րառության կանոններն ու ոճական ա– ոանձնահատկությունները։ Տեսական Ք․ ուշադրությունը կենտրոնացնում է բարդ և լուծում չստացած խնդիրների վրա, մշակում լեզվի ուսումնասիրության որո– շակի մեթոդներ և ընդունած որեէ տեսու– թյամբ ներկայացնում է լեզվի քերակա– նական կաոուցվածքը։ Դիտ․ Ք–յան մեջ նկարագրության հիմքում կարոդ է դրվել բուն քերականական հայեցակետը՝ քե– րականական ձեերը, հարացույցները, ձևաբանական ու շարահյուսական կար– գերը։ Այդպիսի Ք․ երբեմն կոչվում է պասսիվ։ Դրան հակադրվում է ակտիվ Ք․, որի մեջ նկարագրության հիմքում ընկած է գործառական հայեցակետը (գործա– ռական Ք․)։ Լեզվաբանության զարգաց– ման վերջին շրջանում, ըստ ուսումնասիր– ման տարբեր հայեցակետերի, տարբերակ– վում են նաև սերող, փոխակեր– պական հարաբերակցային և այլ Ք–ներ։ Դպրոցական Ք–յան մեջ ուսուցողական նպատակներով ու ավանդական ըմբռնում– ներով շարադրվում են տեղեկություններ որևէ կոնկրետ լեզվի քերականական կա– ռուցվածքի մասին, տրվում են նրա ուղ– ղագրական և կետադրական կանոնները։ Հայ Ք–յան պատմությունը սկսվել է V դարից և անցել զարգացման 3 հիմնա– կան շրջան՝ 1․ հունատիպ Ք–ների (V– XVII դդ․ սկիզբ), 2․ լատինատիպ Ք–ների (XVII դ․ սկիզբ –XVIII դ․ վերջին քա– ռորդ), 3․ ինքնատիպ Ք–ների (XVIII դ․ վերջին քառորդից մինչև մեր օրերը) (տես նաև Հայերենագիտություն)։ Գրկ․ Ա ճ ա ռ յ ա ն Հ․, Լիակատար քերա– կանություն հայոց լեզվի, Ներածություն, Ե․, 1955։ Ա ղ ա յ ա ն է․, Լեզվաբանության նե– րածություն, 3 հրտ,, Ե․, 1967։ Общее языко– знание․ Внутренняя структура языка, М․, 1972; Общее языкознание․ Методы лингви– стических исследований, М․, 1973․ Ն ․ Պաոնաս/ան
ՔԵՐԲԱԲԱԵՎ Բերդի Մուրադովիչ (1894– 1974), թուրքմեն սովետական գրող, թուրք– մեն սովետական գրկ–յան սկզբնավորող– ներից։ Թուրքմ․ ԱՍՀ ԴԱ ակադեմիկոս (1951), Թուրքմ․ ՍԱՀ ժող․ գրող, սոցիա– լիստական աշխատանքի հերոս (1969)։ ՍՄԿԿ անդամ 1948-ից։ Սովորել է Լենին– գրադի համալսարանի արլ․ ֆակ–ում (1927–28)։ 1927-ին հրապարակել է «Աղջ– կական աշխարհ», 1928-ին՝ «Ստրկացվա– ծը կամ Ադաթի զոհը» պոեմները։ Ք–ի «Վճռական քայլը» [1940, 1-ին մաս, ամ– բողջությամբ տպագրվել է 1947-ին (ՍՍՀՄ պետ․ մրցանակ՝ 1948)] առաջին վեպն էր թուրքմ․ սովետական գրկ–յան մեջ։ Ք–ի ստեղծագործությունը բազմաժանր է։ Հայ– րենական մեծ պատերազմի տարիներին են գրվել «Կուրբան Դուրդը» (1942) վի– պակը, «Այլար» (1943) պոեմը, «Եղբայր– ներ» և «Մահթումկուլի» (երկուսն էլ՝ 1943) պիեսները են։ Կոլտնտեսային աուլի կյանքն է պատկերում «Այսոլթանը սպի– տակ ոսկու երկրից» (1949, ՍՍՀՄ պետ, մրցանակ, 1951) վիպակը։ Թուրքմ․ գրկ–յան նշանակալից ձեռքբերումն է նրա «Նեբիտդաղ» (1957) վեպը՝ նվիրված նավ– թագործներին։ Թուրքմեն ականավոր հե– ղափոխական ու պետ․ գործիչ Կ․ Աթաբաեի մասին է «Հրաշքով ծնվածը» (1965) վեպը։ Թուրքմենիայի ԴՄ վարչության նախա– գահ (1942–50)։ Պարգևատրվել է Լենինի 3 և 3 այլ շքանշաններով։ Երկ․ Эсерлер топлумы, т․ 1–6, Ашгабад, 1958-60․
