Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նաե Ու․ Բլեյկի (Անգլիա)՝ պղնձի վրա ուռուցիկ Փ–յանը։ XIX դ․ գերակշռել է վե– րատպության այսպես կոչված գլխանիս– տային (торцовая) փայտագրությունը (համարվում ԷԹ․ Բյուիկի՝ 1780-ական թթ․ հայտնագործություն)։ Հեղինակային օֆորտի վերածննդի գործում նշանակալի է գեղանկարիչների դերը (ժ․ Ֆ․ Միլլեն, Կ․ Կորոն, Շ․ Ֆ․ Դոբինյին Ֆրանսիայում, Տ․ Գ․ Շեչենկոն քԱկրսփնայում, Ի․ Ի․ Շիշկինը, Ի․ Ե․ Ռեպինը, Վ․ Ա․ Սերովը Ռուսաստանում)։ Օֆորտը հրապուրում էր իմպրեսիոնիստական պլենէրը և վայր– կենական տպավորությունները հաղորդե– լու հնարավորությամբ (հոլանդացի 6ա․ Բ․ Ցոնգկինդ, ֆրանսիացիներ է․ Մա– նե, է․ Դեգա, ամերիկացի Ջ․ Մ․ Ուիստ– լեր, գերմանացի Մ․ Լիբերման, շվեդ․ Ա․ Ցոռն)։ XIX–XX դդ․ սահմանագծում իրենց գործերում սոցիալ․ ու փիլ․ բովան– դակություն ներմուծեցին ինչպես սիմվո– լիստները (Զ․ էնսորը Բելգիայում, Մ․ Կլինգերը Գերմանիայում), այնպես էլ դեմոկրատ, ռեալիզմի ներկայացուցիչ– ները (Կ․ Կոլվիցը Գերմանիայում, Ֆ․ Բրենգվինը Անգլիայում)։ Ընդհանրաց– վածությամբ նոր ուղիներ են նշել Պ․ Գո– գենի (Ֆրանսիա) փորագրանկարները։ XX դ․ փայտագրությունն ու լինոփորա– գրությունը հարուստ արտահայտչակա– նություն են ձեռք բերել ժող․ կյանքը պատկերելիս, հրապարակախոսական կրքոտություն՝ ազատագր․ գաղափարներ պրոպագանդելիս, իմպեր․ ճնշման և պա– տերազմների դեմ բողոքելիս (Կ․ Կոլվից, բելգիացի Ֆ․ Մազերել, մեքսիկացիներ Լ․ Մենդես, Ա․ Բելտրան, Ա․ Գորսիա Բուս– տոս, չինացիներ Լի Հուա, Գու Ցուան, ճապոնացիներ Ուէնո Մակոտո, Տադա– սիկե Օնո, բրազիլացիներ Ռ․ Կաց, Կ․ Սկլիար, չիլիացի Կ․ էրմոսիլյա Ալվա– րես)։ Նորովի է բացահարովել գծի, ուր– վագծի և գույնի արտահաւսսաԱանությունռ Պ․ Պիկասսոյի, Ա․ Մատիսի, Ռ․ Դյուֆիի, Ժ․ Ռուոյի գրքի փորագրանկարներում և էստամպներում։ Ռեալիստ․ Փ–յան արդի խոշոր վարպետներից են Ռ․ Քենտը (ԱՄՆ), Ա․ Գրանտը (Մեծ Բրիտանիա), Լ․ Նորմա– նը (Շվեդիա), Հ․ Ֆիննեն (Նորվեգիա)։ Մովետական Փ․ արտացոլում է ժողովըր– դի կյանքն ու պատմությունը, առանձնա– նում տարբեր ժանրերի ու տեսակների, ազգ․ դպրոցների ու ստեղծագործական ուղղությունների հարստությամբ՝ միա վորված կոմունիստ․ գաղափարայնու– թյան և սոցիալիստ, ռեալիզմի ընդհա– նուր սկզբունքներով։ Փայտի և լինոլեու– մի Փ–յան խոշոր վարպետներ են՝ Ի․ Ն․ Պավլովը, Ի․ Ա․ Մոկոլովը, Ա․ Պ․ Օստ– րոումովա–Լեբեդեան, Պ․ Ա․ Շելինգովս– կին, Ն․ Ն․ Կուպրեյանովը, Ա․ Ի․ Կրավ– չենկոն, Վ․ Ա․ Ֆավորսկին և ուրիշներ։ Փ–յան խոշոր դպրոցներ են կազմավոր– վել Ուկրաինայում (Վ․ ի․ Կասիյան, Մ․ Գ․ Դերեգուս, Ե․ Լ․ Կուլչիցկայա), Լիտվա– յում (6ո․ Մ․ Կուզմինսկիս, Վ․ Մ․ Չուր– կունաս, Ա․ Ա․ Կուչաս), էստոնիայում (է․ Կ․ Օկաս, Ա․ Գ․ Բախ–Լիյմանդ), Լատ– վիայում (Պ․ Ա․ Ուպիտիս, Ա․ Պ․ Ապինիս)։ XX դ․ կեսին սովետական Փ–յան մեջ առա– ջատար դեր է