը հատուկ քվան– տային թվի պահպանման հետևանք է, նրանք այդ թիվն անվանեցին Տ․։ Քվան– տային մյուս թվերի հետ Տ․ կապված է Դել–Ման–Նիշիջիմայի բանաձևով (տես Տարօրինակ մասնիկներ)։ Ա․ Գրիգորյան

ՏԱՈՒՏԵՆԲՈՒՐԳԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ Կ․ Շվարցշիլդի անվան, ԴԴՀ ԴԱ աստղաֆիզիկայի կենտրոնական ինս– տիտուտի աստղադիտարան։ Դանվում է Տաուտենբուրգում (Ցենայից ոչ հեռու)՝ ծովի մակերևույթից շուրջ 350 մ բարձրու– թյան վրա։ Հիմնվել է 1960-ին։ Տ․ ա–ում տեղակայված է եզակի աստղադիտակ, որը Կասեգրենի և Կուդեի համակարգերից բացի ունի նաև Շմիդի տիպի համակարգ։ Հայելու տրամագիծը 2 մ է, ուղղիչ ոսպ– նյակինը՝ 134 սմ։ Շմիդի համակարգի կիզակետային հեռավորությունը 4 մ է։ Աստղադիտարանում կատարվում են աստ– ղերի և գալակտիկաների ուղղակի և սպեկտրային դիտումներ։ Տ․ ա․ սերտո– րեն համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի հետ՝ արտագալակտի– կական աստղագիտության բնագավա– ռում։ Ա․ Բասօղսան

ՏԱՈՒՏՈՄԵՐԻԱ (հուն․ tccutog – նույն ինքը և |iepog – մաս, բաժին), շարժուն հավասարակշռություն փոխադարձորեն Փոխակերպելի կառուցվածքային իզոմեր– ների (տաուաոմերների) միջև։ Այսպես կոչված անիոնափոխ Տ․ պայմանավորված է բացասականորեն լիցքավորված ատոմ– ների կամ ատոմային խմբերի, կատիոնա– փոխ Տ․՝ դրականորեն լիցքավորված խըմ– բերի տեղաշարժով։ Օրինակ, անիոնափոխի դեպքում X= հալոգեն, ОН, OCOR են, կատիոնափոխի դեպքում X= =H, մեաաղ, են։ Առավել տարածված է եռանցումով (տրիադային) պրոաոնափոխ Տ․ (պրոտոնը տեղափոխվում է 1 կրկնակի կապ պարունակող 3 ատոմից կազմված համակարգի՝ տրիադայի մի ծայրից մյու–