Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կից հրամանատարների կատարելագործման դասընթացները (1934), ապա՝ նույն ակադեմիայի գրոհային ֆակ–ը (հեռակա, 1941)։ 1938-ին նշանակվել է Հեռավորարևելյան 2-րդ առանձին բանակի ռազմաօդային ուժերի թիկունքի պետ, 1941-ին՝ Հեռավորարևելյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, այդ պաշտոնում՝ 1945-ին մասնակցել միլիտարիստական Ճապոնիայի ջախջախմանը։ 1953-ին զորացրվել է։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Կուտուզովի II աստիճանի և Կարմիր աստղի շքանշաններով։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։ Լ․ Ստեփանյան

ՏՈԼՅԱՏԻ (Togliatti) Պալմիրո (կեղծանունները՝ Է ր կ ո լ ի, Ա լ ֆ ր ե դ ո, Մ ա ր ի ո Կ ո ր ե ն տ ի, Ռ ո դ ե ր ի գ ո ևն) (26․3․1893, Ջենովա-21․8․1964, Ղրիմ, ՍՍՀՄ), իտալ․ և միջազգային կոմունիստական ու բանվ․ շարժման գործիչ։ Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1911-ին լիցեյն ավարտելուց հետո ընդունվել է Թուրինի համալսարանի իրավաբ․ ֆակ–ը (ավարտել է 1915–1ւն)։ 1914-ին մտել է Իտալիայի սոցիալիստ, կուսակցության մեջ։ 1919-ի սկզբին ընդգրկվել է սոցիալիստ. կուսակցության «Ավանտի» («Avantil») թերթի խմբագրության կազմում, սեպտեմբեր–հոկտեմբերին եղել է Թուրինում առաջին գործարանային սովետների կազմակերպիչներից։ 1920-ի վերջին սոցիալիստ. կուսակցության մեջ կոմունիստական ֆրակցիայի ստեղծումից և «Օրդինե Նուովոն» նրա կենտր․ օրգան դառնալուց հետո Տ․ դարձել է շաբաթաթերթի խմբագիրը։ Իտալիայի կոմունիստական կուսակցության (1921) ստեղծման համար շարժման մասնակիցներից էր։ Աջակցել է «ժողովրդական խիզախներ»-ի (հակաֆաշիստ, զինված ջոկատներ Իտալիայում 1921–22-ին) պայքարին։ 1921-ի ամռանից` կոմկուսի կենտր․ օրգան «Իլ կոմունիստա» («Il Comunista») թերթի խմբագիր։ ԻԿԿ II համագումարում (1922) ընտրվել է ԿԿ–ի անդամ, 1923-ին՝ կոմկուսի ղեկավարության կազմում։ 1924- ին Ա․ Գրամշիի հետ հիմնել է «Ունիտա» («L' Unita») թերթը։ 1924-ին Տ․ մասնակցել է Կոմինտերնի V կոնգրեսին և ընտրվել Կոմինտերնի ԳԿ–ի անդամ։ 1923–25-ին երկու անգամ ձերբակալվել է և մոտ 8 ամիս բանտարկվել։ 1926-ին եղել է Կոմինտերնի ԳԿ–ին կից ԻԿԿ ներ կայացուցիչը Մոսկվայում, 1928-ին ընտրվել է Կոմինտերնի ԳԿ–ի նախագահության անդամ։ ԻԿԿ առաջնորդի՝ Գրամշիի ձերբակալությունից (1926) հետո Տ․ ԻԿԿ գլխ․ քարտուղարն էր։ 1927-ին մեկնել է Մոսկվայից և ղեկավարել ԻԿԿ «արտասահմանյան կենտրոնը» Ֆրանսիայում։ 1927– 1934-ին բազմիցս եղել է Շվեյցարիայում, Բելգիայում, կազմակերպել ԻԿԿ գործունեությունը տարագրության մեջ։ Ֆաշիզմի դեմ պայքարում ակտիվորեն հանդես է եկել ընդդեմ սպասողական քաղաքականության, ընդդեմ բանվ․ շարժման մեջ աղանդավորականության և օպորտունիզմի։ 1929–31-ին ղեկավարել է ԻԿԿ–ի մեջ աջ թեքման դեմ ծավալված պայքարը։ 1935–43-ին եղել է Կոմինտերնի ԳԿ–ի Պ․ Տոլյատի նախագահության և քարտուղարության անդամ։ Գ․ Դիմիտրովի հետ մասնակցել է ժող․ ճակատի տակտիկայի մշակմանը։ Մասնակցել է Կոմինտերնի YII կոնգրեսի (1935) նախապատրաստմանը։ 1937–39-ի իսպ․ ժողովրդի հակաֆաշիստ․ պատերազմի (1936–39) շրջանում Տ․ Կոմինտերնի ԳԿ–ի հանձնարարությամբ աշխատել է Իսպանիայում, օգնել Իսպանիայի կոմկուսին ֆաշիստ. խռովարարների և իտալա–գերմ․ զավթիչների դեմ պայքարը կազմակերպելու գործում։ 1939-ին նորից ղեկավարել է ԻԿԿ «արտասահմանյան կենտրոնը» Ֆրանսիայում։ Նույն թվին Փարիզում ձերբակալվել և մինչև 1940-ը եղել է կալանավայրում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ ապրել է ՍՍՀՄ–ում (1940–44), 1944-ի մարտին վերադարձել է Իտալիա։ 1944–46-ին մասնակցել է Պ․ Բադոլյոյի, Ի․ Բոնոմիի, Ֆ․ Պարիի և Ա․ դե Գասպերիի գլխավորած կառավարություններին, որպես անպորտֆել մինիստր, ապա՝ արդարադատության մինիստր և պրեմիեր մինիստրի տեղակալ։ 1944-ից Տ․ Իտալիայի կոմունիստ, կուսակցության (ԻԿԿ, կոմկուսի անվանումը 1943-ից) տեսական օրգան «Ռինաշիտա» («Rinascita») ամսագրի դիրեկտորն էր։

1946–47-ին եղել է Սահմանադիր ժողովի, 1948-ից՝ պառլամենտի դեպուտատ, կոմկուսի պառլամենտական խմբի նա խագահ, 1949-ից՝ դեպուտատների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ։ 1948-ին նրա նկատմամբ միջազգային և ներքին հետադիմական ուժերի կողմից մահափորձ է կազմակերպվել, որի հետևանքով Տ․ ծանր վիրավորվել է։ Բազմիցս եղել է ՍՍՀՄ–ում։ Մասնակցել է Կոմունիստական ու բանվ․ կուսակցությունների ներկայացուցիչների միջազգային խորհրդակցությանը (Մոսկվա, 1957)։ Հեղինակ է բանվ․ շարժման տեսությանը և պրակտիկային, պատմ․ մատերիալիզմին և գիտ․ կոմունիզմին, Իտալիայի պատմությանը նվիրված աշխատությունների։ Մահացել է Ղրիմում, ուր եկել էր հանգստանալու։ Թաղված է Հռոմում։

Երկ. Opere, V․ 1–3, Roma, 1967–74; Избр․ статьи и речи, т․ 1–2, М․, 1965; Единственно правильный путь для человечества, М․, 1959; Лекции о фашизме, М․, 1974․

ՏՈԼՅԱՏԻ (մինչև 1964-ը՝ Ստավրոպոլ), քաղաք, ՌՍՖՍՀ Կույբիշևի մարզի Ստավրոպոլի շրջանի կենտրոնը։ Վերանվանվել է ի հիշատակ Պ․ Տոլյատիի։ Նավահանգիստ է Կույբիշևի ջրամբարի ձախ ափին։ Ունի երկաթուղային կայարան։ 594 հզ․ բն․ (1985)։ Արդ․ կարևոր կենտրոն է։ Կան քիմ․ և մեքենաշինական գործարաններ, ջէկ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Տ–ում է Վոլգյան ավտոմոբիլային գործարանը (ՎԱԳ ռուս․՝ ՎԱԶ)։ Ունի պոլիտեխ․ ինստ․, տեխնիկումներ, ԳՀԻ–ներ, ուսումնարաններ, թատրոն, հայրենագիտական թանգարան։ Հիմնադրվել է 1738-ին, որպես ամրոց։

ՏՈԼՈՐՍ, գյուղ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում, Այրիգետի ափին, շրջկենտրոնից 7 կմ հվ–արլ․։ Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գործում է Դաստակերտի բժշկ․ տեխնիկայի գործարանի մասնաճյուղը։ Տոլորսի ջրամբարի կառուցման կապակցությամբ, 1970-ին հին գյուղը փոխադրվել է նոր տեղ։ Տոլորս Հին Տ–ում բացված ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի դամբարաններից հայտնաբերվել են ոսկե զարդեր, եղջերվի բրոնզե արձանիկ ևն։ Գյուղի մոտակայքի բլուրների վրա գտնվում է միջնադարյան գերեզմանատունը՝ երկթեք և օրորոցաձև տապանաքարերով, որոնց վրա պատկերված են երկրագործ, (գութանավար), որսի, արհեստագործ․, խնջույքի, խոյամարտի և այլ տեսարաններ։ Մ․ Աղաջանյան, Գ․ Կարախանյան․

ՏՈԼՈՐՍԻ ՋՐԱՄԲԱՐ, ՀՄՄՀ Միսիանի շրջանում, Որոտան գետի աջ վտակ Սիսիան գետի հովտում, Սիսիան քաղաքից 3 կմ հվ․։ Շամբի հէկի գլխամասային ջրամբարն է։ Շահագործման է հանձնվել 1974-ին։ Մակերեսը 4,7 կմ2 է, երկարությունը՝ 4,5 կմ, խորությունը՝ մինչև 56,5 մ, ընդհանուր ծավալը՝ 96 մլն մ3, օգտակարը՝ 80 մլն մ3, պատվարը ճալաքարակոպճային է՝ ավազակավային երեսապատումով։ Ունի 68 մ բարձրություն, կատարային մասում՝ 178 մ երկարություն, 10 մ լայնություն։ Ջրամբարը հիմնականում օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։ Մոտ 3 մլն մ3 ջուր տարեկան բաց է թողնվում ոռոգման համար։ Ա․ Առուշանյան

ՏՈԼՍՏՈՅ Ալեքսեյ Նիկոլաևիչ [29․12․ 1882 (10․1․1883), ք․ Նիկոլաևսկ (այժմ՝ ք, Պուգաչով, Սարատովի մարզում) 23․2․1945, Մոսկվա, ռուս-սովետական գրող, հասարակական գործիչ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1930)։ Հայրը կոմս Ն․ Ա․ Տոլստոյն էր, մայրը՝ մանկագիր Ա․ Լ․ Բոստրոմը։ 1901–07-ին սովորել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ–ում, մասնակցել ուսանող. ցույցերի։ Գրական