Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

անկյան։ ծորանն ունի կիսաշրջանաձև վեց խոշոր խորշ, իսկ երկու կողմում ուղ– ղանկյուն, թաղածածկ ավանդատներ։ Մուտքերը երկուսն են՝ արմ–ից և հվ–ից (այժմ՝ փակված)։ Սրբատաշ կաթնագույն քարից կառուցված եկեղեցին բարձրանում է երկաստիճան որմնախարիսխի վրա։ Արլ․ ճակատը մշակված է գույգ, եռանկյու– նաձև կտրվածքով, «հայկական խորշե– րով»։ Ուշագրավ է սյուների, խոյակների ինքնատիպ և միմյանցից տարբեր քան– դակազարդումը։ Հվ․ շարքի միջին խո– յակը ձևով առնչվում է Կեչառիսի Ս․ Գրի– գոր և Բջնիի Ս․ Աստվածածին եկեղեցի– ների (երկուսն էլ՝ XI դ․) որմնասյունե– րի խոյակներին։ Ու–ի եկեղեցին XVII դ․ վերակառուցվել է ամրոցի, որի ընթացքում բարձրացվել են կողային նավերի պատե– րը։ Այժմ վերափոխված է մզկիթի։ Գրկ․ Thierry I․-M․, Apropos de quel- ques monuments chretiens du vilayet de Kars (Turquie), «Revue des ёtudes armeniennes*, է․ VIII, 1971․ Մ․ Հասրաթ]ան

ՈՒՐԻԱ ԼԵձՈհ, տես Հնդկական ւեւլուներ*

ՈՒՐԻԴԻՆ, ուրացիլռիբոզիդ, օրգ․ նյութ, նուկլեոզիդ Է, կազմված պիրիմի– դինային հիմք ուրացիլի և ռիբոզ ածխա– ջրի միացությունից։ Մաքուր վիճակում սպիտակ փոշի Է։ Լինում է նաև երկար, ասեղնաձև կամ բազմանիստ բյուրեղնե– րի ձևով։ Լուծվում է ջրում, թթուներում, հիմքերում, չի լուծվում եթերներում, խիտ Էթանոլում։ Մոլ․ զանգվածը 244,2 է։ Պա– րունակվում է բոլոր բջիջների ռիբոնուկ– լեինաթթուներում։ Բազմաթիվ կոֆեր– մենտների կազմում կարևոր դեր է կատա– րում ածխաջրերի փոխանակության պրո– ցեսներում։ ՈհՐԻԱՈՆ Պավել Սամուիլովիչ (1898– 1924), սովետական մաթեմատիկոս։ Ավար– տել է Մոսկվայի համալսարանը (1919)։ Աշխատել է Մոսկվայի համալսարանի Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ–ում, Մոսկվայի 2-րդ համալսարա– նի (այժմ՝ Մոսկվայի Լենինի անվ․ ման– կավարժական ինստ․) պրոֆ․։ Ու․ տոպո– լոգիայի բնագավառի խոշոր մասնագետ– նեՐԻց էր, ստեղծել է նոր ուղղություն՝ չա– փողականության տեսություն, ապացու– ցել է տոպոլոգիական տարածությունների վերաբերյալ կարևոր թեորեմներ։ Աշխա– տանքներ ունի նաև ոչ գծային դիֆերեն– ցիալ հավասարումների և երկրաչափու– թյան վերաբերյալ։

