Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ճանաչվել է նաև որպես մանկական գրքեր պատկերազարդող։ ՉՍՍՀ պետ․ (1954), ՉՍՍՀ խաղաղության (1958) մրցանակներ։


ՏՐՈԳ Օգերմ․ Trog, բառացի՝ տաշտ), սառցադաշտի գործունեության հետևան քով առաջացած խոր և զառիկող լանջերով լեռնային հովիտ։ Լայնակի կտրվածքը սովորաբար Ս–աձև կամ տաշտաձև է՝ ընդարձակ, թեք, գոգավոր հատակով ու զառիթափ կողերով, որոնք որոշ բարձրության վրա ունենում են հարթ ու թեքված մակերես։


ՏՐՈԳՈՍ Պոմպեոս (Pompeius Trogus) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), մ․ թ․ ա․ I–մ․ թ․ 1 դդ․ հռոմեացի պատմագիր։ Նրա գրած համաշխարհային պատմությունը՝ «Փիլիպպոսի պատմությունը» (44 գիրք, չի պահ պանվել), մեզ հասել է շնորհիվ Տ–ի աշխատության գրքերի նախաբանների («Պրոլոգներ») և II–III դդ․ հռոմ․ պատ մագիր Յուաոինոսի՝ Տ–ի երկի կատարած համառոտության։


ՏՐՈԻՑԵ–ՍԵՐԳԻՅԱՆ ՄԱՅՐԱՎԱՆՔ ռուս, ամենամեծ մենաստանը, ճարտ․ համալիր։ Գտնվում է Մոսկվայից 71 կմ հս․, այժմյան Զագորսկում։ XIV դ․ կեսին հիմնադրել է Սերգիյ Ռադոնեժսկին։ 1540–50-ին կառուցվել են մենաստանի 12 աշտարակներով քարե պարիսպները (ամրացվել են XVII դ․ կեսին, բարձրութ․ 10–14 մ, լայնութ․ 5,5–6 մ)։ 1744-ից մենաստանը անվանվել է մայրավանք։ 1742-ից Տ–Ս․ մ–ում գործում է հոգևոր սեմինարիա, 1814-ից՝ նաև հոգեվոր ակադեմիա։ XIV– XVII դդ․ եղել է մշակութային խոշոր կենտրոն Ռուսիայի ամենամեծ գրադարանով և գրչատնով, այստեղ են ապրել և ստեղծագործել գրող ներ Եպիֆանի Պրիմուդրին, Պախոմի Լոգոֆետը, Մաքսիմ Գրեկը, Ավրաամի Պա– լիցինը, գեղանկարիչներ Անդրեյ Ռուո-Աովը, Դանիիւ ՉյոռԿին, Փոբագրագարդող Ամվրոսին։ Եղել է խոշորագույն ֆեոդ, հողատեր և ճորտատեր։ ժամանակի ընթացքում մենաստանի տարածքում կազ մավորվել է գեղատեսիլ ճարտ․ անսամբլ, որն ընդգրկում է ավելի քան 50 շենք և շի նություն, այդ թվում՝ Տրոիցկի (Երրորդու թյան, սպիտակ քարից, 1422–23, պատ կերակալը՝ Անդրեյ Ռուբլյով և Դանիիլ Չյոռնի) և Ուսպենսկի (Վերափոխման, 1559–85, որմնանկարները՝ 1684) տա ճարները, Դուխովսկայա (1476, Պսկովի Տրոիցե–Սերգիյան մայրավանքի Տրոիցկի տաճարը (1422–23) ճարտ–ներ), հնգագմբեթ, վերդարպասյա Հովհաննես Նախակարապետի (1699), Միխեևսկի (1734), Ամոլենսկի (1745–48, բարոկկո) և այլ եկեղեցիները, հիվանդա սենյակները Զոսիմայի և Մավվատիի եկեղեցիով (1635–38), սեղանատունը Սերգիի եկեղեցիով (1686–92), վանականների խուցերի մասնաշենքերը (XVII– XIX դդ․), միտրոպոլիտի սենյակները (գլխ․ ճակատը՝ 1778), հնգահարկ զանգակատունը (1740–70, ճարտ–ներ՝ Ի․ Շու– մախեր, Ի․ Ֆ․ Միչուրին, Դ․ Վ․ Ուխտոմսկի, բարոկկո, բարձր․ 88 մ)։ 1920-ին Տ–Ս․ մ–ում ստեղծվել է պատմագեղարվեստական թանգարան, 1940-ից՝ թանգարան արգելոց․ ընդգրկում է XIV– XVII դդ․ հին ռուս, գեղանկարչության և կիրառա կան արվեստի, XVII դ․–XX դ․ սկզբի ժող․ արվեստի, ինչպես և սովետական ժամանակաշրջանի դեկորատիվ–կիրառական արվեստի խոշոր հավաքածուներ։ Մշակված է և իրականացվում է Տ–Մ․ մ–ի ամբողջ ճարտ․ անսամբլի վերականգնման նախագիծը։ Бал дин В․ И․, Архитектурный ансамбль Троице-Сергиевой лавры, М․, 1976․


