Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ, նվագախումբ, որի կազմում կան փողային (փայտյա և պղնձյա կամ միայն պղնձյա) և հարվա– ծային նվագարաններ։ Որպես կայուն կատարողական միավորում ձեավորվել է XVII դ․ եվրոպ․ երկրներում։ Փ․ ն–ի գոր– ծիքային կազմն աստիճանաբար կատա– րելագործվել է։ ժամանակակից Փ․ ն․ լինում է փոքր (20), միջին (30) և մեծ (42–56 և ավելի կատարողներ) կազմերի։ Մեծ Փ․ ն–ում ընդգրկվում են ֆլեյտաներ, հոբոյներ (ներառյալ ալտային), կլառ– նետներ (փոքր, ալտային և բաս–կլառ– նետ), սաքսոֆոններ (սոպրանոներ, ալ– տեր, տենորներ, բարիտոններ), ֆագոտ– ներ (ներառյալ կոնտրֆագոտ), վալդ– հոռններ, փողեր, տրոմբոններ, կոռնետ– ներ, ալտեր, տենորներ, բարիտոններ, բասեր (պղնձյա տուբաներ և աղեղնավոր կոնտրաբասեր) և հարվածային նվագա– րաններ։

ՓՈՂԱՅԻՆ ՖԵՏԻՇԻՃՄ, ապրանքային ֆե– տիշիզմի զարգացած ձե․ խոնարհում փո– ղի առջև, նրա աստվածացում անարխիկ ու տարերայնորեն զարգացող ապրանքա– յին արտադրության պայմաններում։ Փ․ ֆ․ առաջանում է արտադրության միջոցնե– րի մասնավոր սեփականության վրա հիմ– նըված հասարակարգում, երբ մարդկանց հարաբերություններն անխուսափելիո– րեն ընդունում են իրային, ապրանքային ձե։ Սոցիալիզմի հաստատմամբ վերա– նում են Փ․ ֆ–ի բոլոր տարրերը։

