Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարդության է մատնել խեթ․ թագավոր Սուպպիլուլիումա I-ին։ Միտաննիի և Խեթական պետության միջև Միտաննիական երկրորդ և երրորդ պատերազմների հետևանքով Տ․ վերջնականապես կորցրել է իր ազդեցությունը հարևան երկրներում։ Սպանվել է պետ․ հեղաշրջման ժամանակ, որդու ձեռքով։ Գրկ․ Аветисян Г․, Государство Митанни в эпоху войн с хеттским царём Суппилулиумой I, «ՊԲՏ», 1978, № 1․ Ավետիսրսն


                       ՏՈՒՊՈԼԵՎ 

Անդրեյ Նիկոլաևիչ (1888– 1972), սովետական ավիակոնստրուկտոր։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), գեներալ–գնդապետ–ինժեներ (1968), սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս (1945, 1957, 1972)։ Ավարտել է Մոսկվայի բարձրագույն տեխ․ ուսումնարանը (1918)։ Ն.Ե․ ժուկովսկու հետ կազմակերպել է Աերոհիդրոդինամիկայի կենտր․ ինստը․ 1918–35-ին՝ այդ ինստի ղեկավարի տեղակալ։ 1922-ին ինստի կազմում ստեղծել է փորձնական կոնստրուկտորական բյուրո և գլխավորել այն։ Տ․ մշակել է ինք նաթիռների ավելի քան 100 տեսակ, որոնցից 70 ունեցել են սերիական թողարկում։ Տ–ի կոնստրուկցիայի ինքնաթիռներով նվաճվել են 78 համաշխարհային ռեկորդներ, իրականացվել 28 եզակի թռիչք, այդ թվում․ ԱՆՏ–4 ինքնաթիռով «Չելյուսկին» շոգենավի անձնակազմի փրկումը, ԱՆՏ–25 ինքնաթիռով՝ Հյուսիսային բևեռի վրայով Վ․ Պ․ Չկալովի և Մ․ Մ․ Գրոմովիան վայրէջք թռիչքը ԱՄՆ, Ի․ Դ․ Պապանինի գլխավորած «Հյուսիսային բևեռ» գիտ․ արշավախմբի ափհանումը։ Տ–ի կոնստրուկցիայի մեծ թվով ռմբակոծիչ, տորպեդակիր, հետախուզական ինքնաթիռներ (SP-1, SP-3, UP, SP-7, ՄՏԲ 2, ՏՈւ–2) և տորպեդային կատերներ (Գ–4, Գ–5) կիրառվել են Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մարտական գործողություններում։ Ետպատերազմյան տարիներին Տ-ի ղեկավարությամբ ստեղծվել են մի շարք ռազմ, և քաղաքացիական ինքնաթիռներ, այդ թվում՝ ՏՈւ–12 առաջին սովետական ռեակտիվ ռմբակոծիչը (1947), ՏՈլ–104 առաջին ռեակտիվ ուղեվորատար ինքնաթիռը (1954), ՏՈլ–114, առաջին տուրբոպտուտակային միջմայր ցամաքային ուղևորատար լայները (1957) ևն։ Տ․ ստեղծել է նաև մի շարք գերձայնային ինքնաթիռներ, այդ թվում ուղևորատար ՏՈւ–144 ինքնաթիռը։ Տ․ եղել է Մեծ Բրիտանիայի թագավորական ավիացիոն ընկերության (1970) և Ավիացիայի ու տիեզերագնացության ամերիկյան ինստ–ի (1971) պատվավոր անդամ։ 1958-ին «Ավիացիայի տեսության ասպարեզում լավագույն աշխատանքի համար» Տ-ին շնորհվել է ժուկովսկու անվ․ ոսկե մեդալ։ Արժանացել է նաև Ավիացիայի միջազգային ֆեդերացիայի ոսկե մեծ մեդալի, Լեոնարդո դա Վինչիի անվ․ մրցանակի (Իտալիա), ավիացիայի հիմնա դիրների ոսկե մեդալի (Ֆրանսիա) և այլ պարգևների։ VII գումարման Կենտգործկոմի անդամ։ ՄՍՀՄ III –VIII գումարումների Գերա գույն սովետի դեպուտատ։ Լենինյան (1957) և ՍՍՀՄ պետ․ (1943, 1948, 1949, 1952, 1972) մրցանակներ։ Պարգևատըրվել է Լենինի 8 շքանշանով։ Գրկ․ Минаев А․ В․, Авиационная тех ника, в кн․։ Энергетическая, атомная, транс портная и авиационная техника․ Космонав тика, М․, 1969 (Очерки развития- техники в СССР, кн․ 2); Кербер Л․ Л․, Ту-чело- век и самолёт, М․, 1973-