ՏՐՈԼԵՅԲՈՒՍ (անգլ․ trolleybus, trolley- կոնտակտային հաղորդալար, հոլովակային հոսանընդունիչ և bus – ավտոբուս), քաղաքային անռելս էլեկտրական տրանսպորտի միջոց։ Տ․ էներգիա է ստանում 500–600 վ (սակավ 750 վ) լարման հաստատուն հոսանքի ցանցից՝ կոնտակտային հաղորդալարի միջոցով։ ժամանակակից Տ․ զարգացնում է 65–70 կմ/ժ արագություն։ Այն ունի մի շարք առավելություններ տրամվայի (ռելսուղիների բա ցակայություն, թեթև և անաղմուկ ընթացք, վազանց կատարելու հնարավորություն) և ավտոբուսի (էլեկտրական քարշ, մթնոլորտն աղտոտող գազերի բացակայություն) նկատմամբ, սակայն մանևրայնությամբ շլիշում է ավտոբուսին։ Տ–ի ստեղծման և կիրառման աշխատանքներն սկսվել են դեռևս XIX դ․ 80-ական թթ․՝ Գերմանիայում։ ՍՍՀՄ–ում առաջին Տ–ներն ստեղծվել են 1933-ին, իսկ 1934-ին Մոսկվայում սկսվել է դրանց գործարկումը։ 60–70-ական թթ․ Տ․ կիրառություն է գտել ՍՍՀՄ մի շարք խոշոր քաղաքներում։ Երևանում Տ–ի երթևեկու թյունն սկսվել է 1949-ին։ 1962-ից Տ–ներ են շահագործվում նաև Լենինականում։ 1986-ին Երևանի Տ–ի ցանցի երկարությու նը եղել է 256 կմ, երթուղիների թիվը՝ 25։ Ավտոբուսի համեմատությամբ Տ–ի մեծ տարողության շնորհիվ վերջինիս շահագործումն առավել արդյունավետ է լարված ուղևորահոսքեր ունեցող գծերում։


