շարավորներով։ Որսորդության կարևոր օբյեկտ է և շատ երկրներում այդ նպատա– կով բազմացվում է։ Սովորական Փ–ից ՀՍՍՀ–ում տարածված է անդրկով– կասյան փասիանը (Ph․ colchi- cus colchikus), որը ներկայումս փոքր քանակությամբ հանդիպում է Ղափանի շրջանում։ Արուները կարմրանարնջագույն են՝ սե բծերով, զանգվածը 900–1300 գ է։ Կանաչ փասի ան ը (Ph․ vesicolor) տարածված է ճապոնիայում։ Մ․ Ադամյան ՓԱՍՏ, լայն առումով՝ եղելություն, հա– վաստված իրողություն, ինչպես նաև դը– րանց մասին եղած տեղեկությունը, գի– տելիքը։ Գիտության տրամաբանության և մեթոդաբանության մեջ Փ․ պրոբչեմ, հիպոթեզ, օրենք, սկզբունք և այլ հասկա– ցությունների համակարգում ծառայում է գիտ․ տեսության մեթոդաբանական–կա– ռուցվածքային վերլուծությանը, դրանում իմացաբանական տարբեր կշռույթ ունե– ցող գիտելիքների տարբերակմանը։ Փ–ի կարգին են դասվում գիտ․ համակարգի այն տարրերը, որոնք կարող են ստացվել հետազոտության էմպիրիկական մեթոդ– ներով և դրանով իսկ հիմք ծառայել՝ հիմ– նարար հիպոթեզներ, օրենքներ առաջա– դրելու և տեսության ճշմարտությունը ստուգելու համար՝ մասնավորապես նոր Փ–եր կանխպգուշակելու միջոցով։ Իմա– ցության պատմ․ փորձը հաստատում է, որ տեսությունները համարժեք չեն (և հե– տևաբար չեն հանգեցվում) Փ–երի այն հա– մախմբությանը, որ դրանք ի մի են բե– րում, համակարգում ու բացատրում։ Գրկ․ Տես Մեթոդաբանություն և Տեսություն հոդվածների գրականությունը։ Ա․ Մանասյան
ՓԱՍՏԱԲԱՆ, իրավաբանական օգնությու– նը մասնագիտություն ընտրած անձ։ ՍՍՀՄ–ում Փ․ կարող են լինել այն քաղա– քացիները, ովքեր ունեն իրավաբանական բարձրագույն կրթություն, աշխատանքի մասնագիտական երկու տարվա ստաժ և փաստաբանների կոչեգիայի անդամ են։ Փ–ները իրավաբանական օգնություն են ցույց տալիս քաղաքացիներին և կազմա– կերպություններին (տալիս են իրավա– բանական հարցերի վերաբերյալ կոնսուլ– տացիաներ և պարզաբանումներ, օրենս– դրության վերաբերյալ տեղեկանքներ, կազմում են բողոքներ, դիմումներ և իրա– վաբանական բնույթի այլ փաստաթղթեր, դատարանում և մյուս պետ․ մարմիննե– րում իրականացնում են ներկայացուցչու– թյունը քաղաքացիական և վարչական իրավախախտումների գործերով, մասնակ– ցում են քրեական գործերի նախաքննու– թյանը և դատին՝ որպես պաշտպաններ, տուժողների, քաղաքացիական հայցվոր– ների, քաղաքացիական պատասխանող– ների ներկայացուցիչներ են)։ Փ․ պարտա– վոր է օգտագործել մեղադրանքը հերքող կամ մեղմացնող օրենքով նախատեսված բոլոր միջոցները, մեղադրյալին ցույց տալ անհրաժեշտ օգնություն։ Նա իրա– վունք չունի հրաժարվել ստանձնած պաշտ– պանությունից, հրապարակել իրավաբա– նական օգնություն ցույց տալու կապակ– ցությամբ իրեն հաղորդած տվյալները։ ՍՍՀՄ–ում բոլոր Փ–ներն ունեն հավասար իրավունքներ և կարող են հանդես գալ ցանկացած դատարանում (տես նաև Փաս– տաբանական ծառայություն)։
ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ՍՍՀՄ–ում հասարակական կազմակերպու– թյուն, որն զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ Կառուցվում է կամա– վորության, նրա բոլոր մարմինների ընտ– րովիության սկզբունքով, գործում է ինք– նավարության հիմունքներով։ Փ․ ծ․ ամ– րապնդված է ՍՍՀՄ և ՀՍՍՀ սահմանա– դրություններով (հոդվածներ 161,159)։ Փ․ ծ–յան կազմակերպման և գործունեու– թյան կարգը նախատեսված է ՍՍՀՄ Գերա– գույն սովետի 1979-ի նոյեմբ․ 30-ի ՍՍՀՄ փաստաբանական ծառայության մասին օրենքով։ ՀՍՍՀ–ում գործում էtփաս– տաբանական ծառայության մասին կա– նոնադրությունը (1980)։ Ըստ այդ կանո– նադրության 1-ին հոդվածի, Փ․ ծ․ կոչված է իրավաբանական օգնություն ցույց տա– լու քաղաքացիներին և իրավաբանական անձանց։ Փ․ ծ–յան գլխ․ օղակը փաստա– բանների կուեգիան է։ Փ․ ծ–յան մասին օրենսդրությունը սահմանում է նաև փաս– տաբանական ծառայության և պետ․ մար– մինների ու հասարակական կազմակեր– պությունների փոխհարաբերությունները։ Բուրժ․ պետություններում Փ․ ծ–յան կա– ռուցման միասնական սկզբունք չկա։ Փաս– տաբանները պետ․ ծառայությունից դուրս ստեղծում են մասնավոր բյուրոներ ու գրասենյակներ և միավորվում են արհես– տակցական ասոցիացիաներում՝ իրենց սեփական իրավունքների պաշտպանու– թյունից ելնելով։ Մ․ Թովմասյան
ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱ, փաստաբա– նական ծառայության կենար, օղակ։ Կազ– մակերպվում է մարզային բաժանում չու– նեցող միութենական հանրապետություն– ներում, ինքնավար հանրապետություն– ներում, երկրամասերում, մարզերում և խոշոր քաղաքներում (Մոսկվխ, Լենին– գրադ, Կիե, Տաշքենդ)։ Շրջաններում Ա շրջանային բաժանում չունեցող քաղաքնե– րում գործում են իրավաբանական կոն– սուլտացիաներ, որոնք միավորում են տվյալ շրջանի (քաղաքի) փաստաբաննե– րին։ Փ․ կ–ի անդամն իրավունք ունի հան– դես գալու ՄՍՀՄ բոլոր դատականներում։ Փ․ կ–ի բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է (կոնֆերանս), գործւյսդիր մար– մինը՝ կոլեգիայի նախագս հությունը, վերստուգիչ մարմինը՝ հանձնաժողովը։ Փ․ կ–ի ընդհանուր ղեկավարությունն իրա– կանացնում են ժող․ դեպուտաւոների սո– վետները և դրանց գործադիր կարգադրիչ մարմինները ինչպես անմիջականորեն, այնպես էլ՝ արդարադատության մինիստ– րության, ժող․ դեպուտատնելի երկրա– մասային, մարզային, քաղաքային սո– վետների գործադիր կոմիտեների արդա– րադատության բաժինների միջոցով։ Մ․ թովմասյան․