                       ՏՈՒՎԱԼՈՒ
(Tuvalu, մինչև 1975-ը՝ էլիս կղզի), պետություն Օվկիանիայում, Խաղաղ օվկիանոսի հվ–արմ․ մասում, Պոլինեզիայում։ Մտնում է Համագործակցու թյան (բրիտ․) մեջ։ Տարածությունը 26 կմ2 է, բն․՝ ավելի քան 10 հզ․ (1983)։ Մայրաքաղաքը՝ Ֆունաֆուտի։ Պետական կարգը։ Տ․ պառլամենտա կան միապետություն է։ Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1978-ից։ Պետության գլուխը Մեծ Բրիտանիայի թագուհին է, որին ներկայացնում է գեներալ-նահան-գապետը։ Օրենսդրական իշխանությունն իրականացնում է միապալատպառ լամենտը, գործադիր իշխանությունը՝ կառավա րությունը, պրեմիերմինի ստրի գլխավորությամբ։ Բնությունը։ Տ․ գտնվում է Նանումեա Նուի, Նուկուֆետաու, Ֆունաֆուտի, Նուկուլաելաե տիպիկ կորալային ատոլնե րի և Նանումանգա, Նիուտաո, Նիուլակիտա (Նուրակիտա), Վաիտուպու կորալային կղզիների վրա։ Ատոլներն ունեն ներքին ծովալճակներ և շրջապատված են օղակաձև խութերով։ Կլիման շոգ, մերձհասարակածային է, տարեկան միջին ջերմաստիճանը՝ 27°C, տեղումների քանակը՝ 2500–3300 till։ Տիրապետում են (մոտ 10 ամիս) պասսատային քամիները։ Հվ․ կղզիներում հաճախակի են արևադարձային փոթորիկները (թայֆունները)։ Մշտական գետային հոսքը բացակայում է։ Պատահում են երաշտներ, որոնք ոչ միայն մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, այլև առաջացնում են խմելու ջրի սուր պակաս։ Ատոլների և կղզիների ափամերձ մասերում աճում են աղադիմացկուն թփուտներ ու ծառեր։ Ներքին մասե րում ծառային, իսկ ճահճապատ տեղամա սերում, ծովալճակային ափերում և իջվածքներում մանգրովային բուսածածկույթ է։ Կղզիներում մեծ տարածություն է գրավում կուլտուրական լանդշաֆտը։ Կենդանական աշխարհը աղքատ է։ Կան խոզեր, շներ, առնետներ, մողեսներ, ցամաքային խեցգետիններ, ծովային թըռչուններ։ Ափամերձ ջրերը հարուստ են ձկներով։ Բնակչությունը։ Հիմնականում պոլինեզիացիներ են։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։ Տարածված է նաև տուվալուերեն լեզուն։ Հավատացյալների գերակշռող մասը քրիստոնյաներ են (բողոքա կաններ)։ Բնակչության միջին խտությու նը 1 կմ2 վրա մոտ 38,6 մարդ է։ Պատմական տեղեկանք։ Կղզիները հայտնագործվել են 1781–1827-ին։ 1850 – 1875-ին Տ–ից արտահանել են ստրուկներ։ 1892-ին կղզիները զավթել