Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եվբոպայում տարածում են գաել էստրա– դային արվեստի և երգի Փ–երը։ ՍՍՀՄ–ում երաժշտ․ Փ–եր առաջին ան– գամ կազմակերպվել են 1930-ական թթ․, Լենինգրադում։ Մեծ տարածում են գտել 1950-ական թթ․ վերջից։ 1957-ին կազմա– կերպվել են Լատվիայի, Լիտվայի և էս– տոնիայի, ինչպես U «Անդրկովկասյան գա– րուն» սովետական երաժշտության Փ–երը։ 1962-ից անց է կացվում ՍՍՀՄ–ում առաջին՝ ժամանակակից երաժշտության համա– միութենական Փ․ (ք․ Գորկի), 1964-ից՝ «Մոսկովյան աստղեր», «Ռուսական ձմեռ» (Մոսկվա), «Սպիտակ գիշերներ» (Լենին– գրադ), ինչպես և համամիութենական, հանրապետական և տեղական մասշտա– բի երաժշտ․ Փ–եր։ Երևանում անց են կացվում «Կամերա– յին երաժշտության» (1976-ից, ամենամ– յա), «Հնագույն երաժշտության» (1984-ից, 2 տարին մեկ անգամ), «ժամանակակից երաժշտության» (1980, 1982, 1983) և այլ երաժշտ․ Փ–եր։

ՓԱՌԵՆ Ա ԱՇՏԻՇԱՏՑԻ (ծն․ թ․ անհտ․– 352), Հայոց կաթողիկոս 348-ից։ Աղբիա– նոսյանների տոհմից։ Հայոց թագավոր Տիրանի օրոք Արշակունիների և Գրիգոր Լուսավորչի հայրապետական տոհմի միջև հարաբերությունների սրումից և Հուսիկ Ա Պարթևի սպանությունից (347) հետո, որոշ նախարարներ (Սահառունի, Ար– տավան Վանանդեցի, Կարեն Ամատունի, վարազ Դիմաքսյան և ուր․) փորձել են կաթողիկոս ընտրել Գրիգոր Լուսավորչի աշակերտ, Դանիել ասորի քորեպիսկո– պոսին։ Սակայն կենտրոնացված իշխա– նության կողմնակիցները (Վասակ Մա– միկոնյան, Մեհենղակ Ռշտունի, Անդովկ Սյունի, Արշավիր Կամսարական և ուր․) սպանել են Դանիելին և կաթողիկոս ընտ– րել Փ․ Ա Ա–ուն։ Հայոց արքունիքին հա– վատարիմ Փ․ Ա Ա․ համագործակցել է Արշակունիներին՝ կենտրոնացված ուժեղ թագավորության ստեղծման գործում։ Գրկ․ Փավստոս Pm զան դ, Պատ– մություն Հայոց, Ե․, 1968։

