ևն, խախտվում ենէ երբ միջավայրում կան կտրուկ անհամասեռություններ կամ փնջի կտրուկ սահմանափակումներ։ Այս դեպքում հանդես են գալիս լույսի ալի– քային հատկությունները։ Օպտիկական այն երևույթները (լույսի դիֆրակցիա, ինտերֆերենցիա, բևեռացում), որոնք կարող են բացատրվել միայն լույսի մա– սին ալիքային պատկերացումներով, կազ– մում են ալիքային օպտիկայի ուսումնասիրության առարկան։ Լույսի ալիքային հատկությունները նկարագրելու համար անհրաժեշտ է հենվել լույսի ֆե– նոմենոլոգիական Էլեկտրամագնիսական տեսության վրա՝ տրված եզրային պայ– մաններում Մաքսվեչի հավասարումների լուծման վրա։ Այս տեսության մեջ միջա– վայրը նկարագրվում է մակրոսկոպիկ մե– ծություններով՝ նյութական հաստատու– ներով (դիէլեկտրական և մագնիսական թափանցելիություններ, հաղորդականու– թյուն ևն), և այդ իմաստով տեսության արդյունքներն անկախ են միջավայրի մոլեկուլային կառուցվածքի այս կամ այն պատկերացումներից։ Մյուս կողմից, այդ մակրոսկոպիկ մեծությունները որոշվում են միջավայրը կազմող ատոմների և մո– լեկուլների հատկություններով, այնպես որ օպտիկական երևույթները (Քերի երե– վույթ, Շտարկի երևույթ, Զեեմանի երե– վույթ, Կոտոն–Մ ուսանի էֆեկտ, Ֆարա– Ոեյի երևույթ) ինֆորմացիա են պարու– նակում միջավայրի ատոմական և մոլե– կուլային կառուցվածքի մասին։ Սովորա– բար այդ երևույթներն ուսումնասիրվում են մոլեկ ու լային օպտիկա բաժնում։ Միջավայրի նկարագրումը մակրոսկո– պիկ հաստատուններով հնարավոր է միայն թույլ էլեկտրամագնիսական դաշ– տերում։ Ուժեղ դաշտերում միջավայրի հաստատունները փոխվում են՝ կախված էլեկտրական և մագնիսական դաշտի լար– վածությունների մեծություններից։ Այս երևույթները կազմում եե ոչ գծային օպ– տիկայի ուսումնասիրման առարկան։ Այս բնագավառի ուսումնասիրությունները նոր թափ են ստացել օպտիկական քվան– տային գեներատորների՝ բսզերների հայտնագործումից հետո։ Օ–ի կարևորագույն բաժիններից է սպեկտրոսկոպիան, որն զբաղվում է ինչ– պես ատոմների և մոլեկուլների կլանման ու ճառագայթման, այնպես էլ կոմբինա– ցիոն ցրման սպեկտրների ուսումնասի– րությամբ։ Օպտիկական չավւումները, ուսումնա– սիրման մեթոդները և գործիքները լայն կիրառություն ունեն կյանքի ամենատար– բեր ոլորտներում, թե գիտական և թե գործ– նական խնդիրների լուծման համար։ Լույ– սի արագության որոշման փորձերը վա– կուումում և տարբեր միջավայրերում (Մայքեւսոնի փորձ, Ֆիզոյի փորձ) էա– կան նշանակություն են ունեցել հարաբե– րականության հատուկ տեսության զար– գացման համար։ Օ–ի բնագավառում ՀՍՍՀ–ում կատար– վող աշխատանքները հիմնականում վե– րաբերում են օպտիկական քվանտային գեներատորների հետազոտությանը, նոր տեսակի գեներատորների մշակմանը, լու– սային ճառագայթի և նյութի գծային և ոչ գծային փոխազդեցությունների ուսում– նասիրությանը, որոնցով հաջողությամբ զբաղվում են ՀՍՍՀ ԳԱ ֆիզիկ, հետազո– տությունների, ռադիոֆիզիկայի և էլեկ– տրոնիկայի ինստ–ներում, Երևանի հա– մալսարանի ֆիզիկայի (թելքային օպտի– կայի խնդիրներ) և ռադիոֆիզիկայի ֆա– կուլտետներում, Կոնդեսացված միջավայ– րի ֆիզիկայի ԳՀԻ–ում։ Օրգ․ և անօրգ․ նյութերի մոլեկուլների և ատոմների օպ– տիկական կլանման և ճառագայթման սպեկտրների ուսումնասիրությամբ զբաղ– վում են ՀՍՍՀ ԳԱ նուրբ օրգ․ քիմիայի, օրգ․ քիմիայի, երկրաբանության ինստ–նե– րում և մի շարք ճյուղային և գործարանա– յին լաբորատորիաներում։ Գրկ․ Լ ա ն դ ս բ և ր գ Դ․ Ս․, Օպտիկա, Ե․, 1973 (Ֆիզիկայի ընղհանուր դասընթաց, հ․ 3)։ Б о р н М․, Вольф Э․, Основы оп– тики, пер․ с англ․, 2 изд․, М․, 1973․ Մ․ Մովսեսյան
ՕՊՏԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ, միջա– վայրի՝ իր միջով անցնող օպտիկական ճառագայթման (լույսի) բևեռացման հար– թությունը պտտելու հատկություն։ Հայտ– նաբերեք է (1811) ֆրանսիացի գիտնական Դ․ Ֆ․ Արագոն՝ քվարցում։ 1815-ին ժ․ Р․ Բիոն հայտնաբերել է մաքուր հեղուկնե– րի (սկիպիդարի), ապա նաև ուրիշ շատ նյութերի (գլխավորապես, օրգ․) լուծույթ– ների ու գոլորշիների Օ․ ա․։ Նա էլ հենց պարզել է, որ՝ 1․ լուծույթի դեպքում բևե– ռացման հարթության պտտման <p անկյու– նը գծայնորեն է կախված լուծույթի շերտի 1 հաստությունից և ակտիվ նյութի с կոն– ցենտրացիայից․ <р=[а]1с ([а] գործա– կիցը կոչվում էտեսակարար Օ․ ա․)․ 2․ պտույտը տեղի է ունենում կամ ժամա– ցույցի սլաքի ուղղությամբ (փ>0), կամ դրան հակառակ (<р<0), եթե դիմացից ենք նայում լույսի ճառագայթների ըն– թացքին (տես նաև Րիոյի օրենք)։ Համա– պաւոասխանաբար, բնական Օ․ ա․ դրսե– վորող օպտիկապես ակտիվ ն յ ու թ և ր ը պայմանականորեն բաժան– վում են աջ (կամ դրական) պտտող և ձախ (կամ բացասական) պտտող նյու– թերի։ Որոշ նյութեր օպտիկապես ակ– տիվ են միայն բյուրեղային վիճակում (օրինակ, քվարցը), ուստի դրանց Օ․ ա․ ամբողջ բյուրեղի հատկությունն է։ Այդ նյութերի տեսակարար Օ․ ա․, ի տարբե– րություն լուծույթների, նշանակվում է պարզապես а, և Բիոյի բանաձևը գըր– վում է ф=а1 տեսքով։ Գոյություն ունի նաև արհեստական կամ մ ա– կածված Օ․ ա․, որը դրսևորվում է, երբ օպտիկապես ոչ ակտիվ նյութը տեղա– վորվում է մագնիսական դաշտում (Ֆ ա– ր ա դ և յ ի և ր և ու յ թ)։ Օ․ ա–յան ֆենոմենոլոգիական տեսու– թյունը մշակել է Օ․ Ֆրենեւը, 1823-ին։ Ըստ․այդ տեսության, Օ․ ա․ պայմանավոր– ված է աջ և ձախ շրջանային բևեռացման լուսային ալիքների համար միջավայրի բեկման ցուցիչների տարբերությամբ (տես Բևեռացում չույսի)։ Գրկ․ Լանդսբերգ Գ․ Ս․, Օպտիկա, Ե․է 1973 (Ֆիզիկայի ընդհանուր դասընթաց, հ․ 3)։
ՕՊՏԻԿԱԿԱՆ ձԴԱՏՈՒՆԱՅՈՒՑԻՉՆԵՐ, լուսազգայունացնող ներ– կանյութեր, օրգ․ ներկանյութեր, որոնք, ադսորբվելով լուսանկարչական Էմուլսիաների արծաթհալոգենիդային շեր– տի բյուրեղիկների մակերևույթին, նրանց դարձնում են լուսազգայուն սպեկտրի կա– նաչադեղնավուն, նարնջակարմրավուն կամ ինֆրակարմիր տիրույթներում։ Օ․ զ–ից շատերը պատկանում են պոլիմե– թինային ներկանյութերի շարքին, դրանց մոլեկուլին բնորոշ է հետերոցիկլային օղակների և զուգորդված պոլիմեթինա– յին շղթաների պարունակությունը։
ՕՊՏԻԿԱԿԱՆ ԻձՈՄԵՐԻԱ, տես Տարածա– կան իզոմերիա հոդվածում։
ՕՊՏԻԿԱԿԱՆ ԻԱԲԿԱՆՀ, տեսողական ընկալման խիստ անհամապատասխանու– թյունը դիտվող օբյեկտների իրական հատ– կություններին։ Օ․ խ․ հատուկ է ողջ տե– սողական ապարատին և չի վերանում բազ– մակի դիտումների դեպքում։ Ըստ առա– ջացման բնույթի Օ․ խ–ները կարելի Է Օպտիկական խաբկանքներ․ 1․ պատկերի բարձրությունը լայնությունից մեծ է թվում, թեև դրանք հավասար են, 2․ երկար թեք գծերը զուգահեռ են միմյանց, թեե տա– րամիտող գծերի տպավորություն են թողնում, 3․ աջից ձախ ձգվող մեջտեղի երկու գծերը զուգահեռ են, թեե թվում են ուռուցիկ կողմով միմյանց նայող աղեղներ, 4․ աջ կողմի նավի տախտակամածը կարճ է թվում, մինչդեռ եր– կու նավերն էլ ունեն հավասար երկարու– թյան տախտակամածներ, 5․ երկու պատկեր– ների մեջ բացարձակապես ոչ մի տարբերու– թյուն չկա, թեև վերևինն ավելի կարճ ու լայն է թվում, 6․ ներքևի աղեղն ավելի կարճ և ուռուցիկ է թվում, քան վերևինը, մինչդեռ աղեղները միատեսակ են, 7․ այս պատկերը կարելի է ընկալել երկու ձևով՝ կամ որպես սկահակ, կամ որպես երկու կիսադեմք բաժանել երկու խմբի, խաբկանքներ, որոնք ծագում են աչքի՝ որպես օպտիկա– կան սարքի, անկատարության պատճա– ռով և այնպիսի խաբկանքներ, որոնց հա– մար պատասխանատու է ողջ տեսողական ապարատը, ներառյալ նաև ուղեղային հատվածները։ Օ․ խ–ների ճնշող մասը