Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ասպարեզ է մտել որպես սիմվոլիստ-աբանասաեղծ («Լիրիկա», 1907, ժող․)։ «Կաչաղակի հեքիաթները» (1910, արձակ) և «Կապույտ գետերից այն կողմ» (1911, բանաստեղծություններ) ժողովածուներում Տ․ դիմել է ժողովրդական ստեղծագործության մոտիվների մշակման։ Ճանաչվել է ռեալիստ. պատմվածքներով ու վիպակներով, որոնցում պատկերել է ռուս ազնվականության բարոյական քայքայումն ու այլասերումը։ Նույն թեման է արծարծել «Տարօրինակ մարդիկ» («Երկու կյանք», 1911) և «Կաղ կալվածատերը» (1912) վեպերում։ «Թռչնակը» (1916) պիեսում, «Սատանան» (1916), «Խավարամոլները» (1917) կատակերգություններում քննադատության է ենթարկել բուրժ. ազնվական․ Ռուսաստանի կյանքի տարբեր կողմերը։ 1917-ին, թշնամանքով ընդունելով Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, Տ․ տարագրվել է Ֆրանսիա, ապա Գերմանիա, սակայն զղջացել է և 1923-ին վերադարձել ՍՍՀՄ; Հայրենիքի նկատմամբ ստացած նրա սերն է արտահայտում «Նիկիտայի մանկությունը» (1922, հայ․ հրտ․ «Նիկիտի մանկությունը», 1936) վիպակը։ Կապիտալիզմի նկատմամբ գրողի քննադատական վերաբերմունքը և գաղափարական էվոլյուցիան է արտացոլված «Նևզորովի արկածները կամ Իբիկուս» (1924) երգիծական վեպում, «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը» (1925–1927, հայ․ հրտ․ 1982) և այլ գործերում։ «Աելիտաում» (1922–1923, հայ․ հրտ․ 1960) Տ․ ստեղծել է ռուս. սովետական մարդու դրական կերպար։ Վերջին երկուսը գիտաֆանտաստիկ վեպի առաջին փորձերն են ռուս. գրկ-յան մեջ։ Սոցիալիստ. ռեալիզմի դիրքերից է գրված «Տառապանքի ուղիներով» (ՍՍՀՄ Պետ․ մրցանակ, 1943, հայ․ հրտ․ 1946– 1950) մոնումենտալ եռերգությունը («Քույրերը», 1922, Նոր․ Սրբագր․՝ 1925, «Տասնութ թիվը», 1927–28, «Մռայլ առավոտ», 1940–41), որի ներքին թեման կորցրած ու վերադարձված հայրենիքն է, «տառապանքի ուղիներով» անցած անհատների կողմից սոցիալիստ, նոր իրականության ընդունումը։ Առանձնապես նշանակալի ստեղծագործություն է Տ–ի «Պետրոս Առաջին» (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941, գիրք 1, 1929-30, գիրք 2, 1933-34, գիրք 3, անավարտ, 1944–45, հայ․ հրտ․, գիրք 1, 1937) վեպը, որը մասշտաբային էպոպեա է ռուս ազգի ճակատագրի մասին՝ շրջադարձային մի ժամանակահատվածում։ Տ․ մանուկների համար գրել է «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի արկածները» (1936, հայ․ հրտ․ 1955, իտալ․ վիպակի մոտիվներով) գիրքը։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հանդես է եկել հակաֆաշիստ․ ելույթներով, կրքոտ հրապարակագրությամբ, պատմվածքներով («Իվան Սուդարևի պատմածները», 1942–44 են), «Իվան Ահեղ» (1942–43, ՍՍՀՄ պետ․ մրցանակ՝ 1946) դրամատիկ. երկերգությամբ։ Տ–ի ստեղծագործությունները թարգմանվել են ՍՄՀՄ և աշխարհի բազմաթիվ ժողովուրդների լեզուներով։ Նա եղել է ՍՍՀՄ 1 գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշանով։

Երկ․ Полн․ собр․ соч․, т․ 1–15, М․, 1946– 1953; Собр․ соч․, т․ 1–8–»․․, М․, 1982– 1985-․․․․ Գրկ․ Հ ո վ հ ա ն ն ի ս յ ա ն Ա․Պ․, Ալեքսեյ Տոլստոյ, Ե․, 1968; К р е с т и н с к и й Ю․ А․, А․ Н․ Толстой․ Жизнь и творчество, М․, 1960; Русские советские писатели-прозаики․ Биобиблиографический указатель, т․ 5, М․, 1968; З а п а д о в В․ А․, Алексей Николаевич Толстой, 2 изд․, испр․ и доп․, М․, 1981; Б а р а н о в В․ И․, Революция и судьба художника, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1983․ Գ․ Թաթոսյան

ՏՈԼՍՏՈՅ Դմիտրի Անդրեևիչ (1823– 1889), կոմս, ռուս․ պետ․ գործիչ։ 1853-ից՝ ծովային մինիստրության գրասենյակի դիրեկտոր։ 1865–80-ին՝ Սինոդի գլխ. դատախազ, 1866-ից միաժամանակ՝ ժող․ լուսավորության մինիստր։ 1871-ին անց է կացրել գիմնազիական ռեֆորմ, որն ապահովում Էր դասական կրթության գերակշռությունը։ 1882–89-ին՝ ներքին գործերի մինիստր ոստիկանների պետ։ 1880-ական թթ․ քաղ․ ռեակցիայի սյուներից էր, կողմնակից էր «ուժեղ իշխանության»։ Տ–ի նախաձեռնությամբ 1882-ին ընդունված «Ժամանակավոր կանոնները» (վերաբերում էին գրաքննությանը) ավելի սահմանափակեցին մամուլի գրատպության ազատությունը։ Տ․ Պետ․ խորհրդի անդամ Էր, 1882-ից՝ Պետերբուրգի ԳԱ պրեզիդենտը։ Գրել է «Ռուսաստանի ֆինանսական հիմնարկների պատմությունը պետության հիմնադրման ժամանակից մինչև կայսրուհի Եկատերինա II-ի մահը» (1848), «Հռոմեական կաթոլիկությունը Ռուսաստանում» (1876) աշխատությունները, «Եկատերինյան Ժամանակի մարդիկ» (1882) կենսագրական բառարանը են։