ՓԱՌԻՍՈՍ, տես Փաոնես։

ՓԱՌԻՍՈՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, հայկ․ ավատապետություն X–XI դդ․։ X դ․ սկըզ– բին Արցախ և Ուտիք նահանգների, ինչ– պես նաև Կամբեճան գավառի տեր Հա– մամ–Գրիգոր Առանշահիկի որդին՝ Սա– հակ Սևադան, իր ժառանգական տիրույթ Փաոնես գավառին միացնելով Ուտիքի Գարդմանք և Զորոգետ գավառները, հիմ– նել է Փառիսոսի իշխանությունը։ X դ․ կեսին Սահակ Սևադայի որդի Մենեքե– րիւէը (Հովհաննես–Սենեքերիմ) իրեն հըռ– չակել է թագավոր, որին ճանաչել է Հայոց Բագրատունյաց կենտրոն, թագավորու– թյան թուլացման գործում շահագրգռված Բյուգ․ կայսրությունը՝ Սենեքերիմին ուղարկելով արքայական թագ և ծիրանի։ Թագավորության կենտրոնն է դարձել Փա– ռիսոս ավանը։ Հայոց Բագրատունի Գա– գիկ Ա թագավորը, չհաշտվելով Փ․ թ–յան գոյության հետ, շուտով պայքար է սկսել նրա դեմ, իրեն դաշնակից դարձնելով Գանձակի քուրդ ամիրա Փատլունին։ Պայ– քարը շարունակվել է նաև Սենեքերիմի մահից (1003) հետո, նրան հաջորդած Փի– լիպպեի օրոք։ Այնուամենայնիվ Փ․ թ․ իր գոյությունը պահպանել է մինչև XI դ․ կեսը, երբ Փիլիպպեն զոհ է գնացել Գանձակի Փատլունյանների խարդավանքին։ Հետա– գայում Փ․ թ–յան տարածքը ընդգրկվել է Խաչենի իշխանության կազմում։ Գրկ․ Մովսես Կաղանկատվա– ց ի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե․, 1969։ Վարդան Վարդապետ [Արևել– ցի], Հաւաքումն պատմութեան, Վնտ․, 1862։ Ուլուբաբյան Բ․ Ա․, Խաչենի իշխանու– թյունը X–XVI դարերում, Ե․, 1975։ Բ․ Ուչուբաբյան ՓԱՌՆ ԱԿ ԷՍ [Տեր–Սարգսյան Մակար, 1850, գ․ Աաոապատ (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ–ում)–1912, Երևան], հայ դրամա– տուրգ։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1872)։ Ուսուցչություն է արել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինա– կան), Երևանում։ Գրել է մոտ 20 վոդևիւ ու կատակ [«Խոլերա», «Նիսիա» («Չու– տողի մալը ուտողին հալալ ա»), «Դասա– խոս ություն», «Կկակղես, կուտես», «Ապուշ– ներ», «Երկու կրակի մեջ» ևն], որոնք ժա– մանակին խաղացվել են, նպաստել հայ թատրոնի զարգացմանը։ Գրանցում պատ– կերված են Երևանի նահանգի կյանքն ու կենցաղը, ծաղրված մարդկային թուլու– թյունները, անտարբերությունը լուսավո– րության ու կրթության նկատմամբ։ Երկ․ Գրականական երեկո, Թ․, 1886։ Բա– նաստեղծ, Թ․, 1894։ Գրկ․ Թերզիբաշյան Վ․, Հայ դրա– մատուրգիայի պատմություն, գիրք 2, Ե․, 1964։ Լ․ Աաէարյան,

ՓԱՌՆԵՍ, Ք ու ս տ–ի Փ ա ռ ն և ս, Փ ա– ռ ի ս ո ս, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում։ Սահմանակից էր Արցախի Մեծ Կվենք (Մեծ Կողմանք), Կողթ, Սյու– նիքի Սոդյյ), Ուտիքի Տավուշ և Շակաշեն գավառներին։ Ընդգրկել է ներկայիս Ղա– րաբաղի լեռնաշղթայի հս․ փեշերը, Շամ– քոր գետակի վերին ավազանը և Ադրբ․ ՍՍՀ Շամքորի շրջանի հվ․ մասը։ Կենտ– րոնն էր Փառիսոս ավանը (ավերակները պահպանվել են ներկայիս Կալաքենդ գյուղի մուռ), որի անունով գավառը կոչ– վել է նաև Փառիսոս։ X դ․ Փ․ եղել է Փա– ռիսոսի թւսգավորության կենտր․ գավա– ռը։ Գրկ․ Ու լ ու բ ա բ յ ա ն Բ․ Ա․, խաչենի իշ– խանությունը X–XVI դարերում, Ե․, 1975։ Բ․ Ոււուբաբյան․

ՓԱՌՈՒՒ», գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, Խաչեն գետի աջ ափին, շրջկենտրոնից 10 կւէ հս․։ Միավորված է Խրամորթի կոլ– տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Փ–ում և շրջակայքում պահպանվել են Տիգրանաբերդը, Տիգրանակերա քաղա– քատեղին, Ուլուբաբի կամուրջը, Շիկա– քարի բերդը, ճոխտ խաչը, Կարմիր ան– ձավը։

