գործիչներին ուղղված նամակներում Կ․ Մարքսը տալիս էր գործնական խոր– հուրղներ, քննադատում նրանց տակտի– կական սխալները։ Կոմունայի գործունեության որոշակի հաջողություններին զուգընթաց թույլ տըր– վեցին լուրջ սխալներ։ Կոմունան չբռնա– գրավեց ֆրանս․ բանկում պահվող հըս– կայական արժեքները (3 մլրդ ֆրանկ, Կոմունան դրանից վերցրեց ընդամենը 15 մլն ֆրանկ), սխալը բացատրվում է պրուղոնիստների ազդեցությամբ, որոնք, ղիմադրելով կապիտ․ սեփականության դեմ ուղղված վճռական միջոցառումնե– րին, համոզված էին, որ Կոմունան սոսկ քաղաքային խորհուրդ է, ուստի և չի կարող տնօրինել համապետ․ նշանակու– թյուն ունեցող բանկը։ Փ․ կ․ հեղափոխ․ ելույթների ազդակ ծա– ռայեց Ֆրանսիայի մի շարք խոշոր քաղաք– ների համար (Լիոն, Մարսել, Թուլուզ են), որոնցում առաջացան հեղափոխ․ կոմու– նաներ։ Սակայն նրանք շատ կարճ գո– յատևեցին՝ մի քանի օր։ Գյուղացիությու– նը, խաբվելով հակահեղափոխ․ զրպարտ– չական պրոպագանդայից, չաջակցեց հե– ղափոխ․ Փարիզին (միայն մի քանի գյու– ղական շրջաններում տեղի ունեցան Փ․ կ–ին համերաշխություն արտահայտող հեղափոխ․ ցույցեր)։ Փ․ կ–ի և վերսալցիների միջև առաջին ընղհարումները սկսվեցին մարտի վեր– ջին։ Ապրիւի 2-ին վերսալյան զորքերը գրոհեցին կոմունարների առաջապահ դիրքերը։ Չնայած բոլոր դժվարություննե– րին (հրետանու անբավարարություն, փոր– ձառու և որակյալ հրամանատարների պակասություն ևն), կոմունարները ցույց տվեցին հերոսական դիմադրություն։ Փ․ կ–ի ռազմ, ղեկավարները4 Գ․ Պ․ Կլյու– զերեն, նրան փոխարինած գնդապետ Լ․ Ն․ Ռոսսելը, ապա՝ Լ․ Շ․ Դելեկլյուզը չկա– րողացան կարգավորել ռազմ, գործը։ Կո– մունայի անվճռականությունը վերսալյան հակահեղափոխության աջակիցների նը– կատմամբ դյուրացնում էր նրանց քայքա– յիչ աշխատանքը։ Մայիսի 21-ին վերսալյան մոտ 100 հզ–անոց բանակը ներխուժեց Փարիզ։ Սեկ շաբաթ տևած արյունալի մարտերից հետո Փ․ կ․ տապալվեց։ Հատկապես հա– մառ էր դիմադրությունը Պեր Լաշեզ գե– րեզմանատանը։ 1871-ի պրոլետարական հեղափոխության ջախջախումն ուղեկց– վել է աննախադեպ հակահեղափոխ․ տեռորով։ Տասնյակ հազարավոր կո– մունարներ գնդակահարվեցին առանց դա– տի։ Գնդակահարվածների, տաժանակրու– թյան դատապարտվածների, բանտարկ– վածների, ինչպես նաև հալածանքների հետևանքով Ֆրանսիայից հեռացածների ընդհանուր թիվը հասնում էր 100 հզ–ի։ Փ․ կ–ի պարտության հիմն, պատճառ– ներից մեկը Փարիզի մեկուսացվածու– թյունն էր ամբողջ երկրից, դա գերմ․ օկուպացիոն զորքերի և նրանց հետ հա– մագործակցող վերսալյան զորքերի միաս– նական գործողությունների հետևանք էր։ Փ․ կ–ի փորձը, որը խորապես ուսումնա– սիրել են Կ․ Մարքսը, Ֆ․ էնգելսը և Վ․ Ի․ Լենինը, խոշոր դեր է խաղացել գիտ․ կո– մունիզմի տեսության զարգացման, բան– վոր դասակարգի ազատագր․ պայքարի, Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղա– փոխության