է Մեծ Բրիտանիան։ Տ․ հարևան Գիլբերտի արշիպելագի հետ կազմել է Գիլբերտի և էլիսի կղզիների անգլ․ գաղութը։ 1975-ին Տ․ դար ձել է առանձին ինքնավար գաղութ, 1978-ի հոկտ․ 1-ից՝ անկախ պետություն։ Տնտեսությունը։ Տնտեսության հիմքը կոպրայի արտադրությունն է (միջին տա րեկան արտադրանքը՝ 420 ա)։ Զբաղվում են արևադարձային հողագործությամբ։ Աճեցնում են կոկոսյան արմավենի, արմատա պտուղներ, տարո, հացի ծառ, բանան։ Զարգացած է ձկնորսությունը (մինչև 200 մղոն ափամերձ ծովային գոտում)։ Տրանսպորտը թույլ է զարգացած։ Ֆունաֆուտիում են տեղավորված կառավարա կան հիմնարկները։ Կա թռիչքի ու վայրէջքի շերտ և նավահանգրվան, ռադիոկայան, 2 դպրոց, հիվանդանոց և հյուրանոց։ Բոլոր ատոլներում և կղզիներում բացված են տարրական դպրոցներ։ Կղզիների միջև կա օդային և ծովային հաղորդակցություն։ Առևտր․ կապեր ունի Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆիջիի, Նոր Զելանդիայի և &ապոնիայի հետ։ Առևտրական և վճարային հաշվեկշռի դեֆիցիտը ծածկվում է օտարերկրյա դրամական օժանդակու թյունների, դրոշմանիշերի թողարկման և ՄԱԿ–ի տված օգնության հաշվին։ Դրամական միավորը ավստրալ․ դոլլարն է։
                 ՏՈՒՎԱՅԻ ԳՈԳՀՈՎԻՏ
միջլեռնային իջ վածք Ենիսեյի վերնագավառում, Տուվայի ԻՄՍՀ–ում։ Շրջափակված է Արմ․ Սայաններ, Ալթայ, Տանու օլա լեռնաշղթաներով և Արլ․ Տուվայի լեռներով։ Երկարությու նը մոտ 400 կմ է, լայնությունը՝ 25–70 կմ, բարձրությունը՝ 600–900 մ։ Ռելիեֆը բլրահարթավայրային է։ Կարևոր գետը Ուլուգ Խեմն է կամ Վերին Ենիսեյը։ Տիրապետող շագանակագույն հողերի վրա տարածված են հատիկա–օշինդրային և ոլոռնենու տափաստանները։ Տ․ գ–ում են Կզըլ, Շագոնար ևն քաղաքները, Ուլուգ Խեմի քարածխային ավազանը։


       ՏՈՒՎԱՅԻ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 

(Տըվա Ավտոնոմնունգ Սովետ Սոցիալիս– տիչ․ Ռեսպուբլիկա), Տ ու վ ա (Տըվա),

ՌՍՖՍՀ կազմում։ Որպես ինքնավար մարզ կազմավորվել է 1944-ի հոկտ․ 13-ին, 1961-ի հոկտ․ 10-ից՝ ԻՍՍՀ։ Գտնվում է Սիբիրի հվ–արլ–ում, Ենիսեյի վերին հոսանքի ավազանում։ Հվ–ում և հվ–արլ–ում սահմանակից է Մոնղոլական ժողովրդական Հանրապետությանը։ Տարածու թյունը 170,5 հզ․ կմ2 է, բն․՝ 279 հզ․ (1985) ։ Բաժանվում է 14 շրջանի, ունի 5 քաղաք , 3 քտա։ Մայրաքաղաքը՝ Կզըլ։