Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/267

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ձեռնարկություններ, մեխանիկական և երկաթուղային արհեստանոցներ։ Տարածված է տնայնագործական արտադրությունը և գեղարվեստական արհեստագործությունը։ Գանգեսի և Գհագհրայի վրա կա նավարկություն։

ՈՒՏԻ ԱՌԱՆՁՆԱԿ, Ուտի Առանձնական, Ուտռուստակ, գավառ Մեծ Հայքի Ուտիք նահանգում, Տրտու (Թարթառ) գետի ավազանում։ Ընդգրկել է Արցախ նահանգից մինչև Կուր գետն ընկած ընդարձակ հարթավայրը (հիմնականում համապատասխանում է ներկայիս Ադրբ․ ՍՍՀ Բարդայի շրջանի տարածքին)։ Ու․ Ա-ում 461-ին հիմնված Պարաւսվ քաղաքը Սասանյան Պարսկաստանի տիրապետության ժամանակ (V—VII դդ․) եղել է Աղվանից մարզպանության կենտրոնը, իսկ արաբ, տիրապետության հաստատումից (VIII դ․) հետո՝ Արմինիակուսակալության երկրորդ կենտրոնը։ 562-ից այն դարձել է նորաստեղծ Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը (IX դ․ ըսկըզբից փոխադրվել է Բերղակուր)։ Ու․ Ա-ի միջնադարյան բնակավայրերից հիշատակվում է Կաղանկատույք գյուղը, ուր ծնվել է հայ պատմագիր Մովսես Կաղանկատվացին։ Գրկ․ Ինճիճյան Ղ․, Ստորագրութիւն հին Հայաստանեայց, Վնա․, 1822։ ևրևմյան Ս․, Հայաստանը ըսա «Աշխարհացոյց»~ի, Ե․, 1963։ Ուլուբաբյան P․ Ա․, Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության IV —VII դդ․, Ե․, 1981։tԲ․tՀարությունtյան

ՈՒՏԻԵՐԵՆ, ուդիևրևն, ուտիների լեզուն։ Պատկանում է իբերակովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան ճյուղի լեզգիական կամ սամուրական խմբին։ Խոսվում է Ադրբ․ ՍՍՀ Նիժ և Վարդաշեն, ինչպես նաև՝ Վրաց․ ՍՍՀ Հոկտեմբեր գյուղերում։ Խոսողների թիվը՝ մոտ 7 հզ․ (1983)։ Հնչյունական համակարգում առկա են կոկորդային պայթականներ։ Նախադասությանը հատուկ է էրգատիվ կառուցվածքը։ Անգիր լեզու է։

ՈՒՏԻԼԻՏԱՐԻԶՄ (< լատ․ utilitas — օգուտ, շահ), օգտապաշտություն, բուրժ․ բարոյագիտ․ ուսմունք, որը բարոյականության հիմք և մարդկանց վարքի չափանիշ է համարում օգուտը։ Ու-ի հիմնադիրն է անգլ․ փիլիսոփա Ե․ Բենթամը (Bentham, 1748—1832), որն արտահայտել է անգլ․ բուրժուազիայի որոշ խավերի ձգտումներն ու շահերը։ Բենթամի կարծիքով, օգտակարության սկզբունքը մակաբերվում է մարդու բնույթից և կրում է աքսիոմատիկ բնույթ, օգուտն այն է, ինչ բերում է շահ, հաճույք, բարիք և երջանկություն։ Բենթամն օգուտը նույնացնում է վայելքի և երջանկության հետ։ Զ․ Ս․ Միչը փորձել է մեղմել Բենթամի Ու-ի եսապաշտական բնույթը՝ անձնական երջանկության սկզբունքը լրացնելով բոլոր մարդկանց համերաշխության և շահերի համաձայնեցման պահանջով։ Լայն իմաստով Ու․ նշանակում է նեղ գործնականության, ամեն բանից անմիջական օգուտ, շահ ստանալու ձգտում։ Գ․ Սողոմոնյան

