Հայոց գրական լեզուն ունեցել է զար– գացման երկարատև ժամանակաշրջան, և դեռ շատ են բանավոր ու գրավոր խոս– քերի տարբերությունները, որոնք պայմա– նավորված են մի կողմից հենց ժողովրդի պատմ․ ճակատագրով, մյուս կողմից՝ գրական լեզվի կազմավորման առանձնա– հատկություններով։ Ու–յան կանոններն արտացոլվում են ուղղախոսական բառարաններում, հըն– չյունաբանության ձեռնարկներում և օրի– նականացվում են համապատասխան մար– մինների որոշումներով։ Հայերենի Ու–յան և ուղղագրության վերաբերյալ ՀՍՍՀ Մի– նիստրների խորհրդին կից տերմինաբա– նական կոմիտեն ընդունել է մի շարք որո– շումներ։ Գրկ․ Րարսէղյան Հ․ |ս․, Հայերեն ուղղագրական–ուղղախոսական, տերմինա– բանական բառարան, Ե․, 1973։ Աղայան Է․ Բ․, ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Ե․, 1967։ Հայոց լեզու, մաս 1, պր․ 1, Ե․, 1980։ Ռ․ Թոխմախյան
ՈՒՂՂԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ընտրու– թյունների անցկացման կարգ, որի դեպ– քում ընտրողներն ուղղակիորեն և անմի– ջականորեն ընտրում են ներկայացուց– չական մարմինների դեպուտատներին։ Ի տարբերություն անուղղակի ընտրություն– ների, ներկայացուցչական մարմինների ձևավորման առավել դեմոկրատական կարգ Է։ Ու․ ը․ հնարավորություն են տա– լիս ետ կանչել վստահությունը չարդարաց– րած դեպուտատին։ ՍՍՀՄ–ում Ու․ ը․ կիրառվում են ժողո– վըրդական դեպուտատների բոլոր սո– վետների և ժող․ դատավորների ընտրու– թյունների ժամանակ։ Տես նաև Ընտրա– կան համակարգ, Ընտրական իրավունք։
ՈՒՂՂԱԿԻ ԻՈՍ£, տես խոսք։
ՈՒՂՂԱԿԻ ԾԱՒ՚ԱԵՐ, տես Ինքնարժեք։
ՈՒՂՂԱՀՈՍ ԿԱԹՍԱ, շոգեկաթսա՝ միակի հարկադրական շրջանառությամբ, հաջոր– դաբար միացված և ղրսից տաքացվող խողովակների համակարգ Է, որում միև– նույն ուղղությամբ շարժվող ջուրը հաջոր– դաբար տաքանում է (Էկոնոմայզերային գոտի), գոլորշանում (ռադիացիոն գո– տի), ապա գերտաքանում (գերտաքաց– Ռամզինի կաթսայի սխեման․ /․ կոնվեկաիվ էկոնոմայզեր, 2․ ռադիացիոն գոտի, 3․ անց– ման գոտի, 4․ և 5․ կոնվեկտիվ և ռադիացիոն շոգեգերտաքացուցիչներ, 6․ և 8․ օդատաքա– ցուցիչի I և II աստիճաններ, 8․ այրիչ ման գոտի) կոնվեկտիվ և ռադիացիոն շոգեգերտաքացուցիչներում։ Ու․ կ–ում բացակայում են թմբուկը և իջուցիկ խողո– վակները, որն tuiyjhu էժանացնում և պարզեցնում է կաթսայի կառուցվածքը։ Թմբուկի, հետևաբար և շոգեջրային խառ– նուրդի շրջանառության բացակայության պատճառով անհրաժեշտ է դառնում Ու․ կ․ սնել խիստ մաքուր ջրով։ Տուրբինի օ․ գ․ գ–ն մեծացնելու համար աշխատում են սնող ջրի աղերի մեծ մասը նստեց– նել կաթսայի անցման գոտում (նկ․), որը գտնվում է համեմատաբար ցածր ջերմաս– տիճանի ծխագազերի միջավայրում և կա– րող է պարբերաբար մաքրվել (լվացվել)։ Ու․ կ–ները տեղակայվում են, հիմնակա– նում, կոնդենսացիոն էչեկտրակայաննե– րում։ Ու․ կ–ները առավել արդյունավետ են գերկրիտիկական (22 Մն/մ2) ճնշում– ների համար, երբ այլ տիպի կաթսաների կիրառությունն անհնարին է։ ՍՍՀՄ–ում լայն տարածում է ստացել Լ․ Ռամզինի նախագծած Ու․ կ․ (1932)՝ 3,6 ախ ար– տադրողականությամբ և 14,1 Մն/մ2 ճընշ– մամբ։ Արդի Ու․ կ–ների ճնշումը հասնում է 25 Մւցա, արտադրողականությունը՝ 900 կգ/վրկ։ Լ․ Ղուչոյան
ՈՒՂՂԱՁԻԳ ԳՈՏԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, բար– ձունքային գոտիական ու– թ յ ու ն, լեռներում բնական երևույթնե– րի ու պրոցեսների օրինաչափ փոփոխու– թյունը՝ պայմանավորված ըստ բարձ– րության օդի խտության, ճնշման, ջերմաս– տիճանի՝, խոնավության և փոշու պարու– նակության նվազումով։ Մթնոլորտում ջրային գոլորշիների հիմնական մասը կենտրոնացած է երկրամերձ շերտում (մինչև 1,5–2 կմ բարձրության վրա)։ Դրանք նպաստում են ըստ բարձրության արեգակնային ճառագայթման լարվածու– թյան մեծացմանն ու երկրի մակերևույթից երկարալիք ճառագայթման և մթնոլորտի հանդիպակաց ճառագայթման հոսքի նվազ– մանը։ Տրոպոսֆերայում յուրաքանչյուր 1 կմ բարձրության վրա