Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/698

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տան արշավելու համար, S․ P անհրաժեշտ է գտել հաշտվել Հռոմի հետ։ Սակայն դը– րան խանգարել է գահաժառանգ որդու՝ Տիգրան Կրտսերի գլխավորությամբ թիկունքում բռնկված ապստամբությունը (մ․ թ․ ա․ 67-ին)։ Զբաղված լինելով ապըս– տամբության ճնշմամբ՝ Տ․ Բ չի կարողա– ցել կանխել հռոմեա–պարթև․ ռազմ, դա– շինքը Հայաստանի դեմ։ Պարթև, զորքե– րը ներխուժել են Հայաստան և պաշարել Արտաշատը, սակայն S․ Բ պարտության է մատնել նրանց և դուրս մղել երկրի սահ– մաններից։ Այդ հաղթանակը խարխլել է հռոմեա–պարթև․ դաշինքը, և Պոնտոսը գրաված Պոմպեոսն ընդունել է վերստին հզորացած Տ․ P-ի հաշտության առաջար– կը։ Հռոմի հետ կնքված հաշտությամբ (տես Արտաշատի ւցայսանագիր մ․ թ․ ա․ 66) Հայաստանը պահպանել է իր պետ․ սուվերենությունը և տարածքային ամ– բողջականությունը (Եփրատից մինչև Կուր և Կասպից ծով)։ Puijg հաշտությունից հե– տո էլ S․ P շարունակել է Հռոմը դիտել որ– պես Հայաստանի գլխ․ թշնամի և վարել է Պարթևաստանի հետ մերձեցման քաղա– քականություն։ Մ․ թ․ ա․ 64-ին S․ P Պար– թևաց Հրահատ III թագավորի հետ կըն– քել է պայմանագիր, որով հիմք է դրվել Հռոմի դեմ հայ–պարթև․ ռազմաքաղ․ հա– մագործակցության։ Դրանով իսկ S․ P խափանել է Հայաստանը նվաճելու Հռոմի և Պարթևաստանի ծրագրերը, պահպանել պետության անկախությունն ու տարած– քային միասնությունը։ Պահպանվել են Տ․ P-ի պատկերով և տիտղոսների տարբերակներով բազմաթիվ դրամներ (բրոնզ, արծաթ), որոնք հատ– վել են Հայաստանում (Արտաշատ, Տիգ– րանակերտ) և Ասորիքում (Անտիոք, Դա– մասկոս)։ Տ․ P-ի կերպարին անդրադարձել են շատ գրողներ (Ղ․ Ալիշան, Պ․ Դուրյան, Վ․ Բրյու– սռվ* Ա․ Ամֆիտեատրով, Խ․ Դաշտենց, Հ․ ւսաչաարյան, Պ․ Զեյթունցյան և ուրիշ– ներ) և կոմպոզիտորներ (Ա․ և Դ․ Սկար– լատիննր* Ն․ Պիչչինի, Ք․ Վ․ Գլյուկ, Գ․ Հենդել և ուրիշներ)։ Գրկ․ Աստուրյան Հ․, Քաղաքական վե– րաբերություններ ընդ մեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ․, 1912։ Հրանտ Արմեն, Մեծն Տիգրան, 2 հրտ․, Կահիրե, 1957։ Մ ա– ն ա ն դ յ ա ն Հ․, Տիգրան Բ և Հռոմը, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Манасерян Р․, Процесс образования державы Тиграна II, «Вест– ник древней истории», 1982, >6 2․ Ռ․ Մանասերյան

