միջնադարյան ճարտ–յան մեջ (ռուսականում՝ առավելապես XVII դ․)։ Հայ ճարայան մեջ հայտնի է V դարից (Ողջաբերդ, Զովունիի Պողոս–Պեարոս), լայն կիրառություն է գտել VI –VII դդ․ (Օձուն, Պտղնի, Մաստարա, Դայանե ևն), հարատևել՝ մինչև X դ․ (Վանեվան, Կար– Գմբեթատակ հիմքից գմբեթին փոխանցման տրոմպային համակարգ սի Առաքելոց, Աանահինի Ս․ Աստվածա ծին, վերջինում՝ առագաստների հետ միատեղ)։ Նույն նպատակին ծառայող կառուցվածքային հնարք է նաև առա գաստը։ Գ․ Շ ախկյան․
ՏՐՈՅԱ (հուն․ Tpota), Ի լ ի ո ն (հուն․ "IXiov), հնագույն քաղաք Փոքր Ասիայի հս-արմ-ում, Տրովադայի քաղ․ խոշոր կենտրոնը մ․ թ․ ա․ Ill–II հազարամյակներում։ Տրոյական պատերազմի մասին հին հուն, էպոսից հայտնի Տ․ հայտնա բերվել է 1865-ին՝ Հիսարլըկ բլրի հնա– գիտ․ պեղումների հետևանքով։ 1870– 1880-ական թթ․ Տ–ում պեղումներ է կատարել Հ․ Շչի մանը, այնուհետև՝ գերմանացի հնագետ Վ․ Դյորպֆելդը (1893–94) և ամերիկացի հնագետ Կ․ Բլեգենը (1932– 1938)։ Նրանք բացել են վաղ, միջին, ուշ բրոնզի և երկաթի դարերի հնագիտ․ շերտեր։ Մ․ թ․ ա․ 3000–2500-ին Տ․ եղել է հաստ պարիսպներով (մինչև 3 մ) բերդ։ Բնակիչներն զբաղվել են հողագործու թյամբ և անասնապահությամբ, ձուլել պղինձ։ Հրդեհից (մ․ թ․ ա․ մոտ 2500) հետո կառուցել են նոր, աշտարակներով ամրացված, մինչև 4 մ հաստությամբ պարիսպներ։ Մ․ թ․ ա․ մոտ 2500–2200-ին եղել է արքայանիստ կենտրոն, որի պա լատը գտնվել է միջնաբերդում։ Ստորին լանջերին եղել են ավագանու տները։ Տ–ի հարստության մասին վկայում են բազմաթիվ գանձերը (հատկապես «Պրիամոսի գանձը»՝ ոսկե, արծաթե ու պղնձե առարկաներով, բրոնզե ու քարե զենքե րով)։ Մ․ թ․ ա․ մոտ 2200-ին Տ․ հրդեհվել է։ Մինչև հաջորդ ավերվելը (մ․ թ․ ա․ մոտ 1800) Տ–ում շարունակ զարգացել են մշա կութային տեղական ավանդույթները։ Մի ջին բրոնզի դարաշրջանում (մ․ թ․ ա․ մոտ 1800–1300) Տ–ում տարածվել են շինարար․ նոր մեթոդներ և խեցեղեն, քաղաքը շրջափակվել է հղկված քարե պարիսպ ներով, աշտարակներով ու հմտորեն պաշտպանված 5 դարպասներով։ Մ․ թ․ ա․ մոտ 1260-ին Տ․ հրկիզվել և կործանվել է Տրոյական պատերազմի հետևանքով։ Աքայացիների հեռանալուց հետո վերա ծնված քաղաքը պահպանել է մշակութային հին ավանդույթները, սակայն դարձել է նվազ նշանակություն ունեցող կենտրոն։ Մ․ թ․ ա․ 1190-ին վերաբնակիչների նոր խումբը Բալկանյան թերակղզուց բերել է բրոնզե զենքերի նոր ձևեր և ծեՓածո ամանեղեն։ Մ․ թ․ ա․ մոտ 1100-ին Տ․ ավեր վել է նոր ռազմ, հարձակումից։ Միայն մ․ թ․ ա․ մոտ 700-ին հույները Տ–ի տեղում հիմնել են Նոր Իլլիոն անունով քաղաք։ Գրկ․ Б л а в а т с к а я Т․ В․, Ахейская Греция, М․, 1966; В 1 е g е п С․ W․, Troy and the Troyans, N․ Y․, 1963․
ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ ըստ հին հուն, առասպելաբանության՝ Տրոյայի պատերազմի 10-րդ տարում Ոդիսևսի խորհրդով կառուցված փայտե հսկա ձի։ Տրոյան պաշարած հույներն իբր դրա մեջ թաքցրել են մի քանի ընտիր ռազմաջոկատ, այն թո ղել քաղաքի արտաքին պարսպի մոտ և հեռացել՝ ձևացնելով, որ վերացնում են պաշարումը։ Տրոյացիներն, անտեսելով Լաոկոոն քրմապետի նախազգուշացում ները և հավատալով հույն լրտեսի կեղծ խոսքերին, թե փայտե ձիուն տիրող քաղաքը դառնալու է անառիկ, այն տեղափո– խել են պարիսպներից ներս և զետեղել Աթենաս դիցուհու տաճարի մոտ։ Գիշերը դրա միջից դուրս եկած զինվորները բացել են բերդապարսպի դարպասները և ներս թողել հուն, զորքերին, որոնք գրավել ու կործանել են Տրոյան։ <Տ․ ձ․» ար տահայտությունն այլաբանորեն նշանա կում է նվեր թշնամուն՝ նրան խաբելու, ծուղակը գցելու և կործանելու նպատա կով։
ՏՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ հուն, ավան դության համաձայն, Միկենեի թագավոր Ագամհմնոնի գլխավորած աքայական թա գավորների դաշնակցության պատերազմը Տրոյայի դեմ։ Հուն, ավանդության հա ղորդումները հաստատվել են Տրոյայի պեղումներով, մ․ թ․ ա․ մոտ XIII դ․ կեսին քաղաքը ենթարկվել է երկարատև պաշարման և ավերվել (մ․ թ․ ա․ մոտ 1260-ին)։ Ավանդությունների համաձայն, որոնց մի մասն արտացոլված են <Իչիական> և <Ոդի սական> պոեմներում, պատերազմի առիթը Տրոյայի Պրիամոս թագավորի որ դի Պարիսի (Ալեքսանդր) կողմից Ապար– տայի թագավոր Մենելայոսի կնոջ՝ Հե– լենեի առևանգումն էր։ Օգնության կան չելով հուն, պետությունների արքաներին, Մենելայոսն ու նրա եղբայր Ագամեմնոնը մեծ նավատորմով նավել են դեպի Տրովադա։ Տաս տարի հույները պաշարել են Տրոյան, ապա խորամանկորեն գրավել քաղաքը (այսպես կոչված, տրո յական ձիու շնորհիվ)։ Ռազմ, գործողու թյունների ժամանակ, որոնք հիմնակա նում հայտնի ռազմիկների մենամարտեր էին, հույների մեջ փառաբանվել են Աքիլ– լեսը, Ոդիսևսը, Ագամեմնոնը, Պատրոկլեսը և ուրիշներ, տրոյացիների մեջ՝ Հեկ– տորը, Գլավկոսը, Մարպեդոնը և էնեասը։ Տ․ պ․ Փոքր Ասիա հույների ներթափանց ման փուլերից մեկն է, որն սկսվել է մ․ թ․ ա․ XVI դ․ և ուժեղացել մ․ թ․ ա․ XIII դ․ (խեթական պետության թուլացման ժամանակ)։ Տրոյացիների պարտու թյունը հեշտացրել է դորիացիների կող մից Հունաստանից դուրս մղված աքա յացիների մի մասի վերաբնակեցումը Փոքր Ասիայում։ Ըստ Մովսես Ւարենացու, Տ․ պ–ին, Տրոյայի կողմում, մասնակցել է հայ նա– հապետ Զարմայրը, որն առաջնորդել է հայկ․ և եթովպ․ զորքը, վիրավորվել ճա կատամարտում և զոհվել։ ․․․ՏՐՈՆ (էչեկտրոն բառի կրճատումը), էլեկտրավակուումային սարքերի անուն ների ավանդական վերջավորությունը (օրինակ, գազատրոն, իգնիտրոն, տի– րատրոն)։
