ված է տարբեր բնույթի ձևավոր սաբրե– րով4 փշերով, ասեղներով, ելուստներով, սանրաձև միջնապատերով, հատիկնե– րով ևն (քանղակ), ինչպես նաև ավելի նուրբ ու փոքր կազմություններով4 բծե– րի, շիթերի, ծալքերի ձևով։ Փ–ի ձևը, ակոսների և ելանցքերի բնույթը, մակե– րեսի զարդաքանդակը, ինչպես նաև գեր– կառուցվածքը կայուն են յուրաքանչյուր տեսակի համար։ Փ–ի այդ առանձնահատ– կության վրա է հիմնված նրանց օգտա– գործումը բույսերի, տաքսոնոմիայում և ֆիլոգենիայում (տես Պաչինոչոգիա)։ Ե․ Ավեաիսյան
ՓՈՇԵՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ, տեխնիկայի բնա– գավառ, որն ընդգրկում է քիմ․ տարրերի և միացությունների փոշիների, ինչպես նաև այդ փոշիներից և դրանց խառնուրդ– ներից (այդ թվում նաև դիսկրետ թելքե– րի խառնուրդներից) պատրաստված շին– վածքների արտադրությունը4 առանց հիմ– նական բաղադրիչի հալման։ Փ–ի տեխնո– լոգիան ներառնում է հետևյալ օպերա– ցիաները․ մետաղական փոշիների ստա– ցումը և տրված քիմ․ բաղադրության և տեխնոլոգիական բնութագրերով բովա– խառնուրդի պատրաստումն ու փոշենյու– թերի խտացումը (կաղապարում ու եռա– կալում)։ Եռակալված նյութեր են համար– վում նաև թելքերով ամրանավորված կոմ– պոզիցիոն նյութերը, որոնց ստացման տեխնոլոգիան հայտնի է թելքերի մետալ ու րգիա անվան տակ։ Որոշ դեպքերում Փ–ի տեխնոլոգիայից դուրս է մնում կաղապարման գործողությունը, եռակալում են համապատասխան կաղա– պարների մեջ լցված փոշիները։ Մի շարք դեպքերում էլ կաղապարումն ու եռա– կալումը համատեղում են, կատարելով, այսպես կոչված, տաք մամւում (փոշինե– րի շրջասեղմում տաքացումով)։ Փոշիների ստացման եղա– նակներից է մետաղների մեխանիկական մանրումը, որը կատարում են թրթռաղաց– ներում, գնդաղացներում և մրրկային աղացննրում։ Փոշիների ստացման առա– վել կատարյալ եղանակներից է հեղուկ մետաղների փոշիացումը։ Փոշիների կաղապար ու մն իրականացվում է մետաղական մամլա– կաղապարներում կամ թաղանթներում փո– շիների շրջասեղմման եղանակով [(0,5– 10)-108 ն/մ2 ճնշման տակ]։ Ըստ փոշինե– րի կաղապարման պայմանների տարբե– րում են վակուումային, սառը (սենյակի ջերմաստիճանի պայմաններում) և մագ– նիսական դաշտում կատարվող մամլում։ Եռակալումը կատարում են կա– ղապարաշինվածքներին որոշակի հատ– կություններ հաղորդելու նպատակով։ Իրականացնում են օքսիդապաշտպանիչ միջավայրում (ջրածին, վակուում, իներտ գազեր)4 հիմնական բաղադրիչի հալման ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաննե– րի պայմաններում (սովորաբար 0,7– 0,8 ծալման)։ Տարբերում են անընդհատ, մի– և երկաստիճան ու ցիկլային եռակա– լում։ Լրացուցիչ մշակ ու մ։ Եռակալ– ված շինվածքներին վերջնական տեսք տալու նպատակով դրանք ենթարկում են վերջնամշակման, ջերմային (մխում, մխա– մեղմում են) nt