րոններում։ 1949-ից հանդես է եկել նաե իբրե ռեժիսոր։ Կազմակերպել է «Փիթոե ընկերություն» թատրոնը, եղել «Մոդեռն» թատրոնի տնօրեն, ուր բեմադրել է Չեխո– վի «ճ․այ»–ը։ 1956-ին, Գորկու «Հատակում» պիեսի բեմադրության համար արժանա– ցել է Մոլիերյան մրցանակի։ Բ․ Հովակիմյան
ՓԻԼԱՐՏՈՍ ՎԱՐԱԺՆՈՒՆԻ (ծն․ թ․ անհտ․–1086), հայ իշխան։ Հավանաբար Վասպ ուրական ում հաստատված Վար աժ– նանիների նախարար, տոհմից։ Հուն, աղբյուրները Փ․ վ–ուն (Ֆիլարետոս Վրա– խամիոս) անվանում են վահրամյան։ Ըստ Ն․ Ադոնցի, նա եղել է Վարդաս Սկլերոսի ապստամբությանը մասնակցած Սահակ– վահրամ զորավարի սերնդից։ Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ4 մեծացել է հոր– եղբոր խնամակալությամբ, Զովրի Կո– զեռն վանքում (Եփրատի ափին, Սամոսա– տից արմ․)։ Ծառայության անցնելով բյուզ․ բանակում՝ հասել է «դոմեստիկոսի» տիտ– ղոսի։ Բյուզ․ կայսր Ռոմանոս IV Դիո– գենեսը 1070-ին իյլաթ կատարած արշա– վանքի ժամանակ Փ․ Վ–ուն է վստահել իր բանակի գլխ․ հրամանատարությունը։ Ձեռք բերելով մեծ ազդեցություն և հեղի– նակություն, Մանազկերտի ճակատամար– տում (1071) բյուզանդացիների պարտու– թյունից հետո, Փ․ Վ․ ստեղծել է հայկ․ ընդարձակ իշխանապետություն (Տավրո– սից մինչե Եփրատ)՝ Մարաշ կենտրոնով։ Զինված ուժերը համալրելով հայազգի զինվորներով, Փ․ Վ․ կարողացել է առժա– մանակ կասեցնել սելջուկյան թուրքերի առաջխաղացումը դեպի Միջերկրական ծով։ Բյուզ․ կայսրությունը ստիպված ճա– նաչել է Փ․ Վ–ու իշխանապետությունը, նրան շնորհելով «սեբաստոսի» տիտղոս։ Փոխարենը Փ․ վ․ ընդունել է քաղկեդոնա– կանություն։ 1073-ին Փ․ Վ․ փորձել է գրա– վել նաև Սասունը, բայց Ալելուա դաշտի (Անձիտ գավառում) ճակատամարտում պարտություն է կրել Թոռնիկ իշխանի զորքերից։ 1077-ին Փ․ Վ–ուն հաջողվել է բյուզանդացիներից նվաճել Ուռհտն (Եդե– սիա)։ Անտիոքի դուքս Վասակ Պահրս– վունու սպանությունից (1078) հետո Փ․ Վ․ տիրել է նաև Անտիոքին։ Ըստ պատմիչ Միքայել Ասորու, Փ․ Վ–ու ձեռքն են անցել Կիլիկիայի գրեթե բոլոր ամուր բերդերը (հավանաբար նաև Տարսոնը, որտեղ մին– չե 1080-ը իշխում էր Աբլղարիբ Արծրու– նին)։ Իր իշխանապետությանը հայկ․ պե– տականության տեսք տալու նպատակով Փ․ Վ․ Ջհան գավառի Հոնի քաղաքում կաթողիկոս է ձեռնադրել (1076) Պետրոս Ա Գետադարձի քեռորդուն՝ Աարգսին։ 1083-ից Փ․ Վ–ու իշխանապետությունն սկսել է թուլանալ, սելջուկյան թուրքերը շուտով զավթել են Ադանան, Տարսոնը, Մսիսը, Անարզաբան, Անտիոքը։ Չնայած Փ․ Վ–ու իշխանապետության կործանմանը, Կիլիկիայում պահպանվե– ցին հայկ․ մանր իշխանություններ, որոնք հիմք դարձան Կիլիկիայի հայկ․ պետու– թյան ստեղծման համար։ ժամանակա– կից պատմիչները հակասական կարծիք– ներ են հայտնել Փ․ Վ–ու վերաբերյալ։ Հակառակ Հովհաննես Ակիլիցեսի և Մատ– թեոս Ուռհայեցու, բյուզ․ արքայադուստր և պատմիչ Աննա Կոմնենան Փ․ Վ–ուն բնութագրում է որպես արիությամբ և խոհեմությամբ աչքի ընկնող անձնավորու– թյուն։ Պահպանվել են Փ․ Վ–ու արճճե կնիք– ները։ Գրկ․ Մաւոթեոս Ու ռ հ ա յ և ց ի, ժա– մանակագրություն, Ե․, 1973։ Հովհաննես Սկիլիցես, Համառոտություն պատմու– թյանց, Ե․, 1979։ (Օտար աղբյուրները Հայաս– տանի և հայերի մասին 10, Բյուգանդական աղբյուրներ 3)։ Մ ի խ ա յ և լ Ասորի, ժա– մանակագրութիւն, Երուսաղեմ 1871։ Анна Комнина, Алексиада, N!