ՈՒՏԻՔ, Ուտի, Աւտի, Ուտիացւոց աշխարհ, Ուտիացւոց գաւառ, Ուտիական աշխարհ, Ուտիական գաւառ, Մեծ Հայքի տասներկուերորդ նահանգը։ Տարածվել է Կուր գետի աջափնյա տաՓարակում և Հայկ․ լեռնաշխարհի հս-արլ․ լեռնային շրջաններում՝ զբաղեցնելով Աղստև գետից մինչև Կուրի և Երասխի ջրկիցն ընկած տարածքը։ Հս-ում և արլ-ում Կուր գետով սահմանակցել է Աղվանքին, արմ-ում Դեբեդի ևԱղստևի ջրբաժանով՝ Գուգարքին, հս- արմ-ում Մրղուզի և Սևանի լեռնաշղթաներով՝ Այրարատին և Սյունիքին, հվ-արմ-ում՝ Արցախին, հվ-ում Երասխ գետով՝ Փայտակարանին։tՈւ-ի հս-արմ․ մասը հիմնականում լեռնային անառիկ շրջան է՝ հարուստ անտառներով և ալպյան մարգագետիններով։ Կուրի աջափնյա հարթաւիսյրային շրջանը մինչև Կուրի և Երասխի խառնուրդը արգավանդ դաշտավայր է։ Ու-ի հվ-արլ․ մասը կազմում է Մուղանի դաշտավայրի մի հատվածը։ Ու-ի արևելակենտր․ մասը Թովմա Արծրունին իշատակում է որպես Գարգարացվոց, իսկ հս-արմ-ը՝ Շակաշենի կամ Սակասենի դաշտ։ Աղստև գետի ստորին հոսանքի շրջանում է Գագա դաշտը։ Ու-ով հոսում են բազմաթիվ գետեր և գետակներ, որոնք գերազանցապես Կուրի վտակներն են (Աղստև, Հախում, Տավուշ, Զակամ, Շամքոր, Կանանց, Ոսկանապար կամ Գանձակ, Կուրակ, Գերան, Բարակ, Տրտու կամ Թարթառ, Խաչենագետ, Կարկառ ևն)։ Կուրի և Երասխի ջրկիցի շրջանում կան աղի լճակներ։ Ու․ հնագույն ժամանակներից նշանավոր էր երկաթի, պղնձի, նավթի, ոսկու, արծաթի և դեղնախունկի հանքերով։ Այժմ Ու֊ի տարածքը հայտնի է նաև ծծմբային կոլչեդանի, մանգանի, բարիտի, գիպսի, կաոլինի, քվարցիտների, շինարար, քարերի և այլ հանքերով։Ունի հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ, որոնք հիմնականում կենտրոնացված են Աղստև, Տավուշ և Զակամ ետերի ավազաններում։ Ու-ի լեռնային շրջանները հարուստ են անտառներով։ Բազմազան է նաև Ու-ի կենդան, աշխարհը։ Հիշատակություններ կան այն մասին, որ հնագույն ժամանակներում Ու-ում հանդիպել են նաև առյուծ, ինձ, հովազ և ցիռ։ Ու-ի հարթավայրային շրջաններն ունեն բարեխառն տաք կիսաանապատային և չոր տափաստանային կլիմա։ Տարեկան տեղումները կազմում են 300—600 մմ, հս-արմ․ լեռնային որոշ շրջաններում՝ մինչև 900 մմ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը կազմում է 3°Շ-ից մինչև —3°C, իսկ հուլիսինը՝ 20°C—27°C և ավելի։

    Հնագիտ․ պեղումները վկայում են, որ նախնադարյան համայնական հասարակության ժամանակաշրջանից Ու-ի բնակչությունը ներառնվել է Հայկ․ լեռնաշխարհի ընդհանուր տնտ․ և մշակութային հարաբերությունների ոլորտը։ Մ․ թ․ ա․ VIII դ․ 1-ին կեսին Սարդուրի Բ-ի ուրւսրտ․