սկսել խաղալ էստամպը (Գ․ Ֆ․ Զախարով), Ի․ Վ․ Գոլիցին (ՌՍՖՍՀ), Գ․ Վ․ Ցակուտովիչ (Ուկրաինա), Գ․ Գ․ Պոպլավսկի (Բելոռուսիա) Ա․ Ա․ Ռզակու– լիե (Ադրբեջան), Դ․ Մ․ Նոդիա, Ռ․ Գ․ Թարխան–Մոուրավի (Վրաստան), Լ․ Ա․ Իլյինա (Կիրգիզիա) և ոտիշներ։ Սոցիա– լիստ․ երկրների արվեստում ակնառու տեղ են գրավում Ռ․ Բերգանդերի ու Վ․ Կլեմկեի (ԳԴՀ), Դ․ Հինցի և Ա․ Վյուր– ցի (Հունգարիա), Մ․ Շւաբինսկու (Չե– խոսլովակիա), Վ․ Զախարւևի և Վ․ Ստայ– կովի (Բուլղարիա), Զ․ Անդրեեիչ–Կունի (Հարավսլավիա) և Բ․ Գ[ւ Սաբոյի (Ռու– մինիա) Փ–ները։ Հայկ․ Փ․ սկզբնավորվել է թերևս XVI դ․, մայր հայրենիքից դուրս՝ գաղթա– վայրերում և սերտորեն կապված է հայ– կական աւց ա գրու՜թյան հետ։ 1512-ին, Հա– կոբ Մեղաւցարաի տպագրած հայերեն առաջին գրքում, և այնուհետև, փայտա– գրությամբ ստեղծվել են գրքի պատկե– րազարդումներ։tXVIIt–XVIII դդ․ հայկ․ Փ․ զարգացման նոր աստիճանի է հասել, հայ նկարիչ–վարպետներււ կատարել են վերատպություններ, նկաւազարդել գըր– քեր, օրացույցներ են։ XIX դ․ հայկ․ Փ–յան բնագավառում ստեղծագուծել են պրոֆե– սիոնալ կրթություն ստացած նկարիչներ Հ․ Քաթանյանը, Ս․ Ներսէ սյանը (պղնձա– գրություն), Հ․ Շամշինյաէը (փայտագրու– թյուն և օֆորտ) և ուրիշնե г․ XX դ․ սկզբին համաշխարհային ճանաչււան են արժա– նացել Է․ Շահինի օֆորտէ երը։ Բարձրար– վեստ օֆորտներ է ստեղ^եւ Տ․ Պոլատը։ Սովետական կերպարվեստում իրենց ուրույն տեղն ունեն Հ․ Կոջոյանի՝ քանա– կով քիչ, բայց մեծ արվոստով կատար– ված փայտագրությունները, Մ․ Աբեղյա– նի լինոփորագրությունները, Վ․ Այվազ– յանի, Ա․ Ղարիբյանի օֆորտները։ Պատկերազարդումը տես 336-րդ Էջից հետո՝ ներդիրում, աղ․ XI։ Գրկ․ Սարգսյան Մ․, Սովետական Հա– յաստանի գրաֆիկան, Ե․, 1561։ К р и с т е л- лер П․,‘ История европейской гравюры, пер․ с нем․, М․–Л․, 1939; Русская гравюра XVI–XIX вв․․ Л․-М․, 1950; Турова В․ В․, Что такое гравюра М․, 1963; Les plus belles gravures du nonde occidental 1410-1914, P․, 1966․

ՓՈՐԱՓ£ԱՆ£, մետեոր իզմ(< հուն․ M,eT8copia|i6g–բարձրացում, փքում), փըք– վ ա ծ ու թ յ ու ն, որովայնի փքվածությունը մարսողական համակարգում գազերի կու– տակման հետևանքով։ Առողջ մարդու ստամոքսում և աղիքներում, բնականոն պայմաններում, պարունա յվում են 900 սմ3 գազեր, որոնք անհրաժեշտ են աղիքների տոնուսը պահպանելու և գալարակծկանքն ապահովելու համար։ Մեծ քանակությամբ ածխաջրեր պարունակող սննդանյութերի (ընդեղեն, սև հաց, բանջարեղեն ևն) ըն– դունումից գազերի քանակությունն ավե– լանում Է։ Փ․ նաև մի շարք հիվանդություն– ների {փորկապություն, ներողներ, հաստ աղիքի քրոնիկական բորւ ոքում, որովայ– նամզի բորբոքում, աղիքների անանցա– նեչիություն ևն) ախտանշան Է։ Բ ու ժ ու– մ ը․ դիետա՝ գազ առաջացնող սննդա– նյութերի սահմանափակւ՜ամբ, կանոնա– վոր սնուցում, գազերը կլանող, լուծողա– կան միջոցներ, հիմնական հիվանդու– թյան բուժում։

