Ե․ Կ․ Տեմիրճիպաշյան գունա>, 1886–88-ին՝ <Տնաես> ամսագրե– րի, իսկ 1889-ին՝ <Դար> հասարակական– գրական ժողովածուի խմբագիրը։ 1886-ին լույս է տեսել Տ–ի «Բառարան ֆրանսերեն– հայերեն»-ը, որն ունեցել է մի քանի հրա– տարակություն (1894, 1896, 1930)։ 1897-ին շրջագայել է Եվրոպայում։ 1908-ին, կորց– նելով հոգեկան հավասարակշռությունը, ինքնասպան է եղել։ Տ․ պոզիտիվիզմի հետևորդ էր․ «Պետք է որ փիլիսոփայությունը գիտական ըլլա, և գիտությունը փիլիսոփայական»։ Ըստ նրա, բնության, հասարակության և ճա– նաչողության խնդիրները պետք է քննվեն գիտության նվաճումների լույսի տակ։ Տ–ի կարծիքով մարդը «բուսակենդանա– կան վիճակից» բարձրացել–հասել է վայ– րենու վիճակին և, հետզհետե զարգացնե– լով «զգայական–մտավոր կարողություն– ները», «նյութույն վրա» տարածելով իր իշխանությունը, ձևափոխել է նյութը՝ ձևա– փոխելով իրեն, աշխատանքով ստեղծված առարկաների փոխանակությամբ հիմք դրել առևտրին, պատրաստել մեքենաներ՝ զարգացնելով ու կերպարանափոխելով հասարակությունը։ «Տարերք պատմու– թյան իմաստասիրության» (1891) գրքույ– կում քաղաքակրթության ծագումը բա– ցատրել է կլիմայով, երկրի «կերպարա– նությամբ»։ Այստեղ կիրառել է պոզիտի– վիզմից փոխառած գործոնների տեսությու– նը, որոնք բաժանել է ներգո՝ անհատին, և արտագո՝ բնությանը հատուկ ուժերի։ Մարդու պատմ․ զարգացումը Տ–ին պատ– կերացել է վերընթաց ուղիով, մտքի զար– գացման ու առաջընթացի հետ զարգացել են քաղաքակրթությունները, կրոնները, գեղագիտ․, բարոյական, փիլ․ օրենքնե– րը։ Տ–ի էվոլյուցիոնիզմը հանգել է պարզ և ուղղակի կապի այն ընբռնման, ըստ որի գիտության ազդեցությամբ վերափոխվում են փիլ–յունն ու գեղարվեստը, պատմու– թյան ուղղագիծ առաջադիմական պրոցե– սը համապարփակ ու համակողմանի է, հավասարաչափ տարածվում է հասարա– կական կյանքի բոլոր ոլորտների վրա։ Տ–ին հատուկ է մինչպոզիտիվիստական փիլ–յան, իր ասելով՝ «մետաֆիզիկական» էությունից, իդեալիզմից ու մատերիալիզ– մից վեր կանգնելու միտումը։ Տ–ի «Փիլիսոփայական բառարան»-ի բո– վանդակությունը հակակրոնական է։ Նրա դատողությունների հիմքում ընկած է մա– տերիայի գաղափարը, որի էական հատ– կություններն են, ըստ նրա, «տարածու– թյունը, անթափանցությունը, շարժակա– նությունը»։ Մատերիան վերաֆոխվում է, բայց չի ոչնչանում։ Տ․ էվոլյուցիայի տեսանկյունից է քննել նաե գեղագիտության հարցերը, գեղար– վեստը և գեղեցիկը պարզագույն, «համա– սեռագույն» ձևերից անցել են«բազմահո– դագույն» ձևերի։ Գեղեցիկի երկարատև էվոլյուցիան առաջադրել է «տգեղի գեղեց– կագիտական» խնդիրը (օրինակ, Շ․ Բոդ– լերի ստեղծագործությունում)։ Տ–ի հա– մոզմունքով՝ յուրատեսակ գեղագիտ․ եղա– նակ պետք է կիրառել մանուկների կրթու– թյան