ՓՈՂԱՇՈՒՇԱՆ (Calla), կ ա լ լ ա ռ ի– խ ա ր դ ի ա, նվիկազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր բույսերի ցեղ։ Տարածված է Եվրասիայի, Հս․ Ամերիկա– յի և Աֆրիկայի բարեխառն և մերձարևա– դարձային շրջաններում։ Որոշ տեսակներ ճահճային բույսեր են։ Տերեները մերձար– մաաային են, երկարակոթուն, սրաաձե։ Ծաղկաբույլը կողր է՝ կազմված բազմա– թիվ մանր, դեղին ծաղիկներից։ Փոշոտ– վում է միջատների միջոցով։ Ծաղկի ծած– կող տերեիկը կամ թիկնոցը ձագարաձե է՝ ծայրին փոքրիկ ելուստով։ Գույնը գըլ– խավորապես սպիտակ է, երբեմն՝ բաց դեղնավունից կարմրավուն։ Սողացող, հաստ կոճղարմատները մեծ քանակու– թյամբ օսլա են պարունակում։ Մշակվում են աֆրիկյան մի քանի տեսակ, գլխավո– րապես՝ եթովպական (հաբեշական) Փ․ (C․ aethiopica)։ Ւփստ ջրասեր է, պահան– ջում է առատ ոռոգում։ Բազմանում է պա– լարներով և սերմերով։ Աճեցվում է դե– կորատիվ նպատակներով։ ՓՈՂԻ ՄԷՏԱՂԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ա պ– րանքամետաղային տեսու– թ յ ու ն, բուրժ․ տեսություն, որը նույ– նացնում է դրամաշրջանառությունն ու ապրանքափոխանակությունը և պնդում, թե, իբր, ոսկին ու արծաթը բնականից փող են։ Տեսության ներկայացուցիչները հաշվի չեն առնում փողի հասարակական էությունը, այն դիտում են սոսկ որպես փոխանակության տեխ․ միջոց։ Առաջացել է միջին դարերում (առաջին ներկայացու– ցիչներից է ֆրանսիացի Ն․ Օրեմը), առա– վել ավարտուն ձևով այն ներկայացրել են մերկանտիլիստները, որոնք հարստու– թյան միակ չափանիշը համարում էին ոսկին և արծաթը։ Արդ․ կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց Փ․ մ․ տ․ աստի– ճանաբար զիջում է իր դիրքերը և թղթա– դրամի վերելքի շրջանում դւա ներկայա– ցուցիչներն (Կ․ Կնիս, Վ․ Լեքսիս և ուրիշ– ներ) արդեն չէին մերժում դրամանիշերի շրջանառության հնարավորությունը, սա– կայն միաժամանակ պահանջում էին մե– տաղի հետ դրանց պարտադիր փոխանա– կությունը։ վալյուտայի հսսքաշխարհային ճգնաժամի, ինչպես և իմպեր հզոր պետու– թյունների վճարման հաշվեէշռի ճգնաժա– մը (XX դ․ 60-ական թթ․ վերջերին և 70-ական թթ․ սկզբներին) 1երջնականա– պես խարխլեցին Փ․ մ․ տ–յան հիմքերը, և այժմ այն գրեթե կողմնակիցներ չունի։ ՝յ․ Թովմւսսյան ՓՈՂԻ ՔԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, բուրժ․ տեսություն, որը ժխս ում է արժեքի աշխատանքային տեսությունը, ոսկու և արծաթի ներքին արժեքը։ Ըստ Փ․ ք․ տ–յան ներկայացուցիչների (Շ․ Լ․ Մոն– տեսքյո, Դ․ Հյում, Դ․ Ռիկարդո) փողի արժեքը և համապատասխանաբար նաե ապրանքների գների մակարդակը որոշ– վում են շրջանակող փողի քանակությամբ, այսինքն՝ որքան շատ է շրջսնառող Փողը, այնքան ցածր է դրա արժեքււ, և բարձր են ապրանքների գները, ե՝ հակառակը։ Տե– սության ձևավորման հիմքը XVI – XVII դդ․ Եվրոպայում առաջացած «գների հեղա– փոխությունն» Էր, երբ Ամերիկայում ոս– կու և արծաթի հարուստ հանքավայրերի շահագործման ընթացքում աշխատանքի արտադրողականության բարձրացման շնորհիվ այդ մետաղների արժեքն իջավ, որի հետևանքով բարձրացան ապրանք– ների գները։ Այս տեսության համաձայն, գրում է Մարքսը, «․․․ապրանքներն առանց գների, իսկ փողը առանց արժեքի են մրա– նում շրջանառության պրոյեսի մեջ, և այնուհետև այդ պրոցեսում ապրանքային խառնուրդի մի որոշ մասը ւրոխանակվում է մետաղակույտի համապա ւոասխան մա– սի հետ» (Մարքս Կ․, Կապիտալ, հ․ 1, Ե․, 1954, Էջ 133)։ Մարքսը ցույց տվեց, որ շրջանառության մեջ եղած մետաղյա փո– ղի քանակը մեխանիկորեէ կարգավոր– վում է փողի գանձ ֆունկցիայի միջոցով։ ժամանակակից կապիտււլիզմի պայ– մաններում Փ․ ք․ տ․ լայն ճանաչում ունի, և բուրժ․ տնտեսագետները դրա օգնու– թյամբ փորձում են հիմնավորել իմպեր․ պետությունների Էկոնոմիկայի ռազմա– կանացման քաղաքականությունը։ Դրա իրականացման համար իշրև աղբյուր բուրժ․ տնտեսագետները մատնանշում են բյուջեում կուտակված ազփ եկամուտը, որը ցածր տոկոսներով պէտք է նետվի շրջանառության մեջ, ընդլայնվի արտա– դրությունը, որի շուկան անւ ահմանափակ սպառազինման պահանջարկն Է։ Այս ծրա– գիրը իր սուր ծայրով ուղղվս ծ է աշխատա– վորների դեմ, քանի որ նրա[ւց ռեալ եկա– մուտները իջնում են ինչպես հարկերի ավելացման, այնպես և պետության ֆի– նանսաինֆլյացիոն քաղաքականության հետևանքով։ Այս ծրագրի տէ սական «հիմ– նավորումը* տվել է անգլիացի տնտեսա– գետ Ջ․ Մ․ Քեյնսը իր լրիւ զբաղվածու– թյան տեսությամբ։