Տ–ի օրոք ժող․ լուսավորության ասպարեզում սկսված վճռական ռեակցիան ավելի ծանր դրսևորումներ ունեցավ կայսրության ազգ․ ծայրամասերում, այդ թվում և Անդրկովկասում։ Հայ դպրոցի դեմ ծավալված արշավանքն ավարտվեց հայկ․ դպրոցների փակումով․ 1885-ին դրանց թիվը հասավ 300-ի։

Գրկ․ Ե ր կ ա ն յ ա ն Վ․, Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում (1870– 1905), Ե․, 1970։

ՏՈԼՍՏՈՅ Լև Նիկոլաևիչ [9․9․1828, Ցասնայա Պոլյանա (այժմ՝ Տուլայի մարզի Շչյոկոնոյի շրշանում)–20․11․1910, Ռյազան–Ուրալյան երկաթգծի Աստապովո կայարան (այժմ՝ Լիպեցկի մարզի Լև Տոլստոյ կայարան), թաղվել է Ցասնայա Պոլյանայում], կոմս, ռուս գրող։ Սերել է հին ազնվականական տոհմից։ Ստացել է ընտանեկան կրթություն։ 1841-ից ապրել է Կազանում, 1844–47-ին սովորել է տեղի համալսարանում, նախ՝ փիլ-յան ֆակ-ի արլ․ բանասիրության բաժնում, ապա՝ իրավաբանական ֆակում։ 1847-ից Տ․ ապրել է Ռուսաստանի տարբեր վայրերում, իսկ 1851–53-ին՝ Հս․ Կովկասում, որտեղ մասնակցել է լեռնականների դեմ ուղղված ռազմ․ գործողություններին։ Ղրիմի պատերազմի ժամանակ կամավոր մեկնել է պաշարված Սևաստոպոլ, մասնակցել քաղաքի հերոսական պաշտպանությանը (1854–55)։

1850-ական թթ․ տպագրվել են Տ–ի առաջին վիպակներն ու պատմվածքները։ Արդեն ինքնակենսագրական եռերգության մեջ («Մանկություն», հրտ․ «Սովրեմեննիկ»-ում, 1852, № 9, «Պատանեկություն», 1852–54, «Երիտասարդություն», 1855– 1857, հայ․ հրտ․ «Մանկություն և պատանեկություն», 1899) դրսևորվեցին Տ–ի ռեալիստ․ արվեստի մի քանի Էական գծեր՝ հոգեբանական ինքնավերլուծության խորություն, անզիջում վերաբերմունք կեղծիքի նկատմամբ, դասային նախապաշարմունքներից զերծ «բնական մարդու» իդեալի հաստատում։ 1855–56-ին «Սովրեմեննիկում» լույս են տեսել Կովկասյան և Ղրիմի պատերազմների տպավորություններով ներշնչված նրա բազմաթիվ երկեր, որոնց թվում իրենց նշանակությամբ առանձնանում է «Սևաստոպոլյան պատմվածքներ» ակնարկների շարքը (1855-56, հայ․ հրտ․ 1928)։ Ակնարկներից մեկի եզրափակող այն խոսքը, թե իր միակ հերոսը ճ շ մ ա ր տ ու թ յ ու ն ն է, դարձավ գրողի ամբողջ հետագա գրական գործունեության նշանաբանը։ Տ–ի ստեղծագործական զարգացման մեջ կարևոր ուղենիշ եղավ նաև «Կազակներ» (հրտ․ 1863, հայ․ հրտ․ 1926) վիպակը, որտեղ արտացոլվել են գրողի նոր համոզումները։ Գլխավոր հերոս Օլենինը, որի կերպարի մեջ Տ․ շատ ինքնակենսագրական գծեր է դրել, դիտելով կովկասյան կազակների բնական կյանքն բարքերը, ավելի խոր է հասկանում ազնվականական միջավայրի կեղծիքը, տոգորվում բնությանը և ժողովրդին մերձենալու ձգտումով։

1855-ին Տ․ մեկնել է Պետերբուրգ, մտերմացել «Սովրեմեննիկի» աշխատակիցների հետ, ծանոթացել Ն․ Նեկրասովի, ի․ Տուրգենևի, Ի․ Գոնչարովի, Ն. Չեռնիշևսկու հետ։ 1857-ին Արմ․ Եվրոպա կատարած ուղևորության տպավորությունների տակ գրել Է«Լյուցեռն» (1857) պատմվածքը, որտեղ կրքոտ կերպով խարազանել է բուրժ․ երկերեսանիությունը, անսրտությունը, սոցիալ․ անհավասարությունը։

1860-ական թթ․ սկզբից սկսվում է Տ–ի ստեղծագործական հասունության բարձրագույն փուլը։ Նրան գբաղեցրել է ոչ հեռավոր անցյալի՝ դեկաբրիստների շարժման մասին վեպ գրելու միտքը («Դեկաբրիստներ» վեպի սկիզբը, 1860–61, հրտ․ 1864), այն շուտով փոխարինվել է մեկ ուրիշ, ավելի լայն մտահղացումով՝ XIX դ․ առաջին երկու տասնամյակների համաեվրոպ․ պատմության մեծ դեպքերը