ՏՐՈՀԱԿ տես Տակա։


ՏՐՈՀՈՒԹՅՈՒՆ արտասանվածքի մասնատումը առանձին հատվածների, որոն ցից յուրաքանչյուրն արտահայտում է որևէ միտք կամ իմաստ։ Տ․ կարող է արտա հայտվել ինչպես դադարով, այնպես էլ հնչերանգով։ Արտասանվածքում նախադասությունները տրոհվում են դադարով և հնչերանգով, իսկ շարույթները՝ դադարով կամ հնչերանգով։ Ավելի փոքր միա վորները՝ հնչաբառերը, սովորաբար չեն տրոհվում, սակայն կարող են տրոհվել, եթե հատուկ ընդգծվում են և դառնում ինքնուրույն շարույթ։ Նախադասության որոշ անդամներ նույնպես կարող են տրոհվել մյուսներից։ Ցուրահատուկ Տ․ ունեն նախադասության համազոր անդամները։ Այլ է բացահայ տիչի Տ․ բացահայտյալից, որն ունի իրեն հատուկ հնչերանգը և կետադրությունը (Երևանը՝ Հայաստանի մայրաքաղաքը, այսօր ծաղկում է)։ Տ․ օգտագործվում է նաև նախադասության որևէ անդամի զեղչման դեպքում (անցյալ տարի մենք հանգստացել ենք Սևանում, այս տարի՝ Կիրովականում)։ Տրոհվում են նաև կոչական բառերը (Արմւմ, դու ե՞րբ էիր մեկնելու)։ Գրավոր խոսքում տրոհումն արտահայտվում է Տ–յան նշաններով՝ վեր ջակետ, կետ, ստորակետ, բութ, գիծ, ստորակետ–գիծ։ Ա․ Խաչատրյան

ՏՐՈՄԲԵՏՏԻ (Trombetti) Ալֆրեդռ( 1866- 1929), իտալացի լեզվաբան։ Իտալ․ ակադեմիայի անդամ (1929)։ Բոլռնիայի հա մալսարանի պրոֆեսոր (1904-ից)։ Առաջ է քաշել աշխարհի լեզուների մոնոգենեզի (ընդհանուր ծագման) հիպոթեզը, որն ապացուցում էր բառային և քերականա կան ֆորմանտների համադրությամբ։ Մեթոդիկայի անկատարությունը Տ–ին թույլ չտվեց հաստատելու իր առաջարկած ծագումնաբանական դասակարգման և մո– նոգենեզի հիպոթեզի ճշմարտացիությունը, սակայն նրա հավաքած նյութը պարունակում է ուշադրության և մանրազնին ստուգման արժանի շատ համադրություն ներ։ Նոստրատիկ լեզուներին վերաբերող համեմատությունների մի մասը հաստատվեց այդ լեզուների միջև պարբերական հնչյունական համապատասխանություն–ներ գտնելուց հետո։ Նա առաջինը ապա ցուցեց սանդավե լեզվի պատկանելու թյունը կոյսան լեզուներին։ Տ․ հեղինակ է նաև բասկերենին, էտրուսկերենին, Սեմական, հնդկացիական և ա/ւ fbqmtibpji նվիրված աշխատությունների։ Գրկ․ Scritti in onore di Alfredo Trombetti, Milano․ ՝ 1938․


ՏՐՈՄԲՈՆ (իտալ․ trombone, < tromba – փող), պղնձյա փողային նվագարան։ Տ–ի պատկերները և նրա մասին հիշատակու թյուններ հանդիպում են XV դարից։ Կազմված է երկար, գլանաձև, երկու ան գամ կորված, մոտ 15 մմ տրամագծով փողից (երկ․ մոտ 3000 մմ է), որն ավարտվում է լայն փողալայնուկով, փողի մյուս ծայրին դրվում է թասաձև մունդշտուկը։ Գոյություն ունի՝ միջին մասը շարժական, այսպես կոչված, ցուգտրոմբոն և կափույրիկներով Տ․, որ ստեղծվել է XIX դ․ 1-ին կեսին։ Հայտնի է Տ–ի 6 տարատեսակ՝ սոպրանոյից մինչև կոնտրաբաս։ Տ․ հիմնականում նվագախմբային գործիք է։


ՏՐՈՄՊ (ֆրանս․ trompe) ճարտարապետ ու թյան մեջ, քարե որմածքով բրգաձև, կոնաձև կամ գնդաձև թաղի մասկազմող կառուցվածքային տարր, որ հիմնականում ծառայում է գմբեթատակ քառակուսուց գմբեթի շրջանաձև հիմքին անց նելու համար։ Կիրառվում է միաշարք, երկշարք կամ եռաշարք դասավորությամբ։ Ստորին շարքի Տ–ները տեղադրվում են գմբեթատակ քառակուսու անկյունային