ՓԱՌՔԻ ՇՔԱՆՇԱՆԻ ԱՍՊԵՏՆԵՐ, Փառքի երեք աստիճանի շքանշաններով պար– գևատրված սովետական մարտիկներ։ Փառքի եռաստիճան շքանշանը սահման– վել է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախա– գահության 1943-ի նոյեմբ․ 8-ի հրամանա– գրով՝ բացառիկ խիզախություններով աչ– քի ընկած սովետական բանակի շարքա– յին ու սերժանտական կազմին, ինչպես նաև ռազմաօդային ուժերի կրտսեր լեյ– տենանտներին պարգևատրելու համար։ Շքանշանի բարձրագույն աստիճանն առա– ջինն է։ Պարգևատրումը կատարվում է հաջորդաբար՝ երրորդ, երկրորդ և առա– ջին աստիճաններով։ Փ․ շ․ ա․ օգտվում են ՍՍՀՄ շքանշանների մասին ընդհանուր կանոնադրություններով սահմանված ար– տոնություններից, ինչպես նաև արտա– հերթ զինվ․ կոչում ստանալու իրավուն– քից։ Հայրենական մեծ պատերազմի ժա– մանակ Փառքի երրորդ աստիճանի շքա– նշանով պարգևատրվել է ավելի քան 868 հզ․ սովետական ռազմիկ, երկրորդ աստիճանով՝ մոտ 46 հզ․, իսկ Փ․ շ․ ա․ են դարձել 2456-ը, որոնցից 27-ը՝ հայ։ Փառքի շքանշանի հայ ասպետները Աբրահամյան Վարազդատ Կարապետի, Ալաֆերդով Ալեքսանդր Գալուստի, Ավե– տիսյան Նարիբեկ Աղաբեկի, Ավետիսյան Վարազդատ Սմբատի, Գոչյան Աղասի իգ– նատի, Գրիգորյան Գրիգոր Ավանեսի, Դալլաքյան Վլադիմիր Առաքելի, Իսրայել– յան Գևորգ Ավանեսի, Ծատուրյան Մե– խակ Զաքարի, Կարախանյան Իսահակ Պողոսի, Կարապետյան Գրիգոր Հովսեփի, Հայրապետյան Վաղարշակ Ղարայի, Հով– հաննիսյան Արմենակ Արսենի, Ղուլիկյան Վարազդատ Մակարի, Մելիքսեթյան Խա– չիկ Հմայակի, Մելքումյան Աշոտ Գալուս– տի, Շուշանյան Հարություն Վարդերեսի, Ոպանյան Գինեվան Միսակի, Պապոյան Ռդւբեն Արտաշեսի, Սարգսյան Շահեն Հովհաննեսի, Սերոբյան Քերոբ Պետրո– սի, Սիվիկյան Սերգեյ Արմենակի, Ստե– փանյան Իսրայել Գալուստի, Ստեփան– յան Ստեփան Բաբայի, Սևոյան Սանա– սար Սիմոնի, Օսիպով (Հովսեփյան) Օսիպ (Հովսեփ) Սահակի, Օսկանյան Պյոտր Ստեփանի։ Գրկ․ Մելիքսեթյան Հ․ Ու․, Ս ա– հ ա կ յ ա ն Մ․ Գ․, Փառքի շքանշանի հայ ասպետները, Ե․, 1982։

ՓԱՍԻԱՆՆԵՐ (Phasianus), փասիանների ընտանիքի հավազգիների կարգի թռչուն– ների սեռ։ Մարմնի երկարությունը մինչև 85 г/г/ է, զանգվածը՝ 1,7–2 կգ, էգերն արա– ներից փոքր են։ Պոչը երկար է, սուր ծայ– րով։ Արուները վառ, մետաղական փայ– լով գունավորում ունեն, էգերը մոխրա– գույն են։ Հայտնի է Փ–ի 2 տեսակ։ Սովո– րական փասիանը (Ph․ colchicus) գու– նավորմամբ միմյանցից տարբերվող շուրջ 30 աշխարհագրական ձևեր ունի։ Տարած– ված է Կովկասից մինչև Խաղաղ օվկիա– Սովորական փա– սիան․ 1․ արուն, 2․ Էգը նոս, անտառներում, ջրամերձ մացառուտ– ներում և դաշտային թփուտներում։ Նըս– տակյաց է, բնադրում է գետնին, դնում 8–10 ձու։ Թխսում և ձագերին խնամում է միայն էգը։ Սնվում է սերմերով, պտուղ– ներով, ընձյուղներով, մանր անողնա–