Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ունի բաղադրյալ կազմություն էր մասնի– կով։ Սահմանական ներկայի և անցյալ անկատարի շարունակական ձևերը կազմ– վում են հա/հայ ցուցիչով։ Պայմանա– կանի գը մասնիկով ձևերն արտահայ– տում են նաև բացարձակ ներկայի և անց– յալ անկատարի իմաստ։ Ապառնին ունի երկու կազմություն՝ համադրական և վեր– լուծական։ Կան հարակատար ժամանա– կաձևեր (կըրուօձ իմ, կըրուօձ էր էմ)։ Վաղակատար անցյալի ձևերը փոխարին– ված են հարակատարով։ ժխտական խո– նարհման մեջ ներկայի հա/հայ մասնիկը փոխարինվում է չի–ով (չի սիրիմ)։ Գը–ով ձևերի ժխտականը ունի վերլուծական կառույց (չըմ կըրի)։ ժխտական ապառնին ընդունում է չըբըր||չըմըր էսիմ ձևը։ Ար– գելականի մասնիկն է մը(մը խա՝ղո1-օ, մը խա՝ղաք)։ Գրկ․ Ղարիբյան Ա․, Հայ բարբառա– գիտություն, Ե․, 1953։ Ջահուկյան Գ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։ Չոլաքյան Հ․, Քնսաբի բարբառը, Հալեպ, 1986։ Ա․ Հանեյան

ՔԵՍՈՆ ՍԻԹԻ (Quezon City), քաղաք Ֆիլիպիններում։ 1948-ին հայտարարվել է երկրի պաշտոնական մայրաքաղաքը։ Այժմ Մեծ Մանիլայի կազմում է։ Կա թեթև, սննդի, քիմ․ մետաղամշակման արդյունա– բերություն։ Ունի համալսարան։

ՔԵՎԵԴՈ Ի ՎԻԼՅԵԳԱՍ (Quevedo y Vil– legas) Ֆրանսիսկո (1580–1645), իսպա– նացի գրող։ Նրա երկերում սխոլաստի– կայի դեմ պայքարն ու էպիկուրյան մատերիալիզմի պաշտպանությունը զու– գորդված են ստոիկյան փիլ․ քարոզի հետ, իսպ․ պետության ու հասարակու– թյան քննադատությունը՝ «ժողովրդական միապետության» ու «վադքրիստոնեական հումանիզմի» իդեալի հետ («Աստծո քա– ղաքականությունը, Քրիստոսի կառավա– րումը և Սատանայի բռնապետությունը», մաս 1–2, հրտ․ 1626 – 39, տրակտատ), սոցիալ․ արատների մերկացումը՝ ներ– դաշնակ մարդու վերածնության իդեալի ժխտման ու հոռետեսության հետ։ Իր երգիծական բանաստեղծություններում, «Դոն Պաբլո անունով խաբեբայի կյանքի պատմությունը» (մինչև 1609, հրտ․ 1626) վեպում, «Երազներ» (1607–23, հրտ․ 1627) սոցիալ–քաղ․ պամֆլետների շարքում, «Հատուցման ժամ կամ Բանական Ֆոր– տունա» (1635, հրտ․ 1650) նովելների ժո– ղովածուում և այլ երկերում Ք․ ստեղծել է XVII դ․ Իսպանիայի երգիծական–կեն– ցաղային համայնապատկերը։

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ, 1․ Հին Աթենքում 7–12 տարեկան տղաների տար– րական դպրոց, ուր ուսուցանվում էր կար– դալ, գրել և հաշվել։ 2․ Հին Հռոմում բարձր տիպի դպրոց (տարրականից հետո) պատ– րիկների և հեծյալների դասի երեխաների համար։ Դասավանդվում էր լատ․ քերա– կանություն, հռոմ․ գրականություն և հուն․։ 3․tXVII դ․ Ռուսաստանում մի քանի եկե– ղեցիների կից գործող դպրոցներ, ուր սո– վորում էին հուն, և լատ․ քերականություն և անտիկ գրականություն։ 4․ ժամանակա– կից Մեծ Բրիտանիայում և Բրիտ․ համա– գործակցության մի շարք երկրներում միջ– նակարգ հանրակրթական դպրոց։ Անգ– լիայում անցկացված դպրոցական ռեֆոր– մի համաձայն մի շարք շրջանների Ք․ դ․ աստիճանաբար ընդգրկվել են, այսպես կոչված, միացյալ միջնակարգ դպրոցների կազմում։

ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳ (կատեգորիա), քերականական, հատկապես ձևաբանա– կան միջոցներով (վերջավորություններով, ձայնավորների հերթագայությամբ ևն) արտահայտվող իմաստների ամենաընդ– հանուր ամբողջություն՝ թիվ, հոլով, սեռ, դեմք, եղանակ, ժամանակ ևն։ Ք․ կ․ բաղ– կացած է անբաժանելի տարրերից՝ քե– րականական եզրերից կամ քերականույթ– ներից, որոնց թիվը կարող է տատանվել երկուսից մինչև մի քանի տասնյակի սահ– մաններում՝ ըստ Ք․ կ–ի բնույթի և ըստ լեզվի առանձնահատկությունների։ Այս– պես, հայերենում թվի Ք․ կ․ ունի երկու եզր (եզակի և հոգնակի), արաբ–ում՝ երեք (եզակի, երկակի և հոգնակի), հո– լովի Ք․ կ․ անգլ–ի անվան համակարգում ունի երկու եզր (ուղղական և սեռական), արաբ–ում՝ երեք (ուղղական, սեռական և հայցական), գերմ–ում՝ չորս (ուղղական, սեռական, տրական և հայցական), թա– բասարաներենում՝ քառասունութ (այդ թվում՝ տեղանիշ հոլովների ութ շարք) ևն։ Որոշ Ք․ կ–եր հատուկ են միայն այս կամ այն խոսքի մասին, մյուսները՝ խոսքի մասերի որոշ խմբերի, այսպես, եղանակի Ք․ կ․ հատուկ է միայն բային, դեմքի Ք․ կ․՝ դերանվանը և բային, թվի Ք․ կ․՝ անվանը, դերանվանը և բային ևն։ Ինչպես ամեն մի այլ երևույթ, Ք․ կ․ ենթակա է փոփոխու– թյան։ Այսպես, հայերենում ժամանակի ընթացքում վերացել են անվան սեռը, երկակի թիվը, կոչական հոլովը, առաջա– ցել են պայմանական և հարկադրական եղանակները, պատճառական բայասեռը ևն։ Լայն առումով Ք․ կ–եր են կոչվում նաև խոսքի մասերը։ Գրկ․ Джаукян Г․ Б․, О понятии грам– матической категории, в сб։ Методологичес– кие проблемы анализа языка, Е․, 1976․ Գ․ Ջահուկյան

ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, 1․ լեզվաբանության բաժին, որն ուսումնասիրում է լեզվի քե– րականական կառուցվածքը։ 2․ Լեզվի քե– րականական կառուցվածք՝ իրական հա– րաբերությունների արտահայտման լեզ– վական միջոցների ու ձևերի համակարգ։ Հայերենում ավելի տարածված է Ք–յան առաջին ըմբռնումը։ Ք․ ունի երկու ենթաբաժին՝ ձևաբանու– թյուն և շարահյուսություն։ Երբեմն Ք–յան մեջ են դասում նաև բառակազմությու– նը։ Ք–յան կենտր․ հասկացություններն են քերականական իմաստը, քերականական ձևը, քերականական կարգը, հարացույցն ու շարակարգը։ Քերականական իմաստը առարկաների և հատկանիշների, հաղոր– դողի և հաղորդման միջև եղած ամենա– տարբեր հարաբերությունների վերացար– կումն ու արտացոլումն է լեզվում, լեզվա– կան միավորների ընդհանուր քերակա– նական (ձևաբանական, շարահյուսական, նաև՝ բառակազմական) նշանակությունը, որ մտնում է նրանց (բառի, բառակապակ– ցության, նախադասության) իմաստային կառուցվածքի մեջ։ Քերականական ձևը քերակա– նական իմաստի նյութական արտահայ– տությունն է։ Այն հանդես է գալիս որո– շակի միջոցներով, ձևաբանության մեջ՝ ձևույթներով, հնչյունների հերթագայու– թյամբ, սպասարկու բառերով, որոնց մի– ջոցով կազմվում են համադրական ու վերլուծական բառաձևեր (գրեցի, գրում եմ), շարահյուսության մեջ բառերի ու բառաձևերի՝ առդրությամբ, համաձայնու– թյամբ ու խնդրառությամբ իրականացվող կապակցությամբ, սպասարկու բառերով, շարադասությամբ, հնչերանգով ևն։ Ցուրաքանչյուր լեզվի քերականական կառուցվածքը բնութագրվում է քերակա– նական իմաստների արտահայտության ձևերի բնույթով։ Այսպես, ժամանակակից հայերենի քերականական կառուցվածքը կցական է՝ թեքականության զգալի տար– րերով և համադրական՝ վերլուծականու– թյան տարրերով, այսինքն՝ քերականա– կան իմաստներն արտահայտվում են ինչ– պես մենիմաստ ձևույթների (հոլովում, թիվ ևն), այնպես էլ բազմիմաստ ձևույթ– ների (խոնարհման համակարգ) միջոցով։ Քերականական իմաստներ արտահայտե– լու համար մեծապես օգտագործվում են նաև սպասարկու բառերը, հնչերանգն ու շարադասությունը։ Քերականական կա– ռուցվածքը սերտորեն կապված է լեզվի համակարգի մյուս կողմերի՝ հնչյունային համակարգի և բառային կազմի հետ։ Կապը բառային կազմի հետ դրսևորվում է հատկապես բառակազմության ու բա– ռադարձվածաբանության և բառերի բա– ռաքերականական դասերի (գոյական, բայ ևն) բնագավառում։ Վերջիններով են պայմանավորված բառերի ընդհանուր քե– րականական հատկանիշները։ Ըստ ուսումնասիրության խնդիրների ու նպատակների տարբերակվում են գիտա– կան ու դպրոցական Ք–ներ։ Դիտական Ք–յան նպատակն է կոնկրետ լեզվի քերականական կառուցվածքի հա– մակարգային, համակողմանի ուսումնա– սիրությունը։ Այն կարող է լինել համա– ժամանակյա, որն ուսումնասիրում է լեզվի կառուցվածքի որևէ փուլը, պատ– մական՝ ուսումնասիրում է լեզվի քե– րականական կառուցվածքը զարգացման մեշ (տարժամանակյա կտրվածք), հ ա– մեմատական՝ ուսումնասիրում է ազգակից լեզուների քերականական կա– ռուցվածքների ծագումնաբանական առըն– չությունները, զուգադրական՝ ուսումնասիրում է ազգակից և ոչ ազգակից լեզուների քերականական կառուցվածք– ների նմանություններն ու տարբերություն– ները նրանց գոյության որոշ ժամանակա– ընթացքում ևն։ ժամանակակից լեզվի համաժամանակյա Ք․ կարոդ է լինել նկա– րագրական, նկարագրական–նորմավորող և տեսական։ Նկարագրական Ք–յան նպատակն է տալ լեզվի քերակա– նական կառուցվածքի կամ նրա որևէ են– թահամակարգի հետևողական ու լրիվ բնութագիրը, նկարագրությունը։ Ն կ ա– ր ա գ ր ա կ ան–ն որմավորող Ք․ այդպիսի նկարագրության հետ միասին տալիս է ւեզվական երևույթների գնահա– տությունը նորմայի տեսակետից, քերա– կանական ձևերի ու կառուցվածքների կի–