Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են տրանսպորտային ուղիների երկայն– քով ձգվող ուրբանիզացված գոտիներ, շրջաններ, մի շարք դեպքերում ագլոմե– րացիաները սերտաճում են․ առաջանում են, այսպես կոչված, մեգապոլիսներ։ Ու–ի ժամանակակից փուլին բնորոշ երևույթ է բնակչության ճոճանակային միգրացիան, երբ նկատվում է մեծ քաղաքների բնակիչ– ների զանգվածային տեղափոխություն մերձքաղաքային բնակավայրեր, «փա– խուստ քաղաքներից»։ Կապիտալիզմի պայմաններում Ու–ի պրոցեսն ունի տարերային բնույթ։ Հա– կամարտ դասակարգերի ու սոցիալ․ խըմ– բերի շահերի բախումը, հողի մասնավոր սեփականությունը, կենտրոնների ու ծայ– րամասերի հակադրությունը մեծ քաղաք– ների ճգնաժամի պատճառ են դառնում։ Կապիտ․ Ու․ իր բոլոր փուլերում ենթա– կա չէ հասարակական գիտակցական կար– գավորման։ Աոցիափզմի օրոք Ու–ի տնտ․ հիմքը երկրի էկոնոմիկայի (այդ թվում4 գյու– ղատնտեսության) ինդուստրացումն է, տրանսպորտի, հաղորդակցության ուղի– ների զարգացումը։ Ստեղծված են Ու–ի պլանային կարգավորման պայմաններ։ Բնակչության ու արդյունաբերության ան– հավասար տեղաբաշխումը, բնական մի– ջավայրի ոչ ռացիոնալ օգտագործումը, մյուս հակասությունները հաղթահարվում են տնտ․ և սոցիալ․ պլանավորման բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման միջոցով։ Հայկ․ ՍՍՀ–ն աչքի է ընկնում Ու–ի բար– ձըր աստիճանով, որի պատճառը հիմնա– կանում արդյունաբերության զարգացման բարձր տեմպերն են և գյուղատնտեսու– թյան էքստենսիվ զարգացման սահմանա– փակ հնարավորությունները։ Որոշակի դեր են խաղացել նաև բնակչության մեխ․ աճի համեմատաբար բարձր տեմպերը։ Դրանց հետևանքով ՀՍՍՀ բնակչությունը 1^40–Ъ5-]1И աճԱլ Հ մոտ 2,5, իսկ քաղաքա– յին բնակչությունը՝ 5,8 անգամ։ Ու–ի տեմպերով ՀՍՍՀ–ն առաջինն է ՍՍՀՄ–ում, իսկ Երևանում կենտրոնացված է ՀՍՍՀ բնակչության 35%-ը (առաջին ցուցանիշը Միության մյուս հանրապետությունների մեջ)։ Մինչև 1960–ական թթ․ ՀՍՍՀ քա– ղաքները զարգանում էին գերազանցա– պես դաշտավայրային շրջաններում և տրանսպորտային մայրուղիների մոտա– կայքում (Երևան, Լենինական, Կիրովա– կան), որի հետևանքով մեծացել է հարա– բերական խզումը դրանց ու հեռավոր լեռնային շրջանների միջև։ Ներկայումս Հայկական ՍՍՀ–ում Ու․ թևակոխել է նոր փուլ, որի բնորոշ առանձնահատկությունը քաղաքաստեղծ գործոնների ավելի համաչափ տարա– ծական տեղաբաշխումն է, փոքր քա– ղաքների ու գյուղական բնակավայրերի պլանաչափ զարգացումը։ Ն․ Մւսնասերյան