․, 1965;tMtи- к а е л я н Г Г․, История Киликийского Армянского государства, Е․ 1952; Ш а н- дровская ВС․, Эрмитажные печати Филарета Врахамия (Варажнуни), «ԼՀԳ», 1975, JSfe 3․
ՓԻԼԻԿՏԱՆ Հովհաննես Իսրայելի (ծն․ 15․ 4․1942, Մոսուլ), հայ ռեժիււոր, թարգմա– նիչ, թատերագետ, բանաստեղծ։ 1963-ին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալ– սարանը, ապա հետևել Մյունխենի հա– մալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին։ Եվրիպիդէսի «էլեկտրա» (1971, Գրինվիչի թատրոն) U այլ բեմա– դրություններով ճանաչվել որպես հուն, դասական ողբերգության ինքնատիպ մեկ– նաբան։ Բեմադրել է նաև (^ասինի «Ֆեդ– րա», Սոֆոկլեսի «էդիպ արքա» (ՀՍՖՀ), Շեքսպիրի «Լիր արքա» (Իսլանդիա), Շիլլերի «Ավազակներ» (ԳՖՀ), էսքիլեսի «Ագամեմնոն» և այլ (շուրջ 40) պիեսներ։ Զբաղվում է թատրոնի պատմության U տեսության, հայ մշակույթի հարցերով, կատարում թարգմանություններ։ Փ–ի ջան– քերով Անգլիայում (1981), Վենետիկում (1983) և Ֆրանսիայում (1983) անց է կաց– վել հայկ․ ֆիլմերի տասնօրյակ՝ նպաս– տելով հայ կինոյի միջազգային ճանաչ– մանը։ ՀՍՍՀ կուլտուրայի մ ւնիստրության «Պետրոս Ադամյան» մրցանակ (1985)։ Երկ․ My Hamlet, Beirut, Г․961; 1915․ An Armenian Simphony and Other Poems, L․, 1980։ Armenian Cinema, L․, 1981․ Վ․ Գրիգորյան
ՓԻԼԻԿՎԱՆ, փ ի լ ի կ ու ա ն, փիլ ի– կոն, փիլիկպան, փիլպան, պարսպաքանդ և քարնետ հնագույն սարք, բաբանի տարատեսակ։ Զեն ստույգ հայտ– նի չէ։ Ըստ Արիստակես Լաստիվերտցու, Մանազկերտի պաշարման ժամանակ (1054) կիրառել են թե՝ սելջուկյան թուր– քերը, թե՝ պաշարված հայերը։
ՓԻԼԻՊՈԱ Ա ԱՂԲԱԿԵՑԻ (1593-1655), Հայոց կաթողիկոս 1632-ից)։ Հաջորդել է Մովսես Գ Տաթևացուն։ ԾԱւվալել է կրթ– լուսավոր․ գործունեություն։ էջմիածին է փոխադրել Հովհաննավան]շի դպրատու– նը, որի ուսուցխն էր ՍիԱեոն Ջուղայեցին։ Հակազդել է Նիկոչ Թորոսովիչի կաթոլի– կամետ քաղաքականությանը, նպաստել հայ եկեղեցու միասնության ամրապընդ– մանը, բարեկարգել վանական կանոննե– րը, եկեղեց․ ծեսերը են։ Վերանորոգել է էջմիածնի վանական կառույցները, հիմ– նել Մայր տաճարի զանգակատունը։ Թաղ– ված է Ս․ Հռիփսիմեի տաճարում։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, մաս 2, ԿՊ, 1914։