ու դաստիարակության գործն իրա– կանացնելու համար։ Գտնելով հանդերձ, որ գեղեցիկը միշտ վեր է օգտակարից, պահանջել է կրթական նոր ոգուն համա– պատասխան՝ զուգակցել բանաստեղծա– կանն ու գոբծնական–դրականը։ Երևույթ– ների նկարագրությունը (ինչպես դրանք կան), պոզիտիվիզմի փիլ–յան, մասնա– վորապես, գեղագիտության օբյեկտիվիզ– մը, Փաստերի անկիրք հաշվառումը և լու– սաբանումը բնական երևույթների ժամա– նակակից գիտ․ ըմբռնման հիման վրա՝ ահա Տ–ի «Իմ դավանանքս լայն է, որքան տիեզերքը» հայտարարության, գեղար– վեստական քննադատության ու տեսու– թյան բնագավառում տարբերաբնույթ երե– վույթների նկատմամբ միանման, երբեմն հակասական վերաբերմունքի պատճա– ռը։ Տ․ գրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, Էսսեներ, օրագրեր, ճա– ռեր, դամբանականներ։ Արձակ շատ էջե– րում զբաղվել է ինքնավերլուծումով։ Հատ– կապես էսսեն, օրագրությունը, որ Տ–ի նախասիրած ժանրերն են, լայն հնարա– վորություն են տվել ազատորեն անցնելու հարցից հարց, անուրջից՝ եղելություն, զեղումից՝ դատողություն։ Ինքնավերլու– ծումը նա նույնիսկ հիմնավորել է տեսա– կանորեն («Զարգացումն «Եսին»)՝ բա– ցահայտելով «ենթակայական» գրկ–յան հնագույն արմատները և հետագա պատմ․ զարգացումը։ Սակայն դրա հետևողական կիրառման, ինքն իրենից դուրս գալու և արտաքին էությունների մեջ խորանալուց խուսափելու պատճառով Տ–ի պատմվածք– ներում զգալի է չաՓի զգացման պակաս, կառուցվածքի խախուտություն։ Գրանցում առկա են ժամանակի պատկերը, հասարա– կական եղելությունները, դեմքեր, հոգեբա– նական վիճակներ՝ արհեստական–ռոման– տիկ դրությունների ու զեղումների մեջ։ Ավելի խոհական, քան զգայական, ավե– լի մտածված, քան ապրված բնույթ ունի Տ–ի պոեզիան։ Բայց նրա լավագույն բա– նաստեղծությունները, որ հատկանշվում են վշտի ու տառապանքի, անդրաշխարհի և նիրվանայի վերաբերյալ խոհերով, խոր ապրումների, հուզական լարվածության կնիքն են կրում։ Իր պոեզիայում Տ․ ասես իրագործել է «տգեղի գեղեցկագիտության» սկզբունքը՝ յուրովի վերարծարծելով է․ Պոյի ու Բոդլերի թեմաները։ Տ–ի պոե– զիայում առկա է նաև սիմվոլիզմի ազ– դեցությունը, սակայն առանց վերջինիս երաժշտականության ու տաղաչափական արվեստի կատարելության։ Տ․ հանդես է եկել մի շարք գրական անուններով՝ Պիծակ, Գրասեր, Ատոմ, Ա․ Ազատախոհյան, Մոնագն, Թևանիո, Մելանիա, Նուրանիա, ճին Հակոբ, Մշակ, Շարժյանց, Հուր Հարյան, Զ․ ճայթունի, ճգնավոր ևն։ Երկ․ Գրքույկ մը սովորական աշխարհա– բարով, ԿՊ, 1879։ Նոր կյանք, ԿՊ, 1879։ Կրթա– կան խնդրույն վրա թուղթ առ պատրիարքն հայոց տեր Ներսես Վարժապետյան, ԿՊ, 1880։ Աղջկանց դաստիարակության վրա ճառ, ԿՊ, 1890։ Ազգագրություն Տեմիրճիպաշյանց, Վնն․, 1900։ Արձակ էջեր, նամակներ, քերթ– վածներ, Փարիզ, 1955։ Գրկ․ էսաճանյան Լ․, Եղիա Տեմիր– ճիպաշյան, ԿՊ, 1909։ Նազարյան Հ․, Եղիա Տեմիրճիսյաշյանի սիրային նամակնե– րը, ԿՊ, 1910։ Չ և ր ա զ Մ․, Կենսագրական մյուսիոններ,Փարիզ, 1929։ ճանաշյանՄ․, Պատմություն արդի հայ գրականության, Վնտ․, 1953։ Ա ս ա տ ու ր Հ․, Դիմաստվերներ, ԿՊ, 1955։ XIX դարի հայ փիլիսոփայական մտքի պատմությունից, գիրք 2, Ե․, 1980։ Ս․ Թոփչյան ՏԵՄՊ (իտալ․ tempo, < լատ․ tempus – ժամանակ), երաժշտ ու թյան մեջ՝ ստեղծագործության կատարման արագու– թյան աստիճանը, փաստորեն՝ մեւորի մասերի հաջորդման հաճախականությու– նը։ Որևէ ստեղծագործության բնույթն ու տրամադրությունը * հաղորդելիս, Տ–ին, ինչպես և դրա բացահայտ (հաճախ՝ կոնտ– րաստային) Փոփոխումներին ու նրբին, «աննկատ» տարբերակումներին (տես Ագոգիկա) նշանակալից դեր է վերապահ– վում։ Ուստի լադաինտոնացիայի և ռիթմի հետ միաժամանակ, Տ․ ևս արտահայտչա– կանության գործուն միջոց է։ Երաժշտ․ ստեղծագործություններում Տ․ խոսքերով նշվում է սկսած XVII դարից։ Այդ նպատա– կով գործածվում են գլխավորապես իտալ․ տերմիններ՝ ադաջո, աչեգրո, ան– դանաե, մոդերաաո, ւցրեսաո ևն, որոնք ցույց են տալիս կատարման մոտավոր արագությունը (երբեմն՝ միաժամանակ նաև ընդհանուր բնույթը)։ Տ–ի արագա– ցումը նշվում է accelerando, դանդաղեցու– մը՝ ritardando ևն, Տ․ վերականգնելը կամ սկզբնական Տ–ին վերադառնալը՝ a tempo կամ tempo primo, Տ․ խստիվ չպահպանելը (ազատ Տ–ով կատարելիս)՝ tempo rubato («գողացված» Տ․) կամ a piacere (ըստ ցան– կության)։ Տ․ նշել են նաև այլ լեզուներով, օրինակ, Ռ․ Շումանը՝ գերմ․, Կ․ Դեբյու– սին՝ ֆրանս․, Կոմիտասը՝ հայերեն ևն։ Հայկ․ խազագրության մեջ մեղեդիի կա– տարման անհրաժեշտ արագությունը հաս– կացվել է բուն խազագրերից ու դրանց հաջորդականությունից։ XIX դ․ նոր հայ– կական ձայնագրության մեջ սահմանված էին՝ Հույժ ծանր, Ծանր, Չափավոր, Մի– ջակ և Հորդոր նշումները և դրանց զուգոր– դումները, ժող․ և հոգևոր շատ երգեր, ան– կախ արագության նշումից, կատարվում են ագատ Տ–ով։ Երբեմն Տ–ային նշումն օգտագործվել է որպես ստեղծագործու– թյան կամ նրա մասի խորագիր, ինչպես, օրինակ, Բ․ Բարտոկի դաշնամուրային «Ալեգրո բարբարո» պիեսը կամ Ա․ Խա– չատրյանի «Մպարտակ» բալետից «Ադա– ջոն»։ Տ․ ճշգրիտ նշելու և վերարտադրելու համար օգտագործվում է մեւորոնոմը։ Ռ․ Աթայան
ՏԵՄՊԵՐ ԱՃՄԱՆ, վիճակագրական ու պլանային հարաբերական ցուցանիշներ, որոնք բնութագրում են երևույթի դինամի– կայի ինտենսիվությունը։ Որոշվում են երևույթի հաշվետու կամ պլանային և բազիսային (համեմատվող) ժամանակա– շրջանների բացարձակ մակարդակների հարաբերությամբ (տես նաև Դինամիկա– յի շարքեր)։ Տարբերում են բ ա զ ի ս ա–