Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/697

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ․ Պլուաարքոս, Զուգակշիոք, հ․ 3–4, Վնա․, 1833–34։ Դ ի Ո ն Կասսիոս, Հռոմեական պատմություն, Ե․, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունական աղբյուրներ 1)։ Ա ս տ ու ր– յան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդ մեջ ՝՝Հայաստանի և Հոովմա, Վնտ․, 1912։ Մանանդյան Հ․, Երկ․, հ․ I, Ե․, 1977։ Лопошко Т․, Об интересе римского народного трибуна к армянским делам, «ԲԵՀ», 1980, № 3։ Պ․ Հովհաննիսյան

ՏԻԳՐԱՆ Ա, Տ ի ր ա ն (ծն․ թ․ անհտ․– մ․ թ․ ա․ 96), Հայոց թագավոր մոտ մ․ թ․ ա․ 123-ից։ Արաւսշես Ա–ի որդին։ Հաջորդել է ավագ եղբորը՝ Արտավազդ И-ին։ Մովսես Խորենացին նրան հիշատակում է Տիրան անունով։ Տ․ Ա–ի գործունեության վերա– բերյալ տեղեկությունները սակավ են ու կցկտուր։ Հայտնի է, որ Արտաշես Ա–ի օրոք վարել է Հայաստանի արմ․ զորավա– րությունը։ Արտավազդ Ա–ի հետ դավով սպանել է կրտսեր եղբորը՝ քրմապետ Մաժանին։ Անզավակ Արտավազդ Ա–ի օրոք կարգվել է գահաժառանգ։ Տ․ Ա գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում։ Ապահովելով երկ– րի անկախությունն ու անվտանգությունը՝ զարկ է տվել տնտ․ զարգացմանը, հատել դրամներ։ Տ․ Ա–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ (քաղկոս և կես քաղ– կոս), որոնց մի երեսին դրոշմված է նրա դիմանկարը՝ հայկ․ թագով, դեմքով դե– պի ձախ, իսկ հակառակ երեսին՝ կենաց ծառի, հաղթանակի դիցուհու կամ Արա– մազդ աստծո պատկերները։ Դրամներն ունեն «Արքայի Տիգրանի հելլենասերի», «Արքայի Մեծի Տիգրանի հելլենասերի» և «Արքայի Մեծի Տիգրանի» հուն, մակա– գրությունները։ Ըստ ավանդության, Տ․ Ա մահացել է ճանապարհորդության ժամա– նակ (մնացել է ձնահյուսի տակ)։ Գրկ․ Մովսես Խորենացի, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։ Մանանդ– յան Հ․, Քննական պատմություն հայ ժողո– վըրդի, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Պ տ ու կ յ ա ն Զ․, Արտաշեսյան հարստության դրամները, Վնն․, 1969։ Պ․ Հովհաննիսյան

ՏԻԳՐԱՆ Р Մ և ծ (մ․ թ․ ա․ 140–մ․ թ․ ա․ 55), Հայոց թագավոր մ․ թ․ ա․ 96/95-ից, պետ․ և ռազմ, գործիչ։ Տիգրան М-ի որ– դին։ Մ․ թ․ ա․ մոտ 112–111-ին Պարթևա– ստանի ներխուժման դեմ Հայաստանի անհաջող պայքարից հետո գահաժառանգ S․ Р տրվել է պատանդ։ Մ․ թ․ ա․ 95-ին, Պարթեաստանի արքա Միհրդատ II Ար– շակունուն զիջելով Հայաստանի հվ–արլ․ գավառները (70 հովիտները), նա ազատվել է պատանդությունից և ժառանգել Հայոց գահը։ Առաջավոր Ասիայում հռոմ․ և պարթև, աշխարհակալությունների առաջ– խաղացման իրապայմաններում Տ․ Р վա– րել է երկիրը երկուստեք շրջափակումից զերծ պահելու հետևողական քաղաքակա– նություն։ Մ․ թ․ ա․ 94-ին նա ռազմա– քաղ․ դաշինք է կնքել Պոնտոսի Միհըր– դաւո VI թագավորի հետ (տես Հայ –պոն– տական դաշինք, մ․ թ․ ա․ 94)։ Մ․ թ․ ա․ 94/93-ին Ծոփքի թագավորությունը միաց– րել է Մեծ Հայքին, հիմնականում ավար– տելով իր նախորդների սկսած հայկ․ հո– ղերի միավորումը։ Տ․ Р վճռականորեն պայքարել է Կապադովկիայի նվաճման և դրանով իսկ Հայաստանին արմ–ից սպառնալու հռոմ․ փորձերի դեմ։ Այդ Տիգրան P-ի պատ– կերով դրամ նպատակով մ․ թ․ ա․ 93-ին նա արշավել է Կապադովկիա, գահընկեց արել Հռոմի դրածո Արիոբարզանին և, ընդառաջելով տեղական ավագանու ցանկությանը, գա– հին հաստատել կապադովկիական առաջ– նորդ Դորդիոսին։ Բայց հռոմ․ զորքերը՝ Սուչւայի գլխավորությամբ, մ․ թ․ ա․ 92-ին ներխուժել են Կապադովկիա, պարտու– թյան մատնել հայկ․ զորաբանակին և վե– րականգնել Արիոբարզանին գահի վրա։ Մ․ թ․ ա․ 92-ին Եփրատի մոտ կայացած հռոմեա–պարթևական բանակցություննե– րը ուղղված էին Հայաստանի դեմ։ Եփ– րատը ճանաչվել է երկու տերությունների ազդեցության ոլորտների սահման։ Պարթեաստանի սպառնալից դիրքը Տ․ P-ին հարկադրել է դադարեցնել առ– ճակատումը Հռոմի հետ։ Մ․ թ․ ա․ 91-ի պայմանագրով նա Կապադովկիան զի– ջել է իր դաշնակցին՝ Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին և պատերազմի նախապատրաստվել Պարթեաստանի դեմ։ Տ․ Բ վերակառուցել է զինվ․ ուժերը, hqn- րացրել հատկապես ծանր զրահավոր հե– ծելազորը և ստեղծել մարտունակ զորա– բանակ։ իբերիան և Աղվանքը ենթարկե– լով իրեն՝ ապահովել է թիկունքը հս–ում, Պարթեաստանի դեմ մ․ թ․ ա․ 87–85-ի պա– տերազմում նա ազատագրել է Միջագեւոք Հայոցը, Կորդուքը, Միգդոնիան և Հայաս– տանի հվ–արլ․ երկրամասերը, ապա դուրս մղել պարթևներին սահմանակից երկըր– ներից՝ Ադիաբենեից, Օսրոյենեից և Աարպաւոականից, որոնք այնուհետև դար– ձել են Տ․ P-ից կախյալ թագավորություն– ներ։ Մ․ թ․ ա․ 85-ի հայ–պարթև․ պայմա– նագրով Տ․ Բ Առաջավոր Ասիայում հաս– տատել է իր գերիշխանությունը, պարթև Արշակունիները նրան են զիջել «արքա– յից արքա» տիտղոսը։ Հռոմի տիրապե– տության հաստատումը Առաջավոր Ասիա– յում կանխելու համար, S․ P սերտ կապեր է հաստատել Ասորիքի հելլենիստ․ քա– ղաքների (Անտիոք, Լաոդիկեա, Ապամեա ևն) իշխող վերնախավերի հետ, որոնք մ․ թ․ ա․ 83-ին Ասորիքի թագավորության գահը հանձնել են նրան։ Դրանով Հայաս– տանն ու Ասորիքը միավորվել են ընդհա– նուր միապետի իշխանության ներքո։ Այդ նույն ժամանակաշրջանում S․ P տիրել է Կուէմագենեին և Դաշտային Կիլիկիային։ Արլ․ Միջերկրածովքում հաստատվելը եղել է Տ․ P-ի խոշոր դիվանագիտ․ հաջողու– թյունը։ Իր իշխանությունն այնտեղ կա– յունացնելու նպատակով S․ P ձեռնարկել է տեղական ավագանու շահերից բխող միջոցառումներ (ընդլայնել է պոլիսների քաղ․ իրավունքները, դրանցից խոշոր– ներին շնորհել հարկային արտոնություն– ներ, ապահովել առևտր․ ուղիների ան– վտանգությունը, ավագանուն ներգրավել արքունիք)։ S․ P հետամտել է ստեղծել Առաջավոր Ասիայի բոլոր քաղ․ ուժերը