զորքերը մուտք են գործել Ու․, իսկ նույն դարի 2-րդ կեսին Ռուսա Ա-ն նահանգը Կուրի և Երասխի միջագետքի ողջ տարածքի հետ միացրել է Ուրարտ․ պետությանը։ Ուրարտուի անկումից (մ․ թ․ ա․ VI դ․) հետո Ու․ մտել է Երվանդունիների Հայկ․ թագավորության մեջ, դարձել արքայական ձմեռանոց։ Մ․ թ․ ա․ II դ․ Ու․ Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության կազմում էր։ Մ․ թ․ ա․ I դ․ Տիգրան Բ Մեծը Թագավորաղբյուր կոչվող վայրում կառուցել է Տիգրանակերա քաղաքը։ I—IV դդ․ Ու․ եղել է Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությանը ենթակա երկրամաս և արքայական ձմեռանոց։ I դ․ Տրդատ Ա Ար- շակունի Հայոց թագավորը ստեղծել է Ուտեացվոց, Ծավդեացվոց, Գարդմանացվոց և Գարգարացվոց իշխանությունները։ Պտղոմեոսի «Աշխարհագրության» վկայությամբ Ու․ II դ․ եղել է Մեծ Հայքի թա¬ գավորությանtստրատեգիա֊աշխար հևերից մեկը։ Վարչ․ մի շարք փոփոխությունների հետևանքով Ու․ III դ․ ընդունել է այն սահմանները, որպիսին հիշատակվում է «Աշխարհացոյց»-ում։ Այն կազմված է եղել նախ 7, ապա 8 գավառից՝ Առանռոտ, Տռի, Ռոտպարսյան, Աղվե, Տուսքըստակ (Տավուշ), Գարդման, Շակաշեն,Ուտի Առանձնակ։ Ավատատիր․ հարաբերությունների զարգացման հետևանքով Ու-ում ձևավորվել են Ուտեացվոց և Գարդմանացվոց նախարար, տները, որոնք մարտադաշտ են դուրս բերել 1000-ական զինվոր։ Ըստ ավանդության Ուտեացվոց և Գարդմանացվոց իշխան, տները սերել են Հայկի որդի Սիսակի տոհմից։ Հայոց Վաղարշակ թագավորն այդ տոհմի ներկայացուցիչ Առանին կարգել է Հայաստանի հս-արլ․ կողմի կուսակալ։ Ու-ի մեկ այլ իշխան հիշատակվում է Գրիգոր Ս․ Լուսավորչին կաթողիկոս օծելու նպատակով Կեսարիա մեկնած իշխանների թվում։ 301-ից քրիստոնեությունը տարածվել է նաև Ու-ում։ IV դ․ սկզբներին հայ Արշակունիները ոչնչացրել են Կուրի աջափնյակի նախարարությունները, այդ թվում նաև Ուտեացվոց իշխանությունը։ Ու-ում քրիստոնեության ամրապնդման գործում մեծ դեր է խաղացել Գրիգոր Ա Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը։ IV դ․ 60-ական թթ․ վերջին, օգտվելով հայպարսկ․ պատերազմից և Հայոց թագավոր Արշակ Բ-ի ձերբակալումից, Ու-ի մի շարք գավառներ ռազմակալել է Աղվանից թագավորությունը։ 370—371-ին, Պապ թագավորի գահակալության առաջին տարիներին, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը պատժիչ արշավանքով ազատագրել է Ու-ի նվաճված գավառները և կրկին Կուր գետը սահման հաստատել Մեծ Հայքի և Աղվանից թագավորությունների միջնւ։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Ու․ մնացել է Խոսրով Գ-ի Արևելահայկ․ թագավորության կազմում։ V դ․ սկզբին Ու-ում լուսավորչական գործունեություն է ծավալել Մեսրոպ Մաշտոցը՝ իր աշակերտների հետ տարածելով հայոց գիրն ու դպրությունը, բացել դպրոցներ, պայքարել պահպանված հեթանոս, հավատի դեմ։ Հայ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո Սասանյանները Ու․ մըտցըրել են Աղվանից մարզպանության կազմի մեջ։ 450—451-ին Ու-ի հայ բնակչությունը մասնակցել է Վարդան Մամիկոնյանի գլխավորած հակապարսկ․ ապստամբությանը։ 450-ին Ու-ի խաղխաղ վայրում Վարդան Մամիկոնյանը ջախջախել է պարսկ․ Սեբուխտ զորավարի բանակը։ 461-ին կառուցվել է Պարտավ քաղաքը, որն արագորեն մեծացել է և դարձել Աղվանից մարզպանության կենտրոնը։ Պարսից Կավատ I թագավորի օրոք (489—