գալվանական մշակման, տրամաչափմա1 ևն։ Փ․ հնարավորություն է տալիս ստանալ այնպիսի նյութՅր, որոնց ստացումը դըժ– վար կամ անհնարին է այլ մեթոդներով։ Փ–ի առավելություններից է նաև բարձր տեխ․-տնտ․ ցուցանիշներով նյութեր ու շինվածքներ սսանալու հնարավորությու– նը։ Փ–ի մեթոդներն առաջին անգամ մշա– կել են Պ․ Գ․ Մոբոլևսկին և Վ․ Վ․ Լյու– բարսկին, 1826-ին՝ պլատինե դրամների պատրաստման համար։ Հայաստանում Փ–ի զարգացումն սկսվել է 1958-ից, երբ ստեղծվել է -«Կիսահաղորդիչների մեւոա– ղակերամիկայի հատուկ նախագծային կոնստրուկտորական բյուրոն»։ Գրկ․ Մանուկյան Ն․ Վ․, Փոշեմետա– լուրգիայի զարգացումը Հայաստանում, Ե․, 1967։ Бальшин М․ Ю․, Научные основы порошковой мет!ллургии и металлургии во– локна, М․, 1972; Федорченко И․ М․, Пугина Л․ И․, Композиционные спечен– ные антифрикционные материалы, Киев, 1980; Теория и практика порошковой метал– лургии, Е․, 1982․ Ն․ Մանուկյան
ՓՈՇԵՄՐԻԿ, տես Մրիկասնկեր։
ՓՈՇԵՈՐՍԻՉՆ ԵՐ, փոշեզատիչ– ն և ր, օդային (գազային) հոսքերից փո– շի և մեխանիկական այլ խառնուկներ որսալու (զատելու) հարմարանքներ։ Կի– րառվում են արտածծիչ օդափոխության համակարգերով և գազերի մաքրման արդ․ տեղակայանքներում։
ՓՈՇԻՆԵՐ, գազային միջավայրից և նրա– նում լողացող պինդ նյութի մասնիկնե– րից բաղկացած դիացերս համակարգեր՝․ Առավել հաճախ հանդիպող գազային մի– ջավայրը օդն է։ Օդում առաջացած Փ․ աերոզոլներ են։ Պինդ մասնիկների չա– փերը Փ–ում տարբեր են՝ ուլտրամանրա– դիտակայինից մինչև աչքով տեսանելի (գերազանցապես 10~7–10~4 մ)։ Փ․ սո– վորաբար անկայուն են՝ փոշեհատիկնե– րը շարժման ընթացքում կամ նստելիս կպչում են իրսր (սեդիմենտացում)։ Առա– վել կայուն են մանրահատիկ Փ․։ Հաճախ փոշեհատիկները լիցքավորվում են, այդ դեպքում դժվարանում է սեդիմենտացու– մը և մեծանում է Փ–ի կայունությունը։ Օրգանիզմի վրա Փ–ի ներգործությունը կախված է նլւանց քիմ․ կառուցվածքից, բաղադրությունից, կոնցենտրացիայից, մասնիկների չափերից, լուծելիությունից, լիցքերի առկայությունից, ռադիոակտի– վությունից և այլ հատկություններից։ Հատկապես ւտանգավոր են թունավոր նյութեր պարունակող Փ․։ Մարդու օրգա– նիզմի վրա Փ–ի ուղղակի ազդեցության դեպքում առմւջանում են լորձաթաղանթ– ների (բրոնխէերի, թոքային հյուսվածքի և մաշկի) բորբոքումներ և կազմափոխու– թյուններ։ Կապարային, արսենային, ման– գանային և բազմաթիվ այլ Փ․ թունավոր են։ Օրգ․ ծագւււմ ունեցող (բնական և ար– հեստական) Փ․՝ ծաղկափոշի, ալրափոշի ևն կարող են հարուցել ալերգիական հի– վանդություններ, այդ թվում՝ բրոնխային հեղձուկ։ Փ–ի հետ կարող են տարածվել վարակիչ հիվանդությունների՝ ակտինո– միկոզի, սիբ1 րյան խոցի, տուբերկուլո– զի, դիֆթերիայի, ասկարիդոզի ևն հա– րուցիչները։ Վտանգավոր են նաև