ՏՐՈՆՀԵՅՄ (Trondheim), քաղաք –նավա հանգիստ Նորվեգիայի հս–արմ–ում, Տրոն– հեյմս Ֆիորդի ափին։ Մյոր–Տրյոնելագ Ֆյուլկեի վարչական կենտրոնն է։ 135 հզ․ բն․ (1980)։ Կա մեքենաշինություն, սննդի, փայտամշակման, կարի արդյունաբերու թյուն։ Նավահանգստի բեռնաշրջանառությունը մոտ 1 մլն տ է։ Ունի համալսարան։ Հիմնադրվել է 997-ին։ Նորվեգ․ թագավո րության հին մայրաքաղաքը, 1152-ից Նիդարոսի արքեպիսկոպոսի նստավայ րը։ Մինչև 1380-ը և 1814-ից՝ նորվեգ․ թա գավորների թագադրման վայրը։ 1930-ի հունվ․ 1-ին Տ․ վերանվանվել է Նիդարոս, սակայն 1931-ին վերստին անվանվել է Տ․։ Նորվեգիայի գերմանաֆաշիստ․ օկու պացիայի տարիներին (1940–45) Տ․ Դի մադրության շարժման շրջաններից մեկն էր։ Օկուպացիայից ազատագրել են Դի մադրության շարժման ուժերը 1945-ի մայիսին։ Պահպանվել են XII–XVIII դդ․ ճարտ․ հուշարձաններ։
ՏՐՈՊԻԶՄՆԵՐ (< հուն․ троло£ – ուղղություն, շրջադարձ), արտաքին գործոնների միակողմանի ազդեցությամբ պայ մանավորված բույսերի օրգանների (ցո ղուն, տերև, արմատ) շարժումներ։ Տ–ի (ինչպես և նաստիաների) հիմքում ընկած է գրգռելիության երևույթը։ (Տես Գրգռա կանություն)։ Պրոցեսը սկսվում է, երբ բույսը արտա քին գրգիռ է ընկալում, որի հետևանքով օրգանի գրգիռ ընկալող և դրան հակառակ կողմերի միջև առաջանում են ֆիզիոլո գիական տարբերություններ։ Դրան հաջորդում է ազդանշանի հաղորդման փու լը, և ի վերջո ի հայտ է գալիս հակազդե ցությունը՝ անհավասար աճման հետևան քով առաջացած թեքումը կամ պտույտը։ Ըստ գրգռի բնույթի տարբերում են լույսի ազդեցությամբ (ֆոտոտրոպիզմ), երկրի ձգողությամբ (գեոտրոպիզմ), հպմամբ (տիգմոտրոպիզմ), վնասվածքով (տրավմատրոպիզմ), ջերմությամբ (թերմոտրոպիզմ), էլեկտրականությամբ (էլեկտրա տրոպիզմ), քիմ․ նյութերի ազդեցությամբ (քեմոտրոպիզմ) պայմանավորված Տ․։ Առավել ընդունված է Տ–ի բացատրման հորմոնային տեսությունը, ըստ որի Տ․ պայմանավորված են բույսի օրգանի տար բեր մասերում աուքսինի պարունակության տարբերությամբ, օրինակ, ցողունի լու սավորված կողմում այդ հորմոնի քանակը ավելի քիչ է, քան ստվերում, այդ պատ ճառով վերջինիս բջիջներն ավելի արագ են աճում, և օրգանը թեքվում է դեպի լույ սը (դրական ֆոտոտրոպիզմ)։ Հորիզո նական դիրքում գտնվող ցողունի մեջ աուքսինն ավելի շատ է ստորին մասում, որի հետևանքով այդ բջիջների աճը խթանվում է, և ցողունը թեքվում է դեպի վեր (դրական գեոտրոպիզմ)։ Արմատի հակառակ ռեակցիան (բացասական գեո տրոպիզմ) պայմանավորված է արմատի բջիջների աճման վրա աուքսինի արգելակիչ