ՔԵՐԲԵԼԱ, քաղաք Իրաքում, Եփրատի հովտում, Քերբելա մուհաֆազի վարչ․ կենտրոնն է։ Առևտրատրանսպորտային խոշոր կետ է։ Կա պահածոների գործա– րան (կառուցվել է ՍՍՀՄ աջակցությամբ), տեքստիլ արտադրություն, արհեստագոր– ծություն։ Հիմնադրվել է VII դ․։ Մահմե– դական–շիաների ուխտավայրն է։ Պահ– պանվել են միջնադարյան ճարտ․ հու– շարձաններ։
ՔԵՐԵՍԹԵՀՅԱՆ Դեղամ (1892, Կ․ Պո– լիս – 1981, Փարիզ), հայ երաժշտագետ։ Ծննդավայրում աշակերտել է Հովսեփ և Հարություն Սինանյաններին, երգել Կո– միտասի «Գուսան» երգչախմբում։ 1922-ին փոխադրվել է Փարիզ, խորացել երաժըշ– տության տեսության, ստեղծագործական և գեղագիտ․ հարցերում։ Լուսաբանել է հայ երաժշտ․ արվեստը, մեծապես նը– պաստել այն օտարներին ներկայացնելու գործին։ 1964-ին և 1969-ին Ք․ այցելել է Սովետական Հայաստան, մոտիկից ծանո– թացել սովետահայ երաժշտության նվա– ճումներին, մասնակցել Կոմիտասի ծնընդ– յան 100-ամյակին նվիրված հանդիսու– թյուններին։ Ց․ Բրուայան ՔԵՐձՈՆ (Curzon) Զորջ Նաթանիել (1859–1925), անգլ․ պետ․ գործիչ, դիվա– նագետ։ Մարկիզ։ Պահպանողական կու– սակցության պարագլուխներից, 1886– 1898-ին՝ համայնքների պալատի անդամ։ 1899–1905-ին եղել է Հնդկաստանի փո– խարքա, դաժանորեն ճնշել է ազգ․- ազատագր․ շարժումը։ 1919–24-ին4 ար– տաքին գործերի մինիստր։ Սովետական Ռուսաստանի դեմ օտարերկրյա ինտեր– վենցիայի կազմակերպիչներից։ 1922– 1923-ի Լոգանի կոնֆերանսում նրա uiifti- նաակտիվ միջամտությամբ ընդունվել է Սևծովյան նեղուցների հարցի այնպիսի լուծում, որն ուղղված էր Սովետական Ռուսաստանի դեմ, և դրանց նկատմամբ սահմանում էր իմպեր․ տերությունների վերահսկողություն։ 1923-ի մայիսին սո– վետական կառավարությանը ներկայաց– րել է պրովոկացիոն հուշագիր (տես Քերզոնի վերջնագիր 1923)։ «ՔԵՐ&ՈՆԻ ԳԻԾ», Անտանտի Գերագույն խորհրդի կողմից 1919-ի դեկտեմբերին որ– պես Լեհաստանի արլ․ սահման հանձնա– րարված գծի (Դրոդնո–Ցալովկա–Նեմի– րով–Բրեստ–Լիտովսկ–Դորոգուսկ–Ուս– տիլուգ, Գրուբեշովից արլ․, Կռիլովով հ այնուհետև Ռավա–Ռուսկայայից արմ․, Պերեմիշլից արլ․ մինչև Կարպատներ) պայմանական անվանումը։ 1920-ի սո– վետա–լեհ․ պատերազմի անբարենպաստ ընթացքի պայմաններում Լեհաստանի բուրժ․ կառավարությունը 1920-ի հուլի– սին համաձայնեց ճանաչել այդ գիծը որ– պես ժամանակավոր սահման (մինչև արմ․ տերություններից օգնություն ստանալը)։ 1920-ի հուլիսի 12-ին Մեծ Բրիտանիայի արտ․ գործ, մինիստր Զ․ Քերզոնը սովե– տական կառավարությանն ուղղված նո– տայում պահանջեց դադարեցնել կարմիր բանակի հարձակումը այդ գծի վրա (այս– տեղից էլ՝ «Ք․ գ․» անունը)։ Սակայն, երբ փոխվեց