Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/478

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Քռչբեկ ջանում։ Միավորված է Մարավանի կաթ– նաանասնապահական սովետական տըն– տեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

ՔՈՁԻՆՏԱՆ Անտոն Երվանդի [ծն․ 12(25)․ 10․1913, գ․ Շահալի, Ղարաքիլիսայի գա– վառ (այժմ՝ գ․ Վահագնի, Գուգարքի շրջանում)], կուսակցական, պետ․ աշխա– տող։ ՄՄԿԿ անդամ 1938-ից։ 1928-ից կա– տարել է կոմերիտական աշխատանք։ 1935-ին ավարտեյ է Կոմունիստական գյու– ղատնտ․ բարձրագույն դպրոցը Երևանում, 1946-ին՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին կից կուսկազ– մակերպիչների բարձրագույն դպրոցը, 1959-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը։ 1935–37-ին աշ– խատել է շրջանային թերթերում, եղել խմբագիր։ 1937-ին ընտրվել է ՀԼԿԵՄ Ազիգբեկովի շրջկոմ՜ի առաջին քարտու– ղար, 1938-ին՝ ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար, 1939-ին՝ առաջին քարտուղար։ 1941-ին ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի կազմակերպու– թյան Կիրովյան շրջկոմի, 1943-ին՝ ՀԿ(բ)Կ Կոտայքի շրջկոմի առաջին քարտուղար։ 1946-ին Ք․ ընտրվել է ՀԿ(բ)Կ ԿԿ քարտու– ղար, 1952-ի հունվարին՝ ՀԿ(բ)Կ Երևանի օկրուգային կոմիտեի առաջին քարտու– ղար, նոյեմբերին նշանակվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1966-ի հունվարից 1974-ի նոյեմբեր՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։ 1940-ից նղԵ1 է ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամության թեկնածու, 1946-ից՝ անդամ։ ՍՄԿԿ XIX- XXIV համագումարների պատգամավոր, 1959-ից՝ ՄՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու, 1961-ից՝ անդամ։ Եղել է ՍՍՀՄ III–IX և ՀՄՄՀ III–VIII գումարումների Գերագույն սովետների դեպուտատ։ Պար– գևատրվել է Լենինի 3, Հայրենական պա– տերազմի II աստիճանի, «Պատվո նշան» շքանշաններով։ Դիմանկարը տես նախորդ էջում։ ՔՈՍ, մարդու և կենդանիների մաշկի մա– կաբուծական հիվանդություն։ Հարուցիչը Ք–ի տիզն է։ Հիվանդության գաղտնի շըր– ջանը 7–10 օրից մինչև մեկ ամիս և ավելի է։ Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփումից կամ նրա սպիտա– կեղենից օգտվելիս։ Ք–ի գլխավոր կլինի– կական ախտանշանը ուժեղ քորն է, որը հատկապես սրանում է երեկոյան և գի– շերը։ Բնորոշ է նաև զույգ–զույգ դասավոր– ված կետային հանգուցիկաբշտիկային ցանավորումը, 1–2 մմ երկար, շագանա– կագույն գծիկների ու քորելուց առաջացած ճանկռվածքների առկայությունը։ Ք․ հաճախ բարդանում է մաշկի թարա– խային բորբոքումներով և մանրէային էկզեմայով, որից հիվանդության ճիշտ ախտորոշումը դժվարանում է։ Անկանոն բուժման դեպքում կարող են դիտվել Ք–ի սքողված ձևեր, որոնք բնորոշվում են ցաների բացակայությամբ՝ քորի պահպա– նումով։ Ք․ հաճախ շփոթում են քորւցւոիկ հիվանդության հետ։ Թուլակազմ ու մտա– վորապես ոչ լիարժեք անձանց Ք․ ընթա– նում է յուրահատուկ ախտանշաններով՝ ախտահարման օջախներում մաշկի չո– րությամբ ու հաստ կեղևների առկայու– թյամբ, որից շարժումները դառնում են ցավոտ ու սահմանափակ (այսպես կոչ– ված՝ նորվեգական Ք․)։ Բ ու ժ ու մ ը․ Դեմյանովիչի և մի շարք այլ եղանակներով՝ օգտագործում են ծծումբ, բենզիլբենզոատ, «К» օճառ ևն։ Ք․ կենդանիների, առաջանում է տարբեր քոսային տզերի մակաբուծու– մից։ Հիվանդանում են առավելապես կաթ– նասուն կենդանիները։ Կախված տզերի տեսակից և տեղադրությունից՝ տարբե– րում են մաշկային, փետուրային և ական– ջային Ք–եր ևն։ է․ Դանիեչյան

