Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ֆերանսը հավանություն ավեց Արտաքին գործերի մինիստրների խորհրդի կողմից նախապես համաձայնեցված դրույթների գերակշիռ մեծամասնությանը։ Սակայն արմ․ պետությունները (խախտելով հանձ– նարարականները ձայների 2/3-ով ըն– դունելու համաձայնեցված կարգը) ձայ– ների պարզ մեծամասնությամբ անցկաց– րեցին իրենց ձեռնտու որոշ հանձնարարա– կաններ (Դանուբի միջազգայնացման մա– սին ևն)։ Հաշտության պայմանագրերի չհամաձայնեցված հոդվածները (Իտա– լիայից գանձվելիք ռեպարացիաների, իտալա–հարավսլ․ և հույն–բուլդ․ սահման– ների մասին ևն) կարգավորվեցին Արտա– քին գործերի մինիստրների խորհրդի Նյու Ցորքի նստաշրջանում (1946-ի նո– յեմբ․ 4 –դեկտ․ 12)։ Տես Փարիզի հաշ– տության պայմանագրեր 1947։

ՓԱՐԻԶԻ ԿՈՄՈՒՆԱ 1789–94, Փւճրիզի քաղաքային ինքնավարության օրգան Ֆրանս, բուրժ․ մեծ հեղափոխության ժա– մանակ։ Ստեղծվել էt1789-ի հուլիսին։ 1789-ի հուլիս –1791-ի սեպտեմբերին Փ․ կ–ում գերակշռել են չափավոր լիբերալ– սահմանադրական բուրժուազիայի ներ– կայացուցիչները՝ ֆեւյանները, օրենսդիր ժողովի ժամանակ (մինչև միապետության տապալումը)՝ բդւրժ․ հանրապետական– ները՝ ժիրոնդիաոները։ 1792-ի օգոստ․ 10-ի գիշերը Փ․ կ–ին վւոխարինած, այսպես կոչված, ապստամբական Փ․ կ․ (որի մե– ծամասնությունը կազմում էին յակոբին– յանները) մեծ դեր խաղաց միապետու– թյան տապալման, օտարերկրյա ինտեր– վենտներից Փարիզի և Ֆրանսիայի պաշտ– պանության կազմակերպման գործում։ Յակոբինյան դիկտատուրայի (1793–94) ժամանակ Փ․ կ․ հանդիսացավ հեղափոխ․՝ իշխանության կարևոր օրգան (նրա ան– դամներից էին ժ․ Պաշը, Պ․ Շոմետը, ժ․ էբերը և ուրիշներ)։ Տերմիդորյաե հե– ղաշրջումից հետո Փ․ կ–ի անդամների մե– ծամասնությանը, լինելով Մ․ Ռոբեսպիեռի և նրա կողմնակիցների համախոհները, մահապատժի են ենթարկվել, Փ․ կ․ վե– րացվել է, իսկ Փարիզը բաժանվել է 12 քաղաքային ինքնավար խորհուրդների։

ՓԱՐԻԶԻ ԿՈՄՈՒՆԱ 1871, առաջին պրո– լետարական հեղափոխությունը և բանվոր դասակարգի առաջին կառավարությունը։ Գոյատևել է 72 օր (մարտի 18–մայիսի 28)։ Փ․ կ․ XIX դ․ հեղափոխ․ շարժման խոշորա– գույն իրադարձությունն էր։ Փ․ կ–ի առա– ջացումը պատմ․ օրինաչափ երևույթ էր, որը XIX դ․ 60-ական թթ․ վերջին ֆրանս․ հասարակության սոց․ խոր հակասու– թյունների հետևանք էր։ Ֆրանս–պրու– սական պատերազմ 1870–7/-ը ավելի սրեց դասակարգային հակասությունները Ֆրանսիայում։ Սեպտ․ 4-ին Փարիզում բռնկված հեղափոխությունը տապալեց