ՓԻԼԻՊՈՍ II ԱԱԿԵԴՈՆԱ6Ի, Փ ի լ ի պ– պ n ս II (Փէձսաօշ ծ MakeScov) (մ․ թ․ ա․ մոտ 382–336), Մակե^ոնիայի թա– գավոր մ․ թ․ ա․ 359-ից։ ւրմինտաս 11-ի որդին։ Սկզբնաղբյուրներում բնութագըր– վում է իբրև խելացի և ողջախոհ քաղաքա– գետ, ունեցել է արտակարգ աշխատասի– րություն և կազմակերպական ընդունակու– թյուններ, միաժամանակ եղել է խորա– մանկ և ուխտադրուժ։ Ավարտել է Մակե– դոնիայի միավորումը մեկ պետության մեջ (մ․ թ․ ա․ 359)։ Անցկացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ (ստեղծել է կա– նոնավոր բանակ և ուժեղ նավատորմ, վե– րակառուցել հեծելազորը, ստեղծել մա– կեդոնական փաղանգը, մտցրել միասնա– կան դրամական համակարգ և սկսել է թողարկել ոսկե դրամ), որոնք նպաստել են Մակեդոնիայի քաղ․, տնտ․ և ռազմ, դերի բարձրացմանը։ Մ․ թ․ ա․ 359 –336-ին գրավել է ընդարձակ տարածքներ, սկըզ– բում Մակեդոնիայի հարևան մարզերը՝ Պեոնիան, Թեսալիան, Իլլիրիայի մի մասը, ապա՝ Քաղկիդիկեն և Եգեյան ծովի ափա– մերձ շրջանները։ Մակեդոնիայից կախման մեջ են ընկել էպիրոսը, Թրակիան ևն։ Մ․ թ․ ա․ 338-ին Փ․ II Մ․ Մակեդոնիայի գերիշխանությունն է հաստատել Հունաս– տանի վրա, ապա սկսել է պատրաստվել Պարսկաստանի դեմ պատերազմի, սա– կայն սպանվել է պալատական հեղա– շրջման ժամանակ։ Նրան հաջորդել է որդին4 Նկեքսանդր Մակեդոնացին։
ՓԻԼԻՊՊԻԿՈՍ ՎԱՐԴԱՆ (OlXlJUUXO Տ Bap6avne) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), հայազգի բյուզ․ կայսր 711 – 713-ին։ Տի– բերիոս III Ապսիմարոս կայսեր օրոք (698–705) ծառայել է բյուզ․ բանակում, հավակնել է գահին, ինչի համար աքսոր– վել է Կեֆալոնիա կղզի, ապա՝ Խերսոնես։ 711-ին հարել է կայսեր դեմ Ււերսոնեսում բռնկած ապստամբությանը, հռչակվել է կայսր և մտել Կ․ Պոլիս։ Արտաքսել է հայերին (հավանաբար՝ պավլիկյաննե– րին) և հարկադրել է բնակվել Մելիտե– նեում ու Չորրորդ Հայքում։ Անհաջողու– թյուն է կրել արաբների և բուլղարների դեմ պատերազմներում։ Միջամտել է եկե– ղեցական հարցերին, պատրիարքական աթոռից հեռացրել է Կյուրոսին, նրա տեղը պատրիարք նշանակել Հովհաննես VI-ին։ Զինվորականները գահընկեց են արել և կուրացրել։ Բարթիկյան
ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՍՀՄ, ԱԱՀՄ ԳԱ կից գիտահասարակա– կան կամավոր կազմակերպություն։ Հիմ– նադրվել է 1971-ին։ Փ․ ը–յան նպատակն է փիլ–յան բնագավառում աշխատող մաս– նագետների ստեղծագործական գործու– նեության խթանումը, աշխատավորների շրջանում մարքս–լենինյան աշխարհայաց– քի տարածումը, արտասահմանի փիլ․ կազմակերպությունների հետ կապերի հաստատումը։ Միավորում է գիտ․ կուեկ– տիվներ և առանձին գիտնականների։ Բարձրագույն մարմինը համագումարն է (գումարվում է 5 տարին մեկ անգամ), որն ընտրում է վարչություն (գումարվում է տարին ոչ պակաս, քան 1 անգամ և ընտ– րում Նախագահություն)։ Փ․ ը․ ունի միջ– հանրապետական, հանրապետական, միջ– մարզային և մարզային (երկրամասային) բաժանմունքներ և սկզբնական կազմա– կերպություններ։ Փ․ ը–յան Հայկ․ բաժանմունքը հիմնա– դրվել է 1975-ին։ Ղեկավար մարմինը