ՏԻԳՐԱՆ Գ (ծն․ թ․ անհտ․–մ․ թ․ ա․ 8), Հայոց թագավոր մ․ թ․ ա․ 20-ից։ Արտա– շեսյան հարստությունից, Արտավազղ Я-ի որդին։ Հաջորդել է ավագ ՞եղբորը՝ Ար– տաշես P-ին։ Մ․ թ․ ա․ 34-ին հոր և կըրտ– սեր եղբոր՝ Արտավազդի հետ, Անտոնիո– սը գերեվարել է Եգիպտոս։ Ակտիումի ճակատամարտից (մ․ թ․ ա․ 31) հետո Դա– յոս Օկտավիանոս (Օգոստոս Օկտավիա– նոս) կայսեր կարգադրությամբ տարվել է Հռոմ և դաստիարակվել նրա պալատում։ Տ․ Դ Հռոմի ձեռքին դարձել է հայկ․ գա– հի հավակնորդ, ընդդեմ Արտաշես P-ի, որը վարում էր հակահռոմ․ քաղաքակա– նություն։ Արտաշես P-ին տապալելու և Տ․ Գ–ին գահ բարձրացնելու նպատակով, մ․ թ․ ա․ 20-ին Օգոստոս Օկտավիանոսը իր որդեգիր Տիբերիոս Կլավդիոս Ներոնի գլխավորությամբ խոշոր բանակ է ուղար– կել Հայաստան։ Նույն ժամանակ, հռոմ․ կողմնորշում ունեցող ուժերը դավադրա– բար սպանել են Արտաշես P-ին և դիմել Օգոստոս Օկտավիանոսին, խնդրելով Տ․ Դ–ին հռչակել Հայաստանի թագավոր, որն իրականացրել է Տիբերիոսը։ Այդ քայլը Հռոմում դիտվել է մեծ նվաճում և շուքով նշվել (հատվել են ոսկե և արծա– թե դրամներ՝ «Հայաստանը նվաճված» լատիներեն մակագրությամբ, նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսը, Հորատիոսը, Վերգիլիոսը գրել են ներբողներ)։ Հա– յաստանը թուլացնելու նպատակով Հռոմը նրանից անջատել է Ատրպատականը և այնտեղ թագավոր հռչակել իր դրածո Արիոբարզանին։ Սակայն Տ․ Դ չի դարձել Հռոմի հլու կամակատարը։ Իսկ մ․ թ․ ա․ 10-ին ընդհանրապես հրաժարվել է հռոմ․ կողմնորոշումից և վարել անկախ քաղա– քականություն։ Տ․ Գ–ի վերակողմնորոշ– ման վկայությունն են պարթևական ոճով հատած նրա դրամները, որոնց վրա, ի տարբերություն արտաշեսյան ավանդա– կան դրամների, նա պատկերված է կարճ մորուքով և արլ․ հանդերձանքով։ Առանձ– նակի հետաքրքրություն են ներկայաց– նում այն դրամները, որոնց մի երեսին Տ․ Գ պատկերված է ամբողջ հասակով, դեպի ձախ դարձած՝ հագին երկար պատ– մուճան, գլխին՝ Հայոց ավանդ, թագը, աջ ձեռքը առաջ պարզած, իսկ ձախով երկար գավազան բռնած, մյուս երեսին՝ հաղթանակի թևավոր դիցուհին կամ առ– յուծի գլուխ։ Տ․ Գ–ի դրամներն ունեն «Ար– քայի Մեծի Տիգրանի հայրասերի և հելլե– նասերի» և «Արքայի Մեծի Տիգրանի աստծո» հուն, մակագրությունները։ Տ․ Գ–ին հաջորդել են որդին՝ Տիգրան Դ–ն, և դուստրը՝ էրատոն։ Գրկ․ Դ իոն Կ ա ս ս ի ո ս, Հռոմեական պատմություն, Ե․, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի U հայերի մասին 9, Հին հունա– կան աղբյուրներ 1)։ Հրանտ Ա ր մ և ն, Ան– կում Արտաշեսյան հարստության, Բեյրութ, 1967։ Մանանդյան Հ․, Քննական տե– սություն հայ ժողովրդի պատմության, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Тацит, Соч․, т․ 1, М․–Л․, 1969; Момзен Т․, История Рима, т․ 5, М․, 1949; Debevoi se N․, A Political History of Parthia, Chicago, 1938․ Պ․ Հովհաննիսյան