նախապատրաստման ու իրա– կանացման գոիծում։ Կոմունայի դասերը չեն կորցրել իրենց նշանակությունը նաև արդի շրջանում։ Մարտի 18-ը! ամեն տարի ՄՍՀՄ–ում և սոցիալիստ, մյուս երկրներում նշվում է որպես Փ․ կ–ի օր։ «Կոմունայի գործը դա սոցիալական ւեղափոխության գործն է, աշխատավորների լիակատար քաղաքա– կան և տնտեսական ազատագրման գործը, դա համայն աշխարհի պրոլետարիատի գործն է։ Եվ այս իմաստով նա անմահ է» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 20, էջ 272)։ Գրկ․ Маркс К․, Энгельс Փ․ и Ленин В․ И․, О Парижской Коммуне, [Сб․], М․, 197։․; Протоколы заседаний Па– рижской Коммуны 1871 г․, т․ 1–2, М․, 1959–60; Перв ой Интернационал и Париж– ская Коммуна․ Документы и материалы, М․, 1972; История՝Парижской Коммуны 1871 г․, М․, 1971․
ՓԱՐԻԶԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1973 Վիհա– նամ ու մ պատերազմի դադա– րեցման Ц խաղաղության վե– րականգնման մասին։ Ստորա– գրվել է հունվ․ 27-ին ՎԴՀ–ի, ԱՄՆ–ի, Հվ․ Վիետնամի Հանրապետության ժամանա– կավոր հեղափոխ․ կառավարության ար– տաքին գործերի մինիստրների և Սայգո– նի վարչակազմի կողմից։ ԱՄՆ–ը պարտա– վորվել է հարգել Վիետնամի անկախու– թյունը, սուվերենությունը, միասնությունն ու տարածքային ամբողջությունը ըստ ժնեի հասաձաշնագրեր 1954– Նախա– տեսվում էր դադարեցնել ռազմ, գործո– ղությունները Հվ․ Վիետնամում, 60 օրվա ընթացքում Հվ․ Վիետնամից դուրս բե– րել ԱՄՆ–ի և այլ պետությունների զոր– քերը, անցկացնել դեմոկրատ, ընտրու– թյուններ միջազգային վերահսկողության ներքո, իրականացնել Վիետնամի աստի– ճանական խաղաղ վերամիավորում՝ Հվ․ և Հս․ Վիետնամի միջև համաձայնության հիման վրա։ Փ․ հ–ի կատարման վերա– հսկողությունը դրվում էր հատկապես ստեղծված միջազգային հանձնաժողովի վրա, որի մեջ մտնում էին Կանադան (1973-ի հուլիսի 31-ից՝ Իրանը), Հունգա– րիան, Ինդոնեզիան և Լեհաստանը։ Փ․ հ–ի ստորագրումը, որի կատարումը խափա– նում էր Սայգոնի վարչակազմը ընդհուպ մինչև իր անկումը (1975), վիետնամ․ ժո– ղովրդի և աշխարհի խաղաղասեր ուժերի կարևոր հաղթանակն էր իմպերիալիզմի դեմ պայքարում և մեծ ներդրում միջազգա– յին լարվածության թուլացման գործում։
ՓԱՐԻԶԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ 1954,ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտա– լիայի, Կանադայի, Բելգիայի, Նիդեր– լանդների, Լյուքսեմբուրգի ներկայացու– ցիչների կողմից ԳՖՀ–ի հետ ստորագրված (հոկտ․ 23-ին) ռազմ․, քաղ․ ևն փաստա– թղթերի ամբողջություն։ Օւժի մեջ են մտել 1955-ի մայիսի 5-ին։ Հիմնականներն են․ 1․ ԳՖՀ–ում օկուպացիոն ռեժիմի վերաց– ման մասին յ ԱՄՆ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Արմ․ Գերմանիայի ստորա– գրած արձանագրությունն ու համաձայ– նագիրը, 2․ ՆԱՏՕ–ի շրջանակներում ռազ– մա–քաղ․ Արևմտաեվրոպական դաշինքի ստեղծման