կայսրությունը։ Ֆրանսիան կրկին դար– ձավ հանրապետություն (տես Երրորդ հանրապետություն)։ Սակայն նոր՝ «Ազ– գային պաշտպանության կառավարությու– նը» շարունակեց Նապոլեոն III-ի հակա– ժող․ քաղաքականությունը, հրաժարվեց բավարարել ժող․ զանգվածների դեմո– կրատ․ ու հայրենասիրական պահանջնե– րը, բռնեց գերմ․ զորքերի կողմից պաշար– ված Փարիզի պաշտպանությունը ձախո– Փարիզի կոմունայի հռչակումը դելու ուղին։ 1870-ի հոկա․ 31ք–ին U 1871-ի հունվ․ 22-ին Փարիզում բռնկեցին ապըս– տամբություններ՝ Կոմունա ստեղծելու պահանջով, սակայն ճնշվեցին։ Փետր․ 15-ին կազմվեց նոր կաուսվարություն, որի ղեկավար դարձավ խոշոր բուրժուա– զիայի դրածո Ա․ Թիերը։ փետր․ 26-ին Պրուսիայի հետ կնքվեց Ֆրանսիայի հա– մար ծանր հաշտության պայմանագիր։ Փարիզի պաշարման ընթացքում բան– վորներն ու արհեստավորները զինվեցին ու մտան Ազգ․ գվարդիայի շարքերը։ Մարտի 18-ի գիշերը Թիերի կառավարու– թյունը փորձեց զինաթափել մայրաքաղա– քի պրոլետարական շրջանկերը (Մոն– մարտր, Րելվիլ են) և ձերբակալել Ազգ․ գվարդիայի կենտկոմի անդամներին։ Սա– կայն ազգ․ գվարդիականները գրավեցին կառավարական հիմնարկները։ Թիերի կառավարությունը և կառավարական զոր– քերը փախան Վերսալ։ Ազգ․ գվարդիայի կենտկոմը դարձավ Փ․ կ–ի ժամանակավոր կառավարություն։ Հակահեղփփոխ․ տար– րերի ելույթները ճնշվեցին։ Սակայն կենտ– կոմը թույլ տվեց լուրջ տակտիկական սխալ, նա չօգտվեց մարտի 18-ի հաղթա– նակից և չջախջախեց հակահեղափոխա– կան վերսալը։ Դա Թիերի կառավարու– թյանը հնարավորություն տվեց ամրա– պնդելու իր բանակը։ Իրեն համարելով սոսկ իշխանության ժամանակավոր մար– մին, կենտկոմը շտապեց անցկացնել Կո– մունայի ընտրություններ։ Մէսրտի 26-ին կայացած ընտրություններում հաղթեցին մարտի 18-ի հեղափոխության կողմնակից– ները։ Կոմունայի 86 անդամներից 20-ը (խոշոր և միջին բուրժուազիայի ներկա– յացուցիչներ) մինչե ապրիլի կեսը դուրս եկան Փ․ կ–ից։ Ապրիլի 16-ին տեղի ունե– ցան լրացուցիչ ընտրություններ։ Փ․ կ–ի անդամների մեծ մասը բանվորներ էին, ծառայողներ, մանկավարժներ, բժիշկներ, լրագրողներ, փաստաբաններ։ Կոմունա– յում ղեկավար դերը պատկասում էր I Ին– տերնացիոնալի անդամ սոցիալիստնե– րին՝ բլանկիստներին, պրդւդոնիստնե– րին և բակունիստներին։ Կոմունայի կազ– մում կային նաև մարքսիստներ կամ մարք– սիզմին մոտ կանգնած մարդիկ։ Կոմունա– յի անդամներ էին ընտրվել բանվ․ շարժ– ման ականավոր գործիչներ Լ․ է․ Վառլե– նը, է․ Դյուվալը, 0․ Ավրիալը, Ա․ Տեյսը, 0․ Սեռայեն, հունգար բանվոր Լ․ Ֆրան– կելը և ուրիշներ, ֆրանս․ առաջադեմ մշակույթի ներկայացուցիչներ, նկարիչ Գ․ Կուրբեն, գրող ժ․ Վալլեսը, բանաս– տեղծ է․Պոտիեն, բժիշկ և ինժեներ է․ Վայ– յանը, հրապարակախոսներ 0․ Վերմո– րելը և Գ․ Տրիդոնը։ Փ․ կ–ի պատմ․ նշա– նակությունը նրանում էր, որ այն կոտրեց բուրժ․ պետ․ ապարատը և ստեղծեց նոր ձևի պետություն, որը պատմության մեջ պրոլետարիատի դիկտատուրայի առաջին ձևն էր։ Փ․ կ․ մի շարք դեկրետներով վե– րացրեց մշտական բանակը և այն փոխա– րինեց զինված ժողովրդով՝ հանձինս Ազգ․ գվարդիայի, եկեղեցին անջատեց պետու– թյունից, վերացրեց ոստիկանական պրե– ֆեկտուրան ևն։ Փ․ կ–ի ստեղծած նոր պետ․ իշխանության հիմքում ընկած էին դեմոկրատ, սկզբունքները, բոլոր պաշ– տոնյաների ընտրովիությունը, պատաս– խանատվությունը և պաշտոնյաների փո– խարինելիությունը, ղեկավարման կոլե– գիալությունը։ Մարտի 29-ին Կոմունայի անդամներից ստեղծվեց 10 հանձնաժողով, Գործադիր հանձնաժողով գործերի ընդհանուր ղե– կավարման համար և 9 հատուկ հանձնա– ժողովներ՝ ռազմ․, պարենավորման, ֆի– նանսների, արդարադատության, հասա– րակական անվտանգության, աշխատանքի և արդյունաբերության ու փոխանակման, հասարակական ծառայությունների, ար– տաքին հարաբերությունների, լուսավո– րության։ Ապրիլի 20-ին 9 հանձնաժողով– ներից յուրաքանչյուրի վրա նշանակվեց պատասխանատու ղեկավար–պատգամա– վոր։ Մայիսի 1-ին Գործադիր հանձնաժո– ղովին փոխարինեց Հասարակական փըր– կության կոմիտեն (կազմված Կոմունայի 5 անդամներից), որը մյուս հանձնաժողով– ների նկատմամբ օժտված էր լայն իրա– վունքներով։ Կոմունան մի շարք դեկրետներով բա– րելավեց բնակչության լայն զանգվածնե– րի սոցիալ–տնտ․ դրությունը, կարևոր գործ կատարեց մշակութային–լուսավո– րության բնագավառում։ Արտաքին քաղաքականության բնագա– վառում Կոմունան ղեկավարվեց ժողո– վուրդների միջև խաղաղություն և բարեկա– մություն, բոլոր երկրների աշխատավոր– ների միջև եղբայրություն հաստատելու ձգտումով։ Տարբեր երկրների բազմաթիվ հեղափոխականներ մասնակցեցին Կոմու– նայի համար մղվող պայքարին (լեհ հե– ղափոխականներ 6ա․ Դոմբրովսկին և Օկոլովիչի եղբայրները, Զ․ Գարիբալդիի արշավանքների մասնակիցներ Ա․ Չիպ– րիանին, Կաստիոնին և ուր․, ռուս սո– ցիալիստներ Ա․ Վ․ Կորվին–Կրուկովսկա– յան, Ե․ Դմիտրիևան, Պ․ Լավրովը, հունգ․ հեղափոխականներ, բելգ․ դեմոկրատներ ևն)։ I Ինտերնացիոնալը ձգտեց ընդլայնել տարբեր երկրների աշխատավորների հա– մերաշխությունը Փ․ կ–ի հետ։ Կոմունայի