ՓՈՐԹՈՒԳԱԼ ՄԻՔԱՅԵԼ ՓԱՇԱ (1842, Կ․ Պոլիս–18․11․1897, Կ․ Պոլիս), հայ հասարակական գործիչ, բանասեր–հա– յագետ։ 1858-ին ավարտել է Փարիզի Մու– րադյան վարժարանը, որտեղ նրան դա– սավանդել են Գ․ Այվազովսկին, Ղ․ Ալի– շանը և այլք։ Կրետեում ու Թուրքիայում վարել է զանազան պետ․ պաշտոններ (թարգմանիչ, մաքսատան վերատեսուչ, ելևմտից խորհրդական, սուլթանի անձնա– կան գանձի նախարար ևն)։ Հրատարա– կության է պատրաստել Եղիշեի «Վասն Վարդանա և Հայոց պատերազմի» երկի գրաբար բնագիրը, որին ուղեկցում են հեղինակի ու դստեր՝ Աշխեն Փորթուգալի, առաջաբանը, Փ․ Մ․ Փ–ի ծանոթագրություն– ները՝ նվիրված Եղիշեին և նրա երկի տպա– գրություններին ու թարգմանություննե– րին, Հայաստանի վիճակին, պարսկերե– նին, պարսից կրոնին, Կովկասի պատմ․ աշխարհագրությանը։ Հեղինակն իր «Եղի– շէի վարդապետի վասն Վարդանայ և Հայոց պատերազմի և քննադատութիւնք Միքայել Փաշայի Փորթուգալ» (1903) քննական ուսումնասիրությունում հա– տուկ ուշադրություն է դարձրել Վասակ Սյունու պատմ․ դերի գնահատմանը։ Գրկ․ Թորոսյան Հ․, հիշատակ Մի– քայել Փորթուգալ Փաշայի կայսերական գան– ձապեաի, Վնա․, 1898։ Գ․ Աբգւսրյան

ՓՈՐԹՈհԳԱԼՏԱՆ Մկրտիչ Ռափայելի (21․10․1848, Կ․ Պոլիս –26․9․1921, Մար– սել), հասարակական–քաղ․ գործիչ, հրա– պարակախոս, խմբագիր, Արմենական կազմակերպության հիմնադիր և ղեկա– վար։ Նախնական կրթությունն ստացել է Կ․ Պոլսում, այնուհետև զբաղվել ինքնա– կրթությամբ։ 1873-ի հունվարին թուրք, կառավարությունն ազգ․–ազատագր․ գոր– ծունեության մեղադրանքով բանտարկել է Փ–ին և փակել նրա տնօրինության ներ– քո գտնվող Եվդոկիայի Վարդուհյան վար– ժարանը։ Աղատվելով բանտից՝ Փ․ 1873-ի դեկտեմբերին դարձել է Կ․ Պոլսում հրա– տարակվող <Ասիա> լրագրի խմբագիրը, իր հոդվածներում դատապարտել թուրք, իշխանությունների հարստահարություն– ները հայերի նկատմամբ, Կ․ Պոլսի հայ մտավորականներին կոչ արել՝ լուսավո– րություն տարածել Արմ․ Հայաստանի գա– վառներում։ Եղել է Արմ․ Հայաստանում ուս․ գործը կարգավորելու կոչված <Արա– րաայան ընկերություն հայոց>–ի հիմնա– դիր անդամ և ատենապետ։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմի, Սան Ստեֆա– նոյի բանակցությունների և Բեռլինի կոնգ– րեսի օրերին շրջել է Հայաստանի, Ան– դըրկովկասի քաղաքներում, «Հրանտ» կեղծանունով նյութեր տպագրել «Մշակ», «Մասիս» և այլ պարբերականներում, ժո– ղովրդին զինված պայքարի կոչել՝ ընդդեմ թուրք, բռնապետության։ Փ–ի խորհրդով և մասնակցությամբ Վանում ստեղծվել է <Սև խաչ> ազատագր․ կազմակերպությու– նը։ Հայ ժողովրդի ազատագրումը թուրք, բռնապետության լծից կապելով զինված պայքարի հետ՝ Փ․ ծրագրել է նրան լու– սավորել, Կրթել, նախապատրաստել «ապագա ահեղ ու զոհառատ գոտեմար– տերին», այդ նպատակով 1881-ին Կ․ Կամ– սարականի օգնությամբ Վանում հիմնել է Հայկազյան կենտր․ վարժարանը։ 1885-ի