օդի ջերմաստիճա– նը նվազում է միջին հաշվով մոտ 5–6°C։ Ըստ բարձրության խտանում են մթնոլոր– տում եղած ջրային գոլորշիները, ավելա– նում՝ ամպամածությունը և որոշակի բարձ– րության վրա ձևավորվում է առավելա– գույն տեղումների գոտի։ Այս բոլորն առա– ջացնում են կլիմայական Ու․ գ․, որն իր հերթին պայմանավորում է լանդշաֆտնե– րի ու նրանցում ընթացող պրոցեսների օրինաչափ գոտիական փոփոխությունը։ Լեռնային երկրների մակրոդիրքադրու– թյունների կամ առանձին լեռնաշղթանե– րի կոնկրետ լանջերի բարձունքային գո– տիների ամբողջականությունն ընդուն– ված է անվանել գոտիական սպեկտր (տարապատկեր)։ Յուրաքանչյուր լայնա– կի զոնայի համապատասխանում է Ու․ գ–յան իրեն բնորոշ սպեկտրը։ Վերջինս բնութագրվում է գոտիների թվով, կազ– մով, հաջորդականությամբ ևն։ Քանի որ ամեն մի լեռնային երկիր գտնվում է որո– շակի լայնակի զոնայում (երբեմն՝ զոնանե– րում), ապա տվյալ լեռնային երկրին կից նախալեռնային հարթավայրերը ներկա– յացնում են լայնակի զոնային բնորոշ լանդշաֆտները, և Ու․ գ–յան ներքին օղա– կը (գոտին) բնութագրում է տվյալ լայնա– կի զոնան։ Օրինակ, Հայկ․ լեռնաշխարհը գտնվում է չոր մերձարևադարձային կի– սաանապատային զոնայում, հետևաբար նրա տարածքի Ու․ գ–յան սպեկտրի ներ– քին աստիճանը սկսում է կիսաանապա– տից։ Լեռնային երկրներում միջլեռնային խոշոր գոգավորություններն ունեն լանդ– շաֆտային գոտիականության սպեկտրի ուրույն պատկեր։ Առանձին լեռնաշղթա– ներով ու լեռնաբազուկներով դրանց մե– կուսացումը նպաստում է գոգավորության հատակում օդային հոսանքների խիստ ձևափոխմանը և կլիմայի ցամաքայնու– թյանը։ Միջլեռնային գոգավորություննե– րում առաջանում են որոշակի լանդշաֆ– տային գոտիներ, որոնք տիպական չեն տվյալ աշխարհագրական լայնությանը բնորոշ զոնային։ Ու․ գ–յան սպեկտրը կտրուկ փոփոխ– վում է ծովերից դեպի ցամաքի խորքը։ Առանձնանում են Ու․ գ–յան մերձծովյան (օվկիանոսային), ցամաքային և անցո– ղիկ տարբերակները։ Մերձծովյան լեռնա– յին շրջաններում իշխող լանդշաֆտային գոտին անտառայինն է։ Լեռնային երկըր– ներում Ու․ գ․ նկատելի ազդեցություն է ունենում տնտեսության վրա։ Ըստ բարձ– րության կրճատվում են վեգետացիայի ժամկետները, դժվարանում կամ անհնար դառնում ջերմասեր կուլտուրաների մշա– կումը, նվազում է թթվածնի քանակը, և մարդու օրգանիզմում առաջանում է որո– շակի ֆիզիոլոգիական պրոցեսների խան– գարում։ Ու․ գ–յան մասին ժամանակակից գի– տական տեսությունը սկզբնավորվում է Վ․ Վ․ Դոկուչաևից, որը հայտնաբերեց բնության կենդանի և անկենդան տարրե– րի միջև փոխազդեցությունների ու միաս– նության կախվածությունը աշխարհա– գրական զոնաներից ու ուղղաձիգ գոտի– ներից։ Գրկ․ Докучаев В․ В․, К учению о зонах природы, Избр․ труды, М․, 1949; Рябчиков А․ М․, Структура высот– ной зональности ландшафтов суши, «Вест– ник МГУ․ Серия V․ География», 1968, № 6․
ՈՒՂՂԱՆԿՅՈՒՆ, զուգահեռագիծ, որի բո– լոր անկյուններն ուղիղ են։
ՈՒՂՂԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԱՁԵՎ, տես Մոտավոր ինտեգրում։
ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻ, ահս Ուղղափառու– թյուն ։ՈՒՂՂԱՓԱՌՈՒԹՅՈՒՆ, ուղղադավա– նություն, 1․ որևէ ուսմունքի, աշխար– հայացքի հիմնական դրույթներին ան– շեղորեն հետևող ուղղություն։ Կրոնների ներսում առկա հակադիր հոսանքները ձգտում են ներկայանալ իբրև տվյալ կրոնի ուղղափառ հետևորդներ։ Քրիստոնեական եկեղեցու բաժանումից (1054) հետո իրենց ուղղափառ հորջորջեցին բյուզ․ և նրան հետևող եկեղեցիները։ 2․ Քրիստո– նեության հիմնական ուղղություններից։ Հռոմ․ կայսրության բաժանումից (395) հե– տո քրիստոնեական եկեղեցին կազմակեր– պորեն սահմանազատվել է հռոմ․ և հուն, մասերի, որոնց 1054-ի բաժանումից հետո [վերջնականորեն պառակտվել են խա– չակիրների կողմից Կ․ Պոլսի գրավումով (1204)] հռոմ․ եկեղեցին կոչվեց կաթոլի– կական (տես ԿաթոԼիկություն), իսկ բյուզ․