ՈՒՐԻՑԿԻ Մոիսեյ Սոլոմոնովիչ (1873– 1918), Ռուսաստանի հեղափոխական շարժման գործիչ։ ՌՍԳԲԿ անդամ 1898-ից։ Ծնվել է վաճառականի ընտանիքում։ 1897-ին ավարտել է Կիևի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1890- ական թթ․ սկզբից եղել է հեղափոխ․ շարժման մեջ։ 1899-ին ձերբակալվել և աքսորվել է Ցակուտիա։ ՌՍԴԲԿ II հա– մագումարից (1903) հետո՝ մենշևիկ։ Պե– աերբուրգում, Կրասնոյարսկում մասնակ– ցել է 1905–07-ի հեղափոխությանը։ 1906-ին ձերբակալվել և աքսորվել է Վո– 1ոգդա, ապա՝ Արխանգելսկի նահանգ։ 1914-ին վտարանդվել է։ 1917-ի Փետրվար– յան հեղափոխությունից հետո վերադար– Մ․ Ս Ուրիցկի ձել է Պետրոգրադ, մտել «մեժռայոնցի– ներ» խմբի մեջ, որոնց հետ ՌՍԴՐ(բ)Կ VI համագումարում ընդունվել է բոլշևիկ– յան կուսակցության մեջ, համագումա– րում ընտրվել է կուսակցության ԿԿ ան– դամ։ 1917-ի հոկտեմբերյան օրերին եղել է զինված ապստամբությունը ղեկավարող Ռազմահեղափոխական կուսակցական կենտրոնի, I Պետրոգրադի ՌՀԿ անդամ։ Հեղափոխոէթյան հաղթանակից հետո աշ– խատել է արտաքին գործերի մինիստրու– թյունում։ 1918-ի փետրվարին՝ Հեղափո– խության պաշտպանության կոմիտեի ան– դամ Պետրոգրադում։ Բրեստի հաշտու– թյան (1918) կնքման հարցում հարել է <ձախ կոմունիստներին»։ Կուսակցության VII համագումարում ընտրվել է ՌԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու։ 1918-ի մար– տից Պետրոգրադի արտակարգ հանձնա– ժողովի (ՉԿ) նախագահ։ Սպանվել է էսէռների կողմից։ ՈհՐԾ, Ու ո ծ ա ձ ո ր, գավառ Մեծ Հայ– քի Այրարատ նահանգում։ Գրավել է Վե– դի գետի ձախափնյակը։ Մոտավորապես համապատասխանում է ներկայիս ՀՍՍՀ Արարատի շրջանի տարածքին։ Սահմա– նակից է եղել Այրարատի Շարուր, Արած և Սյունիքի վայոց ձոր, Գեղաքունիք (Գե– ղարքունիք) գավառներին։ Գավառի հս․ հատվածը լեռնային է, մնացածը՝ դաշտա– յին։ Տարածքի մի մասը գրավում է IV դ․ տնկված իյոսրովի անտառը (տես խոսրո– վի ւցետական արգեչանոց)։ Գլխ․ գետի՝ Ուրծի (այժմ՝ Վեդի) անունով կոչվել է նաև Ուրծաձոր։ Առաջին անգամ հիշա– տակում են V դ․ հայ մատենագիրներ Եղի– շեն ու Ղազար Փարպեցին՝ Վարդանանց պատերազմի կապակցությամբ։ Պարսկ․ տիրապետության դեմ ապստամբածների շարքում է եղել նաև Ուրծի իշխան Ներսե– հը (գավառատեր Ործեացիների նախա– րարական տոհմից)։ Գավառի կենտրոն Ուրծաձորը տարբեր ժամանակներում հի– շատակվում է գյուղ, ավան կամ գյուղա– քաղաք։ ք1ւ–ում կառուցված համանուն վանքը (հայտնի է նաև Արջառերեկ անու– նով) եղել է Հայաստանի ուշ միջնադար– յան մշակույթի կենտրոններից, որտեղ ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր։ V դ․ վերջին քառորդին Ու–ի Սակռաբերդը նույնացվում է հետագա Հասան կալա– յին։ XV դ․ այն հիշատակվում է որպես գյուղ՝ Սյ Ստեփանոս եկեղեցով։ Ուշ միջնադարում Ու–ի գյուղերից հիշատակ– վում են Աղսը, Անդը, Րնուտը, Գանձակը, Գելը (Գեւլ), Երանիսը, Թորախը, Mirn․- տը, Ի»ոսրովը, Կորովանը (Հորովան), Մանկուքը (Մանկուսն), Զղունը, Տաղնիսը (Տախնազ) ևն։ XIII–XIV դդ․ գավառը պատկանել է Պռոշյան (Իոսղբակյան) իշ– խանական տանը։ Մեֆյան Իրանի տիրա– պետության ժամանակ կազմել է Երևանի խանության Վեդի բասարի մահալը։ 1828-ին Արլ․ Հայաստանի կազմում միաց– վել է Ռուսաստանին։ Գրկ․ Ալի շան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։ և ր և մ յ ա ն Ա․ Տ․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Թ․ Հակոբյան

ՈՒՐԾԱՁՈՐ, գյուղ ՀՍՍՀ Արարատի շըր– ջանում, շրջկենտրոնից 9 կմ արլ․։ Կոլտըն– տեսությունն զբաղվում է անասնապահու– թյամբ, հացահատիկի, ծխախոտի, կե– րային կուլտուրաների մշակությամբ և այգեգործությամբ։ Ունի միջնակարգ դըպ– րոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղի տուն, կինո, ման– կապարտեզ, բուժկայան, դեղատուն; Պատմ․ ակնարկը տես Ուրծ հոդվածում։ քԱրծաձոր Գյուղից հս․ գտնվում են միանավ, ներ– սից պայտաձև, արտաքուստ բազմանիստ աբսիդով եկեղեցու (V–VI դդ․) հիմնա– պատերը, վանք–ամրոցի համալիրը (XIII – XVII դդ․) և թաղածածկ, կիսաշրջանաձև աբսէդն արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ ներառված եկեղեցու (XII – XI11 դդ․) ավերակները։ Վանք–ամրոցի եկեղեցին (XIII դ․) թաղածածկ դահլիճ £՝ կառուցված սպիտակ ֆելզիտի մաքուր տաշած քարերից։ Այն շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարիսպնե– րով (XVII դ․), որի չորս անկյունները ուժե– ղացված են շրջանաձև հատակագծով աշ– տարակներով։ Համալիրի բնակելի և տնտ․ թաղածածկ սենյակները (XVII դ․) կից են հվ․ և արլ․ պարիսպներին։ Գյուղի տա– րածքում գտնվում են I հազարամյակի դամբարանադաշտ, վաղ միջնադարյան Սակռաբերդ ամրոցի մնացորդները, միջ– նադարյան գերեզմանոցներ։ Վ․ Խաչատրյան, Մ․ Հասրաթ յան

ՈՒՐԾԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ, ՀՍՍՀ–ում, Արա– րատյան դաշտի հվ–արլ–ում։ Երկարու– թյունը 25 կմ է, լայնությունը՝ 5–10 կմ, առավելագույն բարձրությունը՝ 244$ մ (Ուրծ լեռ)։ Ձգվում է հս–արմ–ից հվ–արլ․։ Հվ–արմ․ լանջերը կարճ են, զառիթափ, ուղղորդ, հս–ը՝ երկար ու մեղմաթեք։ Կազմված է կրաքարերից, ավազաքարե– րից, քվարցիտներից, թերթաքարերից, մերգելներից։ Հվ․ լանջերը մասնատված են սելավաբեր, ժամանակավոր հոսք ու– նեցող, նեղ և խոր հովիտներով։ Լեոնա– շղթայի ստորին մասում տարածված է կիսաանապատային, ավելի բարձր՝ չոր տափաստանային, կատարային մասում՝ լեռնատափաստանային լանդշաֆտը։ Օգ– տագործվում է որպես արոտավայր, խոտ– հարք։ Լանջերին կան վարելահողեր։ Ֆ․ Գևորգ]tub