ՔՈՍՏԱՆ Վաղարշակ Արզումանի (ծն․ 15․6․1927, գ․ Մեծ Պարնի, ՀՍՍՀ Սպիտա– կի շրջանում), հայ սովետական լեզվա– բան։ Բան․ գիտ․ դ–ր (1968), պրոֆ․ (1970)։ ՀՍՍՀ բարձրագույն դպրոցի վաստ․ գոր– ծիչ (1982)։ Ավարտել է Երևանի Ի»․ Աբով– յանի անվ․ մանկավարժական ինստ–ը։ 1952-ից՝ նույն ինստ–ի դասախոս, 1978-ից՝ լեզվի և գրականության ֆակ–ի դեկան։ 1971–78-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ի դիրեկտորի տեղակալ։ Ունի մի շարք աշխատություններ՝ նվիրված հայե– րենի համեմատական քերականությանը, գրաբարին, միջին հայերենի և ժամանա– կակից հայոց լեզվի շարահյուսական կա– ռուցվածքի ուսումնասիրությանը, միջին հայերենին («ժամանակակից հայերենի բառակապակցությունները», 1975, «ժա– մանակակից հայերենի նախադասության վերլուծության հարցեր», 1976, «Գրաբարի բառակապակցությունները»․ 1980, «Մի– ջին հայերենի բառակապակցություննե– րը», 1984, են)։ Լույս են տեսել նաև Ք–ի «Հայոց լեզու․ Շարահյուսություն» (1975, հեղինակակիցներ՝ Վ․ Առաքելյան, Մ․ Աբ– րահամյան) և «Հայոց լեզու» (մաս I, Ա պրակ, 1980, հեղինակակիցներ՝ Գ․ Ջա– հուկյան, է․ Աղա յան, Ս․ Աբրահամյան) բուհական դասագրքերը։ Ղեկավարել է Ագաթանգեղոսի, Հովհաննես Դրասխա– նակերտցու երկերի համաբարբառները կազմելու աշխատանքը։