ռազմ, իրադրությունը, լեհ․ կա– ռավարությունը հրաժարվեց իր պարտա– վորություններից և 1921-ի Ռիգայի հաշ– տության պայմանագրով նրա օգտին հաս– տատվեց նոր սահման «Ք․ գ․»-ից արլ․՝ ներառնելով Արմ․ Ուկրաինան ու Արմ․ Բե– լոռուսիան։ 1939-ի սեպտեմբերին, ֆա– շիստ․ ագրեսիայի հետևանքով բուրժ․ Լեհաստանի անկումից հետո, Սովետա– կան Միությունը, կանխելով Ուկրաինայի և Բելոռուսիայի արմ․ մասերի զավթումը Դերմանիայի կողմից, վերականգնեց պատմ․ արդարությունն այդ հողերի նը– կատմամբ և դրանք վերցրեց իր պաշտպա– նության տակ։ 1944-ի հունվ․ 11-ին սո– վետական կառավարությունը պատրաս– տակամություն հայտնեց սովետա–լեհ․ սահմանի հիմքում դնել «Ք․ գ․»։ Ղրիմի կոնֆերանս 1945–ում ՍՍՀՄ–ի առաջար– կով որոշվեց, որ Լեհաստանի արլ․ սահ– մանը պետք է անցնի «Ք․ գ․»-ով՝ որոշ փո– փոխություններով հօգուտ Լեհաստանի։ 1945-ի օգոստ․ 16-ին պայմանագիր ստո– րագրվեց ՍԱՀՄ–ի և Ժող․-դեմոկրատ․ Լե– հաստանի միջև սովետա–լեհ․ վերջնական սահմանի (որը հիմնականում համընկ– նում է «Ք․ գ․»-ի հետ) վերաբերյալ։ ՔԵՐձՈՆԻ ՎԵՐՏՆԱԳԻՐ 1923, անգլ․ կա– ռավարության հուշագիրը (որ կազմել էր Ջ․ Քերզոնը) սովետական կառավարու– թյանը 1923-ի մայիսի 8-ին։ Կազմված էր վերջնագրի ձևով և պահանջում էր ետ կան– չել սովետական դիվանագիտ․ ներկայա– ցուցիչներին Իրանից ու Աֆղանստանից, պաշտոնապես ներողություն խնդրել «հա– կաբրիտանական պրոպագանդայի» հա– մար, սահմանել 3-մղոնանոց (12 մղոնի փոխարեն) տերիտորիալ գոտի Մուր– մանսկի ծովափի երկայնքով, դրամական փոխհատուցում տրամադրել անգլ․ լըր– տեսների նկատմամբ գործադրված աատ– ժամիջոցների համար։ Անգլ․ կառավարու– թյունը «հավատացյալներին պաշտպանե– լու» պատրվակով փորձում էր միջամտել ՍՍՀՄ–ի ներքին գործերին ևն։ Սույն պայ– մանները 10-օրյա ժամկետում չկատարե– լու դեպքում անգլ․ կառավարությունը սպառնում էր չեղյալ համարել 1921-ի սո– վետա–անգլ․ առևտր․ համաձայնագիրը։ Բայց սովետական կառավարության վճռա– կան պատասխանը (1923-ի մայիսի 11-ին), ինչպես նաև սովետական աշխատավոր– ների, անգլ․ ու միջազգային պրոլետա– րիատի բողոքի հուժկու շարժումը հարկա– դրեցին անգլ․ կառավարությանը նախ եր– կարաձգել Ք․ վ–ի ժամկետը, իսկ ապա և փաստորեն հրաժարվել դրանից։ ՔԵՐԹ, գյուղ ԼՂԻՄ–ի Մարտունու շրջա– նում։ Կոլտնտեսությունն զբաղվում է խա– ղողի, թթենու, պտղատու այգիների մշա– կությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրա– դարան, ակումբ, կինո, կապի բաժան– մունք, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Ք–ում և շրջակայքում պահ– պանվել են Քերթաբերդը (XVIII դ․), Ս․ Աստվածածին եկեղեցին (XIX դ․), գյու– ղատեղեր, խաչքարեր (XIII–XV դդ․)։
ՔԵՐԹՈՂ, ք և ր դ ո ղ, մատենագիր, բա– նաստեղծ, դպրության արվեստի գաղտ– նիքները յուրացրած մասնագետ, քերա– կան, մեկնիչ, թարգմանիչ։