ՈՒՐԲԱՆԻ&Ա (ֆրանս․ urbanisme, լատ․ urbanus – քաղաքային, urbs – քաղաք), ուղղություն XX դ․ քաղաքաշինության մեջ, որի ներկայացուցիչները հավաս– տում էին արդի քաղաքակրթությունում քաղաքների գերիշխող և անկասկած դրա– կան դերի գաղափարը և հիմնական ուշադրությունը դարձնում առավելագույն չափով խոշորացված քաղաքաշինական հորինվածքների նախագծային մշակմա– նը։ 1920-ական թթ․ առանձնապես բուռն կերպով զարգացած Ու–ի տեսության կազմավորման համար հիմնարար նշա^ նակություն է ունեցել Լը Կորբյուզիեի գործունեությունը։ 1920-ական թթ․ Ու–ի գաղափարները նշանակալի ազդեցու– թյուն են գործել նաև մի քանի սովետական ճարտարապետների վրա (Ն․ Ա․ Լադովս– կի և ուրիշներ)։ Ոչ սակավ Ու․ հասկացու– թյունը կիրառվում է նաև որպես ամբող– ջությամբ վերցված քաղաքաշինության հո– մանիշ։ Արվեստի և գրակա ն ու թյան մեջ (առավելապես՝ պոեզիայում) մեծ քաղաքների, նրանց կյանքի շարժման պատկերումն ու նկարագրությունը, որը, ըստ էության, հակադրված է հովվերգու– թյանն ու բնապաշտությանը։tXIX դ․ վերջին –XX դ․ 1-ին կեսին արտացոլ– վել է սիմվոլիզմի, ֆուտուրիզմի գրա– կան հոսանքներում և պրոլետկուլտին հարող գրողների երկերում։ Ու․ ցայտուն արտահայտություն է գտել Ու․ Ոնիւոմե– նի ստեղծագործության մեջ։ Ուրբանիս– տական հակվածություն ունեն է․ Վերհառ– նի, Ա․ Բլոկի, Վ․ Բրյուսովի, Վ․ Մայա– կովսկու, Դ․ Վարուժանի, Վ․ Տերյանի, Ե․ Չարենցի, Հ․ Հակոբյանի և այլոց գոր– ծերը։ Վ․ Տերյանն իր «Հայ գրականու– թյան գալիք օրը» հոդվածում գրել է, որ գրողներն իրենց հայացքը պետք է ուղ– ղեն «․․․քաղաքների հարաշարժ ամբո– խին, վերամբարձ ծխաններին ու բազմա– հարկ շենքերին․․․» (Երկ․ ժող․, հ․ 3, Ե․, 1975, էջ 79)։ Ու․ որպես հատուկ կետ առկա էր նաև Երեքի դեկւարացիայոււէ։ Դ․ Գաացարյան

ՈՒՐԲԱՆՍԿԻ Եվգենի Ցակովլևիչ (1932– 1965), ռուս սովետական դերասան։

ՌՍՖՍՀ վաստ․ արտիստ (^962)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ 1957-ին ավարտել է ՄԳԱԹ–ի դպրոց–ստուդիան և ընդունվել Մոսկվայի Ստանիսլավսկու պնվ․ դրամա– տիկական թատրոնի թատերախումբ (Ռի– չարդ, Շոուի «Սատանայի աշակերտը» ևն)։ Առաջին, դերը կինոյում Վասիլի Դուբանովն էր («Կոմունիստ»!, 1958)։ Նշա– նակալից դերերից են նաև4 Հաշմանդամ («Բալլադ զինվորի մասին», 1959), Աստա– խով («Մաքուր երկինք», 19£1), Պրոնյա– կին («Մեծ հանքաքար», 1964)։ Ու․ զոհ– վել է «Դիրեկտոր» ֆիլմի նկարահանում– ների ժամանակ։ «Եվգենի Ուրբանսկի» (1968) վավերագրական ֆիլմը նվիրված է դերասանի հիշատակին։ Գրկ․ Евгений Урбанский, М,-, 1968․

