Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

531) կառուցվել է Բայլական քաղաքը։ V դ․ վերջին Ու․ մաել է Արցախի հայ Առսփշահիկների թագավորության մեջ։ Ու․ և Արցախն աստիճանաբար դարձել են Աղվանից մարզպանության քաղ․, տնտ․ և մշակութային կենտրոնը։ 488-ին Վաչագաէւ ԲաեսաշսՆ Qt-ի Աղվեն վայրում հրավիրել է եկեղեց․ ժողով, որն ընդունել է 21 կանոն (տես Աղվենի ժողովի կանոնները)։ VI դ․ վերջին Ու–ի Գարդման գավառում հաստատվել են Միհրանյանները, որոնք, ընդունելով քրիստոնեություն, աստիճանաբար հայացել են։ Միհրանյան Զիվանշիրն (VII դ․) իշխանություն է հաստատել Աղվանից մարզպանության տարածքի մեծ մասի (մասնավորապես Ու–ի և Արցախի) վրա։ 623-ին արևելք արշաված բյուզ․ կայսր Հերակլ I գրավել է Պարտավը և Տիգրանակերտի մոտ պարտության մատնել Շահեն պատգոսպանի պարսից զորքերին։ Սասանյանների իշխանության տարիներին Պարսավում հատվել են պարսկ․ դրամներ։ VII դ․ Ու․ ընկել է արաբ, տիրապետության տակ՝ ռազմաբեմ դառնալով մեկմեկու դեմ պատերազմող արաբ, և խազար, զորաբանակների միջև։ VIII դ․ սկզբին Պարտավում գումարված եկեղեց․ ժողովը պայքարի միջոցներ է ձեռնարկել պավլիկյանների դեմ։ 768-ին Հայոց կաթողիկոս Սիոն Ա Բավոնացին Պարտավում հրավիրել է նոր եկեղեց․ ժողով (տես Պարաավի եկեղեցական ժողով)։ VIII դ․ 2-րդ կեսին Պարտավը դարձել է արաբ․ Արմինիա ոստիկանության կամ փոխարքայության կենտրոնը։ IX դ․ սկզբին Հս․ Կովկասից Հայաստան մուտք գործած Աեորդյաց ցեղը (տես Սեորդիներ) հաստատվել է Ու–ում, ընդունել քրիստոնեություն և հայացել։ 840-ական թթ․ Ու–ում հիմնադրվել է Գանձակ քաղաքը։ IX դ․ 1-ին կեսին Ու․ ենթարկվել Հ Բաբեկի զորքերի ասպատակությանը։ Արաբների վարած մահմեդականացման քաղաքականության հետեվանքով Ու–ի կենտր․ և հվ–արլ․ շրջանների հայ բնակչությունը զանգվածաբար հեռացել է Արցախի լեռնային շրջանները կամ կենտրոնացել Ու–ի արմ․ մասում։ IX դ․ 2-րդ կեսի սկզբին Ու․ ավերել են Բուղայի արաբ, զորքերը։ IX դ․ վերջին Ու–ի հս–արմ․ մասը (Շամքոր գետից սկսած) մտել է Բագրատունիների Հայոց թագավորության մեջ։ Աշոտ Բ Երկաթի գահակալության տարիներին Ու–ի հսարմ–ում իշխել է Սահակ Սևաղան։ X դ․ կեսին Ու–ի արմ․ մասում և Արցախի Քուստի–Փառնես և Կողթ գավառների տարածքում ձևավորվել է Փառիսոսի թագավորությունը, որի հողերը 1003-ին անցել են Անիի Բագրատունիների հայոց թագավորությանը և Գանձակի Շադդադյանների ամիրայությանը։ XI դ․ 40-ական թթ․ Ու–ի արմ․ շրջանները Շադդադյաններից ազատագրել է Դավիթ Անհողինը և դրանք միացրել Լոռու թագավորությանը։ XI դ․ 2-րդ կեսին Ու․ գրավել են սելջուկ–թուրքերը։ XII դ․ Ու–ի մեծ մասը՝ Գանձակ, Պարտավ և Բայլական քաղաքներով մտել է Ելտկուզյանների պետության մեջ։ XII դ․ վերջին Զաքարյաններն ազատագրել են Ու–ի արմ․ շրջանները, որոնք դարձել են Վահրամ յան ճյուղի տիրույթը։ Ու–ում տիրույթներ են ձեռք բերել նաև Իվանե Զաքարյանը, Մահկանաբերդի Արծրունիները, Կյուրիկյանները։ Ու–ի արմ․ շրջանները եղել են միջնադարյան հայ մշակույթի կարևոր կենտրոն (խորանաշատի, Կայենաձորի վարդապետարանները և այլն)։ Ու–ից սերած հայ միջնադարյան մշակույթի երախտավորներից են Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Դավիթ Ալավկա Որդին, Մխիթար Գոշը և շատ այլ գործիչներ։ Զարգացել է ճարտարապետությունը, կառուցվել են Խորանաշատի վանքը, Մեծ Բանանցի Թարգմանչաց վանքը, Չարեքավանքը և այլ համալիրներ ու եկեղեցիներ։ Հայաստանի հս–արլ․ սահմանը պահող Ու–ի բերդերից Էին՝ Շամքորի բերդը, Մածնաբերդը, Երգեվանքը, Տավուշը, Կածարեթը, Տերունականը, Նոր բերդը, Գավարզինը ևն։ Ու–ի գրչության կենտրոններում ստեղծվել են մեծ թվով հայկ․ ձեռագրեր։ 1221-ին մոնղոլները Ու–ի Կոտմանի դաշտում պարտության են մատնել հայ–վրաց․ զորքերին, գրավել Բայլական քաղաքը։ 1225-ին Ու․ ռազմակալել են Խորեզմշահիկ Զալալ ադ Դինի զորքերը։ 1232-ին մոնղոլները գրավել և ավերածության են ենթարկել Ու․։ 1236-ին մոնղոլները տիրել են Վահրամյաններին պատկանող Սագամ, Տերունական, Երգեվանք, Գագ, Տավուշ, Կածարեթ, Գավարզին և Կյուրիկյանների Նոր բերդ ամրոցները։ Ու–ի արմ․ մասը մտել է մոնղոլ նվաճող–