միավորող զորեղ տերություն և կասեցնել Հռոմի էքսպանսիան դեպի Արևելք։ Տիգ– րանակերւոի հիմնադրումով (մ․ թ․ ա․ 83–78) նա ստեղծել է կառավարման ընդ– հանուր կենտրոն։ Մ․ թ․ ա․ 78–77-ին Հա– յաստանում 300 հզ․ կապադովկիացի գյու– ղացիների և Կիլիկիայի 11 քաղաքների մոտ 100 հզ․ բնակիչների վերաբնակեց– մամբ ավելացրել է երկրի աշխատունակ և հարկատու բնակչության քանակը, խրա– խուսել հելլենիստ․ քաղաքաշինությունն ու հելլենիստ․ մշակույթի տարածումը։ Հելլենիզմի պատմության մեջ S․ P եղել է հելլենիստ․ վերջին մեծ տերության ստեղծողը։ Մ․ թ․ ա․ 70-ական թթ․ Տ․ P-ի գերիշխանությունը տարածվել է Կասպիէք ծովից մինչև Միջերկրականի արլ․ ափերը, Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կար– միր ծով։ Այդ ժամանակահատվածում հռոմ․ հեղինակները Տ․ P-ին անվանում են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր» ևն։ 70-ական թթ․ կեսից Տ․ P-ի տերության ներքին իրավիճակը բարդացել է։ Նրա ներքին քաղաքականությունը աջակցու– թյուն չի գտել հայ ավագանու որոշ հատ– վածի մեջ, որը և մ․ թ․ ա․ 73–71-ին ապըս– տամբել է Զարեհ արքայորդու գլխավորու– թյամբ։ Մ․ թ․ ա․ 73–69-ին S․ P Փյունի– կիայում և Հվ․ Ասորիքում ճնշել՜ է Հռոմի Աելևկյան դրածոների՝ Անտիոքոս XI 11-ի և նրա մոր՝ Կլեոպատրա–Աելենե թագու– հու, ինչպես նաև նրանց դաշնակցած Նա– բաթեայի և Հուդայի թագավորություն– ների ելույթը։ Այդ պատճառով նա ի վի– ճակի չի եղել օգնել Միհրդատ^ YI-ին և չեզոք դիրք է գրավել մ․ թ․ ա․ 73–71-ի հռոմեա–պոնտ․ պատերազմում։ Մ․ թ․ ա․ 71-ի ամռանը S․ P ապաստան է տվել պարտված Միհրդատ VI-ին և նրա մեծա– տոհմիկներին (2–4 հզ․ մարդ)։ Նա պատ– րաստվել է արշավել Պոնտոս՝ Միհրդատ VI-ին գահին վերահաստատելու և Հռոմի առաջխաղացումը կանխելու համար։ Սա– կայն Լուկոււչոսի գլխավորությամբ հռոմ․ բանակը ներխուժել է Հայաստան։ Հայ– հռոմ․ պատերազմի առաջին փուլը (մ․ թ․ ա․ 69-ի գարուն–աշուն) ավարտվել է Տ․ P-ի պարտությամբ։ Նվաճվել է Տիգրա– նակերաը (տես Տիգրանակերաի ճակա– աասարա մ․ թ․ ա․ 69), հռոմեացիների գերիշխանության տակ են անցել Ասորի– քը, Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան, Հայաստանի հվ–արմ․ նահանգների մի մասը։ Պատերազմի երկրորդ փուլում (մ․ թ․ ա․ 68–67) S․ P պայքարել է Հա– յաստանի անկախությունը պաշտպանելու համար։ Վճռական ճակատամարտում (տես Արածանիի ճակաաամարւռ մ․ թ․ ա․ 68) հայոց զորքը՝ Տ․ P-ի առաջնորդությամբ, պարտության է մատնել Լուկուլլոսի հռոմ․ բանակին և հարկադրել նահանջի։ Այս հաղթանակի շնորհիվ խափանվել են Ար– տաշատը գրավելու և Հայաստանը նվա– ճելու հռոմ․ ծրագրերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ասորիքի քաղաք– ների զգալի մասը և Միջագետքի իշխա– նապետություններն անցել են Հռոմի կող– մը, իսկ Պոմպեոսը նոր ուժեր է կենտրո– նացրել Դաշտային Կիլիկիայում՝ Հայաս–