ՈՒՐԳԵՆՁ հին, Դ ու ր գ ա ն չ, Զ ու ր– ջ ա ն ի ա, ֆեոդ, իյորեզմի մայրաքաղա– քը (ավերակները՝ Թուրքմ․ ԱԱՀ Կուն– յա–Ուրգենչ ավանի մոտ)։ Հիմնադրման ժամանակը պարզաբանված չէ։ Գրավոր աղբյուրներում հիշատակվում է X դարից, երբ այն եղել է Հս․ Ի»որեզմի մայրաքաղա– քը և առևտրաարհեստագործ․ խոշոր կենտրոն։ X դ․ վերջին Ու․ դարձել է K»n- րեզմի միացյալ թագավորության մայրա– քաղաքը։ 1221-ին քաղաքը գրավել և ավերել են մոնղոլները։ 1224-ին մտել է Ջուչի խանի տիրույթների մեջ և շուտով վերականգնվել։ XIII դ․ կեսին մտել է Ոսկե հորդայի կազմի մեջ։ XIV դ․ կեսին Խորեզմն ազատագրվել է Ոսկե հորդայի տիրապետությունից, և Ու․ վերստին դար– ձել է նրա մայրաքաղաքը։ 1388-ին այն ոչնչացրել է Լենկթեմուրը։ 1391-ին մա– սամբ վերականգնվել է։ XVII դ․ վերածվել է ավերակների։ Ու–ում պահպանվել են միջնադարյան դամբարաններ, մզկիթներ, այլ շենքերի մնացորդներ։ Գրկ․ Пилявский В․ И․, Куня-Ур- генч, 2 изд․, Л․, 1974․

ՈՒՐԳԵՆՁ (մինչև 1929-ը՝ Նովոուրգենչ), քաղաք, Ուզբ․ ԱԱՀ իյորեզմի մարզի վար– չական կենտրոնը։ Գտնվում է Ամուդար– յայի ձախափնյակում, Շավատ ջրանցքի ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 116 հզ․ բն․ (1985)։ Կան բամբակազտիչ, յուղահան, նորոգման գործարաններ, թե– թև, սննդի արդյունաբերության, շինանյու– թերի արտադրության ձեռնարկություն– ներ, կահույքի, կարի, բոժոժի ֆաբրիկա– ներ։ Ունի մանկավարժ, ինստ․, հիդրոմե– լիորատիվ և շինարարական տեխնի– կումներ, նախադպրոցական մանկավարժ, և երաժշտական ուսումնարաններ, երա– ժըշտադրամատիկական թատրոն։

ՈՒՐԴՈՒ ԼԵ&ՈՒ, տես Հնդկական չեղու– ներ։

ՈՒՐԵԱձ (< նոր լատ․ urea – միզանյութ), կարբամիդամիդահիդրոլազ, հիդրոչազների դասի ֆերմենտ։ Կա– տալիզում է միզանյութի քայքայումը ամոնիակի և ածխածնի երկօքսիդի։ Հայտ– նաբերվել է բազմաթիվ բակտերիաներում, սնկերում, բույսերում (հատկապես ըն– դավորների սերմերում), որոշ անողնա– շարավորների օրգանիզմներում։ Բյուրե– ղի ձևով ստացված առաջին ֆերմենտն է (Զ․ Աամներ, 1926)։ Օգտագործվում է միզանյութի քանակական որոշման հա– մար։

ՈՒՐԵՄԻԱ (< հուն, ofipov – մեզ ն alficc– արյուն), մ ի զ ա ր յ ու ն ու թ յ ու ն, քրո– նիկական երիկամային անբավարարու– թյան հին անվանումը։

ՈՒՐԹՍ, բնակավայր Կարսից մոտ 60 կմ հյուսիս, Ցելի լճի (այժմ՝ Չըլդըր) արմ․ ափին։ Կենտրոնում կանգուն է եկեղեցին Ուրթայի եկեղեցին (XI դ․) արևելքից (XI դ․), որն ունի եռանավ բազիլիկի հո– րինվածք, միակտուր քարից երկու շարք երեքական սյուներով։ Հս․ սյուները հա– տակագծում շրջանաձև են, հվ–ները՝ ութ–