ՔՈՎԵՆՏ–ԳԱՐԴԵՆ» [«Covent Garden», ամբողջական անունը՝ «Թագավորական օպերային թատրոն Ք–Գ․» (1890-ական թթ– ից)], օպերային թատրոն Լոնդոնում, խոշո– րագույնն Անգլիայում։ Ստեղծվել է 1732-ին։ Անունն ստացել է այն շրջանից, ուր գտնը– վում է։ «Ք–Գ․»-ի ներկայացումներին մաս– նակցել են աշխարհի խոշորագույն երգիչ– ներ Մ․ Մալիբրանը, Ջուլիա Գրիզին, Ա․ Տամբուրինին, Պ․ Վիարդո–Գարսիան, Ա․ Պատաին, Ն․Մելբան, Է․Կարուզոն, Ֆ․Շալ– յապինը, հրավիրվել են խոշորագույն դիրի– ժորներ Գ․ Մահլերը, Ֆ․Մոտլը, Ֆ․ Վայն– գարտները և ուրիշներ։ XX դ․ 30-ական թթ․ «Ք–Գ․» պետականացվել է։ Երկրորդ համ– աշխարհային պատերազմի տարիներին՝ 1939–45, թատրոնը փակվել է, գործունեու– թյունը վերսկսել է 1946-ից։ Թատրոնի ընդարձակ խաղացանկը ընդգրկում է դա– սական և ժամանակակից տարբեր ազգ․ դպրոցների կոմպոզիտորների (նաե սո– վետական՝ Ա․ Մ․ Պրոկոֆե, Դ․ Դ․ Շոստա– կովիչ) երկեր։ Թատրոնի մեներգիչների թվում են աշխարհահռչակ երգիչներ Ջ․ Մադրլենդը, է․ Ռոբսոնը, Ա․ Հոուելը և ուրիշներ։ Հյուրախաղերով հանդես են գալիս արտասահմանյան արտիստներ։ Սովետական դիրիժորներից <Ք–Գ․»-ում հանդես են եկել Ա․ Մելիք–Փաշաևը, Գ․ Ռոժդեստվենսկին։ 1964-ին «Ք–Գ․»-ի օպերային փոքր խումբը հյուրախաղերով եղել է ՄՍՀՄ–ում։ ՔՈՐ, տհաճ զգացում, առաջանում է մաշ– կի ցավազգաց նյարդային վերջույթնե– րի կայուն թույլ գրգռումից և ուղեկց– վում մաշկը քորելու պահանջով։ Ք․ կա– րող է լինել սուբյեկտիվ զգացում՝ տար– բեր հիվանդությունների ախտանշան և ինքնուրույն մաշկային հիվանդություն, որը դասվում է նեյրոդերմատոզների շար– քը։ Հիվանդությանը բնորոշ են ուժեղ Ք–ի նոպաները (երեկոյան կամ գիշերը, ավելի պակաս՝ ցերեկը), այնուհետև օբ– յեկտիվ փոփոխությունների առաջացումը՝ սովորաբար քերծվածքների և արյունային կեղեիկների ձևով։ Կախված ախտահար– ման տարածվածությունից՝ տարբերում են Ք–ի տարածուն և սահմանափակ կամ տե– ղային ձևեր։ Տեղային Ք․ ամենից հաճախ տեղակայվում է արտաքին սեռական օր– գանների ու հետանցքի մաշկի շրջաննե– րում։ Առաջացման պատճառները կարող են լինել որդերի (հատկապես սրատուտ) առկայությունը, ուղիղ աղիքի, հետանցքի, արտաքին սեռական օրգանների բորբո– քումները, տեղային խանգարումներով ար– տահայտվող վեգետոնևրոզը, նյարդա–հո– գեկան, նյարդասեքսուալ, ներզատիչ գեղ– ձերի և այլ օրգանների ու համակարգերի գործունեության խանգարումները։ Համ– ընդհանուր կամ տարածուն Ք–ի պատճառ կարող են լինել նաև նյութափոխանակու– թյան խանգարումները (ծերունական Ք․), թունավորումները (օրինակ, հղիության դեպքում) են։ Ք–ի պատճառները դեռևս լրիվ պարզաբանված չեն, սակայն հայտ– նի է, որ նոպայի ժամանակ արյան մեջ ու մաշկում ավելանում են հիստամինի, ացետիլխոլինի ու բրադիկինինի քանա– կությունները։ Բուժումը․ հիմնական հիվանդու– թյան հայտնաբերում և բուժում։ Նյար– դային խանգարումների դեպքում՝ հան– գըստացնող դեղամիջոցներ (բրոմ, կալ– ցիումի քլորիդ, կատվախոտի թուրմ՝ վա– լերիանա, քնաբերներ), արտաքին օգտա– գործման համար՝ քսուքներ, օծանելիք– ներ և լուծույթներ (ծծմբի, անեսթեզինի, նավթալինի, կորտիկոստերոիդների պա– րունակությամբ), հակահիստամինային դեղամիջոցներ (դիազոլին, պիպոլֆեն, սուպրաստին, դիմեդրոլ, էտիզին)։ Հա– մառ ու տանջող Ք–ի դեպքում նշանակում են նաև կորտիկոստերոիդային հորմոն– ներ (մի քանի օր), հիպնոս, էլեկտրա– քուն, ֆիզիոթերապետիկ պրոցեդուրներ, առողջարանային բուժում։ է․ Դանիեւյան

ՔՈՐԱՆԱ (Khorana) Հար Գոբինդ (ծն․ 1922), ամերիկյան կենսաքիմիկոս, ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1971),