ռադիո– ակտիվ Փ․, որոնք առաջացնում են ճա– ռագայթային հիվանդություններ։ Փ–ի տևական ազդեցությունն առաջացնում է հիվանդություններ (թոքերի փոշեգարու– թյուն ևն)։ Արդ․ Փ–ի ազդեցությամբ առա– ջացող հիվանդությունների և թունավորում– ների կանխարգելումն օրենսդրական մի– ջոցառում է, իրականացվում է պարտադիր բժշկ․ զննումների, օդում Փ–ի թույլատրե– լի քանակների պահպանման միջոցով։ Կիրառվում են Փ–ի առաջացումը կանխող (սարքերի հերմետիկացում, թաց մանրա– ցում ևն), օդը փոշեզրկող (օդային ֆիլտ– րեր, օդափոխիչ սարքեր ևն) և անհատա– կան պաշտպանության (հատուկ արտա– հագուստ, ակնոցներ, դիմակներ ևն) մի– ջոցներ։ Շ․ Քոսյան
ՓՈՇՈՏԻՉ ՄԵՔԵՆԱՆԵՐ, փոշեցան մեքենաներ, գյուղատնտ․ բույսերը չոր փոշենման թունաքիմիկատներով փո– շեպատելու համար նախատեսված մեքե– նաներ կամ ապարատներ։ Կիրառվում է բույսերը հիվանդություններից և վնասա– տուներից պաշտպանելու նպատակով։ Լինում են տրակտորային կախովի, թիկ– նաբարձ և ինքնաթիռային։ Տրակտո– րային Փ․ մ․ օգտագործվում են դաշ– տային կուլտուրաների, խաղողի և պտղա– տու այգիների, անտառային տնկարկների փոշեպատման համար։ Թիկնաբարձ Փ․ մ․ նախատեսված են փոքր չափերի և տրակտորի համար անմատչելի տարա– ծությունների փոշեպատման համար։ Ինքնաթիռային Փ․ մ․ արագու– թյան և ընդգրկման լայնության շնորհիվ ունեն բարձր արտադրողականություն։ Շ․ Գրիգորրսն
ՓՈՇՈՏՈՒՄ, փոշեհատիկի տեղափոխումը ծաղկի վարսանդի սպիի (ծածկասերմ բույսեր) կամ անմիջապես սերմնասկզբնա– կի (մերկասերմ բույսեր) վրա։ Փ–ից հետո փոշեհատիկներից զարգանում են փոշե– խողովակներ, որոնք արական սերմնա– բջիջները հասցնում են սերմնաբողբոջում գտնվող ձվաբջջին, որտեղ տեղի է ունե– նում բեղմնավորումը և սաղմի զարգա– ցումը։ Ծածկասերմ բույսերին բնորոշ է 2 տիպի Փ․ 1․ ինքնափոշոտում, որի դեպքում մի ծաղկի ծաղկափոշին փոշոտում է նույն ծաղկի սպին, և 2․ խ ա– չ ա ձ և Փ․, երբ ծաղկափոշին փոշոտում է նույն բույսի տարբեր ծաղիկների կամ նույն տեսակի տարբեր բույսերի ծաղիկ– ների սպին։ Բնության մեջ լայն տարածում ունի խաչաձև Փ․, սակայն մեծ է նաև ինք– նափոշոտման նշանակությունը, այն բնո– րոշ է նաև խաչաձև փոշոտվող բույսերին (պահեստային ակտ)։ Շատ բույսեր խա– չաձև փոշոտվող ծաղիկների հետ մեկտեղ ունեն նաև ինքնավւոշոտվող ծաղիկներ։ խաչաձև Փ․ իրականանում է առավելապես միջատների և քամու, մասամբ ջրի, թըռ– չունների, կաթնասունների միջոցով։ Միջատների միջոցով Փ․՝ է ն տ ո մ ո– ֆ ի լ ի ա, բնորոշ է ծաղկավոր բույսերի մեծ մասին, որոնց շատ ընտանիքների ծաղկի և միջատների որոշակի խմբերի զարգացումն ընթացել է միմյանց զուգա– հեռ և խիստ համագործակցված։ Բնորոշ են խոշոր, վառ գունավորված պսակով ծա– ղիկները, լավ նկատելի ծաղկաբույլերը, խոշոր, զարդաքանդակավոր մակերեսով․