ՓԱՍՏԱԹՈՒՂԹ, նյութական օբյեկտ, որը պարունակում է արձանագրված ինֆոր– մացիա և նախատեսված է ժամանակի ու տարածության մեջ այդ ինֆորմացիան փոխանցելու համար։ Ինֆորմացիա կրող– ներ կարող են լինել թուղթը, ծակոտա– քարտը, լուսաժապավենը, մագնիտոֆո– նային ժապավենը են։ Փ․ կարող է բովան– դակել բնական կամ ձևայնացված լեզվով տեքստեր, պատկերային կամ ձայնային ինֆորմացիա ևն։ Ըստ բովանդակության լինում են գիտատեխ․ (հոդվածներ, գըր– քեր, արտոնագրեր, տեխ․ հաշվետվու– թյուններ, նկարագրություններ), իրավա– կան (որոշումներ, հրամանագրեր, պայ– մանագրեր), կառավարչական (հրաման– ներ, դիրեկտիվներ) են։ Կարող են լինել առաջնային և երկրորդային (ռեֆերատ, անոտացիա, վերլուծություն ևն)։ Փ–ի մը– շակման տեսակներն են՝ իմաստաբանա– կան (թարգմանություն, որևէ գրքի, գիտ․ աշխատության համառոտ շարադրություն, անոտացիա) և ոչ իմաստաբանական (պատճենահանում, բազմացում, միկրո– նկարահանում)։ Ինֆորմացիայի մասին գիտությունը ստեղծում է Փ․ մշակելու ավ– տոմատացման, ինֆորմացիան հաշվողա– կան մեքենաների հիշողության մեջ պա– հելու միջոցներ։ Որևէ հարցի, երևույթի, պրոցեսի, անձի, հիմնարկի վերաբերյալ Փ–երի հավաքածուն կոչվում է փաստա– թղթավորում։ ՍՍՀՄ–ում պետ․ ու հասարակական կազմակերպությունների, դրանց հետ հա– ղորդակցվող մասնավոր անձանց համար Փ–եր կազմելու և մշակելու կարգը սահմա– նում է պետ․ ստանդարտը։ Նեղ իմաստով Փ․ պաշտոն, թուղթ է, որով հաստատվում է որևէ փաստ կամ իրավունք։ Օրինակ, իրավունքում Փ․ օրենքով սահմանված կարգով ձևակերպված իրավաբանական նշանակություն ունեցող գրավոր ակտ է (հասունության վկայական, ծննդյան վկա– յական, աշխատանքային գրքույկ ևն)։ Պատմագիտության մեջ Փ․ սովորաբար պետ․ ապարատին կամ հասարակական կազմակերպությանը պատկանող գրավոր վկայական է, որով հաստատվում է որևէ վւաստ։
ՓԱՍՏԱԿԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, օրենքով սահմանված կարգով չձևակերպված ամուսնական հարաբերություն (տես Ամուսնություն)։ ՍՍՀՄ–ում Փ․ ա․ չի առա– ջացնում ամուսնության և ընտանիքի օրենսդրությամբ նախատեսված ամուս– նական իրավունքներ ու պարտականու– թյուններ։ ՀՍՍՀ ամուսնության, ընտանի– քի և խնամակալության առաջին օրենս– գրքի ընդունումից (1927) հետո մինչև ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահու– թյան 1944-ի հուլ․ 8-ի հրամանագրի ըն– դունումը գրանցված ամուսնության հետ միասին դատարանը ճանաչել է նաև Փ․ ա․։ Այդ ամուսնությունից ծնված զավակների ծնողների նկատմամբ ունեցած իրավունք– ներն ու պարտականությունները հավա– սարեցվում էին գրանցված ամուսնությու– նից ծնված զավակների իրավունքներին ու պարտականություններին։ Նույն կար– գով է լուծվել նաև այն Փ․ ա․, որն առա– ջացել է մինչև Հայաստանում զագսի մար– մինների ստեղծումը։ Մինչև 1944-ի հուլ․ 8-ը փաստական ամուսնական հարաբե– րությունների մեջ եղած անձանց իրավունք տրվեց զագսի մարմիններում գրանցել ամուսնությունը, նշելով Փ․ ա–յան սկիզբը։ Եթե ամուսիններից մեկը մահացած է կամ անհետ կորած, ամուսնության փաստը կարող է հաստատվել դատարանով։ 1944-ից հետո առաջացած Փ․ ա․ գրանց–