ՏԻԳՐԱՆ Դ (ծն․ թ․ անհտ․–1), Հայոց թագավոր մ․ թ․ ա․ 8–5-ին և մ․ թ․ ա․ 2– մ․ թ․ 1-ին։ Արտաշեսյան հարստությու– նից, Տիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ էրատոյի հետ։ Տ․ Դ–ի գործունեու– թյան մասին տեղեկությունները կցկտուր են․ հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթող․ նկրտումներին։ Անհանգստացած Տ․ Դ–ի ինքնուրույն քաղաքականությու– նից՝ Օգոստոս Օկտավիանոս կայսրը մ․ թ․ ա․ 5-ին Հայաստան է ուղարկել հռոմ․ բանակ, որը տապալել է Տ․ Դ–ին և էրատոյին, հայկ․ գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռո– մում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ․ թ․ ա․ 2-ին ապստամբել է և վերըս– տին գահ բարձրացրել Տ․ Դ–ին ու էրա– տոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տ․ Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկ– տավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոս– տոս Օկտավիանոսը Տ․ Դ–ին հանձնարա– րել է ներկայանալ Արևելքում հռոմ․ բա– նակների ընդհանուր հրամանատար Գա– յռս Կեսարին։ Սակայն այդ այցելությու– նը չի կայացել, մ․ թ․ 1-ին Տ․ Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռ– նաբնակների ասպատակիչ հարձակում– ները ետ մղելու ժամանակ։ Տ․ Դ–ի անունով պահպանված դրամնե– րը բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները կտրված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տ․ Դ պատկեր– ված է երկար ու խիտ մորուքով, «Արքա– յի Մեծի Տիգրանի» հուն, մակագրությամբ։ Երկրորդ գահակալության շրջանի դրամ– ներին Տ․ Դ պատկերված է Արտաշեսյան– ների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, հակառակ կողմում էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած։ Դրանք ունեն «Արքայից արքայի Տիգրա– նի» և «էրատո՝ Արքայի Տիգրանի քույրը» հուն, մակագրությունները։ Գրկ․ Դ ի ո ն Կ ա ս ս ի ո ս, Հռոմեական պատմություն, Ե․, 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունա– կան աղբյուրներ 1)։ Աստուրյան Հ․, Քաղաքական վերաբերություններ ընդ մեշ Հայաստանի և Հռովմա, Վնտ․, 1912։ Հրանտ Արմեն, Անկում Արտաշեսյան հարստու– թյան, Բեյրութ, 1967։ Մ անանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմու– թյան, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Պ․ Հովհաննիսյան

ՏԻԳՐԱՆ և (ծն․ թ․ անհտ․–36), Հայոց թագավոր 6-ին։ Հրեաստանի թագավոր Հերովդես I-ի որդի Ալեքսանդրի և Կա– պադովկիայի Արքելաոս թագավորի դուս– տըր Գլափյուրայի (մոր գծով Արտաշես– յան) զավակը։ Տ․ Ե–ին Հայոց արքա է հըռ– չակել Օգոստոս Օկտավիանոս կայսրը՝ ապստամբության ժամանակ սպանված հռոմ․ դրածո Արտավազդ Դ–ի փոխարեն։ Սակայն հայ ժողովուրդն ապստամբել է և կրկին գահ է բարձրացրել էրատոյին։ Գահազրկված Տ․ և փախել է Հռոմ, որտեղ 36-ին գլխատվել է Տիբերիոս կայսեր հրամանով։ Տ․ Ե–ի անունով պահպանվել են պղնձյա դրամներ, որոնց մի երեսին նա պատկեր– ված է հայկ․ ավանդական թագով, իսկ հակառակ երեսին՝ մարտակառքով, ձեռ– քին դափնեճյուղ՝ ի նշան հաղթության։ Դրամներն ունեն «Արքայի Մեծի Տիգրա– նի» հուն, մակագրությունը։ Գրկ․ Դիոն Կասսիոս, Հռոմեական պատմություն, Ե„ 1976 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 9, Հին հունա– կան աղբյուրներ 1)։ Մանանդյան Հ․, Քննական տեսություն հայ ժողովրդի պատմու– թյան, Երկ․, հ․ 1, Ե․, 1977։ Тацит, Соч․, т․ 1, М․–Л․, 1969․ Պ․ Հովհաննիսյան

ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱԺԴԱՀԱԿ», հին հայկ․ առասպելավիպական շարքին («Վիպա– սանք») պատկանող առանձին վեպ («Մեծն Տիգրանի վեպ»)՝ ավանդված Մովսես Nn- րենացու «Հայոց պատմությամբ» (Ա,