վերաբերյալ Մեծ Բրիտանիա– յի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի և ԳՖՀ–ի ստորագրած արձանագրությունները, 3․ ԳՖՀ–ի՝ ՆԱՏՕ–ին միանալու մասին այդ խմբավորման անդամ պետությունների արձանագրությունը։ Փ․ հ․ էապես մեղմաց– րին արևմտագերմ․ ռազմաարդ․ պոտեն– ցիալի սահմանափակումները, օրինակա– նացրեցին ԳՖՀ–ի սպառազինումը։ ԳՖՀ–ի կառավարությունը ապօրինի կերպով հըռ– չակվեց ամբողջ գերմ․ ժողովրդի «միակ ներկայացուցիչը» միջազգային գործերում։ Ի խախտումն Պոասդամի կոնֆերանս /9Հ5-ի որոշումների ստորագրված Փ․ հ․ ուժեղացրին միջազգային լարվածությու– նը։ Այդ համաձայնագրերի դեմ վճռաբար հանդես եկան ՍՍՀՄ, ԳԴՀ և սոցիալիստ, մյուս երկրները, եվրոպ․ պետությունների խաղաղասեր հասարակայնությունր։
ՓԱՐԻԶԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, հայերեն տպագիր հրատարակություն Փա– րիզում, XVI XX դդ․։ Ֆրանսիացի արևե– լագետ Գ․ Պոստելը 1537-ին Մերձավոր Արևելքում ճանապարհորդելուց և տեղի մի շարք լեզուների ծանոթանալուց հետո 1538-ին Փարիզում լույս է ընծայել «Բազ– մալեզվյան քերականություն» լատ․ աշ– խատությունը, որտեղ տեղեկություններ են տրված արլ․ 12 լեզվի, այդ թվում հա– յերենի մասին։ Գրքում կա վւայտագիր հայատառ տպագրություն՝ մեսրոպյան այբուբենը և հայերենի նմուշ։ Սա հայե– րեն առաջին փայտափորագիր տիպն է, իսկ հայոց լեզվին նվիրված հատվածը՝ հայագիտ․ առաջին տպագիր երկը։ 1586-ին Փարիզում լույս է տեսել Բլեզ ղը Վիժների «Ձեռնարկ գրերի մասին» գիր– քը, գրված հին ֆրանս․, որտեղ մի հատ– ված (էջ 309–313) նվիրված է Հայաստա– նին ու հայոց լեզվին, բերված է փայտա– փորագիր հայերեն այբուբենի երկու աղ– յուսակ (ըստ Ի․ Բարբարոյի)։ XVII դ․ Փարիզում տպագրված առաջին հայերեն գործը զետեղվել է Կլոդ Դյուրե Բուրբոնուայի՝ 1613-ին հրատարակած «Գանձ աշխարհի լեզուների պատմության» աշխատության մեջ, որում հայոց լեզվին նվիրված հատվածում տեղ է գտել հայե– րեն փայտափորագիր այբուբենը (դարձ– յալ՝ ըստ Ի․ Բարբարոյի)։ 1633-ին Փարի– զի Կայսերական տպարանում լույս է տե– սել Ֆրանցիսկ Ռիվոլայի «Բառագիրք Հայոց» (հայերեն–լատ․) բառարանի երկ– րորդ հրատարակությունը, որը Փարիզում հրատարակված առաջին հայերեն գիրքն է, տպագրված շարժական տառերով (շար– վածք)։ 1634-ին այստեղ տպագրվել է դա– վանաբանական «Առաւել պարզաբանու– թիւն․․․» լատ–ից հայերեն թագմանված գրքի երկրորդ հրատարակությունը։ Փ․ հ․ տ․ սկսեց ավելի արագ զարգանալ XIX դ․ 1-ին կեսին։ Հայերեն գրքեր շա– րունակում էին տպագրվել Փարիզի Կայ– սերական տպարանում, 1812-ին այստեղ հրատարակվեց Մ․ Բելլոդի «Փորձառու– թիւն հայկազեան լեզուին», 1816-ին՝ Հրա– հան Ջրպետյանի «Ցորդորակ․․․» (գյու– ղատնտեսական գիրք), 1818-ին՝ Հ․ Շա– հան Ջրպետյանի, Դ․ Մելիք–Շահնադար– յանի և Լ․ Լանգլեի հեղինակած «Տեղեկու– թիւնք ի վերայ այժմեան կացութեան թա–