Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/629

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


սը, որն ուղեկցվում է կրկնակի կապի տեղաշարժով)։ Տ–ի այս տեսակին են պատկանում կետո–ենոլային (ա), իմինա– ենամինային (բ), ամիդափն (գ), այդ թվում լակտամ–լակտիմային (դ), եռած– խածնային (ե), օղակա–գծային ևն ան– ցումները։ Երկանցումով (դիադային) պրոտոնափոխ Տ․ են (պրոտոնը տեղափոխվում է երկու ատոմներից կազմված համակարգում՝ դիադայում) կապտաթթվի, ֆոսֆորի թթու– ների և թիոթթուների անցումները։ Այս դեպքում Տ․ ուղեկցվում է համակարգի ատոմներից մեկի արժեքականության փո– փոխությամբ։ Տաուտոմերներ են համարվում նաև այն միացությունները, որոնց փոխակերպումը մեկը մյուսի տեղի է ունենում ատոմների միջև կապերի վերաբաշխման շնորհիվ։ Տաուտոմերային ձևափոխությունների գո– յությունը հիմնականում հաստատվում է վերլուծության սպեկտրային եղանակնե– րով, իսկ որոշ դեպքերում հաջողվում է անջատել առանձին մաքուր տաուտոմեր– ներ։ Հ․ Այվազյան

ՏԱՓԱԿ ՈՐԴԵՐ (Plathelminthes), երկ– կողմ համաչափ, ազատ ապրող կամ մա– կաբույծ անողնաշարավոր կենդանիների տիպ (կամ ստորակարգ որդերի ենթա– տիպ)։ Մարմինը տափակ է (այստեղից՝ անվանումը), 0,1 t/ /–ից մինչև 8–10 it երկարությամբ, հաճախ թիթեղաձև կամ ժապավենաձև, ամբողջական կամ հատ– վածավոր։ Մակաբույծ ներկայացուցիչնե– րըն ունեն «տիրոջն» ամրանալու հարմա– րանքներ (ծծիչներ, կարթեր ևն)։ Մարմնի պատն իրենից ներկայացնում է օղակաձև, երկայնաձիգ և շեղ մկանային շերտերից կազմված մաշկա՜մկանային պարկ։ Մարմնային խոռոչ չունեն։ Մաշկամկա– նային պարկի և ներքին օրգանների միջև եղած տարածությունը լցված է պարենքի– մով։ Բերանը փորի կողմում է։ Աղիքը ճյուղավոր է, կույր (կան աղիք չունեցող տեսակներ), հետանցք չունեն։ Որոշ մա– կաբույծ Տ․ ո–ի (օրինակ, ժապավենաձև որդեր) մարսողական ապարատը ետա– ճած է, և պատրաստի սնունդը տիրոջ օր– գանիզմից ներծծվում է մարմնի ողջ մա– կերեսով։ Արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են։ Ցանցաձև նյար– դային համակարգը կազմված է մարմնի առջևում գտնվող գլխուղեղից և լայնական նյարդերով իրար միացող մի քանի զույգ նյարդաբներից։ Ազատ ապրող տեսակ– ներն ունեն աչքեր, շոշափելիքի, հավա– սարակշռության օրգաններ։ Արյունատար և շնչառական համակարգեր չունեն։ Շըն– չառությունը մաշկային է։ Հերմաֆրոդիտ են։ Ազատ ապրողները զարգանում են ուղղակի կամ կերպարանափոխությամբ։ Տափ ակ որդեր․ 1․ ծովային թարթիչա– վոր որդ stilochus pilidium, 2․ ժապավենաձև որդ՝ միոնեզիա, 3․ նշաարաձև ծծորդ Մակաբույծների կյանքի ցիկլերը բարդ են, հաճախ ազատ ապրող և մակաբույծ թըր– թուրների հերթափոխությամբ, տարբեր սերունդներում կառուցվածքի խիստ փո– փոխությամբ։ Ազատ ապրողները հանդի– պում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, մյուսները մարդու, կենդանինե– րի արտաքին և ներքին մակաբույծներ են։ Տիպն ունի 4 դաս՝ թարթիչավոր որդեր, մոնոգենետիկ ծծող որդեր, դիգենետիկ ծծող որդեր կամ տրեմատոդներ և ժապա– վենաձև որդեր։ Թարթիչավորների դասն ընդգրկում է միայն ազատ ապրող տեսակ– ներ, մյուս երեքը՝ միայն մակաբույծներ։ Ջ․ Գրիգորյահ