ՓՈՇԱՆՈԹ, առէջքի հիմնական մաս, որ– տեղ առաջանում է փոշեհատիկը։ Փ․ կազ– մըված է առէջքաթելի շարունակությամբ՝ կապիչով, միմյանց միացած երկու համա– չափ կեսերից, որոնցից յուրաքանչյուրում կան 1–2 փոշեբներ։ Ծածկասերմ բույ– սերի փոշեբները հոմոլոգ են պտերա– նմանների և մերկասերմերի սպորան– գիումներին, իսկ Փ․4 սինանգիումին։ Փ–ները լինում են կլոր, սրտաձև, նստած, շարժուն, ճեղքերով, անցքերով ևն ձևերի։ Տարբերում են Փ–ի հետևյալ շերտերը․ 1․ էպիդերմիս (էքսոտեցիում), 2․ էպիդերմա– յին շերտ (էնդոտեցիում), որի ֆիբրոզա– յին բջիջները նպաստում են Փ–ի բազմաց– մանը, 3․ տապետում՝ ծառայում է միկ– րոսպորների սնուցմանը, և 4․ սպորոգե– նային հյուսվածք, որտեղ ձևավորվում են միկրոսպորները։ Վերջիններից էլ գո– յանում են փոշեհատիկները։

ՓՈՇԵԴԱՐՈՒԹՅՈՒՆ, տես Թոքերի փոշե– գարություն։

ՓՈՇԵԶԵՐԾՈՒՄ (հանքային), 1․ օգտա– կար հանածոյի կամ հարստացված մի– ջանկյալ արգասիքի վերամշակում՝ գրան– ցում եղած փոշու պարունակությունը նվա– զեցնելու համար։ 2․ Միջոցառումների հա– մակարգ հանքային փոշու քանակությու– նը նվազեցնելու և պայթյունները կանխե– լու նպատակով։ Հանքերում Փ–ման աշխա– տանքները կատարվում են երկու եղանա– կով․ ա․ միջոցառումներ, որոնք պայմա– նավորում են փոշու հնարավոր քիչ առա– ջացումը (մշակման հիդրավլիկական եղա– նակի օգտագործում, զանգվածային պո– կումով մշակման համակարգերի կիրա– ռում, թաց, ջերմային, համեմատաբար նվազ փոշի առաջացնող հորատման եղա– նակների կիրառում), և բ․ միջոցառումներ, որոնք նվազեցնում են փորվածքներում եղած փոշու պարունակությունը (հանքա– փորվածքների և հատկապես հանքախոր– շերի ակտիվ օդափոխում, թրջիչներ պա– րունակող ջրի օգտագործմամբ բաց հո– րատում, հատուկ սարքավորումներով չոր Փոշեորսում, Փոշեառաջացման վայրերի ջրաթրջում, ճնշման տակ ջուր մղելով՝ արդյունահանման ենթակա ածխաշերտե– րի նախապես ջրով համակում են)։

ՓՈՇԵՀԱՏԻԿ, ծաղկափոշի, սերմ– նավոր բույսերի ծայրահեղ ռեդուկցված արական սեռական սերունդ (գամետո– ֆիտ)։ Սկսում է զարգանալ միկրոսպորից՝ միկրոսպորանգիումում և ավարտում զար– գացումը փոշոտումից հետո։ Սովորաբար միայնակ է, երբեմն՝ 4-ական, հազվա– դեպ՝ 2, 8, 16, 32-ական կամ միացած գուղձերի (պոլինիում) մեջ։ Աչքի են ընկ– նում ձևերի (գնդաձև, երկարավուն, թե– լաձև) և չափերի (6–240ц) բազմազանու– թյամբ։ Փ․ կազմված է ցիտոպլազմայից և նրան շրջապատող թաղանթից՝ սպորո– դերմից, որի հիմնական շերտերն են ին– տինան և էկզինան։ Ի ն տ ի ն ա ն առավելապես պեկտինա– յին,մասամբ թաղանթանյութային բնույթի, անգույն, նուրբ, անկայուն թաղանթ է, որն անմիջապես շրջապատում է ցիտոպլազ– ման։ էկզինան Փ․ դրսից պատող կայուն, բազմաշերտ, կուտինայի բնույ– թի թաղանթ է։ Ունի բարակացած տեղեր՝ ակոսներ կամ անցքեր, որոնց միջով դուրս է գալիս Փ–ային խողովակը։ էկզինայի մակերեսը հարթ է կամ սովորաբար օժտ–