ՏԱՓԱԿԱԹԱԹՈՒԹՅՈՒՆ, հարթաթա– թություն, ուռի ձևախախտում, որը բնորոշվում է երկայնական, հազվադեպ լայնական կամարի հարթեցմամբ՝ կա– պանա–մկանային ապարատի թուլության հետևանքով։ Տ–յան դեպքում ներբանը քսվում է գետնին ամբողջ մակերևույթով։ Ձեռքբերովի Տ․ (բնածին հազվադեպ է լինում) ըստ զարգացման պատճառների բաժանում են ստատիկ, վնասվածքային և լուծանքային։ Լուծանքային Տ․ (պոլիոմիելիտի դեպքում) հազվադեպ է հանդիպում։ Հաճախ նկատվում է վ ն ա ս– վածքային Տ․ (նավակոսկրի կամ ոտնաթաթի ոսկրերի կոտրվածքից հետո)։ Ա տ ա տ ի կ Տ, առավել հաճախ հան– դիպող ձևն է։ Պատճառը ոտքի տարբեր գերբեռնվածություններն են, հատկապես օրգանիզմի աճման շրջանում։ Հասուն տարիքում Տ․ զարգանում է ոտքի վրա եր– կար մնալիս (վիրաբույժների, վարսավիր– ների մոտ), գիրանալիս ևն։ Մտորին վեր– ջույթի ոսկրերի կոտրվածքի դեպքում ստատիկ Տ․ առաջանում է հակառակ վեր– ջույթում։ Կանխարգել ու մը․ ֆիզ– կուլտուրա, կոշիկների ճիշտ ընտրություն։ P ու ժ ու մ ը․ վարժությունների հատուկ համալիր՝ ոտի և սրունքի մկանների հա– մար, մերսում, բուժիչ միջնատակով կո– շիկների օգտագործում։

ՏԱՓԱԿԱՁԿՆԵՐ (Pleuronectiformes), կամբալաներ, ոսկրային ձկների կարգ։ Մովորաբար լայն և կարճ մար– մինը կողքերից սեղմված է, 7 աէ–ւց մինչև 4,7 մ․ երկարությամբ, զանգվածը մինչև 330 կգ է։ Մոտ են պերկեսազգիներին, որոնցից տարբերվում են գանգի անհա– մաչափ կառուցվածքով (աչքերը գտնվում են մի կողմի վրա)։ Լողափամփուշտ չու– նեն։ Մարմնի խոռոչը փոքր է։ Առավելա– պես ծովային ձկներ են (որոշ տեսակներ անցնում են գետեր)։ Ձկնկիթը սովորա– բար պելագիկ է։ Թրթուրներն ունեն լո– ղափամփուշտ և համաչափ գանգ։ Հասու– նանալով անցնում են հատակային կեն– սաձևի (պառկած մի կողքի վրա)։ Անվում են հատակի անողնաշարավորներով, որոշ տեսակներ հարձակվում են ձկների վրա։ Կույր կողմը թույլ է պիգմենտավորված։ Ունակ են գունավորումը արագ փոխելու՝ համապատասխան հատակի գույնի։ Հայտ– նի են Տ–ի 500 (ՍՍՀՄ–ում՝ 34) տեսակ, տարածված գլխավորապես Համաշխար– Տ Ш Փ ա կ ա– ձկներ․ 1․ սևծովյան, 2․ ծովալեզու հային օվկիանոսի ծովերում (բացի Ան– տարկտիկայից)։ Ձկնորսության կարևոր օբյեկտ են։

ՏԱՓԱՆՈՒՄ հողի, ց ա ք ա ն ու մ, հո– ղի մակերևութային շերտի նստեցումը կամ հարթեցումը տափանների (ցաքան– ների) միջոցով։ Տ․ ագրոտեխ․ միջոցա– ռում է նախապես վարած կամ փխրեցված հողի նախացանքային կամ ետցանքային մշակման համակարգում։ Տ․ կանխում է փուխր հողի ստորին շերտերից խոնա– վության գոլորշիացումը և նպաստում ջրային գոլորշիների կոնդենսացմանը վե– րին շերտերում, ստեղծում է նպաստավոր պայմաններ մեքենաների անխափան աշ– խատանքի համար, լավացնում հողի և սերմերի միջև եղած շփումը, ապահովում սերմերի համահավասար խորություն։ Չո– րային պայմաններում ետցանքային Տ–ման շնորհիվ վերականգնվում է վարելաշերտի մազական ծակոտկենությունը, այն նը– պասաում է մազանոթային ջրի բարձրաց– մանը դեպի ցանված շերտերը։ Տ․ պայ–